Ինչ է ԲԱՐԵՎ շարժումը, լուրջ բան կա սրա մեջ, քննարկում ենք , վերլուծում, կիսվում, և այլն...
Ինչ է ԲԱՐԵՎ շարժումը, լուրջ բան կա սրա մեջ, քննարկում ենք , վերլուծում, կիսվում, և այլն...
մինչև քննարկենք կպրծնի…
"Բարևը " -դա շարժում էր, քանի դեռ կար Հայաստանում մուֆթա ֆռֆռալու համար դուրս գրված փողեր
փողը պրծավ, "շարժումը" դառավ "անշարուժություն"
սպասենք մինչև նոր իմվեստմենթ՝ Սերժի կողմից: բայց ինվեսթմենթի "սոված" օբեկտը հլա պետք ա ապացուցի, որ ներդրումը կարդարացվի, ու եթե արդարացրեց, ապա կլինի մի նոր "շարժում", էս անգամ արդեն Երևանի թաղերում
Փաստերից մեկն, որ շարժումն ինչ որ բան է իրենից ներկայացնում լինելու է փաստաթուղթն, ոտտեղ կլինի մի քանի հայրուր հազար ստորագրություն ու հուսանք նույնիսկ միլլիոն...
Դա կլինի անուղղակի ՀԱՆՐԱՔՎԵ ու նոր քվեարկություն, որից վեր ժողովրդի իշխանություն իրականացնելու ձև գոյություն չունի... Եթե ժողովուրդն հավաքվում է ու որոշում, որ բոլորն վաղվանից տռուսիկ մայկով պիտի ման գան, դա դառնում է օրենք...
Հիմա մնում է ապացուցել, որ կա միասնական որոշում երկում իրականացնել իշխանությունն ընտրություններով
Ստորագրացուցակենրն http://barev.vonc.es/signlist.pdf կարող եք տպել տարածել կամ այցելելով http://signbarev.com/ թողնել ձեր ստորագրությունն....
Ուրեմն ախոռը սկզբնավորող կոդլի, ջահանագիրյանի ու մանվելի հույսին ու անատամ միտինգով կարելի էր "հեղափախություն" անել, բայց Ռաֆֆիով, Սեֆիլյանով, Զարուհի Փոստանջյանով, իր բան ու գործը թողած ու ճգնաժամային Հայաստան եկաց Վարդան Պետրոսյանով ու շուրջը հավաքված ջահել ու ահել քաղաքացիականով- ոչ:
Աբիժնիկների նոր ու մեծ դաս կա արանքում, որը երևի էս վերջին շանսն էլ կտապալի:
Խնդրանքս ինտրիգներից դուրս ջահելությանն է՝ երկիրը ձերն է՝ ոչ մեկին էլ մի լսեք, ձերն արեք: Մասնակցեք, օգտագործեք Ռաֆֆուն, պահը, հնարավորությունը ձեր իսկ կյանքը փոխելու համար:
Ara Arutunyan
Եթե չեմ սխալվում, սա բիձու գործն ա...
Այ դիդ իթ http://barev.vonc.es/signlist.pdf օլսօ extened version http://barev.vonc.es/signindividual.pdf ֆրօմ վիչ դիս կեյմ աուտ http://signbarev.com/
I recommend everybody, to do it sign it, thats your voice...
Բարևի շարժումը, անկախ կարճաժամկետ կտրվածքով հաջողությունից կամ անհաջողությունից, անկախ նույնիսկ անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերից, անկախ նրանից, թե կբերի արագ իշխանափոխության, մեծաժամկետ կտրվածքով (մոտակա հինգ տարիների ընթացքում) մեծ հույս կա, որ այն ի վերջո կհանգեցնի գոնե իշխանության պահելակերպի ու գործելակերպի կտրուկ դրական փոփոխությունների ի նպաստ հասարակ ժողովրդի, քանի որ այդ շարժումը իր մեջ ներառում է մի շատ կարևոր ենթաշերտ- հասարակական գիտակցության սրընթաց անբեկանելի բարձրացում, որին էլ ոչ մի ուժի չի հաջողվի լիովին կասեցնել, զադնի տալ...
Մասամբ դրա վերաբերյալ այս մարդն է խոսում ճիշտ բաներ...
http://www.youtube.com/watch?feature...v=BUd6bg9NU-I#!
Freeman (23.03.2013)
Ինչ որ իմաստով, կարելի է իհարկե ասել, որ Բարևի շարժումը ելույթների ,պահանջների և նպատակների մասով որոշակի նմանություններ ունի 2008-ի շարժմանը, սակայն կարծում եմ, որ որոշակի առերևույթ առայժմ քիչ նկատելի , ԲԱՅՑ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ մի քանի առանձնահատկություններ կան, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ այս անգամ ավելի նպաստավոր պայմաններ կան գործը վերջնական հանգրվանին հասցնելու-
1 2008-ի շարժումը ի սկզբանե պոտենցիալ ի վիճակի էր ներգրավել ոչ բոլոր լայն խավերին, քանի որ նրա գլխավոր ավտորիտար լիդերի - Լեվոնի անկեղծությանը ի սկզբանե քչերն էին հավատալու, չեզոք մի լայն հատվածի էլ հետ էր պահում անիմաստ էշ նահատակ լինելու հեռանկարը :
2 2008-ի շարժումը գործում էր ինֆորմացիոն տոտոլ պրեսսինգի պայմաններում :
3 Ամենակարևորը- 2008-ին ինտերնետը այսքան հասանելի չԷր :
Ներկայումս Բարևի շարժումը առայժմ չի ընդլայնվում մի քանի կարևոր պատճառներով-
1Ամենակարևորը- Լիդերը, Րաֆֆին, չի ընկալվում որպես համապատասխան հատկություններով ոժտված լուրջ քաղաքական գործիչ, նույնը թիմակիցների մասին: Նաև շատերի մոտ դեռևս չհաղթահարված լուրջ կասկածներ կան այդ մեծամասամբ անտաղանդ մարդկանց խայտաբղետ խմբի հմտությունների, իրական անկեղծության, իրական վերջնանպատակի վերաբերյալ:
2 Համախմվելուն հեչ չնպաստող հստակության բացակայություն - ի տարբերություն ՀԱԿԻ, դիտավորյալ թե անտաղանդությունից ելնելով համարյա չի լուսաբանվում- մարդիք դեպի ուր գնան,ինչի համար գնան, ոնց գնան: :
3 Ռեսուրսների - փողի, տաղանդավոր և նվիրված մարդկային ռեսուրսների սղություն, այստեղից վճռական ավանգարդի պակաս :
4 Ներքին քաղաքական բլոկադա բոլոր կողմերից :
5 Արտաքին քաղաքական բլոկադա :
6 Ժամանակի գործոնը - միանգամից վերոհիշյալ բոլոր պրոբլեմները հաղթահարելու համար ժամանակ է հարկավոր :
---------------
Իմ կարծիքով արագ քիչ թե շատ շոշափելի արդյունքների հասնելու շանս այս պահի դրությամբ Բարևի շարժումը չունի, եթե չլինեն սյուրպրիզներ :
Երկարաժամկետ առումով դեպի նոր Հայաստան կառուցելու ճամփին Բարևի շարժման մեջ հսկայական պոտենցիալ կա , միգուցե նաև, կոմպրոմիսներով, քայլ առ քայլ Սերժի հետ համատեղ:
Բառադի ջան, մնացած գրածիդ հետ կարելի ա ասենք համաձայնվել, կամ մասնակիորեն չհամաձայնվել:
Բայց էս վերջին տողիդ հետ կապված ասեմ, որ Սերժի հետ համատեղ մենակ թարս խիյարը կարա մի բան անի: Վախենամ դաժե խիյարը չկարան անի, քանի որ նույնիսկ խիյարը օգտակար բանջարեղեն ա: Ու ստեղ խնդիրը Սերժի սիրուն-պուպուշ, կամ գեշ-չար լինելու մեջ չի: Խոսքը վերաբերվում էն մարդկային հատկանիշներին, որ Սերժն ունի, ու գլոբալ առումով էն արժեքային համակարգին, որին ինքը պատկանում ա: Սերժը իրա ողջ բովանդակությամբ չի տարբերվում ու չի կարա տարբերվի իրա ախպեր Սաշիկից, Լֆիկից, Նեմեցից, Թոխմախից: Ինքը կարա, մեկ ու մեջ ասենք մի լավ բանի անի անկախ իրանից, դե մարդ ես սաղի հետ էլ պատահում ա: Բայց գլոբալ առումով, ոչ մի նորմալ մարդ, երկրի, հասարակություն, չի կարա որևէ ընդհանուր բան ունենա Սերժի կամ իրա նմանների հետ: Ուրիշ բան որ չլինի, տարական ինքնասիրության խնդիր կա:
CactuSoul (25.03.2013)
Լևոնը ավտորիտար էր, մարդիկ չէին ուզում միանալ, էշ նահատակ լինելու հեռանկար կար, մարդիկ ռիսկ չէին անում միանալ, Լևոնի անկեղծությանը չէին հավատում, չէին ուզում միանալ, կար ինֆորմացիոն տոտալ պռեսսինգ, ինտերնետը էսքան հասանելի չէր և այլն.. բայց արի ու տես, որ էն ժամանակ մի քանի տասնյակ անգամ ավել մարդ էր դուրս գալիս փողոց։ Հիմա ինտերնետը կա, ինֆորմացիոն բլոկադա չկա, չար Լևոնը չկա, կա բարի Րաֆֆին, բա ինչի՞ ա հրապարակը դատարկ։ Րաֆֆին քաղաքականության մեջ իմպոտենտ ա, ուրիշ տարբերակ չեմ տեսնում։
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Տվել ա: Սերժը էս անգամ ավելի հանգիստ նախագահ դառավ, ՀՀԿ-ն ԱԺ-ում բացարձակա մեծամասնություն ունի, ու վերջին 5 տարում 250.000 մարդ լքեց Հայաստանը:
Մնացածը. գիտակցության բարձացում, առողջ ու երկրի համար հոգատար երիտասարդություն, քաղաքացիական հասարակություն .... ապեր, ախպարներն ասում , վրաս քրե ..Սուբյեկտիվ ա, ֆուֆլոյա ու մուտիլովկայա: Գիտակցությունը ոնց բարձրանում ա, տենց էլ նվազում ա, եթե ընդհանրապես որևէ բան բարձրացել ա: Իսկ այ գնացածներին էլ հետ չես բերի, ազգային անվտանգությունն էլ լիարժեք չես վերակագնվի, առաջընթաց ապրող գռեհիկությունն էլ իրա մեջ հավերժանալու լուրջ պոտենցիալ ունի: Փառք Աստծո, աշխարհում լիքը երկիր ապացուցել ա էս: Էս աշխարհը լիքն ա ոջլոտ երկրներով: Ոնց որ դրանք, տենց էլ մենք, քանի որ ուրիշ բանի ընդունակ չենք, ու մեր մակարդակն էտքան ա:
Ու էս կոնտեքստում ուզում եմ հենց նոր կարդացածս հոդվածագրին հայհոյել:
Ասա, այ տավար, դու գիտես, Մյանմարը, Բոթսվանան ու Ուգանդան ինչ երկրներ են ու ինչ մշակույթ ունեն, որ սենց գլխիցդ մեծ բռթում ես: Մարդ ասում ա ձեռից բռնի, տանի ցույց տա: Հետո էլ վերցնի սրան ու խաչասերի մի հատ հզոր պոտենցիայով մոթսուանայի հետ, որ հասկանա, որ սեփական անձը տենց մեծ քաքի տեղ դնել չի կարելի:.... Ինչո՞ւ Մյանմարի Միության, Սվազիլենդի, Սենթ Քիթս և Նևիսի, Բոթսվանայի, Ուգանդայի, և՝ վերջապես Բարբադոսի և նման մի շարք՝ մշակութային մեծ ավանդով և հազարամյակների պատմությամբ գերտությունների հետ չհաստատել կապեր: Այս ուղղությամբ, իհարկե, գալող տարիներին միանշանակ ԱԳՆ-ն քայլեր պետք է ձեռնարկի, այլապես այս՝ արագ զարգացող աշխարհում երբեք չենք հասնի անգամ Կոմորոսի նման երկրին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ