Բյուր ջան, միայն տեսածդ ու լսածդ դնելը ինչ-որ հիպոթետիկ անալիտիկ մոդելների մեջ ու կարծելը, թե բացահայտում ես իրականությունը, չեմ կարծում, թե չսխալվելու ճիշտ ճանապարհն ա: Կա նաև զգացողություն ու սրտի թելադրանք, որոնց արժի բանի տեղ դնել նույնպես :
Բյուր ջան, միայն տեսածդ ու լսածդ դնելը ինչ-որ հիպոթետիկ անալիտիկ մոդելների մեջ ու կարծելը, թե բացահայտում ես իրականությունը, չեմ կարծում, թե չսխալվելու ճիշտ ճանապարհն ա: Կա նաև զգացողություն ու սրտի թելադրանք, որոնց արժի բանի տեղ դնել նույնպես :
ինչ վերաբերում ա արժեհամակարգերը որոշելու մեթոդներին, մի անեկդոտ հիշեցի.
- ես չգիտեի որ բուսակեր ես:
- հա, վերջերս եմ դառել:
- բա ո՞նց որոշեցիր, կենդանիներին ես խղճում:
- չէ հա, որսի սիրահար եմ
- ուրեմն առողջ ապրելակերպ
- օրը երեք տուփ ծխում եմ
- բա էլ ի՞նչ
- փորձեցի գեյ դառնամ, բան դուրս չեկավ, ֆեմինիզմն էլ ձանձրալի էր ու անհռտաքրքիր, տենց որոշեցի դառնալ բուսակեր:
Ո՞վ ա ասում, որ չսխալվելն ա իմ ուշքն ու միտքը։ Իմ նպատակն իրականությունը հասկանալն ա, իսկ դա հնարավոր ա ունեցած տվյալները վերլուծելով ու նոր տվյալներ հավաքելով։ Ներքին զգացողություններով ու սրտի թելադրանքով առաջնորդվելու դեպքում ընդամենը կհանգենք իրականության աղճատված ընկալման։ Կորոշենք, որ Նիկոլը լավն ա ներքին զգացողություններով ու կշարունակենք պնդել, որ լավն ա նույնիսկ էն դեպքում, երբ (տեսականորեն, որտև գիտեմ, որ գոնե էս մի բանը չի անի) ԼԳԲՏ անձանց հավաքի, մի տեղում վառի։
Բացարձակ։ Կան լիբերալ հայացքներ, կան պահպանողական հայացքներ, կան սոցիալիստական հայացքներ։ Ու էլի տարբեր տեսակի հայացքներ կան, ու ամեն մեկը գալիս ա արժեհամակարգի ու համոզմունքների փնջով։ Սովորաբար ֆեմինիստ պահպանողականներ չեն լինում, ոչ էլ մասնավորի շահերը պաշտպանող սոցիալիստներ։ Հետևաբար, եթե դու հակաֆեմինստական ու պրո֊մասնավոր մտքեր ես արտահայտել, ապա ավելի հավանական ա, որ դու կոնտինուումի պահպանողական ծայրին ես։ Իհարկե, կարա նաև լինի Դանիայի պահպանողականների նման, որոնք պահպանողական են շատ հարցերում, իսկ ԼԳԲՏ հարցերում կա՛մ ոչինչ չեն ասում, կա՛մ պրո֊հավասարություն են խոսում, բայց տվյալ դեպքում իրանք դա անում են ընտրություններում ձայն չկորցնելու համար, որովհետև Դանիայի պես երկրում ԼԳԲՏ անձանց հավասար իրավունքների դեմ խոսելը քուլ չի, ու քննադատության ա արժանանում։
Բարեկամ, ի դեպ, հատուկ ակումբը փորփրեցի, որ տեսնեմ, թե ինչ տեսակետ ունես ԼԳԲՏ համայնքի մասին։ Ըստ էության, որևէ տեղ որևէ կոշտ կարծիք չես արտահայտել որևէ ուղղությամբ, ու միակ գրառումները էդ թեմայով որ տեսա, սա էր ու դրա հաջորդը, որոնք «արդեն շատ ա բանը բանից անցնում» տեսակետի տպավորություն էր թողնում։ Հետևաբար, ԼԳԲՏ անձանց իրավունքների մասին ունեցածդ համոզմունքների մասին կարծիք կազմել կարող էի մենակ իմանալով ընդհանուր ֆեմինիզմի ու մասնավորի մասին կարծիքիդ ու էսպիսի գրառման մասին։ Հետևաբար, ոնց որ թե էնքան էլ չէի սխալվում։
Չէ, դու պրոֆեսոր ես, ձևեր մի թափի։Բայց մալյառ ասեցիր հիշեցի, մալյառն ու՞ր ա, կարոտել եմ։
Բյուր, մեթոդդ լավն ա, կիրառումդ՝ չէ։ Քանի որ դատադ կամ անվստահելի ա, կամ ճշգրիտ չի։
Անվստահելի ա, քանի որ վերցրել ես ժամանակավոր կառավարության վեցամսյա գործունեությունն ու վարչապետի հայտարարությունները, երբ ԱԺ-ում փոքրամասնության կառավարություն ա ու գործում ա ագրեսիվ մեծամասնության պարագայում, ու հստակ եզրահանգումներ ես արել, դոկտոր ջան։
Ճշգրիտ չի, քանի որ քո ամեն դատային հակառակ դատա կա։ Օրինակ՝ հարկային փոփոխությունների դեռ ընդամենը նախաձեռնությունը կարող ա աջական դիտարկվի, բայց նվազագույն կենսաթոշակը վերջապես բարձրացնել ու նվազագույն սպառողական զամբյուղին հավասարեցնելու արդեն ընդունած որոշումը ձախական ա։ Կառավարությունում երկու կին անդամը ֆեմինիստական չի, բայց ԸՕ-ում առաջարկվող փոփոխություններով կանանց քվոտան 25%-ից 30% սարքելը ֆեմինիստական ա։ Նիկոլի հայտարարությունը, որ իրանց կառավարության հիմնական պրոբլեմը էն ա, որ կանայաք բավարար ներկայացված չէն, էլի ֆեմինիստական ա։ Ոնց որ մենակ ԼԳԲՏ դեպքումա դատադ մի թեթև աշխատում, էն էլ վերապահումներով ու կարելի ա վերագրել անցումային փուլին։ Իսկ անցումային փուի դատան, գիտես, վստահելի չի։
Նայի, ժամանակավոր կառավարությունն ըստ էության նախընտրական քարոզարշավ ա տանում էս ամբողջ ընթացքում։ Էս անցումային փուլը պիտի օգտագործի ցույց տալու համար, թե ինչու՞ ես որպես ընտրող պիտի ուզենամ, որ էս կառավարությունը մնա։ Հետևաբար, իրանց գործունեությունը տեսնելով՝ պիտի որոշում կայացնեմ որպես քաղաքացի ուզու՞մ եմ իրանք մնան, ՀՀԿ֊ին հե՞տ բերենք, թե՞ մի երրորդ կուսակցության ձայն տամ։
Ու՞ր ա էս որոշումը։ Ես մենակ լսել եմ, որ Մանեն ասել ա, որ ուզում են անել։ Իհարկե ձախական ա, ընդունում եմ, բայց շատ ավելի փոքր փոփոխություն ա ու շատ ավելի քիչ սոցիալական հավասարություն հաստատող, քան համահարթեցումը կլինի որպես սոցիալական անարդարություն հաստատող։ Բայց դե չեղածից լավ ա, ընդունեցինք, որ սա ձախական ա, անցանք առաջ։Ճշգրիտ չի, քանի որ քո ամեն դատային հակառակ դատա կա։ Օրինակ՝ հարկային փոփոխությունների դեռ ընդամենը նախաձեռնությունը կարող ա աջական դիտարկվի, բայց նվազագույն կենսաթոշակը վերջապես բարձրացնել ու նվազագույն սպառողական զամբյուղին հավասարեցնելու արդեն ընդունած որոշումը ձախական ա։
Եթե քվոտան 70% էլ սարքեն, ու կառավարությունում էլի երկու կին լինի, էլի ֆեմինիստական չի։ Հիմա էլ երբ դժգոհություններ են հնչում, թե կառավարությունում երկու կին կա, որպես հակափաստարկ բերում են, թե՝ լիքը կին փոխնախարար կա, թե նախարարություններում լիքը կին աշխատող կա։ Ստեղ հարցն էն ա, որ կանանց ղեկավար պաշտոններ չեն վստահվում։ Ընդունում եմ. քվոտան 30% սարքելը թեև շատ աննշան, բայց առաջընթաց ա, բայց ավելի շատ թոզ փչոցի ա, քան առաջընթաց։ Ի դեպ, նույն Նիկոլին հարցրել են կառավարության կազմում ընդամենը երկու կանանց մասին, ինքը էլի տենց օդային պատասխան ա տվել, ոնց որ ԼԳԲՏ֊ի դեպքում։ Մոտավորապես՝ հա, գիտեմ, որ խնդիր ա, բայց դե ինչ անենք, էս ա։Կառավարությունում երկու կին անդամը ֆեմինիստական չի, բայց ԸՕ-ում առաջարկվող փոփոխություններով կանանց քվոտան 25%-ից 30% սարքելը ֆեմինիստական ա։ Նիկոլի հայտարարությունը, որ իրանց կառավարության հիմնական պրոբլեմը էն ա, որ կանայաք բավարար ներկայացված չէն, էլի ֆեմինիստական ա։ Ոնց որ մենակ ԼԳԲՏ դեպքումա դատադ մի թեթև աշխատում, էն էլ վերապահումներով ու կարելի ա վերագրել անցումային փուլին։ Իսկ անցումային փուի դատան, գիտես, վստահելի չի։
Օք, սպասենք անցումային փուլն անցնի, տեսնենք հետո ինչ ա լինելու։
Տրիբուն (26.10.2018)
Օրենքի փոփոխությունների նախագիծն արդեն պատրաստ ա ու դրած ա e-draft.am-ում, գումարած 2019 թվականի պետական բյուջեի նախագծով կենսաթոշակային ծախսերը արդեն հաշվարկված են 25.500 նվազագույնով։
Իսկ այ հարկային փոփոխությունների մասով դեռ ոչ մի կոնկրետություն չկա, բացի Նիկոլի լայվից։![]()
StrangeLittleGirl (26.10.2018)
Բյուր ջան, բերածդ գրառումներս ընդամենը ցույց են տալիս, որ ինձ դուր չի գալիս ծայրահեղ ձախությունը (դա երկրորդ գրառումը, առաջինը չեզոք նորություն էր), ինչպես նաև ծայրահեղ աջությունը, ու առհասարակ ծայրահեղության ջատագով չեմ, դոգմատիկ իզմները նույնպես ինձ չեն ոգևորում, մասնավոր սեփականության նկատմամբ կոնկրետ հայացքներ ոչ ունեմ, ոչ էլ արտահայտել եմ (չգիտեմ էդ որտեղից հնարեցիր, գուցե դրանից էլ մի բան պեղես), իսկ միասեռականների հանդեպ իմ վերաբերմունքի մասին դու ոչինչ չգիտես, ու չեմ էլ պատրաստվում բացատրություն տալ, բայց մի փաստ կասեմ. աղջկաս մոտիկ ընկերը (արական սեռի) գեյ ա, ու ես ոչ մի խնդիր չունեմ ճիշտ նույն ձևով, ինչ ձևով որ չունեմ ոչ գեյ ընկերների ու ընդհանրապես ընկերուհիների հետ:
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 27.10.2018, 01:20:
Եթե նկատեցիր, մասնավոր սեփականություն բառը չեմ օգտագործել, այլ ընդհանրապես մասնավորը։ Ու եթե նկատեցիր, ես քեզ հոմոֆոբ չանվանեցի։ Բայց ԼԳԲՏ համայնքի նկատմամբ դու ունես որոշակի վերապահումներ։ Ստեղ հարցը ընկերներ ունենալ֊չունենալը չի, այլ ԼԳԲՏ անձանց իրավունքներին որոշակի վերապահումներով մոտենալը։ Եթե տենց չի, հաճելիորեն կզարմանամ։
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ