User Tag List

Նայել հարցման արդյունքները: ՈՒզու՞մ ես ապրել Հայաստանում

Քվեարկողներ
132. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    61 46.21%
  • Ոչ

    36 27.27%
  • Wista, Հայաստանից լավ տեղ չկա

    20 15.15%
  • Սեփական տարբերակ

    15 11.36%
Էջ 23 38-ից ԱռաջինԱռաջին ... 1319202122232425262733 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 331 համարից մինչև 345 համարի արդյունքները՝ ընդհանուր 556 հատից

Թեմա: Ուզու՞մ ես ապրել Հայաստանում

  1. #331
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոնկրետ օրինակ էլ բերեմ համոզիչ լինելու համար: Սրանից 3 տարի առաջ, երբ կորեկական մի կազմակերպություն Երևանի Ջերմոէլեկտրոկայանի նոր գազատուրբիններով բլոկի մոնտաժումն էր սկսել ու որակյալ զոդողներ (сварщик) էին անհրաժեշտ, պարզվեց, որ Հայաստանում որակյալ զոդողներ գոյություն չունեն: Բոլոր որակյալ կադրերը դրսում էին, իսկ տեղում եղածները ոչ թե պրոֆեսիոնալներ էին, այլ "երկաթ կպցնողներ" էին: Ամոթել ա ասելը, բայց պարսկաստանից ու հնդկաստանից էին զոդողներ հրավիրում: ՈՒ չկարծեք, թե դրսից գալիս էին տարեց մարդիկ` ամենևին, երիտասարդ կադրեր էին` 28-33 տարեկան:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (12.09.2011), StrangeLittleGirl (12.09.2011), Tig (27.09.2011), Գեա (11.09.2011)

  3. #332
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒզու՞մ ես ապրել Հայաստանում...
    Այո՛, ուզում եմ: Հայաստանից դուրս կգամ միայն ճամփորդության կամ գործուղման նպատակով, որոնք իհարկե որոշ ժամանակ կտևեն (չգիտեմ ինչի, բայց իմ հաշվարկներով ամենշատը մի քանի ամիս ): Ինձ թվում է, օտար երկրում կարոտից կմեռնեմ, դե ես ինձ լավ գիտեմ, ամբողջ օրը գիժ-գիժ կլացեմ, մանավանդ եթե անելու բան չունենամ, երկար տարիներ օտարության մեջ մնալով՝ որոշ չափով կսովորեմ էդ ամենին, բայց մեկ է՝ սիրտս Հայաստան կտենչա, ու Հայաստան գալով էլ կզգամ, որ Հայաստանն էլ է մի տեսակ խորթացել ու այդպես ոչ մի տեղ էլ ինձ լավ չեմ զգա:
    Հիմա շատ են Հայաստանը փնովողները, բայց ո՞վ է տեսել մայրը իր անարժան զավակին փնովի, ատի, ինչպիսին էլ որ լինի զավակը մեկ է, մայրը մնում է մայր և սիրում նրան, հայրենասիրական զգացմունքները պետք է մայրականի նման լինեն: Սա է իմը, լավը թե վատ, մեկ է իմն է:
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.03.2012), Lem (10.04.2012), Mark Pauler (12.09.2011), Tig (27.09.2011), Գեա (11.09.2011)

  5. #333
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օր առաջ, բոլորովին պատահաբար, վարչապետի ճեպազրույցից իմացա, որ ես մնում եմ Հայաստանում, որովհետև հավատում եմ վարչապետին:Ճեպազրույցի ժամանակ վարչապետն ասաց. ”Հայաստանում մնացել են նրանք, ովքեր մեզ հավատում են”: Ամերիկացիներն այս դեպքում ասում են.”O, my God”: Հայերը տարբեր բաներ են ասում նման դեպքերում:
    Փաստորեն, ես հավատում եմ մեր կառավարությանը, անձամբ` վարչապետ Տիգրան Սարգսյանին, մեր տնտեսական աճին, հանրապետական կուսակցությանն ու նախագահին, կայանալիք չկայացած ընտրություններին ու հենց այդ պատճառով մնում եմ Հայաստանում:
    Հավատում եմ, փաստորեն, կրթության նախարարության սահմռկեցուցիչ ռեֆորմներին, ըմբոշխնում եմ ամեն օր հանրակրթական դպրոցների հետևանքները, հավատում եմ, որ կոռուպցիան, այդ արգահատելի կոռուպցիան արմատախիլ է արվում դպրոցից, հենց որ ամենակոռումպացված դպրոցի պատին մեծ տառերով գրում են. ”Դրամահավաքը դպրոցում արգելվում է”:
    Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկն անցնելիս, երբ երկու ոտքով խրվում եմ տասնօրյա ձյան մեջ ու մի քանի րոպե մնում ցեխաձյան մեջ` անմիջապես հավատում եմ քաղաքում իրականացվող ակտիվ ձյունամաքրման աշխատանքների մասին երկարատև ռեպորտաժին:
    Իմ ծանոթ բոլոր պաշտոնյաների զավակներին բանակից ազատված տեսնելիս անմիջապես հավատում եմ, որ զորակոչն անթերի է ու բանակը մեր երկրի գոյատևման երաշխիքն է:
    Իմ վարչապետ, ես հավատում եմ փաստորեն Ձեզ:
    Աշխարհի ամենափառահեղ երկրներից մեկից Երևան վերադառնալուց առաջ ինձ հարցնում էին, թե ինչ կա Երևանում, որ կարելի է այդպես կարոտել և ուզել վերադառնալ, եթե հարազատներդ քեզ հետ են ու կարող ես ապրել օրինավոր ու հարուստ երկրում: Պատասխան չգտա:
    Երևան վերադառնալու հաջորդ օրը իմ տան մոտ գտնվող մանրավաճառի կրպակի մոտով անցնելիս`լսեցի մանրավաճառ կնոջ հարցը. ”աղջիկ ջան, էս ուր էիք, ձեր տնից մարդ չէր էրևում”: Այս հարցը էլ ուրիշ ոչ մի տեղ ինձ չեն տա: Ուրեմն ես մնացել եմ Հայաստանում, որովհետև հավատում եմ ամեն առավոտ ինձ բարևող անծանոթ մանրավաճառին, որն անհանգստացել էր մեր ընտանիքից ոչ մեկին երկար ժամանակ չտեսնելու համար: Մանրավաճառին հավատում եմ, պարոն վարչապետ: Իսկ մնացած բաներին իմ երկրի` հավատում են այնքան, ինչքան Ձմեռ պապի գոյությանն էի հավատում ծնողներիս չհիասթափեցնելու համար:
    Այնպես եմ հավատում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդին, որն ասում է քաղականությունն առանց ինտրգների չի լինում: Այնպես հավատում եմ երիտասարդ hհկականների երթին` նվիրված Վարդանանց տոնի հիշատակին, որ ուզում եմ մասնակցել, մանավանդ, որ երթին մասնակցում էին վարչապետն ու քաղաքապետը: Ափսոս ուշ իմացա: Վասն հայրենյաց, վասն հավատոյ:
    Շատ եմ հավատում նախապես վարժեցրած երեխաների անգիր արած տեքստերին, որոնք ասում են, թե իրենք Չարենցի պատգամների հետևորդն են: Հինգ տարի բանասիրության բաժնում սովորել եմ, բայց Չարենցի պատգամներին տեղյակ չեմ: Կենսագրության այլ հետաքրքիր մանրամասներ գիտեմ, բայց չեմ կարծում, որ կենսագրական հենց այդ մանրամասների հետ կապված պատգամների հետևորդը լինելն ի նկատի ուներ հավանաբար դասարանի գերազանց սովորող աշակերտը, որ այնպես հարթ կեղծում էր իր մանկությունը աշխարհի ամենճշմարտախոս հեռուստաալիքներից մեկով, որին ևս անվերապահ հավատում եմ ու այդ իսկ պատճառով մնացել եմ Հայաստանում:
    Անչափ հավատում եմ Արմեն Երիցյանին, որն այն հարցին, թե ճիշտ են արդյոք շրջանառվող լուրերը, թե ինքը կարող է ստանձնել ոստիկանապետի պաշտոնը, ասում է թե ինքն արդեն 30 տարի աշխատել է ոտիկանության ոլորտում և հիմա թարմ ուժ է պետք և այդ թարմ ուժը Վlադիմիր Գասպարյանն է, կարծես Գասպարյանի ավարտական երեկոն 2011-ի մայիսին էր ու ինքը շատ թարմ է:
    Ես`դյուրահավատ ՀՀ քաղաքացիս, հավատում եմ, որ Փարիզյան սուրճը ամենատգեղ երևույթն էր մեր քաղաքի, բայց չգիտես ինչու բոլորս ձգտում էինք օրը մեկ անգամ գոնե հասնել այդտեղ ու գրավել մեր սովորական տեղը կլոր փարիզյան սեղանների շուրջ:
    Այնպես հավատում եմ, որ Լեզվի ինստիտուտի փառահեղ շենքը քանդել էր պետք, որ մեր հոգևոր հովիվը գա զբաղեցնի այդ տեղը եվրառեմոնտ եկեղեցում: Հավատում եմ, որ Ռաֆայել Իսրայելյանի տունը հողին հավասարեցնելը ամենաճիշտ որոշումն էր, իսկ կառուցվելիք հյուրանոցն`անհրաժեշտություն: Ահավոր հավատում եմ, որ Հյուսիսային պողոտայի տները ուղղակի հրաշք են, մանավանդ երբ գիշերը պարզվում է,որ այդպես էլ ոչ ոք չի ապրում այդտեղ:
    Հավատում եմ և համամասնականի կարևորությանը, և մեծամասնականի անհրաժեշտությանը: Անչափ հավատում եմ Թեղուտի լիկվիդացիայի անհրաժեշտությանը, մոխրագույն դարձած քաղաքին, որտեղից կանաչը հեռացավ հանուն սրճարաննեերի: Ի դեպ, միակ սրճարանը, որ սարքվեց առանց ծառ հատելու` Փարիզյան սուրճն էր, որն այդպես անխղճորեն քանդեց մեր անընդհատ աճ արձանագրող տնտեսության հիմքերը:
    Ես` դյուրահավատ ՀՀ քաղաքացիս, անընդհատ հավատում եմ, թեև երբեմն իսկապես հավատալու մեծ ցանկություն եմ ունենում:
    Քիչ թե շատ վարչապետին իմանալով, գիտեմ, որ նա առանձնապես մտահոգ չէ` մենք հավատում ենք իրեն ու իր կառավարությանը, թե `ոչ: Մեր հավատալը նրա կյանքում նույնքան տեղ ունի, որքան իմ կյանքում Վենեսուելայի արտաքին քաղաքականությունը` ընդհանրապես և վերջին ամիսներին `մասնավորապես:
    Մեր վարչապետը բարձր ինտելեկտուալ է և տիրապետում է հումորի վարպետությանը: Եվ նուրբ հումորով վերաբերում է մեզ` իր ”դյուրահավատ” հայրենակիցներին, ու մեր սնապարծ հայրենիքին, որին սիրել կարելի է միայն շատ սիրելու դեպքում, ինչն էլ անում ենք մենք` Հայաստանում մնացած քչերս:
    Չեմ կարծում, որ ընդդիմության հավաքներին օպերայի հրապարակում հավաքվածները մնում են Հայաստանում Տիգրան Սարգսյանին հավատալու հետևանքով:
    Ոմանք մնում են, որովհետև գնալու տարբերակ չունեն, դրանք շատ են: Ոմանք մնում են, որովհետև հավատում են, որ կարող են փոխել ինչ-որ բան ակնկալվող հեղափոխության, հեղաշրջման, իշխանափոխության արդյունքում: Ոմանք չեն հավատում, բայց մնում են` իներցիայով, բթացած: Շատ քչերը սիրում են երկիրը, որին պատկանում են ծագումնաբանորեն, բայց այլևս չեն պատկանում այդ երկրում իրենց կարևորությամբ: Ոմանք էլ չեն մնում: Ոմանց գնալը ողջունելի է, ոմանց գնալը`անդառնալի կորուստ:
    Հավատում եմ անվերապահ Երկրապահ կամավորականների 9րդ համագումարում Սերժ Սարգսյանի արտասանած աֆորիզմին. ”հաղթանակած մարդկանց երկրում չի կարող ոտնահարվել մարդու արժանապատվությունը”: Հետո շարունակեց. ”պետք է հավատալ, որ ստացվի”: Իրոք աֆորիզմի է ձգում, որին ես պատասխանում եմ. ”թող ստացվի, որ հավատանք”:
    Հետո վարչապետին Ռիյա Թազա գյուղի գյուղապետն էր պատմում իր հոգսերը: Այս ազգային փոքրամասնության ներկայացուցիչը ևս մնացել է Հայաստանում վարչապետին հավատալու հետևանքով, դրա համար էլ իր գյուղից կես օր եկել հասել էր Աշտարակ, քանի որ ձյունը չէր մաքրվել մեր հավատավոր երկրում ու խնդրում էր վարչապետին, որ օգնի իրենց գյուղին:
    Հետո հավատում եմ Արթուր Բաղդասարյանին, որն ասում է, թե իրեն պիտի միանանք, որ երկիրը կառուցենք:
    Իսկ ամենից շատ հավատացի Արա Երնջակյանին, որը ոստիկանների հետ եկել էր բնապահպանների բողոքը զսպելու, քանի որ ինքը օրինապաշտ է: Բայց դրանից հետո էլ չեմ հավատում նրա բեմադրած քաղաքական սատիրային: Կամ` կամ:
    Հավատանք, որ ստացվի: Ստացվեց` ուրեմ հավատում ենք: Հավատն ու ստացվելը հաղորդակից անոթներ են: Բայց խաբկանքն է վտանգավոր` երբեմն կարող է թվալ, ու այնպես ստացվի, որ սկսենք հավատալ, թե հավատում ենք: Հետո ուշքի գանք, պարզվի կյանքն անցել է ու արդեն ուրիշների հավատալ կամ չհավատալու ժամանակն է:
    Թեև վարչապետի պարագայում այս խաբկանքի սպառնալիքը երևի բացառվում է, որովհետև նրա բարձրաճաշակ ու նրբակիրթ ցինիզմը խաբկանքը գրեթե անհնար է դարձնում: Նա միշտ այնպես թեթև, այնպես` ”ի դեպ” հայրենակերտման աֆորիզմներ է ստեղծում, որ պետք է բնածին թուլամտություն ունենաս, որ հանկարծ ցնցվես անհամապատասխանությունից` իրականության ու ասելիքի…
    Իսկ վարչապետին ու կառավարությանը հավատալու պատճառով Հայաստանում մնում են միայն թերևս իր ընտանիքի անդամները: Այն էլ`տեղ-տեղ:
    Լուսինե Հովհաննիսյան
    աղբյուր` zham. am
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.04.2012), E-la Via (10.03.2012), murmushka (31.07.2012), Skeptic (11.03.2012), StrangeLittleGirl (10.03.2012), Աթեիստ (10.03.2012), Արէա (11.03.2012), Ձայնալար (10.03.2012), Ներսես_AM (10.03.2012)

  7. #334
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ripsim (16.07.2012), Նուշություն (11.04.2012)

  9. #335
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանը ես եմ. հեռացողին բարի ճանապարհ
    Սեդրակ Մկրտչյան
    eMedia.am, 15.07.2012

    Երբ մի քանի օր առաջ հանդիպեցի «Չենք լռելու» անանուն նախաձեռնության հերթական տեսանյութը «Ես հեռանում եմ Հայաստանից», մեղմ ասած զարմացա. ինչ նպատակ է կրում նման տեսանյութ տարածելը՝ երևի ամենալավը հենց անանուն բարեգործներն են հասկանում:

    Արտագաղթը իրոք մեր պարագայում ամենակարևոր խնդիրներից է: Սակայն այն դեպքում, երբ լրատվականները ներկայացնում են գարնանը Հայաստանից մեկնածներից թվերը իբրև իրական արտագաղթի վիճակագրություն, իսկ անանուն նախաձեռնությունները պատմում են այն մարդկանց մասին, ովքեր ցանկանում են ապրել որևէ այլ երկրում, հակառակ դիրքորոշման մասին չի խոսվում ընդհանրապես: Խոսքս այն մարդկանց մասին է, ովքեր ապրել են ու ապրում են Հայաստանում, ու մտադրություն անգամ չունեն այլ տուն փնտրելու: Չի խոսվում նրանց մասին, ովքեր ծնվել են Հայաստանից դուրս ու կյանքը կառուցում են այնպես, որ հնարավորություն ունենան գալ Հայաստան՝ ապրելու:

    Այս ամենը իհարկե միանաշանակ չէ, ու յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ընտանիք գտնում է իր յուրահատուկ ճանաարհը: Ոմանք մեկնում են արտասահման ընտանիքով, հետո ընտանիքով էլ հետ են գալիս՝ հիասթափված որևէ այլ երկրից: Ոմանք մեկնում են, սովորում են, ապրում են: Ոմանք գալիս են, հիասթափվում են ու նորից են մեկնում: Ոմանք գալիս են ու մի վայրկյան անգամ չեն փոշմանում, որ Հայաստանն է իրենց տուն դարձել:

    Հայրենադարձությունն առանց պաթոսի
    Վերջին տարիներն բազմաթիվ սփյուռքահայերի հետ եմ ծանոթացել, շփվել, զրուցել: Ոմանք գալով հիասթափվում են Հայաստանից, ոմանք ոչ: Ոմանք գալիս են ինչպես ավետյաց երկիր, երջանիկ լինելով նրանից, որ շուրջբոլորը հայեր են, իսկ երկու ամիս հետո խրվում իրականության մեջ ու հիասթափվում. Հայաստանը ոչ ավետյաց երկիր է, ոչ էլ հայերը աստվածային հարթություններից երկիր իջած ժողովուրդ: Հայաստանում կան լավ ու վատ մարդիկ, քցող ու մինչև վերջ մեջքին կանգնող, փողոցում թալանող ու վերջին հացի կտորը անծանոթին առաջարկող: Չկա դրանում ոչ հրաշք, ոչ ողբերգություն: Դա այն իրողությունն է, որը պետք է ընդունենք՝ հասկանալու Հայաստանում ապրելու իրական առավելություններն ու թերությունները:

    Ամենաշատը տպավորվել եմ մի երիտասարդից, ով Սիրիայում զինվորական ծառայութունը ավարտելուց ու երկրից մեկնելու հնարավորություն ստանալուց հետո հաջորդ ամսին արդեն Հայաստանում էր: Աշխատում է, փորձում է իր գործը հիմնել, մեկ սենյականոց բնակարան է գնել Մասիվում, վերջերս նշանվել է: Գալուց երկու տարի հետո իր հետ խոսելիս ինձ ասաց. մեկ վարկյան չեմ փոշմանել, որ Հայաստան եմ եկել, բոլորին Սիրիայում ապրող կոչ եմ անում՝ ի՜նչ եք կորցրել էտ մուսուլմանների մեջ… Սա է մեր երկիրը:

    Մեզանում այսօր «հայրենասիրություն» բառը ձեռք է բերել որոշակի պաթոս, կեղծ երանգ, որից փորձում ենք հեռանալ: Այն դեպքում, երբ սերը այն երկրին, որտեղ ծնվել ես, ու հայրերդ են ծնվել, չի կարող ունենալ պաթոս: Ինչպես Հայաստանը ավետյաց երկիր չէ, նույն կերպ սերը, նվիրվածությունը ու կապվածությունը այդ երկրին պաթոսից զուրկ, սակայն ուժեղ զգացում է: Ինձ տարի առ տարի տարբեր մարդիկ ասում են. «Սեդրակ ջան, դու շատ հայրենասեր ես»: Պետք չի՛, մի՛ ասեք: Ինչպես զարմանալի չէ, երբ մարդը ծնողին է սիրում, ու չեն նշում, թե ինքը ինչ ծնողասեր է, քանի որ բնական է, նույն կերպ սերը հայրերիդ երկրին բնական զգացմունք է՝ առանց պատրանք, առանց ձևականությունների, զգացում, որը կապում է քեզ հորդ հետ, հորդ իր հոր, ու այդպես սերունդներ շարունակ:

    Ես շնորհակալ եմ Աստծուն, որ պապիս հայրը հրաշքով կենդանի մնաց թուրքական սպանդում՝ ապաստանելով Թիֆլիսում: Ես շնորհակալ եմ պապիս, որ ժամանակին թողնելով Թիֆլիսի կենտրոնական Մեյդանի՝ Վատնիյ Ռյադ փողոցի իրենց տունը (ներկայիս Շարդեն) վերադարձավ Հայաստան: Սերունդը սերնդի հետևից մենք ծնվել ենք ու ապրել ենք Հայաստանում, ու իմ երեխան պետք է ապրի նույն հողում, որտեղ իր հայրերն են ապրել, ու չկա այստեղ ոչ պաթոս, ոչ ձևականություն, ոչ կեղծարարություն: Մենք ենք մեր երկիրը: Ես եմ մեր երկիրը ու իմ սերունդներն են լինելու:

    Գնչուական հոգեբանություն
    Մենք այսօր չենք կարող մեղադրել որևէ քոչվոր ազգի քոչվորության մեջ, որը վերջին հազարամյակի ընթացքում եկել է բնակվելու մեր հարևանությամբ: Մեր մեջ քոչվորի մտածելակերպը մտել է նույնքան, որքան յուրաքանչյուր թուրքական ցեղախմբի մեջ, որքան այն նույն քոչվորների, ովքեր փոխեցին Ալթայը Կովկասի ու Հայկական Լեռնաշխարհի հետ: Պատմությունը փաստում է, որ դարերով հայկական լեռնաշխարհը տվել է աշխարհին հայկական գաղթօջախներ: Անընդմեջ մարդիկ ծնվել են ու մեկնել: Դրանով իսկ չապահովելով տարածաշրջանում մեր ազգի քանակի ավելացումը: Այդ իսկ պատճառով է, որ հայերի քանակը այսօր մոտավորապես նույնն է, ինչ հազար տարի առաջ:

    Կախված ժամանակաշրջանից արտահոսքը աճել է կամ նվազել: Պատերազմ, թուրքեր, պարսիկներ, քրդեր, ռուսներ, տնտեսական վիճակ, սոցիալակ վիճակ… Ամեն դարաշրջանը ունեցել է իր պատճառները:

    Հպարտությամբ մենք ստեղծել ենք գաղթօջախներ, որոնք աճել, շատացել են, իսկ հետո բնական ձուլման պատճառով նվազել ու վերացել: Դարեր առաջ ո՞վ կհավատար, որ Լեհաստանի հայկական գաղթօջախը մի քանի դար հետո այլևս գոյություն չի ունենա: Կամ Հնդկաստանի՞: Կամ Էգիպտոսի՞: Հայտարարությունը այդ կդիտվեր նույն կերպ, ինչպես այսօր ԱՄՆ հայկական սփյուռքի մոտակա դարերի ընթացքում վերանալու մասին հայտարարությունները: Սակայն պատմությունը ապացուցում է. ազգերի ձուլմանը ենթակա են բոլոր ժողովրդները բոլոր ժամանակներում: Ու հայկական սփյուռքը այդ առումով բացառություն չէ:

    Պատին կախել Արարատի նկարը, պատուհանից դուրս ամեն օր հիանալով հոլիվուդյան արմավենիներով, բավական չէ սփյուռքի ձուլումը կասեցնելու համար: Պատմությունը մեզ դարեդար սովորեցնում է մեկ հիմնական դաս, որը մենք հրաժարվում ենք յուրացնել.
    Հայկական մշակույթը, ավանդույթները, լեզուն ու արժեքները հնարավոր է պահպանել միայն ու միայն Հայաստանում:

    Որտեղից, ումից է մտել մեր մեջ այդ գնչուական մտածելակերպը չգիտեմ: Կռահում եմ, բայց չեմ բարձրաձայնի: Ու քանի դեռ ինքներս ենք համարժեք գնչուի, իրավունք չունենք մեղադրել այլոց, քանի որ այդ մեկը մեր մեջ ընդհանուր է. ցանկություն անընդհատ փնտրել տուն, ու գտնելով այն արտասահմանում, ստեղծել արմատներ՝ մի քանի սերունդ հետո միաձուլվելով տեղի բնակչությանը, ու թողնելով Հայաստանը առանց սերունդների:

    Ամերիկայում կապրեի՞ր
    Գարնանը հրավեր ստացա որպես լրագրող ԱՄՆ մեկնելու, մոտ մեկ ամիս պտտվեցի երկրով, բավական հետաքրքիր էր: Գալուց հետո՝ ամիսներ շարունակ, հեռու ու մոտիկ ծանոթների, բարեկամների հանդիպելով նույն հարցն եմ լսում. «Իմացել ենք, Ամերիկայում էիր: Ոնց էր՞: Կապրեի՞ր»: Տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ փնտրում են որևէ տեղ, որ ապրեն: Ու դա ևս մեկ անգամ հաստատում է գնչուական մտածելակերպի թեզը:

    Այցելություն Վաշինգտոն
    Ոչ, ընկերներ, բարեկամներ, ես չունեմ խնդիր ինձ ապրելու տեղ գտնելու, իմ տունը կառուցած է, արմատներն էլ պինդ: Ամերիկայում ես չեմ ունեցել խնդիր գտնելու ինձ նոր տուն: Իմ տունը պապս է հիմնել, հայրս է ապրել, ու ես եմ ապրում: Ու այստեղ նույնպես չկա որևէ պաթոս ու ձևականություն:

    Շատ լավ տեղեր կան աշխարհում, շատ զարգացած երկրներ, կառուցած, մաքուր, կոկիկ: Ու ես հիմար կլինեմ, եթե որևէ երկիր այցելելով, ուղղակի վայելեմ լավը ու չբերեմ դրսի դրական փորձը Հայաստան՝ փորձելով հնարավորություններիս սահմանում գոնե մի դրական բան ստեղծեմ Հայաստանում:

    Վատի մասին չեմ խոսի արտասահմանում. այն շատ է՝ սկսած այնպիսի կրիմինալ երևույթներից, որոնք Հայաստանում չափից շատ հազվադեպ են, ավարտված պարզապես արժեքների լիովին տարբերությամբ:

    Այժմ լավի մասին եմ ուզում խոսել. շատ ու շատ լավը կա զարգացած երկրներում՝ մտածված, կառուցված, մշակված ու իրականացված, որը օգնում է մարդկանց ապրել առօրյայում: Ու ինչպես խելացի մարդը ուրիշի սխալների ու փորձի վրա է սովորում, մենք նույնպես պետք է հաշվի առնենք, ուսումնասիրենք՝ դրականը վերցնելով, բացասականը թողնելով:

    Հեռանալու հարց օրակարգում չունեմ

    Լուսանկարը՝ PanARMENIAN Photo
    Չափազանց զարմանալի են Ֆեյսբուքի օգտատերերը, ովքեր Մաշտոցի պուրակ, Հարսնաքարի դեպք ու այլ վերջին շրջանում լայն հասարակական հնչեղություն ստացած գործերի Ֆեյսբուքյան էջերում տարածում են «Ընդմիշտ հեռանում եմ» մի քանի էջերի հղումները: Դա ի՞նչ է նշանակում: Կոչ հեռանալու՞: Այն էլ քաղաքացիապես ակտիվ մարդկանց շրջանում: Քաղաքացիական հասարակության այն երիտասարդ ծիլերի ներքո՞, որոնք վերջապես կյանք են առել Հայաստանում: Հեռացեք, գլուխը մտցրեք ավազի մեջ, աջքերը փակեք երեխայի պես, որ տպավորություն ստեղծվի, թե անտեսանելի եք: Իսկ մենք կշարունակենք ներքին խնդիրները լուծել, Նեմեցներ, Լֆիկներ, Դոդեր ու յուրաքանչյուր այլ անպատիժ հարուստների մենաշնորհրներից զրկել, անպատիժ «ախռաննիկներ»-ի սթափեցնել, բնության հաշվին փող ստեղծողներին պատժել: Ինչքան կարող ենք, գոնե չնչին, բայց կանենք: Իսկ ձեզ՝ «Давай, до свидания»:

    Տնտեսական առանցք
    Կա այս ամենում մեկ հիմնահարց, որը երևի թե ամենակարևորն է տվյալ դեպքում. տնտեսական առանցքը: Կան բազմաթիվ տնտեսական խնդիրներ, որոնք հանդիպում ենք ամեն օր՝ սկսած ցածր աշխատավարձերից ու աշխատատեղերի սակավությունից, վերջացրած մասնագիտություն չունեցող, ձևական դիպլոմներ ու կրթություն ստացած երիտասարդույթունից, ովքեր չունենալով որևէ գիտելիք ու ձիրք, ունակ չեն հագեցնել աշխատատեղերի շուկան: Կան երիտասարդներ, ովքեր լավ էլ մասնագետ են, սակայն այնպիսի ոլորտում են մասնագիտացած, որոնք այսօր ցավոք սրտի եկամտաբեր չեն Հայաստանում, ինչի պատճառով ի վիճակի չեն նորմալ եկամուտ ապահովել: Կան հիանալի մասնագետներ, ովքեր շատ լավ աշխատանք ունեն, ստանում են բավական լուրջ աշխատավարձեր, սակայն ավելին հասնելու համար տեղափոխվում են արտասահմանյան հեղինակավոր ընկերություններում աշխատելու, այնտեղ էլ մնում են: Այս դեպքում արտագաղթը ավելի շուտ կրում է ուրբանիզացիայի տեսք. ինչպես գյուղից են մարդիկ գալիս քաղաք, նույն կերպ փոքր տնտեսություններից գնում են մեծ տնտեսություններ:

    Բնական է մրցել արտասահմանյան զարգացած շուկաների հետ Հայաստանին այսօր բարդ է, ու միշտ կլինեն այն լավագույն գլուխները, ովքեր կմեկնեն ավելի խոշոր ընկերություններ: Սակայն մեր դեպքում նույնպես առաջընթացը այսօր առկա է տնտեսության որոշ ոլորտներում: Պետք է հույս ունենալ ու շարունակել աշխատել մրցունակ լինելու համար ու ստեղծելու այնպիսի պայմաններ, որ երիտասարդ մասնագետները հնարավորություն ունենան հաստատվելու Հայաստանում որպես մասնագետ: Ինչպե՞ս:

    Անցած տարի սփյուռքի մի շարք հայկական կազմակերպությունների անդամների հետ հանդիպման ժամանակ մեկ հիմնական դրույթ էր հնչում. «Հայաստանում ստեղծեք պայմաններ, որ գանք աշխատենք»: Պատասխանը մեկն է. եթե դրսում սպասեք, թե երբ ուրիշները պետք է ստեղծեն աշխատատեղեր, որ այնուհետև գաք, հավերժ կսպասեք: Մենք ենք աշխատատեղ ստեղծողները, գումարներ բերողները, ներդրողները, ղեկավարողները, շուկաները զարգացնողները, ու շուկայում գործող մենաշնորհները ու անօրինությունները վերացնողները: Ավելի բա՞րդ է, քան արտասահմանում ուրիշների ստեղծածից օգտվել՝ սպասելով, թե երբ Հայաստանում կստեղծվեն պայմաններ գալու ու աշխատելու համար: Անկասկած: Բայց սա է միակ հնարավոր ճանապարհը, որով պետք է անցնենք: Բոլորս: Միասին:

    Չեմ հեռանում
    Ի պատասխան «Չենք լռելու»-ի «Ես հեռանում եմ Հայաստանից»՝ ասեմ, որ չեմ հեռանում Հայաստանից:

    Չեմ հեռանում, քանի որ սիրում եմ իմ բակը, իմ քաղաքը ու իմ Երկիրը:
    Չեմ հեռանում, քանի որ սիրում եմ ինձ շրջապատող մարդկանց: Սիրում եմ ընկերներիս, հարազատներիս, բարեկամներիս, համախոհներիս, ում հետ միասին ենք փորձում անմակարդակությունը, կեղտոտն ու չարը փոքր ինչ հաղթահարել:
    Չեմ հեռանում, քանի որ այստեղ եմ ուսում ստացել, ու ընտրելով իմ սիրած ոլորտը՝ զբաղվում եմ սիրած գործով, որը քիչ թե շատ ապահովում է ինձ:
    Չեմ հեռանում, քանի որ Հայաստանը չհնձված արտի պես է, որտեղ կարելի է նոր չզարգացած բնագավառնել զարգացնել՝ ապահովելով օգուտ թե՛ տնտեսության համար, թե՛ ապահովել եկամուտ:
    Չեմ հեռանում, քանի որ շատ անպատիժ տականքներ կան իմ երկրում, ում հախից պետք է ուշ թե շուտ գալ:
    Չեմ հեռանում, քանի որ բազմաթիվ խնդիրներ եմ տեսնում շուրջս, որոնք ես պետք է փորձեմ ուղղել՝ առանց մյուսներին ուղղություններ տալու, թե ինչպես պայքարեն/աշխատեն/ստեղծեն, դրանով իսկ պատասխանատվությունը այլոց վրա բարդելու:
    Չեմ հեռանում, քանի որ սիրում եմ ուսումնասիրել Հայաստանը, կորած մոլորած գյուղեր ու քաղաքներ այցելել, հանդիպել բոլորի կողմից մոռացված մարդկանց, լուսանկարել, տեսանկարել, գրել, սովորել իրենցից, սովորեցնել ինչ կարող եմ:
    Չեմ հեռանում, քանի որ ինձնից առաջ չափից շատ արյուն է թափվել, որ այս կտոր հողը գոնե պահպանվի: Ամենաքիչն է մնացել. այդ կտոր հողը պահպանել:
    Ես եմ պահպանողը, ես եմ Հայաստանը ու իմ որդիներն են լինելու:

    Աղբյուր՝ emedia.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (16.07.2012), Ներսես_AM (16.07.2012)

  11. #336
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...
    Վերջին խմբագրող՝ Tig: 16.07.2012, 12:23: Պատճառ: գրառման կրկնություն
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. #337
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգ ջան, ընդհանուր առմամբ լավ հոդված է, բայց մի բանում համաձայն չեմ:
    Պետք չէ միգրացիային անվերապահորեն կպցնել "գնչուական մտածելակերպի" պիտակը: Ամբողջ աշխարհը լի է միգրացիոն հոսքերով: Զարգացած երկրներում դրան շատ նորմալ են վերաբերվում: Մարդիկ առանց ամաչելու ասում են "այսինչ երկիրը դուրս շատ է եկել, ուզում եմ այնտեղ ապրել": Այդ մարդը սեփական երկրից նեղացած չի գնում, այդ մարդը նոր կյանք է փորձում: Մեզ մոտ նույն հարցը մի տեսակ ցավոտ է ընդունվում: Ծայրահեղական պիտակներ ենք կպցնում. "էհ, ախպերս, դու էլ պրծար էս ճահճից", "գնա գնա, կտեսնես, որ Հայաստանից լավ երկիր չկա", և այլն: Դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Հույս ունեմ մի օր ներգաղթը կշատանա, կհավասարակշռի արտագաղթին, և մենք ավելի թեթև ու հանգիստ կտանենք այդ ամենը:

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (16.07.2012), Quyr Qery (16.07.2012), Tig (16.07.2012), Լուսաբեր (16.07.2012), Մինա (16.07.2012), Ներսես_AM (01.08.2012)

  14. #338
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  15. #339
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2016
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նկատել եմ, որ արտագաղթողները սիրում են կրկնել, որ ստեղ ապագա չկա դրսում գոնե երեխեքս ապագա կունենան.
    Ուրեմն հորս ընկերը ու կինը ուսուցիչ են 4երեխա ունեն, ժամանակին 90-ականների վերջին ուսուցչի աշխատավարձը հազիվ սովամահ չլինելուներ հերիքում.
    Բայց մարդիկ ընդանրապես չենել մտածել գնալու մասին.
    Էտ 4երեխանել ծնողների հետ միասին մեջքի-մեջքի աշխատել են, բարձրագույն կրթություն են ստացել, աշխատում են նորմալ մասնագետներ են ամեն մեկը իր ոլորտում կայացած մարդիկ մեկը աղջիկա ամուսնացելա, տղաները ծառայել են, 2տղան ամուսնացել են տունել արդեն ունեն, ավտոյել մեկը 2երեխա ունի հիմա 3-րդինա սպասում.
    Ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա կամ օլիգարխ բարեկամ չի եղել, որ ծանոթի հաշվով մի տեղ տեղավորելա, ամեն ինչ իրանց արդար քրտինքով հասել են մարդիկ ու բոլորնել մասնավոր ոլորտում են աշխատում.

    Հետարքրքիրա դուրս գնացողները քանիսնա ասենք Հոլանդիայում կամ Կանադայում 4երեխու բարձրագույն կրթություն տվել 2հատ տուն առել ու էտ բոլորը մի 20տարում՞
    Ստեղ ֆորումումել շատերը կա որ արտագաղթել են ու մեծ մասը կրթություն ստացած մարդիկ են ոչ սևագործ ու պիտի որ դրսում ավելի մեծ շանսեր ունենան, բայց ֆորումում իրանց պոստերը կարդալով էդքանին հասնելուն նույնիսկ մոտ չեն.
    Մտածում են արժի մի հատ երեխա ունենալ, թե էտ շատա զրո հատ երեխա պահելը ոնց որ ավելի հեշտա.



    Ուղղակի պետքա լավատես լինել ու դժվարությոններից չվախենալ էդքան բան ու ամեն ինչ կստացվի. Իսկ եթե չստացվի մեծ հավանականությամբ դրսումել չի ստացվելու.

    Սովորաբար արտագաղթողները իրանց կյանքը իրականից մի քիչ ավելի վառ գույներով են պատմում, ժողովրդական խոսք կա չէ, ասումա "էշ նստելը մի այիբա, էշից ընկնելը 2այիբա".
    Ամաչում են որ նեգատիվ պահերից շատ ասեն, հարց կծագի, որ վատա բա գնացել ես, որ ինչ անես՞)))

  16. #340
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    21.12.2016
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, ընդհանուր առմամբ լավ հոդված է, բայց մի բանում համաձայն չեմ:
    Պետք չէ միգրացիային անվերապահորեն կպցնել "գնչուական մտածելակերպի" պիտակը: Ամբողջ աշխարհը լի է միգրացիոն հոսքերով: Զարգացած երկրներում դրան շատ նորմալ են վերաբերվում: Մարդիկ առանց ամաչելու ասում են "այսինչ երկիրը դուրս շատ է եկել, ուզում եմ այնտեղ ապրել": Այդ մարդը սեփական երկրից նեղացած չի գնում, այդ մարդը նոր կյանք է փորձում: Մեզ մոտ նույն հարցը մի տեսակ ցավոտ է ընդունվում: Ծայրահեղական պիտակներ ենք կպցնում. "էհ, ախպերս, դու էլ պրծար էս ճահճից", "գնա գնա, կտեսնես, որ Հայաստանից լավ երկիր չկա", և այլն: Դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Հույս ունեմ մի օր ներգաղթը կշատանա, կհավասարակշռի արտագաղթին, և մենք ավելի թեթև ու հանգիստ կտանենք այդ ամենը:
    Դե հա ընտրության հարցա. Եթե մարդը ջահելա ընտանիք չունի ինչ որ տեղ հասկանալիա, բայց եթե մարդը 2-3երեխա ունի ու քոչվորի պես մի քանի տարին մեկ տունա փոխում ու առավել ևս երկիրա փոխում ու էդքանից հետո խոսումա երեխեքի ապագայի մասին ինքը իմ համար դեմագոգա.

  17. #341
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում varo987-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատել եմ, որ արտագաղթողները սիրում են կրկնել, որ ստեղ ապագա չկա դրսում գոնե երեխեքս ապագա կունենան.
    Ուրեմն հորս ընկերը ու կինը ուսուցիչ են 4երեխա ունեն, ժամանակին 90-ականների վերջին ուսուցչի աշխատավարձը հազիվ սովամահ չլինելուներ հերիքում.
    Բայց մարդիկ ընդանրապես չենել մտածել գնալու մասին.
    Էտ 4երեխանել ծնողների հետ միասին մեջքի-մեջքի աշխատել են, բարձրագույն կրթություն են ստացել, աշխատում են նորմալ մասնագետներ են ամեն մեկը իր ոլորտում կայացած մարդիկ մեկը աղջիկա ամուսնացելա, տղաները ծառայել են, 2տղան ամուսնացել են տունել արդեն ունեն, ավտոյել մեկը 2երեխա ունի հիմա 3-րդինա սպասում.
    Ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա կամ օլիգարխ բարեկամ չի եղել, որ ծանոթի հաշվով մի տեղ տեղավորելա, ամեն ինչ իրանց արդար քրտինքով հասել են մարդիկ ու բոլորնել մասնավոր ոլորտում են աշխատում.

    Հետարքրքիրա դուրս գնացողները քանիսնա ասենք Հոլանդիայում կամ Կանադայում 4երեխու բարձրագույն կրթություն տվել 2հատ տուն առել ու էտ բոլորը մի 20տարում՞
    Ստեղ ֆորումումել շատերը կա որ արտագաղթել են ու մեծ մասը կրթություն ստացած մարդիկ են ոչ սևագործ ու պիտի որ դրսում ավելի մեծ շանսեր ունենան, բայց ֆորումում իրանց պոստերը կարդալով էդքանին հասնելուն նույնիսկ մոտ չեն.
    Մտածում են արժի մի հատ երեխա ունենալ, թե էտ շատա զրո հատ երեխա պահելը ոնց որ ավելի հեշտա.



    Ուղղակի պետքա լավատես լինել ու դժվարությոններից չվախենալ էդքան բան ու ամեն ինչ կստացվի. Իսկ եթե չստացվի մեծ հավանականությամբ դրսումել չի ստացվելու.

    Սովորաբար արտագաղթողները իրանց կյանքը իրականից մի քիչ ավելի վառ գույներով են պատմում, ժողովրդական խոսք կա չէ, ասումա "էշ նստելը մի այիբա, էշից ընկնելը 2այիբա".
    Ամաչում են որ նեգատիվ պահերից շատ ասեն, հարց կծագի, որ վատա բա գնացել ես, որ ինչ անես՞)))
    Երեխա ունենալ-չունենալու հարցը Հայաստանում ավելի ակտուալ ա։ Հայաստանում ապրելիս իմ մտքի ծերով էլ չէր անցնում երեխա ունենալ, որովհետև սկի ինձ չէի կարողանում ապրել։

    Իսկ Հայաստանում մնացողներն էլ փորձում են իրենց հույս տալ, որ դուրս գնացածների մոտ իրականում ամեն ինչ էնքան էլ լավ չի։ Ճիշտ ա՝ դուրսն էլ իր բազմաթիվ խնդիրներն ունի, բայց հաստատ հավատացնում եմ, որ դրանք ուղղակի ոչինչ են Հայաստանում ունեցածս խնդիրների կողքին։ Ու արխային, ես ամաչելու չունեմ, ամեն տեղ էլ արտահայտվում եմ դրսի լավ ու վատի մասին։ Բլոգս վկա։

  18. #342
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հարազատ ախպերս էս 3-րդ տարին ա Գերմանիայում ա (ընտանիքով), ընկերս անցած աշուն գնաց Կանադա, մյուս ախպերս մի 5 տարա կանադայում ա։
    Բոլորը գնացել են ընտանիքով, երեխու, երեխեքի հետ, ու ոչ որպես փախստական։
    Սաղ են 0-ից սկսել են, էն դեպքում, որ ստեղ նորմալ գործն էլ ունեին, ստաբիլ, միջինից բարձր եկամուտն էլ։

    Ու բոլորն էլ էնքան գոհ են, որ ամեն խոսալուց կպած համոզում են, ես էլ մի բան անեմ, գնամ։

    Էդ բոլորը տեսել են համ ստեղի դժվարությունները, համ ընտեղինը։ Ու ակնհայտ ա, որ համեմատությունը Հայաստանի օգտին չի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  19. #343
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ սուբյեկտիվ, կիսաախպար կարծիքով. Եթե ազնվության, լենուբոլության, ռացիոնալիզմի ու մեկ էլ էկոլոգիայի նկատմամբ շատ բարձր պահանջներ չունես, ու ոչնչոտ եկամուտներ ունես (չխորանանք թե ոնց :Ճ), ապա Հայաստանը լրիվ աբրցվող երկիր է, որտեղ կան բաներ, որ չկան արտասաՅմանում, ասենք քեֆչի մշակույթ, անվտանգ ռոմանտիկ գիշերային զբոսանք քաղաքի կենտրոնում (օրինակ Սան Ֆրանցիսկո դաունթաուն իրիկուն ուշ ման գալը փորձանք ա, ամերկացիք մութը ընկելուն պես պիտի տանը լինեն, դռները կողպած, իրենք էլ քնած, որ վաղվա պլանները հասցնեն), բուռն սոցիալական կյանք (կյանքիդ մի մասը ծննդի, կնունքի, հարսանիքի կամ էլ թաղման ես լինելու, դրան գումարած մի վախտ «բարով տեսանքներ»), բնակարան գնելու հնարավորությունները ստաբիլ աշխատողների համար ավելի շատ են …
    Si vis pacem, para bellum

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.05.2017), Գաղթական (22.05.2017), Մուշու (22.05.2017)

  21. #344
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ախպերս ատամնաբույժ ա, Արմավիրում լավ են գործ էր անում, ամիսը մի 700.000-ի կարգի ուներ։
    Բայց մի 4 տարի առաջ հարկերը փոխեցին, ու ինքը հասկացավ, որ կապ չունի ինչքան ես դու ստաբիլ, եթե երկիրդ ստաբիլ չի։
    Մի շաբաթ հետո որոշված էր, որ գնալու ա Գերմանիա։ Դրանից 2 տարի հետո արդեն ընտանիքով տեղափոխվավ։

    Ամենակարևորը մնում ա վստահությունը վաղվա օրվա մեջ։ Ես չգիտեմ էդ հարցը Գերմանիա, ԱՄՆ կամ Կանադայում ոնց ա, բայց ստեղից գնացածների մեծ մասը դրանից ա փախել, ու ինձ կպած կանչում ա։ Հիմի կամ վստահություն կա, կամ էլ կողքից էնքան լավ բան կա, որ դրա մասին չեն մտածում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (22.05.2017)

  23. #345
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ սուբյեկտիվ, կիսաախպար կարծիքով. Եթե ազնվության, լենուբոլության, ռացիոնալիզմի ու մեկ էլ էկոլոգիայի նկատմամբ շատ բարձր պահանջներ չունես, ու ոչնչոտ եկամուտներ ունես (չխորանանք թե ոնց :Ճ), ապա Հայաստանը լրիվ աբրցվող երկիր է, որտեղ կան բաներ, որ չկան արտասաՅմանում, ասենք քեֆչի մշակույթ, անվտանգ ռոմանտիկ գիշերային զբոսանք քաղաքի կենտրոնում (օրինակ Սան Ֆրանցիսկո դաունթաուն իրիկուն ուշ ման գալը փորձանք ա, ամերկացիք մութը ընկելուն պես պիտի տանը լինեն, դռները կողպած, իրենք էլ քնած, որ վաղվա պլանները հասցնեն), բուռն սոցիալական կյանք (կյանքիդ մի մասը ծննդի, կնունքի, հարսանիքի կամ էլ թաղման ես լինելու, դրան գումարած մի վախտ «բարով տեսանքներ»), բնակարան գնելու հնարավորությունները ստաբիլ աշխատողների համար ավելի շատ են …
    Հա, ընդհանուր ճիշտ ես ասում։ Կախված նրանից, թե ինչ պահանջներ ունես, Հայաստանը կարա ամենալավ տեղը լինի։ Օրինակ իմ ընտանիքի անդամներից շատերի մտքով սկի չի էլ անցնում Հայաստանից գնալ։ Դեռ ավելին՝ հնարավորություն ունեցել են արտերկրում մնալու, բայց կա՛մ չեն գնացել, կա՛մ հետ են էկել Հայաստան։

    Բայց ասենք անվտանգության պահով կնոջ համար առնվազն անդուր ա գիշերով մենակով քայլելը (Երևանում ավելի քիչ, Երևանից դուրս բնակավայրերում ավելի շատ), ինչը օրինակ եվրոպական շատ քաղաքների մասին չես ասի: Դե էլ չասեմ, որ էդ բուռն սոցիալական կյանքը շատերի, էդ թվում՝ ինձ համար ահավոր տհաճ ա: Ինչ վերաբերում ա բնակարան գնելուն, ապա նույն Դանիայում կարաս բնակարան ձեռք բերես անգամ եթե ստաբիլ եկամուտ չունես: Ու էլ չասեմ, թե Հայաստանում վարկերի տոկոսներն ինչ կարգի բարձր են: Ստեղ ընդամենը 2.5-3.5% ա։

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.05.2017)

Էջ 23 38-ից ԱռաջինԱռաջին ... 1319202122232425262733 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ուզում եմ ճիշտ ապրել
    Հեղինակ՝ lushak, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 58
    Վերջինը: 22.01.2014, 12:10
  2. Ո՞ր երկրում կուզենայիք ապրել և ինչո՞ւ
    Հեղինակ՝ docart, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 101
    Վերջինը: 21.07.2012, 21:57
  3. Ո՞ր երկրում կնախընտրեիք ապրել, բացի Հայաստանից
    Հեղինակ՝ Helios, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 02.03.2010, 21:20
  4. Աշխարհն ուզու՞մ է, որ մենք հանձնենք ազատագրված հողերը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.11.2008, 13:01
  5. Ուզու՞մ ես սովորել
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 04.02.2008, 15:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •