User Tag List

Էջ 64 102-ից ԱռաջինԱռաջին ... 145460616263646566676874 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 946 համարից մինչև 960 համարի արդյունքները՝ ընդհանուր 1526 հատից

Թեմա: Թավշյա հեղափոխություն. փողոցային պայքարից հետո

  1. #946
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ի դեպ ԼԳԲՏ մարդիկ կան, բավական ակտիվ, ովքեր Նիկոլի խոսքը Արշակի ասած ձևով են հասկացել ու շատ դրական են վերաբերվել իրա ելույթին։ Զարմանալի աշխարհ ա, տո )))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #947
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ ԼԳԲՏ մարդիկ կան, բավական ակտիվ, ովքեր Նիկոլի խոսքը Արշակի ասած ձևով են հասկացել ու շատ դրական են վերաբերվել իրա ելույթին։ Զարմանալի աշխարհ ա, տո )))
    Հա, օրինակ Այվին

  3. #948
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, օրինակ Այվին
    Չէ, ոչ միայն ու ակումբի հետ բացարձակ կապ չունեցող ))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #949
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր կառավարությունը... ձևեր կա կխուսափի։

    Հեչ, սխալ եմ հասկանում։ 10-20-30 տարի հետոյվա կառավարությանն ա մնում։

    Ինչ վերաբերում ա ԱԱԾ֊ին, ապա ԱԱԾ֊ից բացի ոչ մեկի ինքը չի կարա հանձնարարի ճշտի՝ ով ա կազմակերպում, որովհետև անվտանգությունից ելնելով նման բաները ԼԳԲՏ համայնքը գաղտնի ա պահում, ու մենակ ԱԱԾ֊ի նման կառույցը կարա նման ինֆոյի դոստուպ ունենա։ Ու ընդհանրապես՝ անկախ նրանից ում ա հանձնարարում ճշտել, էլի եմ ասում՝ դա հավաքներ կազմակերպելու իրավունքի դեմ ա։ Ու հետաքրքիր ա՝ որ հոգնակիով ես ասում, էդ «մենքը» ով ա։

    Արշակ, ուրեմն ընդունի, որ կա՛մ միտումնավոր ասածներդ սխալ եմ մեկնաբանում, կա՛մ դեբիլ եմ, չեմ հասկանում քաշվի մի կողմի, օքե՞յ։

  5. #950
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեբիլ եմ, Արշակ ջան, տրամաբանությունից դուրս դեբիլ ու կանխակալ տրամադրված անձ, որը ամեն ինչ ֆռցնում, իրա ձևով ա մեկնաբանում։ Թե ես ո՞վ դառա, որ Իջևան մոլորակից դուրս եկած փրկչի խոսքերը հարցականի տակ դնեմ։ Ինքը սուրբ ա, հայ ազգի փրկիչն ա, ամեն ինչ սաղիցս լավ գիտի։ Եթե մի բան էլ էն չի ասում, ուրեմն ուղղակի մեր տուպոյ ուղեղներին տեղ չի հասնում։ Պետք ա գնալ ու մտածել՝ ինչու ենք սենց դեբիլ։
    Բյուր ջան, քո պնդումների անտրամաբանական ու էմոցիոնալ լինելու համար Նիկոլը պարտադիր չի որ սուրբ լինի…
    Ասենք ես չեմ ասել, որ բոլոր ԼԳԲԹ մարդիկ քյալ են, կամ որ քյալ լինելը ԼԳԲԹ լինելու հետ կապ ունի, բայց դու գլխիս սարքում ես, որ տենց բան եմ ասել: Նիկոլը տեղ ի՞նչ կապ ունի:
    հիմա էլ «հա Նիկոլը սուրբ ա, ես դեբիլս ով դառա, որ փրկչի խոսքերը հարցականի տակ դնեմ» էմոցիոնալ, դրամատիկացված գրառում ես անում. Ասենք էսքան մարդու մեջից որևէ մեկի խոսքում մի նշույլ չկար, թե «որ Նիկոլն ա ասողը ուրեմն ճիշտ ա», «ո՞նց ես համարձակվում Նիկոլի ասածները հարցականի տակ դնել»: Չէ, ընդամենը հիմնավորում ենք մեր կարծիքը: Բյուր ջան, քեզ շատ հարգում ու սիրում եմ, բայց եթե տրամաբանված փաստարկներ չես բերում, ես մեղավոր չեմ. եթե էմոցիոնալ չտրամաբանված պնդումներդ չեմ ընդունում, դրանից չի հետևում, թե Նիկոլը սուրբ ա, ես ել Նիկոլի վկա:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (31.10.2018)

  7. #951
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ի՞նչ տրամաբանված փաստարկի մասին ա խոսքը, երբ էդ փաստարկները լվանում ես «սխալ ես հասկացել պնդմամբ»։ Էս թեման ոտից գլուխ տրամաբանված փաստարկ ա։ Դիր, կարդա։ Եթե դա քեզ համար տրամաբանված չի, ապա (գործածելով քո սեփական բառապաշարը) սխալ ես հասկանում գրածներս կամ չես ուզում հասկանալ։

    Իսկ էմոցիոնալ դարձա էն բանից հետո, երբ դու սկսեցիր սխալ մեկնաբանելու կամ հասկանալու մասին լոլոները։ Էմոցիոնալը դուք եք, որ Նիկոլի ցանկացած խոսքին մոտենում եք «եթե Նիկոլն ա, ուրեմն ճիշտ ա» նախնական համոզմունքով։ Ինչքան էլ ասես՝ Նիկոլին սուրբ չես համարում, ես դեռ քո բերանից որևէ քննադատական բառ չեմ լսել իրա ասածների ու արածների մասին։

  8. #952
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ոչ միայն ու ակումբի հետ բացարձակ կապ չունեցող ))
    Հիմա ասե՞մ, որ դու էլ սխալ ես հասկացել Մի երկու տեղ տեսա էդպիսի «դրական» մտքեր, որտեղ գրառումը սկսվում էր նրանով, որ ողջունելի ա, որ հանրապետության առաջին դեմքը պատմության մեջ առաջին անգամ ԼԳԲՏ համայնքի մասին ա խոսում, բայց... Արշակը դրել, ասում ա՝ ԼԳԲՏ մարդիկ իրանց քյարը չգիտեն, բայց էնքան անտեղյակ ա էդ համայնքից, որ չգիտի, որ էդ համայնքը նույնիսկ բացասական կարծիքը բավական չափած֊ձևած ա ու դիվանագիտորեն ա արտահայտում։ Այսինքն, չի ասում՝ վարչապետը հոմոֆոբ ա։ Ասում ա՝ լավ ա, որ վերջապես անդրադարձ էղավ, բայց սխալ բաներ ա ասում։

  9. #953
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում ա ԱԱԾ֊ին, ապա ԱԱԾ֊ից բացի ոչ մեկի ինքը չի կարա հանձնարարի ճշտի՝ ով ա կազմակերպում, որովհետև անվտանգությունից ելնելով նման բաները ԼԳԲՏ համայնքը գաղտնի ա պահում, ու մենակ ԱԱԾ֊ի նման կառույցը կարա նման ինֆոյի դոստուպ ունենա։ Ու ընդհանրապես՝ անկախ նրանից ում ա հանձնարարում ճշտել, էլի եմ ասում՝ դա հավաքներ կազմակերպելու իրավունքի դեմ ա։ Ու հետաքրքիր ա՝ որ հոգնակիով ես ասում, էդ «մենքը» ով ա։
    Ցանկացած միջոցառում կազմակերպիչ ունի. թեկուզ եթե կազմակերպողը ոչ թե առանձին մարդ ա, այլ ինչ-որ հասարակական կազմակերպություն. առանձին մարդկանց անունները կարան անհայտ մնան, բայց գոնե իրավաբանական անձը, հասարակական կազմակերպութունը հայտնի ա, չէ՞:
    Հիմա օրինակ ես եմ, ընդհանրապես խաբար չեմ, թե էդ ինչ ֆորում ա, ինչ ա, կարամ չէ՞ գուգլեմ, գտնեմ էդ միջոցառման սայթը կամ էջը, հայտարարությունը, ու նայեմ թե ովքեր են միջոցառման կազմակերպիչները, որն ա միջոցառման օրակարգը և այլն:
    Նիկոլն էլ, մեր նման, կարար էդ միջացառման մասին թեթև լսած լիներ ու իր աշխատակազմին հանձնարարեր մանրամասն տեղեկություններ տալ դրա մասին: Հեչ պարտադիր չի, որ էդ տեղեկությունները ինչ-որ ընդհատակյա, միայն ԱԱԾ-ին հասանելի ինֆո լիներ, կարող ա խոսքը զուտ հանրայնորեն հասանելի ինֆոյի մասին ա:
    Հիմա կարա՞ս ինձ բացատրես, թե նման տեղեկություններ ստանալ հանձնարարելը ոնց ա հավաքներ կազմակերպելու իրավունքի դեմ: Օրենքի վրա հղում տուր, որով արգելվում ա նման տեղեկություններ հավաքելը:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. #954
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր կառավարությունը... ձևեր կա կխուսափի։

    Հեչ, սխալ եմ հասկանում։ 10-20-30 տարի հետոյվա կառավարությանն ա մնում։

    Ինչ վերաբերում ա ԱԱԾ֊ին, ապա ԱԱԾ֊ից բացի ոչ մեկի ինքը չի կարա հանձնարարի ճշտի՝ ով ա կազմակերպում, որովհետև անվտանգությունից ելնելով նման բաները ԼԳԲՏ համայնքը գաղտնի ա պահում, ու մենակ ԱԱԾ֊ի նման կառույցը կարա նման ինֆոյի դոստուպ ունենա։ Ու ընդհանրապես՝ անկախ նրանից ում ա հանձնարարում ճշտել, էլի եմ ասում՝ դա հավաքներ կազմակերպելու իրավունքի դեմ ա։ Ու հետաքրքիր ա՝ որ հոգնակիով ես ասում, էդ «մենքը» ով ա։

    Արշակ, ուրեմն ընդունի, որ կա՛մ միտումնավոր ասածներդ սխալ եմ մեկնաբանում, կա՛մ դեբիլ եմ, չեմ հասկանում քաշվի մի կողմի, օքե՞յ։
    Ձե լավ էլի ․․․․ արդեն երեք ամիս ա հայտարարությունը բաց տարածվել ա, կազմակերպիչին դաժե տատս գիտի, ու տատս էլ կարա գրանցվի մասնակցի էտ ֆորումին։ Տենց առանձնապես գաղտնիություն չկա։

    Իմ համար սաղ հարցը հենց էտ քրիստոնյա պահի մեջ ա, դու էլ ինձ իգնոր ես անում։ Հաշվի առնելով նաև որ կենտրոնը Ռուսաստանում ա, հանգիստ կարա Պուտինյան պռովոկացիա լինի, որ Շարմազանովին էշ-էշ դուրս տալու առիթ տա։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 30.10.2018, 19:00:

  11. #955
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած միջոցառում կազմակերպիչ ունի. թեկուզ եթե կազմակերպողը ոչ թե առանձին մարդ ա, այլ ինչ-որ հասարակական կազմակերպություն. առանձին մարդկանց անունները կարան անհայտ մնան, բայց գոնե իրավաբանական անձը, հասարակական կազմակերպութունը հայտնի ա, չէ՞:
    Հիմա օրինակ ես եմ, ընդհանրապես խաբար չեմ, թե էդ ինչ ֆորում ա, ինչ ա, կարամ չէ՞ գուգլեմ, գտնեմ էդ միջոցառման սայթը կամ էջը, հայտարարությունը, ու նայեմ թե ովքեր են միջոցառման կազմակերպիչները, որն ա միջոցառման օրակարգը և այլն:
    Նիկոլն էլ, մեր նման, կարար էդ միջացառման մասին թեթև լսած լիներ ու իր աշխատակազմին հանձնարարեր մանրամասն տեղեկություններ տալ դրա մասին: Հեչ պարտադիր չի, որ էդ տեղեկությունները ինչ-որ ընդհատակյա, միայն ԱԱԾ-ին հասանելի ինֆո լիներ, կարող ա խոսքը զուտ հանրայնորեն հասանելի ինֆոյի մասին ա:
    Հիմա կարա՞ս ինձ բացատրես, թե նման տեղեկություններ ստանալ հանձնարարելը ոնց ա հավաքներ կազմակերպելու իրավունքի դեմ: Օրենքի վրա հղում տուր, որով արգելվում ա նման տեղեկություններ հավաքելը:
    Արշակ, էս ասածդ ցույց ա տալիս, թե դու ինչքան անտեղյակ ես ԼԳԲՏ համայնքից։ Նախ, ԼԳԲՏ համայնքն իրա ցանկացած իվենթ, նույնիսկ հասարակ փարթին խիստ գաղտնի ա պահում անվտանգության նկատառումներից ելնելով։ Երկրորդ, ինչքան գուգլես, չես գտնի, որովհետև էդ իվենթը քո համար չի, դրա մասին ինֆո ոչ մի տեղ չկա։ Թե ոնց ա դա դուրս էկել, հոմոֆոբների ձեռն ընկել, որ մատի փաթաթաթան սարքեն, այլ հարց ա։ Բայց փաստն էն ա, որ էդ իվենթները գաղտնի են։ Ու կազմակերպիչը իրավաբանական անձ չի (կամ էլ իրավաբանական ա, մենք չգիտենք)։

    ՀՀ սահմանադրություն, հոդված 44.

    Հոդված 44. Հավաքների ազատությունը

    1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:
    2. Բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում:
    3. Օրենքով կարող են սահմանվել դատավորների, դատախազների, քննիչների, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների հավաքների ազատության իրավունքի իրականացման սահմանափակումներ:
    4. Հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով:
    5. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
    Իսկ օրենսդրության մեջ չկա տեղեկություն ստանալու իրավունք չունենալու մասին որևէ բան, ինչպես և չկա իրավունք ունենալու մասին որևէ բան։ Սա հանրային հավաք չի, սա մի խումբ մարդիկ հավաքվում, իրանց հավաքն են անում, ու չգիտեմ ոնց ա էս ամեն ինչը ՀՀԿ֊ականների ձեռն ընկել։ Ու քանի դեռ որևէ տեղեկություն չկա, որ պետական անվտանգությանն ա սպառնում կամ վերևի հինգերորդ կետում որևէ այլ բան, ուրեմն հավաքի ազատությունը սահմանափակելու հարց չկա։

  12. #956
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձե լավ էլի ․․․․ արդեն երեք ամիս ա հայտարարությունը բաց տարածվել ա, կազմակերպիչին դաժե տատս գիտի, ու տատս էլ կարա գրանցվի մասնակցի էտ ֆորումին։ Տենց առանձնապես գաղտնիություն չկա։

    Իմ համար սաղ հարցը հենց էտ քրիստոնյա պահի մեջ ա, դու էլ ինձ իգնոր ես անում։ Հաշվի առնելով նաև որ կենտրոնը Ռուսաստանում ա, հանգիստ կարա Պուտինյան պռովոկացիա լինի, որ Շարմազանովին էշ-էշ դուրս տալու առիթ տա։
    Տրիբուն, էս էն ԼԳԲՏ ֆորումը չի, որը շահարկվում ա։ Դու չես պատկերացնի՝ ինչ ինֆորմացիոն գրոհ ա գնում։ Քոչի կողմնակիցները լիքը էջեր են ստեղծել ու պրոֆիլներ՝ պրո֊ԼԳԲՏ ու պրո֊ՔՊ ձևանալով, որ մարդկանց տենց լարեն ներկայիս իշխանությունների դեմ։ Ամեն օր քանի հատ տենց էջ հայտնաբերվում ա։ Բայց հա՛, իրական ֆորումն էլ ա եսիմ ոնց դուրս էկել, ոնց որ եսիմ ոնց Զաքարենք գաղտնի խմբերից սքրինշոթներ են տարածում։

  13. #957
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ համ էլ վերջերս Հայտարարություն են տարածել, լավ էլ խելքին մոտ տեքստով ․․․․ Նենց որ մի տենց առանձնապես սարսափելի գաղտնիություն, անվտանգություն, տենց բաներ չկա։

  14. #958
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ համ էլ վերջերս Հայտարարություն են տարածել, լավ էլ խելքին մոտ տեքստով ․․․․ Նենց որ մի տենց առանձնապես սարսափելի գաղտնիություն, անվտանգություն, տենց բաներ չկա։
    Էս ի՞նչ ա, սրանց մասին վաբշե առաջին անգամ եմ լսում։ Սա ջրերը պղտորելու համար ա։ Չկա տենց բան։ Քրիստոյնաների ֆորում։ Չէմիչէ։

  15. #959
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն, էս էն ԼԳԲՏ ֆորումը չի, որը շահարկվում ա։ Դու չես պատկերացնի՝ ինչ ինֆորմացիոն գրոհ ա գնում։ Քոչի կողմնակիցները լիքը էջեր են ստեղծել ու պրոֆիլներ՝ պրո֊ԼԳԲՏ ու պրո֊ՔՊ ձևանալով, որ մարդկանց տենց լարեն ներկայիս իշխանությունների դեմ։ Ամեն օր քանի հատ տենց էջ հայտնաբերվում ա։ Բայց հա՛, իրական ֆորումն էլ ա եսիմ ոնց դուրս էկել, ոնց որ եսիմ ոնց Զաքարենք գաղտնի խմբերից սքրինշոթներ են տարածում։
    Նիչեգօ սեբե ․․․․ փաստորեն մի հատ էլ ֆորում կա, որի մասին յանի գիտենք, բայց յանի չգիտենք, ու էս սաղ բազարը դրա մասի՞ն ա։ Նյուժելի՞։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (30.10.2018)

  17. #960
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ասե՞մ, որ դու էլ սխալ ես հասկացել Մի երկու տեղ տեսա էդպիսի «դրական» մտքեր, որտեղ գրառումը սկսվում էր նրանով, որ ողջունելի ա, որ հանրապետության առաջին դեմքը պատմության մեջ առաջին անգամ ԼԳԲՏ համայնքի մասին ա խոսում, բայց... Արշակը դրել, ասում ա՝ ԼԳԲՏ մարդիկ իրանց քյարը չգիտեն, բայց էնքան անտեղյակ ա էդ համայնքից, որ չգիտի, որ էդ համայնքը նույնիսկ բացասական կարծիքը բավական չափած֊ձևած ա ու դիվանագիտորեն ա արտահայտում։ Այսինքն, չի ասում՝ վարչապետը հոմոֆոբ ա։ Ասում ա՝ լավ ա, որ վերջապես անդրադարձ էղավ, բայց սխալ բաներ ա ասում։
    Բյուր, սպանիր, նորից եմ ասում․ չնայած նենց չի որ բացարձակ անտեղյակ եմ, բայց ես որևէ պնդում չեմ արել ԼԳԲԹ համայնքի մասին․ ես ասել եմ «եթե քննադատում ա, ուրեմն քյալ ա», ոչ թե պնդել եմ, որ քննադատում ա, կամ որ քյալ ա։ Գոնե հիմա տարբերությունը պարզ ա՞‎։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 64 102-ից ԱռաջինԱռաջին ... 145460616263646566676874 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փողոցային շներ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.04.2019, 17:05
  2. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  3. Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 671
    Վերջինը: 17.06.2018, 05:16
  4. ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 492
    Վերջինը: 03.08.2013, 12:41
  5. փողոցային կենդանիներ
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 09.10.2008, 18:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •