User Tag List

Էջ 88 143-ից ԱռաջինԱռաջին ... 387884858687888990919298138 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,306 համարից մինչև 1,320 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #1306
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշոտ ջան, պիվա խմելու իրար հետ կգնանք, էդ հեչ:

    Բայց տարբեր տեղերից ենք եկել ու տարբեր տեղեր ենք գնում: Խոսքը քաղաքականության ու դրա ընկալման, քաղաքական ակտիվության ու տեսլականների մասին ա:
    Ախպեր ջան, քաղաքական համոզմունքների և մեթոդների տարբերությունը դեռ չի ենթադրում, որ նպատակները տարբեր են:
    Դու հիանալի հասկանում ես, որ բոլորս էլ նույն նավի վրա ենք: Քո մոտեցումների հաջողությունը նաև իմ հաջողությունն է, ձախողումը` նույպես:
    ԻՀԿ, սա բոլորիս է վերաբերվում:
    Եթե կան մարդիկ, որ սա չեն հասկանում, դա իրոք որ շատ ցավալի է:

    Ընդհանրացնելով ասեմ, որ յուրանչյուր կառավարության ձախողունը կամ ձեռքբերումը երկրինն ու ժողքվրդինն է:
    Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ ներկայիս իշխանությունները հաջողեն: Իսկ դրան աջակցում եմ, որպես շարքային քաղաքացի, իմ օրնապահ գործողություններով, կողքիս մարդկանց էդ նույն պահվածքին դրդելով:

    Հ.Գ.
    Վաղուց քեզ բլոտ չեմ կրվել
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. #1307
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաղուց քեզ բլոտ չեմ կրվել
    Վաղուց չէ, երբեք ))
    Ես քեզ շատ-շատ ձեռի ուժից դնեմ, եթե ինչ-որ հրաշքով 60 տարի հետո դու բիձնաս, ուժերդ կորցնես, իսկ ես սենց մնամ :ճ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (17.09.2019)

  4. #1308
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Համենայնդեպս, հիմա հաստատ 70% չի հավաքի։ Եթե հիսունի ձգի, լավ ա։ Նիկոլը մի բան գիտեր էլի, որ տենց ափալ֊թափալ արտահերթ արեց։
    Պետք էլ չի որ յոթանասուն ձգի: Հիմա ուղղակի ընդդիմության առողջ ուժերը պիտի անեն նենց որ մյուս քառասուն կամ գուցե հիսուն ու մեկով ավել տոկոսը իրանք լինեն: Նկատի ունեմ իրոք սոցիալական պետության գաղափարներով շարժվող որևէ մաքուր ուժ: Ոչ թե միշիկական ուժերը: Ու եթե չստացվի, դրանում իշխանության մեղքը չկա: Հո չեն դնելու ընդդիմություն նշանակեն: ես կիսում եմ քո ձախական հայացքները, որոշ հարցերում գուցե ավելի ուլտրա լինեմ, ի տարբերություն քեզ նաեւ կոնկրետ բանվոր դասակարգից եմ գալիս բայց քեզ պես ահագին կտրված եմ Հայաստանյան իրականությունի չնայած ոչ ասենք ընտանիքիցս ու հարազատներիցս: Ի վերջո ես ինչքան էլ կրթվեմ մինչև ուղնուծուծս բանվոր եմ: Հազար եմ ասել ու էլի եմ ասելու ձախերի հիմնական խնդիրն էն ա որ միջին խավը հաճախ միջին խավի վերին շերտը փորձում ա ներկայացնել աշխատավորների շահերը, բայց լեզվին չի տիրապետում, չի կարողանում կամ կամենում շփվել մարդկանց հետ: Ու ախր վատ բաներ չեն ասում բայց չգիտեն ոնց ասեն: Ես էլի եմ ասում գաղափարական մասով ես իննսուն եթե ոչ հարյուր տոկոս կիսում քո հայացքները բայց հենց փորձում ես ներկայացուցչական դիրք բռնել սաղ ասած ախր վարի ես տալիս: Ես չեմ ասում չորրորդ թե հինգերորդ թե ավելին սերնդի մտավորական գերդաստանի ներկայացուցիչը չի կարող աշխատավորների անունից խոսալ: Իհարկե կարող ա գնա կանգնի մեջները ու խոսա էնպես, ինչպես Նիկոլանք ու մյուսները արեցին հեղափոխության օրերին, իսկ սենց էլի ասենք: Էդ էլ չի սիրուն ու ճիշտ որ ասում են հեռվում եք լռեք: Ահագին ազդվել էի որ իմ շատ հարգելի դասախոսներից մեկը սարկաստիկ գրառում էր արել արտասահմանի հայերի սեյվ Ամուլսար փոսթերի վերաբերյալ: Ով ասաց մենք ձայնի իրավունք չունենք: Ունենք բայց յուրաքանչյուրս մեր անունից քանի դեռ ինչ-որ խմբի մեջ մեզ լիազորված չենք մեզ զգում: Ինձ թվում ա տենց մեր խոսքին ավելի մեծ կշիռ կտանք ու գուցե համոզենք էլ քիչ քիչ, որովհետև հակաճառողները կարծիքի են հակաճառելու: Հենց հղում ենք անում գյուղացիներին արհեստավորներին բուժքույրներին կարծիքի մասը լղոզվում ա որովհետև հակաճառողները վիճարկում են տվյալներիդ բազան, ու գնաաց` ստախոս, ստախոս դու ես, բուժքույրերն էլ էնտեղից` բայց ով ասաց որ ես տենց եմ կարծում: Որովհետև ես ու դու իրանց համոզելու փոխարեն իրանց անունից ենք սկսել խոսալ: Ավել պակաս կներես:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 17.09.2019, 01:00:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (17.09.2019), Յոհաննես (17.09.2019), Վիշապ (17.09.2019)

  6. #1309
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը

    Շին, գյուղացու֊աշխատավորի լեզվով խոսելու մասով ճիշտ ես ասում, բայց ստեղ մի քանի խնդիր կա։ Նախ, իսկական ձախ ուժերը չունեն էն ֆինանսական ու այլ տեսակի ռեսուրսները, ինչ
    Միշիկենք ունեն։

    Ու ի դեպ, դու չարաչար սխալվում ես իմ մասին որոշակի ենթադրություններ անելով։ Ես իհարկե մի կողմից եսիմորերորդ սերունդ բարձրագույն կրթություն ստացածների ընտանիքից եմ, բայց մյուս կողմից բանվորի ընտանիքից եմ ու մեծացել եմ բանվորական միջավայրում՝ սկի դպրոց չավարտած պապիս ձեռով սարքած ծուռտիկ պատերով տան մեջ, որի առաստաղը միշտ խոնավ էր։

    Ու իմ ներվերի վրա ահավոր ազդում ա, որ «հարևան Պողոսներից» են խոսում, որտև էդ «հարևան Պողոսները» պակաս խելացի չեն, ու պետք չի ամեն ինչ պրիմիտիվացնել ու պոպուլիստական լեզվով խոսել իրանց հետ կամ ինչ֊որ բան համոզել։ «Հարևան Պողոսը» իրա տան կողքին հանք չի ուզում, հարցը պարզ ա։ Ուրեմն պետք ա լսել իրան, ոչ թե համոզել, թե էդ հանքը վնաս չի տալու կամ թեկուզ քիմիայի ու կենսաբանության մի քանի տոննայանոց լեկցիա կարդալ։

    Բայց ես որ ասում եմ շփում ունեմ մարդկանց հետ, օդից չեմ ասում։ Ինձ լիքը գրում են զանազան տեղերից լրիվ անծանոթ մարդիկ զանազան առողջական խնդիրներով։ Ու գիտե՞ս ինչ հուսահատ վիճակ ա։ Առողջապահության նախարարը սիրուն թվեր ա շրխկացնում իրա ֆեյսբուքյան էջին, իսկ Կապանում վեց երեխաների միայնակ մայրը մեջքի խնդիր ունի, էլ չի կարողանում աշխատի, չի էլ կարողանում վճարի իրա բուժման համար։ Արտառոց ինտելեկտ պետք չի առողջապահության նախարարի պլպլան թվերը կասկածի տակ դնելու համար։ Արդարացիորեն ինքը հարցնում ա՝ էս ու՞մ են խաբում։ Մարդիկ իրենց մաշկի վրա անմիջական փոփոխություն են ուզում ու ճիշտ են անում, բայց բան չի փոխվում ախր։ Նիկոլենք կամ ուրիշ որևէ կուսակցություն թող չհամարձակվի մտածել, թե մարդիկ խելք չունեն ու իրանց ստերը հալած յուղի տեղ ընդունում են։

  7. #1310
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ներկա սահմանադրությունը սուպերվարչապետական սահմանադրություն է, որը Սերժի իշխանության վերարտադրության համար էր արված (ինչի հետ Նիկոլ Փաշինյանը վախտին համաձայն էր), բայց հիմա արդեն մանրից սկսել եմ կասկածել, որ հենց Նիկոլի հավերժ, պուտինանման իշխանության համար է :Ճ
    Իսկ իրականում, կարծում եմ հենց մեծամասմաբ «անգրագետ պողոսներից» բաղկացած Հայ ժողովուրդն է Նիկոլին սուպերվարչապետ սարքողը, ու էս սահմանադրությունը ժողովդրի մեծ մասի սրտով ա: Ընդհամենը վատ, չար, էգոիստ թագավորին ժողովուրդը փոխարինել ա լավ, բարի ու մեծահոգի սուպերմենով: Ու լայքերից կուրացած սուպերմենն էլ տարերքի մեջ է: Մենք էնքան խելացի ազգ ենք, որ աչքիս վերջը նորից հետ ենք գնում դեպի ցարիզմ
    Դեմոկրատիան մենակ ազատ ու թափանցիկ ընտրություններով չի, ձեր ցավը տանեմ, դեմոկրատիան ենթադրում է իշխանության ապակենտրոնացում ուր ուզում եք կարդացեք, ասենք ստեղ շատ լավ օրինակով բացատրվում է: Ասենք օրինակ Ամուլսարի հարցում Նիկոլը նորմալ դեմոկրատական համակարգ ունեցող երկրում պիտի չկարողանար հանքը շահագործելու թույլտվություն տալ, առանց Ջերմուկ քաղաքի ու կողքի գյուղերի իշխանությունների, առանց Սյունիքի մարզի ավագանու որոշման:
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (29.09.2019), StrangeLittleGirl (17.09.2019), Varzor (17.09.2019)

  9. #1311
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներկա սահմանադրությունը սուպերվարչապետական սահմանադրություն է, որը Սերժի իշխանության վերարտադրության համար էր արված (ինչի հետ Նիկոլ Փաշինյանը վախտին համաձայն էր), բայց հիմա արդեն մանրից սկսել եմ կասկածել, որ հենց Նիկոլի հավերժ, պուտինանման իշխանության համար է :Ճ
    Իսկ իրականում, կարծում եմ հենց մեծամասմաբ «անգրագետ պողոսներից» բաղկացած Հայ ժողովուրդն է Նիկոլին սուպերվարչապետ սարքողը, ու էս սահմանադրությունը ժողովդրի մեծ մասի սրտով ա: Ընդհամենը վատ, չար, էգոիստ թագավորին ժողովուրդը փոխարինել ա լավ, բարի ու մեծահոգի սուպերմենով: Ու լայքերից կուրացած սուպերմենն էլ տարերքի մեջ է: Մենք էնքան խելացի ազգ ենք, որ աչքիս վերջը նորից հետ ենք գնում դեպի ցարիզմ
    Դեմոկրատիան մենակ ազատ ու թափանցիկ ընտրություններով չի, ձեր ցավը տանեմ, դեմոկրատիան ենթադրում է իշխանության ապակենտրոնացում ուր ուզում եք կարդացեք, ասենք ստեղ շատ լավ օրինակով բացատրվում է: Ասենք օրինակ Ամուլսարի հարցում Նիկոլը նորմալ դեմոկրատական համակարգ ունեցող երկրում պիտի չկարողանար հանքը շահագործելու թույլտվություն տալ, առանց Ջերմուկ քաղաքի ու կողքի գյուղերի իշխանությունների, առանց Սյունիքի մարզի ավագանու որոշման:
    Շնորհակալությունը զուտ վերջին պարբերության համար ա։ Իսկ Նիկոլին սուպերվարչապետ սարքողը ժողովուրդը չի, իրա սեփական էգոն ա։ Իրա սիրած բանն ա, որ մարդիկ հալվում են իրա համար։ Հենց տեսնի՝ էլ չեն հալվում, կսկսի ստիպել, որ հալվեն։
    Իսկ «անգրագետ Պողոսները» շատ ավելի լավ են հասկանում ՀՀ֊ում ինչ ա կատարվում ու իշխանությունն ինչ խաղեր ա տալիս, քան իշխանությունների կողքը կանգնած գրագետները։ Ամեն դեպքում, պոպուլիստական կտերը էլ չեն ուտվում։

  10. #1312
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալությունը զուտ վերջին պարբերության համար ա։ Իսկ Նիկոլին սուպերվարչապետ սարքողը ժողովուրդը չի, իրա սեփական էգոն ա։ Իրա սիրած բանն ա, որ մարդիկ հալվում են իրա համար։ Հենց տեսնի՝ էլ չեն հալվում, կսկսի ստիպել, որ հալվեն։
    Իսկ «անգրագետ Պողոսները» շատ ավելի լավ են հասկանում ՀՀ֊ում ինչ ա կատարվում ու իշխանությունն ինչ խաղեր ա տալիս, քան իշխանությունների կողքը կանգնած գրագետները։ Ամեն դեպքում, պոպուլիստական կտերը էլ չեն ուտվում։
    Ինձ թվում է Հայ ժողովրդի զգալի մասը կառավարման ձևերից, իշխանության բաշխումից, թիմային աշխատանքից, կոլեկտիվ մտածելակերպից դեռ հեռու են, շատերի մոտ «թագավորն ապրած կենա» վիճակ է: Եթե էդպես չի, ուրեմն առաջիկայում իսկական հեղափոխություն է պետք ակնկալել, սահմանադրության փոփոխման պահանջով: Եթե չէ, ապա Նիկոլը Պուտինի ճամփով մի 20-30 տարի կկառավարի:
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (17.09.2019), Thom (17.09.2019), Varzor (17.09.2019)

  12. #1313
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներկա սահմանադրությունը սուպերվարչապետական սահմանադրություն է, որը Սերժի իշխանության վերարտադրության համար էր արված (ինչի հետ Նիկոլ Փաշինյանը վախտին համաձայն էր), բայց հիմա արդեն մանրից սկսել եմ կասկածել, որ հենց Նիկոլի հավերժ, պուտինանման իշխանության համար է :Ճ
    Իսկ իրականում, կարծում եմ հենց մեծամասմաբ «անգրագետ պողոսներից» բաղկացած Հայ ժողովուրդն է Նիկոլին սուպերվարչապետ սարքողը, ու էս սահմանադրությունը ժողովդրի մեծ մասի սրտով ա: Ընդհամենը վատ, չար, էգոիստ թագավորին ժողովուրդը փոխարինել ա լավ, բարի ու մեծահոգի սուպերմենով: Ու լայքերից կուրացած սուպերմենն էլ տարերքի մեջ է: Մենք էնքան խելացի ազգ ենք, որ աչքիս վերջը նորից հետ ենք գնում դեպի ցարիզմ
    Դեմոկրատիան մենակ ազատ ու թափանցիկ ընտրություններով չի, ձեր ցավը տանեմ, դեմոկրատիան ենթադրում է իշխանության ապակենտրոնացում ուր ուզում եք կարդացեք, ասենք ստեղ շատ լավ օրինակով բացատրվում է: Ասենք օրինակ Ամուլսարի հարցում Նիկոլը նորմալ դեմոկրատական համակարգ ունեցող երկրում պիտի չկարողանար հանքը շահագործելու թույլտվություն տալ, առանց Ջերմուկ քաղաքի ու կողքի գյուղերի իշխանությունների, առանց Սյունիքի մարզի ավագանու որոշման:
    Սաղ ճիշտ ես տրամաբանում ու ասում, բայց նաև գաղտնիք չի, որ մենք դեռ հեռու ենք նորմալ դեմոկրատական համակարգ ունեցող երկիր կոչվելուց և լինելուց: Եվ դա նշանակում է, համապատասխան համակարգային կառուցվածքների բացակայության հետևանքով, ուզենք, թե` չուզենք, կայացվելու են որոշակիորեն կենտորնացված որոշումներ, որոնց բուն դրդապատճառների, ինչպես նաև իրական հետևանքների վերաբերյալ լիարժեք տեղեկութոյւն չենք ունենալու, իսկ համակարգը համակշռող ու ռիսկերը զսպող հավասարաչափ տեղեկացված օղակներ չունենք:

    Զուտ մասնագիտորեն ասեմ. արդյուանվետ որոշում կայացնելու համար, որոշողը պետք է տիրապետի հնարավորինս հստակ և արժեքովր տեղեկատվության: Խիստ կասկածում եմ, որ Ջերմուկի և հարևան բնակավայրերի իշխանությունները բավարար տեղեկատվության տիրապետում են: Էլ չեմ ասում մեր` շարքային քաղաքացիներիս մասին:
    Պատմահասարակական գնահատականներ տալը անշնորհակալ գործ է: Էն, որ "ինչ կլիներ, եթե Հայաստանը քրիստոնեույթուն չընդուներ?" մոտեցումները իրականում բացի ժամանցային և զուտ տեսական դրույթներից բացի, որիշ բան չեն տալիս: Հիմա կարողա հանքը շահագործեն ու մի 50 տարի հետո Նիկոլին օրհնեն կամ անիծեն, և հակառակը: Ոնց որ ժամանակին Սիրադեղյանական ռեպրեսիաների շորշոփով Երևանը աշխարհի անվտանգ քաղաքներից մեկն է ցայսօր:

    Քիչ բան գիտենք, դրա համար էլ ինչ էլ հիմա խոսենք, իրականությոնից հեռու է լինելու:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  13. #1314
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Սաղ ճիշտ ես տրամաբանում ու ասում, բայց նաև գաղտնիք չի, որ մենք դեռ հեռու ենք նորմալ դեմոկրատական համակարգ ունեցող երկիր կոչվելուց և լինելուց: Եվ դա նշանակում է, համապատասխան համակարգային կառուցվածքների բացակայության հետևանքով, ուզենք, թե` չուզենք, կայացվելու են որոշակիորեն կենտորնացված որոշումներ, որոնց բուն դրդապատճառների, ինչպես նաև իրական հետևանքների վերաբերյալ լիարժեք տեղեկութոյւն չենք ունենալու, իսկ համակարգը համակշռող ու ռիսկերը զսպող հավասարաչափ տեղեկացված օղակներ չունենք:

    Զուտ մասնագիտորեն ասեմ. արդյուանվետ որոշում կայացնելու համար, որոշողը պետք է տիրապետի հնարավորինս հստակ և արժեքովր տեղեկատվության: Խիստ կասկածում եմ, որ Ջերմուկի և հարևան բնակավայրերի իշխանությունները բավարար տեղեկատվության տիրապետում են: Էլ չեմ ասում մեր` շարքային քաղաքացիներիս մասին:
    Պատմահասարակական գնահատականներ տալը անշնորհակալ գործ է: Էն, որ "ինչ կլիներ, եթե Հայաստանը քրիստոնեույթուն չընդուներ?" մոտեցումները իրականում բացի ժամանցային և զուտ տեսական դրույթներից բացի, որիշ բան չեն տալիս: Հիմա կարողա հանքը շահագործեն ու մի 50 տարի հետո Նիկոլին օրհնեն կամ անիծեն, և հակառակը: Ոնց որ ժամանակին Սիրադեղյանական ռեպրեսիաների շորշոփով Երևանը աշխարհի անվտանգ քաղաքներից մեկն է ցայսօր:

    Քիչ բան գիտենք, դրա համար էլ ինչ էլ հիմա խոսենք, իրականությոնից հեռու է լինելու:
    Ապեր, կներես, սա Ծլնգի ասած՝ whataboutism-ն ա, հայերեն՝ յուղ վառելը: Մետաղի հանքերը հազար տոկոսով բնության մաման լացացնում են, սա պարզ ճշմարտություն է, ոնց որ ասես՝ ջուրը կենսական անհրաժեշտություն ա (չնայած կարելի է լիքը ճամարտակել ասենք՝ մեթանի վրա հիմնված կենսաբանական կյանքի մասին): Անվտագն հանք, էդ ոնց որ ասես` կենդանիների պաշտպան մսագործ: Հանքի բուն գործունեությունը բնությունից նյութեր քերելն ա, ոնց որ մսագործի գործունությունը՝ կենդանուց միս ստանալը: Մեռա ասելով, որ սրա համար պետք չի մորուքավոր ակադեմիկոս լինել:
    Ու անկախ նրանից, թե ինչքան գրագետ կամ անգրագետ ա տեղի բնակչությունը, ապա իր քաղաքացիներին հարգող պետությունը պարտավոր է բնակիչներից կարծիք հարցնել, նրանց հարազատ սարերը քանդելուց առաջ: Օրինակ իմ ծննդվայրի կողքը սար կար, որը մանրից դառավ կարմիր ավազի հանքի, ու հիմա էդ սարի կեսը չկա, կողքերն էլ փոշի ու անապատ ա դառել: Կարող ա՞ պիտի մնայի էդ վայրում ու շարունակեի սիրել իմ երկիրը: Լիքը մարդ թքում հեռանում ա, որովհետև իրենց կարծիքը հարցնող չկա, կամ էլ հարցնողը հարցնում ա զուտ ցուցադրվելու համար,բայց մեկա իր ուզածն ա անում:
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (29.09.2019), StrangeLittleGirl (17.09.2019)

  15. #1315
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է Հայ ժողովրդի զգալի մասը կառավարման ձևերից, իշխանության բաշխումից, թիմային աշխատանքից, կոլեկտիվ մտածելակերպից դեռ հեռու են, շատերի մոտ «թագավորն ապրած կենա» վիճակ է: Եթե էդպես չի, ուրեմն առաջիկայում իսկական հեղափոխություն է պետք ակնկալել, սահմանադրության փոփոխման պահանջով: Եթե չէ, ապա Նիկոլը Պուտինի ճամփով մի 20-30 տարի կկառավարի:
    Կոլեկտիվ մտածելակերպի մասին շատ լավ ասեցիր։ Անկեղծ ասած, չեմ կարծում, թե դրա բացակայությունը չզարգացվածության նշան ա, այլ գենետիկ ինչ֊որ հատկանիշ ա, որը կարելի ա նկատել բոլոր խավերի մոտ։ Չալարեմ, առանձին թեմա բացեմ, քննարկենք։

    Բայց մի բան ասեմ. պետք չի ակնկալել, թե որևէ ընդդիմադիր ուժ էնքան կմեծանա, որ հիսուն տոկոսից ավելի կհավաքի, իր թեկնածուին վարչապետ կնստացնի։ Կարծում եմ՝գերհզոր իշխող ուժ ունենալն անկախ ամեն ինչից վատ ա։ Եթե հեղափոխությունը մի քիչ այլ ճամփով գնար, ու ԱԺ֊ում ոչ թե երկու, այլ մի քանի հեղափոխական ուժ հայտնվեին, ու ոչ մեկը չունենար բացարձակ մեծամասնություն, Նիկոլը թող էլի վարչապետ լիներ, բայց արդեն չէր կարողանա սենց միանձնյա որոշումներ կայացնել, որ ԱԺ֊ում անընդհատ խանգարող ուժեր կլինեին։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (17.09.2019)

  17. #1316
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, կներես, սա Ծլնգի ասած՝ whataboutism-ն ա, հայերեն՝ յուղ վառելը: Մետաղի հանքերը հազար տոկոսով բնության մաման լացացնում են, սա պարզ ճշմարտություն է, ոնց որ ասես՝ ջուրը կենսական անհրաժեշտություն ա (չնայած կարելի է լիքը ճամարտակել ասենք՝ մեթանի վրա հիմնված կենսաբանական կյանքի մասին): Անվտագն հանք, էդ ոնց որ ասես` կենդանիների պաշտպան մսագործ: Հանքի բուն գործունեությունը բնությունից նյութեր քերելն ա, ոնց որ մսագործի գործունությունը՝ կենդանուց միս ստանալը: Մեռա ասելով, որ սրա համար պետք չի մորուքավոր ակադեմիկոս լինել:
    Ու անկախ նրանից, թե ինչքան գրագետ կամ անգրագետ ա տեղի բնակչությունը, ապա իր քաղաքացիներին հարգող պետությունը պարտավոր է բնակիչներից կարծիք հարցնել, նրանց հարազատ սարերը քանդելուց առաջ: Օրինակ իմ ծննդվայրի կողքը սար կար, որը մանրից դառավ կարմիր ավազի հանքի, ու հիմա էդ սարի կեսը չկա, կողքերն էլ փոշի ու անապատ ա դառել: Կարող ա՞ պիտի մնայի էդ վայրում ու շարունակեի սիրել իմ երկիրը: Լիքը մարդ թքում հեռանում ա, որովհետև իրենց կարծիքը հարցնող չկա, կամ էլ հարցնողը հարցնում ա զուտ ցուցադրվելու համար,բայց մեկա իր ուզածն ա անում:
    Ապեր, եթե ուշադիր ես եղել, ապա նկատած պիտի լինեիր, թե ես ինչ դիրքորոշում ու կարծիք ունեմ էդ հարցում։ Ու իմ գրառման մեջ որտե՞ղ տեսար "անվտանգ հանքի" մասին որևէ միտք
    Բայց իդեալական բան չկա մեր աշխարհում։ Որքան էլ դա մեզ դուր չգա, բայց մարդկ կարիք ունեն, քո ասած բնությունից նյութեր քերելու։ Ու հազարամյակներով քերել են ու էլի քերելու են՝ գնալով ավելի շատ ու շատ։
    Իմ խոսքն ուրիշ բանի մասին էր՝ որոշում կայացնելու։ Մենք դեմ ենք հանքի շահագործմանը՝ ներկայացնում ենք մեզ համար հիմնավոր փաստարկներ, բայց չէ ո՞ր կառավարությունը կարող է ունենալ տեղեկատվություն, որին մենք չենք տիրապետում։ Ի վերջո պետության կենսական շահերը մենակ բնապահպանությամբ չեն սահմանափակվում։

    Ի դեպ, քո ասած դեպքը շատ ակնառու և ցավալի օրինակ է, բայց եթե Հայաստանում որևէ տեղ ավազ ու քար չհանեն, ապա շինարարության արժեքը կբարձրանա՝ դրա բոլոր հետևանքներով։ Սա է իրական ճշմարտությունը, ինչքան էլ, որ մեր սրտով չլինի։

    Հ․Գ․
    ԻՀԿ, Երկիրը չեն սիրում որևէ կոնկրետ վայրի համար։ Երկրից գնալուց հետո կարելի է հազարավոր արդարացի պատճառներ թվարկել, բայց էդ արդեն ուրիշ թեմայից է։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  18. #1317
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փաշինյանի կառավարության գործունեությունը

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, քո ասած դեպքը շատ ակնառու և ցավալի օրինակ է, բայց եթե Հայաստանում որևէ տեղ ավազ ու քար չհանեն, ապա շինարարության արժեքը կբարձրանա՝ դրա բոլոր հետևանքներով։ Սա է իրական ճշմարտությունը, ինչքան էլ, որ մեր սրտով չլինի։
    Նաև դրա համար ա շատ կարևոր, որ շինարարական մշակույթում Հայաստանում լուրջ ռեֆորմներ սկսվեն:

    Ես էդ բնագավառում չկամ, շատ բան ասել չեմ կարող:
    Բայց վստահում եմ բաջանաղիս կարծիքին, ով 20 տարուց ավել ա Բրյուսելում ու շրջակայքում գործող շինարարությամբ զբաղվող ֆիրմայի տնօրեն ա:

    ՈՒ ինքը շվարած էր, որ Հայաստանում էդ ոլորտը աբսալյուտ չի զարգացել ու մինչև հիմա սովետի մեթոդներով են տուն ու շենք կառուցում:
    Ասենք օրինակ ասում ա մեկը 2 հարկանի տուն ա կառուցում ու բերել հարկերի արանքում նենց պանելներ ա տեղադրում, որ էդ պանելը մի 10 հարկ իրա վրա պահելու համար ա նախատեսված:
    Բայց ինքը մեկ ա էդ պանելն ա տեղադրում, որտև տենց ա ընդունված, որտև ուրիշ տարբերակ չկա..
    Իսկ էդ քաշով ու խտությամբ պանելը համ գետնի վրա ա ավել ծանրություն, համ էլ դրա համար չափից ավել շինանյութ ա գնում:

    Էլի մի քանի օրինակներ բերեց, բայց մոտս մենակ էս էր տպավորվել:

    Իսկ լավ նորությունն էն ա, որ էս Եվրոպաներում ընդհանրապես շինարարական բիզնեսում հայերն ահագին պիրյոդ են ու մի անձամբ ճանաչածներիցս քանի հոգի ճամպրուկները հավաքած սպասում են հետ վերադառնալու իրենց ժամին:

    Նենց որ էդ ոլորտն էլ, ինչպես նաև շատ ուրիշներ, շուտով թարմ շունչ կներխուժի ))
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 17.09.2019, 15:06:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  19. #1318
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո մի հատ ստատուսս ցույց կտամ ու դրանից մոտ 2 շաբաթ հետո Նիկոլի՝ հարցազրույցում խոսքը :ճ
    Քանի հոգի էդ օրը զանգել ասել են՝ տեսե՞լ ես, բառ առ բառ ստատուսդ ա կարդում

    Հա, լավ, հերիք ա գլուխ գովամ :ճ
    Չուկ, Ակումբում հինգ հոգու մեջ երկու մարգարեն կարող ա շատություն անի։

  20. #1319
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, Ակումբում հինգ հոգու մեջ երկու մարգարեն կարող ա շատություն անի։
    Շատ չի՝ տարբեր ակումբային կրոնների մարգարեներ են
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  21. #1320
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոսքներդ շաքարով կտրեմ ․․․

    Վարչապետի երեկվա հարցազրույցը շատ լավն էր, բացառությամբ Ամուլսարին վերաբերվող մասի։

    Նախ հաշվետվողականության էս ձևը, որը Նիկոլը ընտրել ա, շատ ժամանակակից ա, հետաքրքիր ա, անկեղծ ա։ Բոլոր լրատվամիջոցները կարան ինչ ուզում են հարցնեն, դաժե նույն բանը քսան անգամ։ Համբերատար ու մանրամասն բոլորին անդրադառնում ա։ Էս բարձրագույն հաշվետվողականություն ա, նախադեպը չի ունեցել, ու դաժե շատ դեմոկրատական երկրներում սենց ուղիղ շփում հանրության հետ շատ քիչ ա պատահում։

    Երկրորդ, բոլոր էն ձեռքբերումները որոնց մասին վարչապետը նշում ա, իրոք ձեռքբերումներ են։ Կապիկենրը կարան նեղվեն ու ուսուցիչների աշխատավարձը քիչ-քիչ ա բարձրանում, կամ Հայաստանի ճանապարհները մի տաում Գերմանական չեն դառնում, բայց անող էին, թող իրանք անեին, երկիրը լափելու փոխարեն։ Ուսուցիչներին սարքել էին մուրացկան, դպրոցների տնօրեններին էլ ռեկետչիկներ, հիմա ռեգուլյար տաս տոկոս բարձրացնելը սրտներով չի։ Այ բոսյալներ, 30 տարի Գյումրիում մի մետր ճանապահ չէիք սարքել, ոնց որ 43 թվի Ստալինգրադի փողեցները լիներ։ Մի տարվա մեջ Գյումրիում համարյա ծերից ծեր բարձր որակի սաղ փողոցները սարքում են, սաղ։

    Երրորդ, կարող ա էլի եմ ասել, ես մի քանի հեղափոխություն արած երկրում եմ աշխատել՝ հեղափոխություններից առաջ ու հետո։ Նիկոլը առաջին հեղափոխական ղեկավարն ա, որը չի լացում որ փող չկա ու ողորմություն չի խնդրում միջազգային հանրությունից։ Ընդհակառակը, ասում ա լիքը փող կա, փողը պրոբլեմ չի, ծրարգեր իրականացնելու պոտենցիալի խնդր կա։

    Չորրորդ, Վանեցյանի հրաժարակի պահով Նիկոլը իրան շաաաատ ու շատ հավասարակշռված դրսևորեց, չնայած երևի չէր սպաում Վանցեյանից տենց հիմար հրաժարականի հայտարարություն։ Վանեցյանն էլ էսօր արդեն սրբագրում ա իրա ասածները, քանի որ հասկանում ա որ բլթցրել ա։ Լիքը կապիկներ խոսում են Վանեցյանի բարձր վարկանիծի մասին, բայց մոռանում են, որ էտ վարկանիշը միայն ու միայն պայմանավորված ա եղել նրանով, որ Նկոլը իրան կոռւպցիայի դեմ պայքարելու քարտ բլանշ էր տվել ու Վանեցյանը ու դրա վրով աչոկներ էր հավաքում։

    Կարճ ասած, իմ վստահությունը իշխանությունների ու Նիկոլի նկատմամբ մնում ա նույն բարձր մակարդակին, ու ես հենց վաղը էլի ձայնս կտամ Նիկոլին ու իրա քաղաքական ուժին։ Անկախ դրանից, Ամուլսարի խնդիրը իմ համար մնում ա շաաատ լուրջ բաց, ու ես ոնց դեմ եմ եղել տենց էլ դեմ եմ լինելու Ամուլսարի շահագործմանը։ Իմ համար սա Հայաստանի երկարաժամկետ զարգացման հեռանկարի հետ կապված սկզբունքային հարց ա, ու ոչ մի վարչապետի ասած հարցի լուծմանը սպասող միլիարդատեր չինացի ներդրող ինձ հակառակում չի համոզի։

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (02.10.2019), Life (17.09.2019), Varzor (17.09.2019), Աթեիստ (18.09.2019), Արշակ (17.09.2019), Գաղթական (17.09.2019), Ուլուանա (18.09.2019)

Էջ 88 143-ից ԱռաջինԱռաջին ... 387884858687888990919298138 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •