Տրիբուն, Պուծինը նիկոլաոսյան պիրամիդայի գագաթում ա: Մի քանի տարբերակ ունեմ: Ու դրանց սաղի մեջ էլ Պուծյաշկեն կա: 1. Սերժենց ու Քոչենց իրանց թայֆով պետք էր թափ տալ (մի 20 միլիարդ բերեին շպռտեին Վլադի դարակը. Ռուսաստանը սանկցիաների տակ ա, իրա թոշակառուներին թոշակ չի կարում տա. 20 միլիարդը կամ ավելին՝ էլի մի քանի ամիս ձգձգելու փող ա, ռուսաց պառավների բերանները փակելու: Նիկոլին բերեց նշանակեց, որ սրանց բերի կըզըցնի ու ասի՝ մուծվեք, թե չէ ընտանիքներով կամ ոչնչացնելու ենք կամ էլ մարդ ա 15 տարի էթալու եք: Սրանք էլ մինչև տռուսիկն ու մայկեն տարել դրել են դարակը, որ դատավարություններից պրծնեն: Էդ ընթացքում Նիկոլյային Վլադը մի 100 միլիոն շպռտած կլինի՝ որպես ծրագիրն իրականացնողի բաժին ոսկոր: Բայց դե՝ մոտակայում սանկցիաների մի նո՛ր ու ավելի կըզըցնո՛ղ տարափ ա սպասվում: Տակ շտո՝ էդ թափ տալն էլ չի փրկի: Էդ մի՛ տարբերակ: Երկրորդ տարբերակը Եվրոպայի աչքերին սուտի ու մթոմյան հեղափոխության թոզ փչելն ա, որ եթե հանկարծ Պուծինենք իրանց Կրեմլի միլիարդատերերով բանով զգան, որ վարի են էթում (Լոնդոնյան բանկային հաշիվները սառեցված. մուտք ու ելքն էլ՝ արգելված ռուսաստանյան դիպլոմատների համար) ու չերեզ Հայաստան փողերները կարան լեգալացնեն ու վայելեն: Ու դրա համար պետք էր Հայաստանին դեմոկրատացնելու ճանապարհը բռնած երկրի տեսք տալ: Երրորդ տարբերակ. Պուծինին Հայաստանում պետք էր մի ֆիգուրա, որին ժողովրդի ճնշող մեծամասնությունը կուրորեն սկսի պաշտել (ինչպես իրան՝ իր երկրում) ու դրա միջոցով մի 10-15 տարի էլ՝ դիկտատուրական ռեժիմով վերջնականապես թալանեն քամեն ու ծծեն սաղ երկիրը ու վերջանա գնա ամեն ինչ: Վերջ: Էս ամեն ինչն իհարկե ըստ իս: Ոչ մեկ նստած չի: Ոչ մեկ բռնված չի: Սաղ ազատ վայելում են, որտև իրանց ռուս պապային մուծվել են ու ասել են՝ խնդրում ենք քեզ, պուպուլդ ուտենք, ամեն ինչ արա՝ մենակ մեզ նենց արա ձեռ չտան: Նիկոլն էլ սկսել ա ուտել գնա գալիս եմ: Ավելի բեշըննի պրիտոմ: Չտես ա չէ… ավելի վայրագ ու կատաղի պիտի ուտի:
Նիկոլի ուտելու պահով ինչ ինֆո կա։ Ես կհավատամ եթե հստակ ինֆո լինի։
Աթեիստ (25.10.2018)
Տիրան, չի կարա չուտի: Զոռով բերում դնում են դարակը: Սիստեմն ա տենց: Պիտի ուտի: Գյուռ-գյուռ գալիս ա փողը: Ո՞նց չուտի: Իսկ սիստեմն էլ չի ուզում վերացնի (չի թողնում ձյաձյան): Էն գլխից էլ՝ սա որ դուրս եկավ բանտից արդեն իսկ կգբ-ն իրան ընդգրկել էր իրա կազմի մեջ: Սուտի ընդիմություն: Թոզ փչելու համար: Թե չէ՝ ո՞վ կթողեր ինքը տենց իրանից մեծ-մեծ լաչառ էրեխություններ աներ էն էլ որտե՞ղ. գելերի բնում: Կտային կսպանեին: Էդ ո՞նց …էդ ո՞րտեղից իրան էդ դուխը, որ սաղին քֆրտում էր ու ինչ ասես ասում: Հիմա մեռած կլիներ արդեն: Էդ դուխ բառն իրան կգբ-ն ա տվել հլը էն գլխից: Ոչ թե ժողովուրդը: Կգբ-ն նշմարել ա հռետորական տաղանդը ու ընդգրկել ա իրա մեջ՝ ժողովրդին խաբելու համար: Ոչ մի փաստ չունեմ, Տիրան: Կարծիքներ են:
Բանավեճի մշակույթում burden of proof գաղափարը կա, որն ասում ա՝ դրույթ առաջ քաշողն ինքն էլ պետք ա ապացուցի իր դրույթը, ընդդիմախոսը պարտավոր չի հակառակն ապացուցելու: Ուղղակի ասում եմ: Կապրենք, կտեսնենք:
DIXIcarpe noctem
Ադամ ջան, ախր էդ կարծիքդ նենց վստահ տոնով ես շարադրում, ոնց որ հեսա մի հատ ապացույց ես հանելու շարես։
Ես էլ ուրիշ բան ասեմ, որը արդեն փաստ ա։ Թեև ինքը կադրային ջարդ չարեց, էսօր սաղ էլ տեսնում են, որ էդ փող ապահովող համակարգը կանգնել ա։
Էլ չես կարում փողով երեխուդ մանկապարտեզ ընդունել տաս, էլ չես կարում ՃՈ-ին փողը տաս, անցնես, չես կարում փողով պռավա առնես, ու էլի լիքը տեղեր, որտեղ առաջ կոնվեյեր էր սարքած, փողերը հավաքելու ու վերև ուղարկելու, հիմա 99%-ը արվում ա առանց փող։
Ասենք դպրոց կար, որը ուսուցչի կարիք ուներ։ Դիմողն էլ չէր պատրաստվում փող տալ, ու տենց սպասում էին, թե առաջինը որը կկոտրվի։ Արդեն գիտես, թե որը կոտրվավ, ու էդ աղջիկն առանց մի կոպեկ տալու հիմա էդ դպրոցում դաս ա տալիս։
Էս էն ապացույցներն են, որոնք ամեն օր տեսնում ենք, իսկ քո կարծիքը ձև համար ոչ մի հիմնավորում չունի։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Մաքսայինը մոռացա. էն որ ով մտնում էր, պտի տեսուչներին փողը տար, սաղ արագ ձևակերպեին։ Հիմա ոչ մի ձև չի կարում համոզի, պտի լինի օրենքով, սաղ նորմալ ստուգվի, նոր ձևակերպվի ներմուծումը։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Այ ընկերներ ջան, բայց ինչի՞ պիտի իմ էմոցիոնալ կարծիքը որևէ հիմնավորում ունենա … )))) , հա, ես Նիկոլի մասին ու էս վիճակի մասին գրելուց ենթագիտակցորեն էդ տոնն եմ բռնում: Ոչ դիտմամբ: Իրոք եմ ասում: Նույնիսկ էդ տողերը շարադրելուց՝ հանգիստ նստած չայ եմ խմում ու երգ եմ լսում: Բայց, ընդունում եմ, որ ջղայնի մեջ ա կարդացվում: Դիտմամբ չեմ անում: Ներքուստ վառվում եմ: Ապացույց չունեմ: Փաստ չունեմ: Բայց ես ներքուստ գիտեմ ու զգում եմ դա ով ա ու ինչ ա կատարվում:![]()
Ադամ, վերջն ես դուՆիկոլը լիքը ռեալ քննադատելու տեղ ունի։ Էդ սաղ փաստերը, հիմնավորումները թողած, ընկել ես զգացողությունների ու դավադրության տեսության բովանդակությամբ պնդումների մեջ։
Շինարար (25.10.2018)
Տրիբուն, բա դրա համար էլ զրպարտությունները ակումբում եմ անում՝ գիտակցելով ու հուսալով, որ ակումբցիներն ինձ չեն հանձնի կգբ-ին:![]()
Բյուր, ժամանակը ցույց կտա: Բայց մեկ ա՝ դավադրության տեսություններիցս որևէ մեկը ճիշտ ա դուրս գալու: Ես խորացած չեմ իրա մանր-մունր կոսմետիկ բաներով: Ես տեսնում եմ իրա արածը ապրիլ ամսից մինչև հիմա: 5 ամիս եղավ տուշոնկի սկանդալից հետո… ու՞ր ա Մանվելը… դատը խի՞ չեղավ: 6 տարի պիտի տևը դատը՞: Սաշիկն ու իրա տղեն խի՞ նստած չեն: Ալբանացին խի՞ նստած չի: Սիրուշոն հիմա պիտի իրա մոր հետ Բալիում կայֆավատի փոխարեն պերեդաչի տաներ բանտ՝ ալբանացուն: Սեյրան Սարոյանի ոռը ինչի՞ մախատ կոխած չի՞: Սերժ Սարգսյանն ու տուտուց Ռիտան ինչի՞ բանտում չեն: Էսքանը հազար հատ հիմնավորում արժի: Էս էլ ձեզ իմ փաստերը:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ