Ինձ հետաքրքրում է, կարո՞ղ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հայցով դիմել դատական որևէ մարմի, ՀՀ Կառավարությունից պահանջելով փոխհատուցել իրենց պատճառած վնասը, որն առաջացել է մարտի 3–ին առանց նախապես զգուշացնելու, հանկարծակի դրամի փոխարժեքը կտրուկ փոխելու պատճառով։ Կարծում եմ օբյեկտիվորեն շատ հեշտ կարելի է հիմնավորել, որ վնասը կառավարության մեղքով է։ Եթե իրավաբաններ կան, խնդրում եմ արձագանքել։ Եթե գոնե տեսականորեն սրա հնարավորությունը կա, ապա կարծում եմ, քաղաքացիները չպետք է կուլ տան ամեն մի կամայականություն ու պետք է պայքարեն իրենց շահերի համար։ Սա օրինաչափ երևույթ չէ, որպեսզի սրա հետ հեշտ ու հանգիստ հաշտվենք, քանի որ եթե սա հենց այնպես կուլ տվեցինք, շարունակաբար թալանվելու ենք մինչ վերջին կոպեկները։



Մեջբերել

Էջանիշներ