Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ էլի:
Մեր սահմանադրությունը ուղիղ ճամփա է դեպի դիկտատուրա, որովհետև վարչապետը խորհրդարանական մեծամասնության թեկնածուն ա, այսինքն ապրիորի ԱԺ-ի մարդն ա:
ՀՀ-ում միաբևեռ իշխանություն է: Էս սահմանադրությամբ ֆիքսված ա, որ ընդդիմությունը ձևի համար ա լինելու:
Ինչքան էլ զարմանալի լինի, բայց Դանիայում էլ ա էդպես։ Դանիան դիկտատուրա չի, չէ՞։ Ստեղ հարցը նյուանսներն են։ Նախ էն, որ ոչ մի կուսակցություն երբևէ հիսուն տոկոսը չի անցնում, այսինքն՝ պետք ա մնացած կուսակցությունների հետ ուզած չուզած հաշվի նստի (կա՛մ փոքրամասնության կառավարություն կազմի, ինչի դեպքում եթե կառավարությունը խելոք չմնաց, մյուս կուսակցությունները կարան ասեն՝ վեր կաց, ռադ էղի, կա՛մ կոալիցիա կազմի մյուս կուսակցությունների հետ)։ Մի «պուճուր» տարբերություն էլ էն ա, որ վարչապետին տենց լայն լիազորություններ տրված չեն, ոստիկանությունն ու ԱԱԾ֊ն էլ վարչապետի անձնական գվարդիան չեն։

Ուզում եմ ասել՝ պառլամենտական պետություն լինելով հնարավոր ա ունենալ ժողովրդավարություն։ Բայց Հայաստանում լրիվ թարս ա ամեն ինչ. չնայած որ պառլամենտական ա, էլի փաստացիորեն մի հոգի ա կառավարում երկիրը։