Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Հա, ընդհանուր ճիշտ ես ասում։ Կախված նրանից, թե ինչ պահանջներ ունես, Հայաստանը կարա ամենալավ տեղը լինի։ Օրինակ իմ ընտանիքի անդամներից շատերի մտքով սկի չի էլ անցնում Հայաստանից գնալ։ Դեռ ավելին՝ հնարավորություն ունեցել են արտերկրում մնալու, բայց կա՛մ չեն գնացել, կա՛մ հետ են էկել Հայաստան։

Բայց ասենք անվտանգության պահով կնոջ համար առնվազն անդուր ա գիշերով մենակով քայլելը (Երևանում ավելի քիչ, Երևանից դուրս բնակավայրերում ավելի շատ), ինչը օրինակ եվրոպական շատ քաղաքների մասին չես ասի: Դե էլ չասեմ, որ էդ բուռն սոցիալական կյանքը շատերի, էդ թվում՝ ինձ համար ահավոր տհաճ ա: Ինչ վերաբերում ա բնակարան գնելուն, ապա նույն Դանիայում կարաս բնակարան ձեռք բերես անգամ եթե ստաբիլ եկամուտ չունես: Ու էլ չասեմ, թե Հայաստանում վարկերի տոկոսներն ինչ կարգի բարձր են: Ստեղ ընդամենը 2.5-3.5% ա։

Բյուր ջան, անդուրը ահագին լավ ա բռնաբարվելուց, թալանվելուց, սպանվելուց կամ առևանգվելուց:
Իսկ վարկերի տոկոսների համար հետաքրքիր ծրագրեր կան ջահել աշխատողների համար, ասենք՝ սա, ՀՀ-ն վարկերի տոկոսները սուբսիդավորում է (չխորանանք, թե ինչի մենակ :Ճ) նորակառույց առնելու դեպքում: Օրինակ տարբերակ կա, մի 7-8 հազար դոլար կանխավճար ես տալիս, ու հետագայում ամիսը 200 դոլարով վճարելով նորակառույցի սեփականատեր դառնում: