User Tag List

Նայել հարցման արդյունքները: ՈՒզու՞մ ես ապրել Հայաստանում

Քվեարկողներ
132. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    61 46.21%
  • Ոչ

    36 27.27%
  • Wista, Հայաստանից լավ տեղ չկա

    20 15.15%
  • Սեփական տարբերակ

    15 11.36%
Էջ 24 38-ից ԱռաջինԱռաջին ... 1420212223242526272834 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 346 համարից մինչև 360 համարի արդյունքները՝ ընդհանուր 556 հատից

Թեմա: Ուզու՞մ ես ապրել Հայաստանում

  1. #346
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ընդհանուր ճիշտ ես ասում։ Կախված նրանից, թե ինչ պահանջներ ունես, Հայաստանը կարա ամենալավ տեղը լինի։ Օրինակ իմ ընտանիքի անդամներից շատերի մտքով սկի չի էլ անցնում Հայաստանից գնալ։ Դեռ ավելին՝ հնարավորություն ունեցել են արտերկրում մնալու, բայց կա՛մ չեն գնացել, կա՛մ հետ են էկել Հայաստան։

    Բայց ասենք անվտանգության պահով կնոջ համար առնվազն անդուր ա գիշերով մենակով քայլելը (Երևանում ավելի քիչ, Երևանից դուրս բնակավայրերում ավելի շատ), ինչը օրինակ եվրոպական շատ քաղաքների մասին չես ասի: Դե էլ չասեմ, որ էդ բուռն սոցիալական կյանքը շատերի, էդ թվում՝ ինձ համար ահավոր տհաճ ա: Ինչ վերաբերում ա բնակարան գնելուն, ապա նույն Դանիայում կարաս բնակարան ձեռք բերես անգամ եթե ստաբիլ եկամուտ չունես: Ու էլ չասեմ, թե Հայաստանում վարկերի տոկոսներն ինչ կարգի բարձր են: Ստեղ ընդամենը 2.5-3.5% ա։

    Բյուր ջան, անդուրը ահագին լավ ա բռնաբարվելուց, թալանվելուց, սպանվելուց կամ առևանգվելուց:
    Իսկ վարկերի տոկոսների համար հետաքրքիր ծրագրեր կան ջահել աշխատողների համար, ասենք՝ սա, ՀՀ-ն վարկերի տոկոսները սուբսիդավորում է (չխորանանք, թե ինչի մենակ :Ճ) նորակառույց առնելու դեպքում: Օրինակ տարբերակ կա, մի 7-8 հազար դոլար կանխավճար ես տալիս, ու հետագայում ամիսը 200 դոլարով վճարելով նորակառույցի սեփականատեր դառնում:
    Si vis pacem, para bellum

  2. #347
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    5,755
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ տարբերակ կա, մի 7-8 հազար դոլար կանխավճար ես տալիս, ու հետագայում ամիսը 200 դոլարով վճարելով նորակառույցի սեփականատեր դառնում:
    Ահա, կինդ էլ դեկռետ ա գնում՝ պետությունը դադարում ա սուբսիդավորել ասում ա «եկամուտը քչացել ա ձեր ընտանիքի, ռիսկային խումբ եք համարվում»։ Էն դեպքում, որ ոչ մի օր ուշացում չունես, նորմալ վճարումներն անում ես։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.05.2017)

  4. #348
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ.Գ. Ու էդ տոկոսը ցածր է Դանիայում, բայց փոխարենը բնակարանների գները ոնց էլ չլինի մի 7-10 անգամ բարձր չե՞ն: Մի թեթև հետաքրքրվեցի, Կոպենհագենի արվարձաններում 1քմ-ի միջին արժեքը $4000 ա, ձեզ լինի ձեր 2.5%-ով վարկը :Ճ
    Si vis pacem, para bellum

  5. #349
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա, կինդ էլ դեկռետ ա գնում՝ պետությունը դադարում ա սուբսիդավորել ասում ա «եկամուտը քչացել ա ձեր ընտանիքի, ռիսկային խումբ եք համարվում»։ Էն դեպքում, որ ոչ մի օր ուշացում չունես, նորմալ վճարումներն անում ես։
    Դե դրա համար սկզբում խոսում էի ազնվության ու ռացիոնալիզմի մասին :Ճ
    Si vis pacem, para bellum

  6. #350
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, անդուրը ահագին լավ ա բռնաբարվելուց, թալանվելուց, սպանվելուց կամ առևանգվելուց:
    Իսկ վարկերի տոկոսների համար հետաքրքիր ծրագրեր կան ջահել աշխատողների համար, ասենք՝ սա, ՀՀ-ն վարկերի տոկոսները սուբսիդավորում է (չխորանանք, թե ինչի մենակ :Ճ) նորակառույց առնելու դեպքում: Օրինակ տարբերակ կա, մի 7-8 հազար դոլար կանխավճար ես տալիս, ու հետագայում ամիսը 200 դոլարով վճարելով նորակառույցի սեփականատեր դառնում:
    Անդուրի ու բռնաբարվել/թալանվել/առևանգվելու միջև սահմանը շատ նուրբ ա։ Երբ գիշերվա ժամը հազարին փողոցով քայլում ես, ու մի մեքենա դանդաղ հետևիցդ գալիս ա, դու չգիտես՝ ուղղակի հետևում ա, թե՞ ուզում ա բռնաբարի/թալանի/առևանգի։

    Էդ «մի 7-8 հազար դոլար կանխավճարը» ու ամիսը 200 դոլար վճարելը որ էդքան հեշտ ասում ես, միջին աշխատավարձ ստացող հայաստանաբնակի համար ուղղակի անհասանելի ա: Իսկ եթե անձը մշտական աշխատանք չունի, ընդհանրապես անհույս ա, որ կկարողանա նման գումար ունենալ։ Ու էդ էն դեպքում, երբ հաշվի չառնենք, որ միջին աշխատավարձ ամիսը 390 դոլարը ձևավորվում ա մի քանի հոգու միլիոններ աշխատավարձի պատճառով, ու եթե էդ outlier-ները հանես, միջին աշխատավարձը շատ ավելի կիջնի:

  7. #351
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն անցած շաբաթ մեր արտասահմանցի գործընկերները եկել էին Երևան, մի քիչ ման տվինք, զարմացած ասին՝ էս ձեր քաղաքում սաղ տուրիստներ են, ցույց տալով զուգված-զարդարված մեր շուրջ բոլորի հայությանը, ստիպված ասինք՝ էդ մենք ենք, սաղս մեր երկրում մեզ տուրիստի պես ենք պահում :Ճ
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (22.05.2017)

  9. #352
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Ու էդ տոկոսը ցածր է Դանիայում, բայց փոխարենը բնակարանների գները ոնց էլ չլինի մի 7-10 անգամ բարձր չե՞ն: Մի թեթև հետաքրքրվեցի, Կոպենհագենի արվարձաններում 1քմ-ի միջին արժեքը $4000 ա, ձեզ լինի ձեր 2.5%-ով վարկը :Ճ
    Դու բռնել, հարուստների արվարձաններն ես նայել, որտեղ մարդիկ ծովափնյա վիլլաներում են ապրում
    Կոպենհագենի ներսում կա կոոպերատիվ բնակարանների համակարգը, ինչը թույլ ա տալիս շատ ցածր գներով հենց քաղաքի մեջ բնակարան առնել: Հենց հիմա էն 50 քմ-անոց բնակարանը, որտեղ ապրում եմ, 100 000 դոլարով վաճառվում ա: Իսկ բանկը հանգիստ վարկ ա տրամադրում ընդամենը հինգ տոկոս կանխավճարով ու 2.5-3.5 տոկոս տոկոսադրույքով: Ու էս տիպի վարկերը հասանելի են անգամ գործազրկության նպաստ ստացողների համար:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.05.2017)

  11. #353
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա, կինդ էլ դեկռետ ա գնում՝ պետությունը դադարում ա սուբսիդավորել ասում ա «եկամուտը քչացել ա ձեր ընտանիքի, ռիսկային խումբ եք համարվում»։ Էն դեպքում, որ ոչ մի օր ուշացում չունես, նորմալ վճարումներն անում ես։
    Ու էլ չխոսենք, որ օրենքով դեկրետ գնացող կնոջ աշխատատեղը պիտի պահպանվի ու աշխատավարձը մասամբ վճարվի, բայց ոչ մի գործատու չի անում դա:

  12. #354
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե բնակարան չունես ու հույսդ Երևանում վարձով ապրելն ուրեմն Վիշապի ասածը շատ հարմար տարբերակ ա ու շատ նորաստեղծ ընտանիքներ օգտվել ու օգտվում են պետության կողմից տրվող արտոնությունից։ Նոր ամուսնացածների համար շատ ավելի մեծ արտոնություններ ա տրվում ու եթե չեմ սխալվում տարեկան տոկոսադրույքը 7-8% է, իսկ եթե զույգերից երկուսն էլ, եթե աշխատում են ապա էդ 200 դոլարը հիմար թիվ ա, որովհետև Երևանում նորմալ տուն վարձելը մինիմում 150-200 դոլարա ու ավելի լավա նորակառույց բնակարան ձեռք բերես քան վարձով ապրես մանավանդ որ պայմանները իրոք վատը չեն։
    Ոչ մի երկրում էլ բնակարան ձեռք բերելը խաղ ու պար չի ու ամեն մեկի խելքի բանը չի, իսկ Հայաստանում գոնե էդ մի հարցը քչից շատից գտնվում ա նորմայի մեջ։

  13. #355
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Անդուրի ու բռնաբարվել/թալանվել/առևանգվելու միջև սահմանը շատ նուրբ ա։ Երբ գիշերվա ժամը հազարին փողոցով քայլում ես, ու մի մեքենա դանդաղ հետևիցդ գալիս ա, դու չգիտես՝ ուղղակի հետևում ա, թե՞ ուզում ա բռնաբարի/թալանի/առևանգի։

    Էդ «մի 7-8 հազար դոլար կանխավճարը» ու ամիսը 200 դոլար վճարելը որ էդքան հեշտ ասում ես, միջին աշխատավարձ ստացող հայաստանաբնակի համար ուղղակի անհասանելի ա: Իսկ եթե անձը մշտական աշխատանք չունի, ընդհանրապես անհույս ա, որ կկարողանա նման գումար ունենալ։ Ու էդ էն դեպքում, երբ հաշվի չառնենք, որ միջին աշխատավարձ ամիսը 390 դոլարը ձևավորվում ա մի քանի հոգու միլիոններ աշխատավարձի պատճառով, ու եթե էդ outlier-ները հանես, միջին աշխատավարձը շատ ավելի կիջնի:
    Բյուր քանի՞ հատ երկիր գիտես, որ մարդը մշտական աշխատանք չունի, բայց կարողանում ա տուն առնել: Ասեմ քեզ, ԱՄՆ-ի բնակչության 40%-ը սեփական տուն չունի, ու ինձ թվում է, եվրոպայում ավելի շատը, ՀՀ-ում անտունները ավելի քիչ են:
    Si vis pacem, para bellum

  14. #356
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարեկան 7-8% տոկոսադրույքն անասունություն ա: Դանիայում պիտի եսիմ ինչ կարգի ռիսկային խումբ ըլնես, որ էդքան բարձր տոկոսադրույքով տան վարկը:

  15. #357
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներեք սենց հուսալքող տվյալների համար, բայց աշխարհում․
    - մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով 145-րդ տեղում
    - նոր ծնված երեխաների մահացությամբ 113-րդ տեղում
    - ծննդկանների մահացությամբ 61-րդ տեղում
    - կրթության վրա կատարվող ծախսերով 132-րդ տեղում
    - առողջապահության վրա կատարվող ծախսերով 152-րդ տեղում
    - գործազրկությն մակարդակով 165-րդ տեղում
    գտնվող երկիրը, որի հարևաններն են Թուրքիան, Իրանը ու բոլոր մեղքերիս համար Ադրբեջանը, ու որի ենթակառուցվածքները գոյատևում են դեռ սովետի ժամանակվանից մնացածի իներցիայով, ու որտեղ նախագահ ա Սերժիկը, քաղապետ ա Տարոնը, իսկ դեպուտատ ա Վառթանչիկը Լֆիկի հետ, օբյեկտիվորեն չի կարա նորմալ ապրելու տեղ լինի։

    Դրա համար էլ զուտ միգրացիան Հայաստանում 2016 թվին եղել ա -5.7 հազար բնակչի հաշվով (198-րդ տեղում ենք աշխարհում)։ Ավելի շատ քան Հայաստանից են գնում, գնում են մեկ էլ ևս մի 10-15 երկրից։ Ու ստեղ պատերազմ-մատերազմ կա չունի, ստեղ կապ ունի մենակ շարքային բոզիտղությունը, որը մտել ա երկիր ու դուրս չի գալիս։

    Մնացածը սաղ ի սրտե կենացներ են - քեֆչի ժողովուրդ, երեկոյան զբոսանք Երևանում, Տարոնի աթոռները իրա ծաղիկներով, ընգերներ, բարեկամներ ․․․․

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (24.05.2017), Mr. Annoying (22.05.2017), StrangeLittleGirl (22.05.2017), Մուշու (22.05.2017), Նաիրուհի (24.05.2017), Ներսես_AM (22.05.2017)

  17. #358
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր քանի՞ հատ երկիր գիտես, որ մարդը մշտական աշխատանք չունի, բայց կարողանում ա տուն առնել: Ասեմ քեզ, ԱՄՆ-ի բնակչության 40%-ը սեփական տուն չունի, ու ինձ թվում է, եվրոպայում ավելի շատը, ՀՀ-ում անտունները ավելի քիչ են:
    Դանիայում քանի որ բնակարան առնելու սենց լավ պայմաններ կան, բնակչության ահագին փոքր տոկոսը չունի սեփական տուն, էն էլ հիմնականում իմիգրանտներն են մի քանի պատճառով, որոնցից մեկն էն ա, որ ահագին ուշ են ֆայմում, որ Դանիայում ընդունված ձևը տուն առնելն ա, ոչ թե վարձելը: Հայաստանում սարսափելի շատ են տուն չունեցողները: Թե չես հավատում, կարանք ակումբում հարցում դնենք, տեսնենք՝ քանիսն ունեն: Ուղղակի դա էդքան էլ լավ աչքներիս չի էրևում, որովհետև հիմնականում ըստ հին հայկական ավանդույթների, տղան մնում ա ծնողների հետ, աղջիկը հարս ա գնում ուրիշի տուն: Իսկ չամուսնացած ջահելները հիմնականում ցմահ ապրում են ծնողների տանը: Դանիայում նույնիսկ ջահել ուսանողները սեփական տուն ունեն:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (22.05.2017)

  19. #359
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դանիայում քանի որ բնակարան առնելու սենց լավ պայմաններ կան, բնակչության ահագին փոքր տոկոսը չունի սեփական տուն, էն էլ հիմնականում իմիգրանտներն են մի քանի պատճառով, որոնցից մեկն էն ա, որ ահագին ուշ են ֆայմում, որ Դանիայում ընդունված ձևը տուն առնելն ա, ոչ թե վարձելը: Հայաստանում սարսափելի շատ են տուն չունեցողները: Թե չես հավատում, կարանք ակումբում հարցում դնենք, տեսնենք՝ քանիսն ունեն: Ուղղակի դա էդքան էլ լավ աչքներիս չի էրևում, որովհետև հիմնականում ըստ հին հայկական ավանդույթների, տղան մնում ա ծնողների հետ, աղջիկը հարս ա գնում ուրիշի տուն: Իսկ չամուսնացած ջահելները հիմնականում ցմահ ապրում են ծնողների տանը: Դանիայում նույնիսկ ջահել ուսանողները սեփական տուն ունեն:
    Ըստ որոնածի, քո Դանիան Նահանգների հետ համեմատական ա էլի, օքեյ, վաթսուն քանի տոկոսը տուն ունեն:
    Ես առաջարկում եմ ռեալ նայել, էս մեր 25 տարվա հետսովետական ու ասել Տրիբունի՝ ենիչերիներով շրջապատված, ծով ու բնական մեծ հարստություններ չունեցող, ադեկվատության, արդարության ու ռացիոնալիզմի հետ դժվար մերվող ժողովդրով երկիրը իրա ստատուսով հարաբերականորեն շատ վատ չի նայվում, իհարկե հաշվի առնելով ժողովդրի պոտենցիալը, կարար առնվազն մի 5 անգամ ավելի լավ լիներ, բայց դե մի ահռելի մեծ բաժին պատասխանատվություն ընկնում ա հենց բնակչության (մեր) վրա, պատմական, գենետիկ, հոգեբանական լիքը նեգատիվ գործոններն էլ խնդրում եմ օբյեկտիվորեն հաշվի առնել: Եթե էսքան վախտ մեր «լուրջ ընդդիմությունն» եղել ա Լևոնը, կամ հիմա էլ Նիկոլն ու Զարուհին ապա՝ լյա՜վա, նորմա՜լ ա...
    Ու նենց չի, որ Սովետի ժամանակ մենք մի սուպերինտելեկտուալ ժողովուրդ էինք, հիմա էլ դեգրադացիա ենք ապրել, հա էլ էս էինք, քույրեր և եղբայրներ :Ճ
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 22.05.2017, 15:39:
    Si vis pacem, para bellum

  20. #360
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Անդուրի ու բռնաբարվել/թալանվել/առևանգվելու միջև սահմանը շատ նուրբ ա։ Երբ գիշերվա ժամը հազարին փողոցով քայլում ես, ու մի մեքենա դանդաղ հետևիցդ գալիս ա, դու չգիտես՝ ուղղակի հետևում ա, թե՞ ուզում ա բռնաբարի/թալանի/առևանգի։
    Իմիջիայլոց ասեմ, որպես գիշերը ուրիշներից համեմատաբար շատ փողոցում քայլող/֊ած իգական սեռի անձ։ Վերջին տարիներին էդպիսի դեպք չի պատահել, որ կողքովս անցնող մեքենան ընթացքը դանդաղեցնի կամ նման մի բան։ Առաջ երբեմն պատահում էր, նույնիսկ երբ լրիվ բոմժոտ, տղայական էի հագնված լինում։ Հիմա՝ ընդհակառակը։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

Էջ 24 38-ից ԱռաջինԱռաջին ... 1420212223242526272834 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուզում եմ ճիշտ ապրել
    Հեղինակ՝ lushak, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 58
    Վերջինը: 22.01.2014, 12:10
  2. Ո՞ր երկրում կուզենայիք ապրել և ինչո՞ւ
    Հեղինակ՝ docart, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 101
    Վերջինը: 21.07.2012, 21:57
  3. Ո՞ր երկրում կնախընտրեիք ապրել, բացի Հայաստանից
    Հեղինակ՝ Helios, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 02.03.2010, 21:20
  4. Աշխարհն ուզու՞մ է, որ մենք հանձնենք ազատագրված հողերը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.11.2008, 13:01
  5. Ուզու՞մ ես սովորել
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 04.02.2008, 15:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •