Վիդեոն, որով կիսվել եմ, ուրիշի մոտ եմ տեսել

Էնպես որ երևի քեզ համար մեծ հայտնություն կլինի, եթե իմանաս, որ էդ գրքի գոյությունը քննադատողներն ու տարածողները մեկից ավելի մարդիկ են
Շատ սուր ես ասում՝ ոչ մեկի կողմից աջակցություն չգտնվող երևույթ։ Ինչ֊որ մեկը որոշել ա պետական փողերով դա ֆինանսավորել, չէ՞։ Այսինքն, առնվազն մի հոգի կա, որ Նիկոլի պաշտպամունքն աջակցում ա (լինի քծնանք, թե անկեղծ պաշտամունք)։ Հետո, մարդ պիտի կույր լինի, որ չտեսնի՝ ոնց ա ժողովրդի մեծամասնությունը Նիկոլին աստվածացնում։ Ակումբում, բնականաբար, էդ պաշտամունքը չի արտահայտվում «թագավոր», «փրկիչ», «առաջնորդ» ու այլ բառերով, որովհետև էստեղ ամեն դեպքում համեմատաբար բարձր ինտելեկտով մարդիկ են հավաքված։ Դրա փոխարեն էդ արտահայտությունները փոխարինվում են ավելի ինտելեկտուալներով. «Ես Նիկոլին վստահում եմ», «Իմ ներքին զգացողությունն ասում ա, որ», «Նիկոլը լավ մարդ ա» և այլն։
Էջանիշներ