Այլ տարբերակ անձամբ ես առայժմ չունեմ՝ ցավոք: Ասեմ, սակայն՝ ընենց, չի, էլի, որ Նիկոլի կառավարությունը կհասնի մինչև 2023: Սենց որ գնա, ինչ որ տեղ 2020-ի վերջերին հնարավոր են նորանոր զարգացումներ...
Այլ տարբերակ անձամբ ես առայժմ չունեմ՝ ցավոք: Ասեմ, սակայն՝ ընենց, չի, էլի, որ Նիկոլի կառավարությունը կհասնի մինչև 2023: Սենց որ գնա, ինչ որ տեղ 2020-ի վերջերին հնարավոր են նորանոր զարգացումներ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Դե տենց չի լինի, դառնումա աննպատակ քննադատություն։ Եթե ինչ-որ վատ բան ենք նկատում, ապա դա միայն պարսավելը երբեք հարցի լուծում չի։ Լուծում է պետք առաջարկել։
ԻՀԿ, 2020-ին ոչ մի բան էլ չի լինի, մինչև 2023թ․ էլ թամամ հասնելու են։ Այ դրանից հետո լավ բաներ չեն սպասվում, բայց, ոնց որ ասում են՝ կապրենք, կտեսնենք։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այլ տարբերակի պահով՝ ես նկատի ունեի ոչ թե այն, ոչ որոշ հարցերում չգիտեմ ինչ անել կամ կարծիք չունեմ, այլ այն, որ, ինչպես ինձ թվաց, հարցնում ես կոնկրետ Ամուլսարի շահագործման դեմն առնելու հարցում ինչ անել - ես դրա համար ասացի, չգիտեմ, չգիտեմ, ինչպես անել, որ Նիկոլը չշահագործի Ամուլսարը:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ես ավելի վատ տարբերակ ունեմ. Նիկոլենք մնալու են 2023֊ից հետո էլ, մինչև 2030 էլ ու ավելի երկար էլ։ Էս Ամուլսարի շուխուռը սենց չի վերջանալու։ Բնապահպանները շարունակելու են ճամփա փակել, Նիկոլի մեթոդներն էլ ավելի են կոշտանալու։ Արդյունքում՝ գնալով ավելի ամրապնդվող բռնապետություն ա դառնալու Հայաստանը։ Կամ էլ, հա՛, դրա այլընտրանքը ճնշմանը չդիմանալ ու հրաժարական տալն ա։ Բայց չեմ կարծում, թե Նիկոլի էգոն դա թույլ կտա։
Ոչ, չի դիմանա ու գիտե՞ս ինչու - եթե անցավ սերժա-քոչարյանական մեթոդների, իրեն պետք կլինի քրեաօլիգարխիկ համակարգ: Նման համակարգ նա չունի և չի էլ հասցնի ունենալ: Մոտակա իսկ ընտրություններում Նիկոլին անփառունակ պարտություն է սպասում, հարցն այն է, երբ կլինեն այդ մոտակա ընտրությունները:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Չէ, վայ իրեն, եթե հավատացա նման կեղծ բաներին:
Քոչարյանի և Սերժի կլանը երկու տասնամյակ, լավություններով, կոմպրոմատներով, վախեցնելով ու համոզելով դրանց մի կերպ բուռն էին հավաքել, հավասարակշռություն էին պահում, վերջում կրկին չստացվեց, իսկ հիմա՞: Առաջին իսկ հարմար առիթի դեպքում կհարվածեն, որովհետև Նիկոլն իրենցից չէ, սկզբունքորեն, իր բնույթով իրենց տեսակին դեմն է, մարդ է, որը ժողովրդի քվեն է ստացել, սիրվել է ժողովրդի կողմից՝ դա իրեն չեն ների, թուլանալուն պես՝ կհարվածեն:
Ի դեպ, հեռու չգնանք - շաբաթ օրը Ծառուկյանի աղջկա հարսանիքին էր, չէ՞ - Այսօր արդեն, Ամուլսարի առիթով, Ծառուկյանը երկիմաստ հայտարարել է՝ ինքը ժողովրդի կողմից է: Խելոքը կհասկանա, հեռատես քաղաքական գորիչը հետևություններ կանի...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Որտև դաժը Դոդն ա հասկանում, որ էդ հարսանիքին Նիկոլի ներկայությունը, քաղաքական իմաստով, ոչ մի բան չի նշանակում:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Դե դա իրոք բան չի նշանակում, բայց այդ դեպքում հարց է ծագում - Նիկոլի գնալու ընդհանրապես իմա՞ստը որն էր: Անձնական սիմպատիայի խնդիր հաստատ չկար, անձնական կապեր առանձնակի չկային, քաղաքական իմաստով ոչինչ չ նշանակում և Նիկոլին վնասից բացի օգուտ չէր տա: Կամ անիմաստ քայլ էր, կամ Նիկոլը այնուհանդերձ փորձում է դրանով անձնապես ինչ որ բանի հասնել ԲՀԿ պարագայում: Եթե վերջին տարբերակն է, ուրեմն հաշվարկը արմատապես սխալ է:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լավ էլի, Լիոն, ախպոր պես ))
Դեռ իսկական Գռզոյի թվերից՝ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հերը, էդ ընտանիքը միշտ էլ հարգված ա եղել Սիլաչիում ու ընդհանրապես քաղաքում:
Անկախությունից հետո էլ Գռզոյի տղերքը սկսել են բիզնեսով ու գործարարությամբ զբաղվել:
Ո՞վ ա Գռզոենցից վատ բան տեսել:
Հո փող ունենալն ավտոմատ չի՞ նշանակում վատը լինել:
ՈՒ Գռզոն (արդեն տղեն՝ Խաչատուրը) լևոնական էր:
Ենթադրում եմ, որ էդ հողի վրա էլ մտերմացել էին Նիկոլի հետ՝ իրա ջահել վախտերով:
Հմի Գռզոյի տղեն ասենք Դոդի աղջկան էր ուզել ու Նիկոլենց հրավիրել էին:
Հանուն ինչի՞ պիտի մերժեին հրավերը:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Չգիտեմ... գուցե պետք է հաշվարկվեր, թե քաղաքական ինչ, մեղմ ասեմ, ոչ միանշանակ ռեզոնաս կունենար երեկվա ժողովրդի առաջնորդի և "աղքատների բարեկամի" տժժալը մի հարսանիքին, որտեղ, ըստ օդում կախված լուրերի, միայն հարսի շորն արժեցել է ժողովրդից թալանված 600.000 դոլար: Չգիտեմ... եսիմ - թող ամեն մարդն ինքը որոշի, ինքն էլ հետևանքները տանի...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Փաստորեն օլիգարխներն էլ են չարի ու բարու բաժանվում![]()
Lion (09.09.2019)
Հարսի շորը 600.000...
Մամաաան ծաղկաման..
Դու հավատում ե՞ս
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այլ կերպ կարող է՞ր լինել - իմ ազգականներից մեկը, բավականին լավ վաստակող ընդամենը մի ծրագրավորող իր ամսական գումարը լրիվ ծախսեց իր հարսնացուի հարսի շորի վրա՝ հասնելով 3.000 դոլարի - Ծառուկյանի համար դժվար է՞ր սա 200 անգամ գերազանցելը: Ավելին ասեմ, ըստ իրենց պատկերացումների, իհարկե, իրենց համար նույնիսկ սկզբունքի հարց էր դա գերազանցելը, էդ էր պակաս, ուրեմն չկա-չկա, մի ինչ որ լավ վաստակող ծրագրավորողի հարսնացուի շորի գնի շո՞ր պիտի հագնի իր աղջիկ հարսնացուն:
Ճիշտն ու սուտ չգիտեմ, բայց ինտերնետում վերջերս աչքովս ընկավ, որ նման պարագայում հարսնացուն, ինչ որ տեղ Հնդկաստանում, խնդրել է հորը իր հարսանիքի համար նախատեսվող փողով 90 անտուն ընտանիքի համար տուն գնել և դա համարել է հարսանիքի լավագույն նվեր՝ այն, որ այդ 90 ընտանքիները այդ օրը կօրհնեն իր ամուսնանալը: Մտածելու բանա, չէ՞, սենց որ գնա, կարողա Չարից և Բարուց էլ անդին հասնենք - չգիտեմ: Ինձ համար սա բարոյականության խնդիր է, ես իմ սանդղակն ու իմ գնահատման համակարգն ունեմ, ոչ ոքի ոչինչ չեմ պարտադրում, ուղղակի արտահայտվում եմ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
StrangeLittleGirl (09.09.2019), Ուլուանա (10.09.2019), Տրիբուն (09.09.2019)
Լիոն, լուրջ մարդ ես,
ընկել ես բամբասանքների հետևից...
Էս երկու օր ա՝ ֆիդումս ինչ թիվ ասես չպատահեց..
Բայց առայժմ ջեքփոթը քոնն էր՝ 600.000:
ՈՒ, ըստ տրամաբանության, պիտի Նիկոլն իր մտերիմին սկզբից հարսի շորի արժեքը հարցներ, հետո որոշեր հարսանիքին գնա թե չգնա...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ