Ամստերդամից ընկերոջս հետ վերադառնալուց, ուզում էինք գնանք հանձնվենք, էն էլ տեղը չգտանք։ Ուր էր բա էդ եկեղեցին․․․![]()
Ամստերդամից ընկերոջս հետ վերադառնալուց, ուզում էինք գնանք հանձնվենք, էն էլ տեղը չգտանք։ Ուր էր բա էդ եկեղեցին․․․![]()
Բյուր, վերջին երեսուն տարիներին Հայաստանից մի միլիոն մարդ ա գնացել, մենալ 250.000 վերջին տաս տարում։ ԱՄեն մեկն իրա ձևով ու իրա պատճառներով։ Ընդհանրացումները տեղին չեն, ու հատկապես տեղին չի, մեր որոշ գործընկերների կողմից հայրենասիրական պաթոսը։
Կոնկրետ էս դեպքին ես կնայեի պարզ մարդասիրության տեսանկյունից։ Եկեղեցին վիզ ա դրել, որ էս մարդկանց պաշտպանի։ Սաղ օրը պատարագ են անում, տարբեր կողմերից տերտերներ են գալիս, որ պատարագ անեն։ Հաստատ կայֆ չեն ստանում դրանից, բայց երևի հավատում են, որ բարի գործ են անում։ Պիտոմ հաշվի չեն առնում ապաստան խնդրածը կաթոլիկ ա, բողոքական ա, հայ առաքելական ա, թե ինչ ա։
Հայաստան մի ազգությամբ ոչ հայ, կարծեմ արաբ թե ասորի, ընտանիք էր քիչ ա մնում ներգաղթի Սիրիայից, մի ամիս օդանավակայանում էինք պահել։ Մի ընտանիք էր էլի, եղա չեղածը։ Մի հատ ազգովի չասեցինք, արա, ամոթ ա, մարդ եղեք։
Freeman (01.12.2018), Jarre (30.11.2018), Life (30.11.2018), Mephistopheles (01.12.2018), StrangeLittleGirl (30.11.2018), Գաղթական (30.11.2018), Շինարար (01.12.2018)
Leidseplein, վրեն էլ խաչի կողքը գեյ պարադի օրերին եքա ԼԳԲՏ դրոշ էր կախած։
Ուրեմն, Փարիզի սոց պաշտպանության վարչության պետը, արդեն թոշակի անցած, բայց իրա վախտով մի հզոր կին, իմ մոտ կոլեգան ու ընկերն ա։ Ես իրանից շատ բան եմ սովորել, համ մասնագիտական, համ էլ ընդհանրապես, կյանքում։ 2010 թվին էս կնոջ հետ Միջին Ասիայից Փարիզ կառավարական դելեգացիա ենք ուղեկցում․ հանդիպումներ, աջակցություն, կրթական միջոցառումներ, և այլն, հիմնականում սոցիալական պաշտպանության ուղղությամբ։ Վերջը, Փարիզի քաղաքապետարանը որոշեց տանի սաղին մանկատուն ցույց տա։
Վերջը տարան, Փարիզից մի 20կմ հեռու, մի հատ 17-րդ դարի վիկոնտի դղյակ, որը սարքել են մանկատուն։ Մի դաշտերով ու այգիներով, մի արհեստանոցներով, որ երեխեին մասնագիտություն սովարացնեն։ Երեխեքն էլ մինչև 18 տարեկան, բոլորը փախստական, Պակիստանից մինչև Սուդան երկրներից, բոլորին գտել են փողոցներում կամ հանցագործություն կամ մուրացկանություն անելուց, և այլն։ էս երեխեքը պիտի մնալու ընթացքում որևէ արհեստ սովորն, մասնագիտական կրթություն ստանան, դիպլոմ ստանա, որ հետո մտնեն աշխատանքի շուկա, իրանց համար վարձով տուն կգտնեն, ու եթե իրանց լավ պահեն, իրանք ստատուս կստանան։ Վոբշեմ, անտեր փախստական երեխեքին ինտեգրելու մե իդեալական մոդել։
Արա, էս դելագացիայի անդամները, ես էլ հետները, բերաներս բաց նայեցինք, ման եկանք, հարց ու փորձ արեցինք, ու էս Կիրգիստանի սոցապ նախարարն ասեց․ արա բա մարդ որբ չլիներ, բռնեին ստեղ պահեին![]()
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 30.11.2018, 14:10:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Life (30.11.2018)
Բա մարդ է՞լ Շարմազանովին հավատա )))
ՈՒրեմն երկրորդ անգամ էի դիմել ապաստանի՝ առաջին պրոցեդուրան փակվելուց հետո:
Փակ շենքա, որտեղ միայն մուտքնա ազատ:
Իսկ ելքին քեզ ուղեկցում են՝ կա՛մ ժամանակավոր ճամբար, կա՛մ էլ՝ դեպորտ լագեր:
Մի քանի օր պիտի մնաս ու, էդ ընթացքում, պարբերաբար գալիս անունդ հայտարարում, տանում են ինտերվյուի:
Առաջին երկու օրը Սավոկից մենակ ես եմ, մի թուրքմեն ու մի մոլդովացի:
Սրանք կողքիցս տեղ չէին գնում, որ հա սիգարետ կրակեն:
Տենց մի անգամ էլ դուրսը ծխում ենք, պատմում եմ, թե գիտե՞ք, մեր հայերից մարդա եղել, եկել իրա պրոբլեմը ներկայացրելա, որ մի օլիգարխից մեծ գումարա պարտք արել ու հնարավորություն չունի հետ տալու: Հիմա ընկել են հետևից, ինքն էլ փախել եկելա, որ չտան սպանեն:
Արդյունքում՝ հոլանդացիք էդ գումարը տվին ձեռը, ճամփու դրին, որ էլ կյանքին վտանգ չսպառնա..
Էս պատմելուս ընթացքում էդ մոլդավացու աչքերը կամաց-կամաց կլորանալով մեծանում էին:
ՈՒ հենց էդ պահին իրան կանչեցին հերթական ինտերվյուի:
Պայծառացած հետ եկավ, թե՝ մաղարիչ ունես:
Գնացի ասեցի՝ մինչև հիմա ինչ պատմել եմ՝ սաղ մոռացեք ու լսեք պարտքիս մասին իսկական պատմությունը...
...Հեսա սպասենք փողս բերեն...
Մի 15 րոպեից 2 հոգով եկան, էդ ապուշին տարան դեպորտի...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Դե լավ էլի․․․ Իբր լավ բան ես արել, մի հատ էլ գլուխ ես գովում, հումոր ես անում։
Իրականում ոչ ոք անթերի չէ։ Ես էլ անթերի չեմ։ Արարքներ եմ գործել, որոնց ոչ մի ռացիոնալ արդարացում չկա։ Եթե դրանց մասին խոսք է գնում, խելոք տեղս եմ նստում, ձեն չեմ հանում։
Բայց դու որ տենց քոնը առաջ ես տանում, ես էլ իմը առաջ կտանեմ։
Ուրեմն, մինչ դու, հերիք չէ սուտ պատմություններով փախստականի ստատուս էիր կպցում Բելգիայում, հլը հետն էլ հասցնում էիր Բրյուսելում համահայկական ցույցին մասնակցել, քո հայրենակից երիտասարդ One_Way_Ticket-ը իր փոքր աշխատավարձից կոպեկ-կոպեկ հետ էր գցում, որ Իտալիա գնար արձակուրդին։ Չտվեցին վիզա։ Ի՞նչ ես կարծում, ինչու։ Պարզ է, որովհետև արևի տակ ձեր գոյությունն ապահովելու համար Հայաստանի պատիվը Եվրոպայում էնքան էիք գետնով տվել, որ մտածում էին՝ ես էլ պիտի գնամ, հանձնվեմ (կամ լավագույն դեպքում մնամ որպես ոչ լեգալ իմմիգրանտ)։ Այ տենց բաներ։ Այսօր ես Իտալիայի էլ, ձեր Բելգիայի դուռն էլ քացով եմ բացում, բայց հին վերքի սպին մնացել է։
Մեր մեջ ասած, որ Գաղթականը ու իրա նման մի միլիոն մարդ Հայաստանում մնացած լիներ, կարող ա գործազրկության ու աղքատության մակարդակը Հայաստանում էնքան լիներ, որ քեզ սենց թե նենց վիզա չտային։ Ասածս ինչ ա, աղքատ երկրներից դիմողներին վիզա մերժելը սովորական բան ա, անկախ նրանից թե ոչ լեգալ միգրանտներն ինչքան են։ Սաղ փոխկապկացված ա․ աղքատություն - ոչ լեգալ միգրանտներ - վիզաների մերժում։
Գաղթականին չեմ արդարացնում, ինքս էլ դեմ ոչ լեգալ գնալ-հանձնվելուն, հետո էլ գլուխ գովալուն։ Բայց դե, եթե երկրից մի միլիոն մարդ գնացել ա, պատճառ ա ունեցել, որ գնացել ա։ Չի գնացել նրա համար որ հատուկ Հայաստանի պատիվը գետնովը տա, քեզ էլ վիզա ստանալու հնարավորությունից զրկի։ Մտքով էլ երևի չի անցել, որ քեզ դրա համար վիզա չեն տալու։ Իրան հո տվել են, որ կարացել ա մի անգամ մուտք անի ԵՄ։![]()
Ապեր, դու հաստատ էն մարդը չես, ով իրավունք ունի ինձ մեղադրել՝ ապրած կյանքիս որևէ դրվագի համար:
ՈՒ դու հաստատ էն մարդը չես, ում մոտ ես պիտի ինչ-որ բանի համար արդարանամ:
Իսկ սեփական անհաջողությունների պատճառն ուրիշների մեջ փնտրելն ընդհանրապես թուլամորթության նշանա:
Նենց չի, որ ոչ ոք երբևէ վիզա չի կարողացել ստանալ:
Դռները քացով բացելն էլ, ի դեպ, անշնորհքության նշանա:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Շինարար (02.12.2018)
Հորոխպեր, ամոթ չլինի հարցնելը, գրածներիս ո՞ր մասնա քեզ գլուխ գովալ թվացել:
Ես վաղուց արդեն գիտեի, որ օրը գալուա, երբ լավի-վատի թեմա բացվի:
Դրա մասին էլի եմ գրել Ակումբում:
ՈՒ անկախ էն հանգամանքից, թե մեղադրողն ինչ արագությամբ կլքեր Հայաստանը հնարավորության դեպքում, ասելուա՝ դուք գնացիք, ես եմ մնացել երկիրը կառուցել:
Բայց էստեղ ունենք մի այլ նոնսենս իրավիճակ, երբ նույն արտագաղթածնա իրեն ուրիշներից ավելի վեհ փորձում դասել:
Ամեն դեպքում՝ էս երևույթը դեռ շատ ջուր կքաշի ու կոչվածա էդ քո ասած մի միլիոնին էլ, նրանց սերունդներին էլ նոր բաժանարար գծով առանձնացնել մնացածից:
Իսկ Լիոնին արձագանքս 2 հիմնական պատճառ ուներ.
- վերմակն իմ վրա քաշելով՝ ներկայացնել էդ միլիոնի շահերը ու գոնե Ակումբի մակարդակով պայքարել վերոնշյալ պրոցեսի դեմ,
- դժվարությամբ եմ մարսում անարդարությունը:
ՈՒ Լիոնը, իմ տպավորությամբ, ճիշտ հասկանալով իրավիճակը՝ դադարացրեց սկսած հարձակումը:
Ինչի համար՝ պատիվ իրան:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Գաղթական (01.12.2018)
Արամ (02.12.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ