Չէ ապեր, կարելի ա տրամաբանված մտքեր շարադրել ու մի էջի վրա՝ լիքը քննարկման նյութով, կարելի ա հազար էջի վրա մանրամասն գործողությունների ծրագիր գրել, ու ծերից ծեր անիմաստ ու անբովանդակ։ Ճաշակի հարց ա ․․․
Իսկ թե ինչպես պիտի ներկայացված լինի երկրի զարգացման ռազմավարությունը, ակադեմիական քննարկման նյութ ա արդեն մոտ քառասուն տարի ա ․․․ պիտի վաբշե գրված լինի թե՞ չլինի, թվերով լինի թե՞ առանց, ցուցանիշները լավ բան են թե՞ վնասակար, պետք ա շետը դնել նախապես մշակված հստակ պլանի թե՞ հընթացս կատարվող հետազոտությունների ու փնտրտուքի վրա ․․․




Մեջբերել
ընդդիմությունը աչքիցս գնալով ավելի ու ավելի ա ընկնում. մուննաթոտ ելույթով մուննաթ չգալ են պահանջում, ճղճղ ելույթով հավասարակշռվածություն են պահանջում, ինչ-որ սպառնալիքներով արտահայտություններով անցյալ են հիշեցնում, նույն ուժերը որ Նիկոլի առաջին ծրագրի շուրջ հանրապետականներին տփում էին թվեր պահանջելու համար, հիմա թվեր են պահանջում... ինչպես և կանխատեսում էի՝ քաղաքական շոու՝ կրկեսի իմաստով։
Տրիբունի հետ համաձայնվել էինք, որ լրիվ աբսուրդ գաղափար ա էս ծրագիր-մրագիրը, ու սրա շուրջ ինչ-որ հաշվետվողականության մթնոլորտ ստեղծելը ահագին զավեշտալի ա, բայց ինչևէ, քցենք մութ անցյալից ժառանգված սահմանադրություն ունենք։ Հիմա կառավարությունը ի՞նչ պիտի աներ... վերևը Տրիբունը նշեց, որ լիքը տարբեր ձևեր կան՝ ճաշակի հարց ա, թե ծրագիրը ոնց ես կազմում, բայց այստեղ նենց տպավորություն ա, որ մի 5 տարբեր ճաշակների մարդիկ են այս ծրագիրը կազմել, վերջում էլ մի անճաշակ էդ ամբողջը համակարգել ա մի անոռուգլուխ փաստաթղթի մեջ։ Իսկ ամենամեծ խնդիրը, ինձ թվում ա էն ա, որ այս ծրագրից տպավորություն չի ստեղծվում, թե գրողը հասկանում ա՝ մասնակցային տնտեսությունը ինչ ասել ա։ Առաջին անգամ թռուցիկ անցնելով կարծել էի, թե մասնակցայինը որպես պոպուլիստկան եզր ա օգտագործվել՝ նկատի ունենալով ձեռներեցության խթանումը։ Բայց էս շուխուռից հետո մի լավ կարդացի, ու չէ, հենց մասնակցային տնտեսությանը տանող հեղափոխություն էլ նկատի ունեն, կարծես, այլապես անունը հեղափոխություն չէին դնի, այլ կասեին «ձեռներեցության խթանում», ու լիքը այլ ծրագրում տեղ գտած բաները չէին լինի։ Բայց այստեղ էլ թաքնված է սատանան, որ մանրուքները բացակայում են... մասնակցային տնտեսության մասին խոսում են, բայց մի կես ակնարկ էլ չկա անհրաժետ ինստիտուտների ձևավորման օժանդակության, մասնակցային հասարակության ու համապատասխան կառավարման մարմինների մասին մոտեցման ու տենց, տեղ-տեղ էլ այս գաղափարական քաղաքականությանը լրիվ հակասող բաներ կան, որ նու ոչ մի ձև մասնակցային տնտեսության տրամաբանության հետ չեն միատեղվում։ Արդյունքում էլ, կարծես Նիկոլն էլ լավ չի հասկանում, թե իրենց ուզածն ինչ ա, ու գալիս, ներող կլինի, էշ-էշ «աղքատությունը ուղեղում է» բլթոցներ ա թույլ տալիս։ Լուրջ կարդալուց հետո մարդ դողէրոցքի մեջ ա ընկնում. չես հասկանում, սրանք ծայրահեղ աջ են, ծայրահեղ ձախ են, թե մի ոտը ստեղ՝ մի ոտը ընդեղ... էն անեկդոտի նման, որ մի կուսակցական ճառասաց ասում ա, որ մի ոտքով սոցիալիզմի մեջ ենք կանգնած, իսկ մյուս ոտքով արդեն կոմունիզմի մեջ ենք քայլ արել, մի տատի էլ տեղից հարցնում ա. «ջանս, բա սենց երկա՞ր պիտի չռոտնանի կանգնած մնանք»։
De gustibus et coloribus non est disputandum.
Էջանիշներ