Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Չես համոզի
Կապիտալ շինարարության ոլորտը հետսովետական երկրներում, մասնավորապես Հայաստանում, այլ կերպ է հաշվարկվում: Մի քանի տարի ուղիղ առնչվել եմ էդ հաշվարկների հետ:
Ու տարօրինակ ոչ մի բան չկա, քանի որ ՀՀ-ում աշխատուժը համեմատական շատ ավելի էժան է, բայց ներկրվող արդի սարքավորումներն ու նյութերը` թանկ: Աղյուսները, փայտանյութը և մետաղական տարրերը ներմուծվում են ՌԴ-ից: Ներքին հարդարման նյութերը ~90% ներկրվում են` Թուրքիայից, Իրանից, ՌԴ-ից, նաև որոշ եվրոպական երկրներից` թանկանոցները: Հիմնականում գործածվում է մաշված և տեխնոլոգիապես հնացած խոշոր տեխնիկա` էժան է: Ավազը, ցեմենտը, քարը (բացարձակ մեծ մասը)` տեղական են:

Բայց երևի ամենաահավորը շինարարական նորմերն ու ստանդարտներն են: Չնայած ԽՍՀՄ-յան ստանդարտների համեմատ որոշակի փոփոխություններ եղել են, բայց բավականին հեռու են միջազգայինից: Ու էլ չեմ ասում որակի վերահսկման մասին: Կարելի է ասել` գոյություն չունի նման բան: Կաշառքը տվել են ու որաի ստուգումն անցել, ամ էլ ծանոթով: Սարսափով մտածում եմ, թե ինչ կլինի վերջին տասնամյակներում կառուցված շենքերի հետ, եթե հանկարծ 6-7 բալ ցնցումներ լինեն:

Կարծում եմ այս ոլորտում ահագին անելիք կա: Եվ ոչ միայն օրենսդրական և նորմատիվային դաշտում, այլև ստուգումների և փորձագիտական ուսումնասիրությունների:


Բայց ես տենց բան չեմ էլ ասել

Բայի ժամանակը ճիշտ չես գրել Երևի "լուծվելու են"
Վարզոր ջան, չեմ կարող տենց լայնածավալ քննարկմանը մասնակցել էդ թեմայով, քանի որ ինքս չեմ ուսումնասիրել:

Բայց բաջանաղիս հաջորդ անգամ հանդիպելուց հիշեմ հարցնեմ իր նկատած թերացումները..