Սենց որ գնա վերջը գռազ ենք գալու ու մյուս ընտրություններից հետո գարեջրի մեջ լող եմ տալու![]()
Սենց որ գնա վերջը գռազ ենք գալու ու մյուս ընտրություններից հետո գարեջրի մեջ լող եմ տալու![]()
Varzor (17.09.2019)
Չի ձգի՝ այդքան աջակցություն չունի, նույնիսկ եթե ուզենա էլ: Ոստիկանները նեղացած են Ծռերի հետ հանդիպումից, ԱԱԾ-ն նեղացած է Վանեցյանի պահով՝ լայն իմաստով, երկուսն իրար հետ նեղացած են հենց էսօր առաջին ընթերցումով անցած օրենքով, որ կառույցի ղեկավար կարող է լինել ցանկացած ոք, ՊՆ-ն ավանդականորեն չեզոք է, քրեաօլրգարխիկ պահ չկա, հասարակության տարբեր շերտերի մանր-մանր իր դեմ է հանել...
Սենց ասենք՝ չկա այն սոցիալական շերտը, որն իրեն կաջակցի:
Հենց իմ գրածների տակ էր գրած...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Կակռազ ֆեյզբուկներում Նիկոլը շատ ավելի մեծ աջակցություն ունի քանի ռեալ կյանքում։
Վիրտուալում գրողների մեջ մի զգալի մասը դրսի ժողովուրդն են որոնք հիմնականում Նիկոլամետ են։
Պլյուս գրանտակերական օֆիսներում լռվող մասսան, որ հիմնականում ամբողջ օրը պարապա ու ֆեյզբուկներում քցած են էլի 100տոկոսով նիկոլական են;
Աշխատավոր ժողովուրդը ֆեյզբուկ չի մտնում։ Ասենք որ 38000ուսուցիչների աշխատավարձը 10տոկոս բարձրանումա էտ նիկոլական ֆեյզբուկչիներն են ուրախանում են ու համարում մեծ առաջընաց, ուսուցիչները էտ համարում են ձեռառնոցի ու թուլափայ շպրտել։
Varzor (17.09.2019)
Բյուր ջան, ես շփվում Հայաստանում բոլոր շերտերի մարդկանց հետ ու շատ, բայց թարսի պես մի բացառությամբ. չնայած իշխանության մեջ շատերին ճանաչում եմ և կամ մտերիմ եմ, բայց դրանք ինչ պաշտոն են ստացել, հետները չեմ շփվում :ճ
Իսկ եթե լուրջ, խնդրում եմ, հաջորդ անգամ ինձ նման մեղադրանք չտաս: Խնդիրն էն չի, նորմալ է իշխանության կարծիքը կիսելը կամ պրոպագանդելը, թե չէ: Խնդիրն էն է, որ ես երբևէ որևէ մեկին թույլ չեմ տվել կասկածել իմ ինքնուրույնությանը, սեփական սկզբունքներով, համոզմունքներով ու տրամաբանությամբ գործելուն: Ով կկասկածի, ղալաթ կանի ))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (17.09.2019)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ընկեր, դու ո՞ր մոլորակից կամ երկրից ես: Կակռազ վերջին շրջանում ՀԱԿ-ը Նիկոլի դեմ քայլեր ա արել: Ու էդ թվում նենց հայտարարություններ են եղել, որ ես ՀԱԿ-ին մեղադրել ու Նիկոլին պաշտպանել եմ, քանի որ համաձայն չեմ եղել իմ անկրկնելի (սա առանց կատակի) կուսակցության հետ:
Ու վափշե լրջացեք: ՀԱԿ-ի տեսակետն էլ ես երբեք չեմ կրկնել, ես մշտապես իմ խոսքով եմ հանդես գալիս: Ինձ ձեր վայրի արջի ցեղերի հետ մի խառնեք ))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (17.09.2019)
Բայց գործադիրն ու օրենսդիրն իրա ձեռքում ա, շուտով դատականն էլ իրա ձեռքը կառնի։ Ոստիկանությունն ու ԱԱԾ֊ն անմիջականորեն իրան են ենթակա։ Նոր պետն էլ իրա մանկլավիկներից մեկը կլինի։ Օլիգարխները հետը ֆլիրտ են անում։ Նիկոլն ինքնասիրահարված ա։ Ինքը ավելի շուտ Հայաստանը պաժառ կտա, քան էդ աթոռից վեր կկենա։
Վիշապ (17.09.2019)
Օֆ, օֆ, հիասթափեցնում եք ))
Թե բա կտրուկ անկում ապրող վարկանիշ: Թե բա բռնապետություն ա հաստատելու:
Դու՞ք որտեղից եք ու ու՞ր եք գնում:
Ի՞նչ եք տեսել ու ի՞նչ եք հասկանում:
Տխուր ա: Բայց լավ ա, որ քիչ եք ))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ամեն ինչ նման միանշանակ չի - նույն օրենսդրում իր 88 հոգին վաղուց արդեն երկ կամ նույնիսկ եռափեղկվել են, գործադիրում էլ ոչ մի իրապես ուժեղ առաջնորդ չկա՝ բոլոըր կան այնքանով, ինչքանով կա Նիկոլը: Միջին օղակներում վիճակն ավելի վատ է, շատ շատերը առաջին իսկ հարմար առիթի դեպքում իր դեմ կելնեն - սա իմ կարծիքն է, կարող եք չընդունել այն...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (17.09.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ