Խոսքներդ շաքարով կտրեմ ․․․
Վարչապետի երեկվա հարցազրույցը շատ լավն էր, բացառությամբ Ամուլսարին վերաբերվող մասի։
Նախ հաշվետվողականության էս ձևը, որը Նիկոլը ընտրել ա, շատ ժամանակակից ա, հետաքրքիր ա, անկեղծ ա։ Բոլոր լրատվամիջոցները կարան ինչ ուզում են հարցնեն, դաժե նույն բանը քսան անգամ։ Համբերատար ու մանրամասն բոլորին անդրադառնում ա։ Էս բարձրագույն հաշվետվողականություն ա, նախադեպը չի ունեցել, ու դաժե շատ դեմոկրատական երկրներում սենց ուղիղ շփում հանրության հետ շատ քիչ ա պատահում։
Երկրորդ, բոլոր էն ձեռքբերումները որոնց մասին վարչապետը նշում ա, իրոք ձեռքբերումներ են։ Կապիկենրը կարան նեղվեն ու ուսուցիչների աշխատավարձը քիչ-քիչ ա բարձրանում, կամ Հայաստանի ճանապարհները մի տաում Գերմանական չեն դառնում, բայց անող էին, թող իրանք անեին, երկիրը լափելու փոխարեն։ Ուսուցիչներին սարքել էին մուրացկան, դպրոցների տնօրեններին էլ ռեկետչիկներ, հիմա ռեգուլյար տաս տոկոս բարձրացնելը սրտներով չի։ Այ բոսյալներ, 30 տարի Գյումրիում մի մետր ճանապահ չէիք սարքել, ոնց որ 43 թվի Ստալինգրադի փողեցները լիներ։ Մի տարվա մեջ Գյումրիում համարյա ծերից ծեր բարձր որակի սաղ փողոցները սարքում են, սաղ։
Երրորդ, կարող ա էլի եմ ասել, ես մի քանի հեղափոխություն արած երկրում եմ աշխատել՝ հեղափոխություններից առաջ ու հետո։ Նիկոլը առաջին հեղափոխական ղեկավարն ա, որը չի լացում որ փող չկա ու ողորմություն չի խնդրում միջազգային հանրությունից։ Ընդհակառակը, ասում ա լիքը փող կա, փողը պրոբլեմ չի, ծրարգեր իրականացնելու պոտենցիալի խնդր կա։
Չորրորդ, Վանեցյանի հրաժարակի պահով Նիկոլը իրան շաաաատ ու շատ հավասարակշռված դրսևորեց, չնայած երևի չէր սպաում Վանցեյանից տենց հիմար հրաժարականի հայտարարություն։
Վանեցյանն էլ էսօր արդեն սրբագրում ա իրա ասածները, քանի որ հասկանում ա որ բլթցրել ա։ Լիքը կապիկներ խոսում են Վանեցյանի բարձր վարկանիծի մասին, բայց մոռանում են, որ էտ վարկանիշը միայն ու միայն պայմանավորված ա եղել նրանով, որ Նկոլը իրան կոռւպցիայի դեմ պայքարելու քարտ բլանշ էր տվել ու Վանեցյանը ու դրա վրով աչոկներ էր հավաքում։
Կարճ ասած, իմ վստահությունը իշխանությունների ու Նիկոլի նկատմամբ մնում ա նույն բարձր մակարդակին, ու ես հենց վաղը էլի ձայնս կտամ Նիկոլին ու իրա քաղաքական ուժին։ Անկախ դրանից, Ամուլսարի խնդիրը իմ համար մնում ա շաաատ լուրջ բաց, ու ես ոնց դեմ եմ եղել տենց էլ դեմ եմ լինելու Ամուլսարի շահագործմանը։ Իմ համար սա Հայաստանի երկարաժամկետ զարգացման հեռանկարի հետ կապված սկզբունքային հարց ա, ու ոչ մի վարչապետի ասած հարցի լուծմանը սպասող միլիարդատեր չինացի ներդրող ինձ հակառակում չի համոզի։
Էջանիշներ