Ոչ. չեմ ուզում... ինչքան շուտ գնամ ստեղից ենքան լավ իմ համար...
Ոչ. չեմ ուզում... ինչքան շուտ գնամ ստեղից ենքան լավ իմ համար...
Հայաստնի բնությունը՝ վայրի շատ եմ սիրում,Հայաստանը նույնպես հիանալի չքնաղ իմ հայրենիքն է,ցավոք հիմա վատ է,պայմաններ որ ստեղծվի դրախտավայր կարող է դառնալ,սակայն հասկանում եմ որ այդ պայմանները մենք՝ երիտասարդներս պետք է ստեղծենք,մեր փոխարեն ոչ ոք դա չի անի,Հայաստանի օդը ուրիշ է,Բայց ոնց էի կարոտել Ամստերդամի պանրին ապխտածգնամ ուտեմ ու մի փոքր դուրս գամ զբոսնեմ մենակս գիշերային Ամստերդամով եւ վերլուծեմ կյանքս եւ ապագա անելիքներս,հուսով եմ շուտով կվերադառնամ Հայաստան
Պ.Ս.Մի տեսակ այնպես տխուր եմ,նոր Աննա Ֆրանկի տան մոտով էի անցնում,շատ տխուր տեսարան էր,երբ տեսա որ 150 տարվա մեեծ կաշտանի ծառը էլ չկա![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Քանի որ Ռուսաստանի պահով գրածս սկսեց քննարկվել, հարկ եմ համարում պարզաբանել, թե ինչ նկատի ունեի։
Քաղաքականության մեջ նվերներ չեն լինում։ Ռուսաստան առանց վիզայի մուտքը (ինչը էապես հեշտացնում է այնտեղ լեգալ կամ առավել ևս ոչ լեգալ հաստատվելը) մեզ անհատույց չի տված։ Չեմ ուզում մանրամասնել, թե ինչ է ստանում Ռուսաստանը փոխարենը, այս ֆորումում դա առանց ինձ էլ անում են (նույնիսկ առանձին թեմաներ կան դրան նվիրված)։ Դրա համար էլ ես կարծում եմ, որ հայը բարոյական իրավունք ունի Ռուսաստանում պահել իրեն այնպես, ինչպես ուզում է։ Կարող է հայ մնալ, կարող է ռուսանալ, կարող է բիզնես դնել, կարող է շուկայում կարտոֆիլ վաճառել ու աղջիկների հետևից "вах, какая красавица!" բացականչել։ Սա բնավ չի նշանակում, որ ես ուրախ եմ դրա համար։ Ես շատ ավելի ուրախ կլինեի, եթե հայերը ընդհանրապես կարիք չունենային մասսայաբար Ռուսաստանում աշխատելու։ Բայց դա ուրիշ հարց է։ Տվյալ դեպքում հարցն այն է, որ ռուսը բարոյական իրավունք չունի բողոքելու, որ հայերը լցվել են։ Վերջերս մի ռուս (ում ճանաչում եմ ոչ միայն ինտերնետի շրջանակներում) "Россия для русских" ոճով գրառում էր արել սոց․ ցանցի իր էջում։ Հետը խոսեցի, բացատրեցի որը որից հետո է, սկզբում հակաճառում էր, բայց ի վերջո հանձնվեց։ Չեմ կարծում, որ նա այդպես հեշտ հրաժարվեց իր նացիոնալիստական տեսակետից, բայց դե ձայնը կտրեց։ Թե ինչ կարելի է ասել չեխ նացիոնալիստին, ով կպնդի, որ Չեխիան չեխերի համար է, ես առանձնապես չեմ պատկերացնում։ Գերմանացին, ենթադրենք, կարող է ասել, որ դա այդպես չէ, Սուդետյան շրջանը պատմականորեն իրենց է պատկանում, և այլն։ Հային շատ ավելի դժվար կլինի խելքին մոտ արգումենտ գտնել, թե ինչու է եկել Չեխիա ապրելու։ Այնպես չէ, որ հակաճառելը ինձ համար ինքնանպատակ է։ Կարելի է իհարկե ասել "լավ արել, եկել եմ" և գրողի ծոցը ուղարկել չեխ նացիոնալիստին։ Բայց ես չեմ կարող այդպես անել։ Ես պիտի ինքս իմ առաջ ճիշտ լինեմ, չամաչեմ ինձնից։
Խնդրում եմ ինձ նոր հարցեր չտալ, ինչպես արդեն նշել եմ, թեման քննարկելու ցանկություն այլևս չունեմ։
Բորշի մասին նախընտրում եմ մեկնաբանություն չնանել, քանի-որ ձեր պատասխանը կարծես թե իմ գրածին չի վերաբերվում
Ես ուրախ եմ, որ դուք ուրախ եք ինձ համար, բայց ես կարծես թե ոչ մի բառ չեմ գրել իմ, իմ ապրելակերպի ու իմ հանդեպ վերաբերմունքի մասին:
Ես էլ չեմ նախանձում Գերմանիայի այդ հայ ընտանիքին, ես դրանից ավելի վատ պատմություններ էլ եմ լսել: Բայց ես դրանք չեմ սարքում կյանքի գաղափարախոսություն ու աջ ու ձախ քարոզում այն... Ձեզ էլ չեմ հավատում նրա համար, որ դուք իներդ ասացիք, որ չհարցրեցիք վերաբերմունքի փոփոխության պատճառը: Երեկ էլ իմ անձնագրի տվյալները տեսնելով, ինձ հարցրեցին, թե Երևանը որտե՞ղ է գտնվում, ՈՒկրաինայո՞ւմ: ՈՒ ի՞նչ, դրանից ինչ-որ պատմություն ու հետևություն անե՞մ: Մի բան էլ ասեմ, եթե դուք կարծում եք որ ինձ համար ամենալավ գերմանացին ավելի գերադասելի է ամենավատ հայից, դուք սխալվում եք: Անգամ եթե էդ հայի համար դարձելա անսովոր, երբ իրեն մարդու տեղ են դնում ու մարդավարի դիմում: Իսկ ինչի՞ եք կարծում, որ Հայաստանից հեռացած հայը չի սիրում Հայաստանն ու վատաբանում է հայաստանաբնակներին: Էլի պատմություններ եք լսե՞լ աբիժնիկ փախստականների մասին: Գիտեք ինձ ամենաշատ ցավը ինչնա պատճառում, որ ՄԵՆՔ ՀԱՅԵՐՍ իրար հանդեպ (երբեն առանց առիթի ) էդքան անհանդուրժող ենք ու չարությամբ լցված:
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Kita (07.09.2011), StrangeLittleGirl (07.09.2011)
Փաստորեն Հայաստանը չսիրող, աբիժնիկ դուրս էկանք: Հասկացանք նաև, որ Հայաստանին պետք չենք: Շնորհակալ եմ: Էլ ինչի՞ համար պետք ա հետ գամ:
Kita (07.09.2011), Magic-Mushroom (07.09.2011)
Դուրս չեկար, ինքդ ես ասել՝
Հետաքրքիրք է, Հայաստանը իրենցը չհամարողները ինչու՞ պիտի Հայաստանին պետք լինեն: Հայաստանում մենակ իրենց մասին ու իրենց նեղ շրջապատի մասին մտածողների պակաս չկա: Իսկ գուցե Հայաստանից զզվածներդ ու երես թեքածներդ մի հատ էլ բարոյական փոխհատուցու՞մ պահանջեք:![]()
Si vis pacem, para bellum
Lem (07.09.2011), One_Way_Ticket (07.09.2011)
...Խաչատուրյանը, ինչպես նաեւ նրա երկու որդիները Հայաստանի քաղաքացի չեն դարձել: Մեծ որդին 19 տարեկան է, բայց հրաժարվում է դառնալ Հայաստանի քաղաքացի եւ պահանջում է իրեն փախստականի կարգավիճակ տալ, որպեսզի այդ կարգավիճակով ավելի դյուրին լինի այլ երկիր տեղափոխվել: Նրանք ասում են` ոչ թե հրաժարվում են ծառայել հայկական բանակում կամ դեմ են դառնալ Հայաստանի քաղաքացի, այլ որոշակի մտավախություններ ունեն, որ Հայաստանի քաղաքացի դառնալով` կմոռացվեն ինչպես տեղի իշխանությունների, այնպես էլ միջազգային հանրության կողմից...
... Եգանյանն ասում է` Հայաստանում ծնվածները չեն կարող նման երկյուղ ունենալ կամ էլ հալածվել մեկ այլ երկրի կողմից` շեշտելով, որ պատճառը բանակում ծառայելուց խուսափելն է: «Փորձում են այդ ճանապարհով լուծել իրենց զինապարտության հարցը, այսինքն չծառայել», - ասաց Եգանյանը:
Չգիտես էլ ինչ ասես... որ համ արտահայտվես, համ էլ... օֆֆֆ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
«Փախստականի անձնագրով մենք կարող ենք գոնե ասել` գիտեք ինչ, մենք այստեղ մեռնում ենք, այս կարգավիճակով վերջի վերջո կարող ենք ինչ-որ տեղ հեռանալ», - ասում է զայրացած Խաչատուրյանը:
...հիշում եք, կինոյի հերոսը իմ արդեն այնքան հեռու մանկությունից ասում էր. "Չէ, Հայկ, ես գաղթական դարձող չեմ"Այդ խոսքերը լսելիս միշտ փշաքաղվում եմ նույնիսկ, այնքան ուժ, հայրենասիրություն ու տղամարդկություն կա դրանց մեջ - ափսոս...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արէա (07.09.2011)
նայած ինչ ես հասկանում Հայաստան ասելով: Այդ հասկացությունը ժամանակի ընթացքում դարձել է բավականին տարողունակ հասկացությունը, որի մեջ տարբեր մարդիկ տարբեր պահի տարբեր "մատրեիա" են մտցնում:
…
կենցաղային մակարդակի վրա, երբ որ սովորաբար ասվում է ,
-Զզվել եմ Հայաստանում ապրելուց:
Կարծում եմ հիմնականում արտահայտում են իրենց զզվանքը մարդկանցից, մարդկային հարաբերությունները, հասարակական նիստ ու կացը, գեղցիությունը, քաղքենիություն բարձր մակարդակը, ու վեջին հաշվով մեծ թիվ կազմող անկիրթ անձնավորություններին:
իսկ ես առավելապես զզվում եմ ներկա ճորտատիրական կարգերից ու ժողովրդի մեծագույն մասի ճորտի հոգեբանությունից:
դա ոչ մի բան չի "բուժի", բացի ժամանակից, այնպես որ մնումն է ապրել որտեղ որ ավելի բռնող է սեփական արժեհամակարգին ու սպասել լավ ժամանակնրին…
կարծեմ նույն ձև էին վարում 18-19-20 -երրորդ դարերի ռուս ինտիլիգտենցիան:
այդ լավ ժամանակների համար արհեստական պայքարը իմ կարծիքով հիմարություն է:
StrangeLittleGirl (09.09.2011)
Հայաստան ասելով հասկանում եմ ընտանիք, որտեղ նշածդ գեղցիները, քաղքենիները, անկիրթ աննավորությունները, ճորտերը, ինչպես նաև վերջիններից զզված ինտելիգենցիան, սեփական ազգը ու հայրենիքը պրիզնատ չեկող կոսմոպոլիտները, ու մնացած ՀՀ անձնագիր ունեցողները հանդիսանում են այդ ընտանիքի անդամները: Ինչպես նաև տուն՝ որտեղ ցբխված ապրում է նշված ընտանիքը ու որի սահմանները պահպանում են նշված ընտանիքի անդամների ջահելները: Տվյալ ընտանիքի որոշ անդամներ բարդույթներ ունեն իրենց ցեղի հետ կապված ու կարծում են, որ եթե որդեգրվեն այլ ընտանիքի, ապա իրենց գեներն ու ցեղատեսակը ավտոմատ կփոխվեն: Իսկ ես պարզապես ասում եմ՝ գնացեք որ ընտանիքում ուզում եք, ապրեք: Բայց հեռվից մի թքեք այն ընտանիքի վրա, որտեղ ծնվել ու մեծացել եք, որովհետև անկախ նրանից՝ պրիզնատ գալիս եք, թե չեք գալիս, մեկ է, ձեր պատմությունն ու գեները փոխել չեք կարող:
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 08.09.2011, 08:02:
Si vis pacem, para bellum
Jarre (09.09.2011), StrangeLittleGirl (09.09.2011)
Բայց ատելություն կարծես թե չկար...Կա ընդամենը ցավ երկրի ու ժողովրդի համար, այսքան բան...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Վիշապ (08.09.2011)
Շատ հետաքրքիր էր, գիտե՞ս: Ո՞վ ա թքում էդ ընտանիքի վրա: Դու գնացածներից որևէ մեկի ասածների մեջ տեսա՞ր թքել: Բոլորն էլ ցավով են արտահայտվում:
Ո՞վ էստեղ բարդույթ ունի ցեղի հետ կապված: Ո՞վ ա ուզում գեն փոխել: Նման բան կարդացի՞ր էստեղ: Էսօր գիտե՞ս, թե որքան շատ են դրսում ապրող հայ ընտանիքները, որ մեջտեղից ճղվում են, որ իրենց երեխաները հայ մեծանան, հայերեն իմանան, իսկ հենց Հայաստանի ներսում հենց էդ երկրի կառավարությունն օտարալեզու դպրոցներ է բացում, ու քաղքենիներից շատերը մեծ հաճույքով իրենց երեխաներին էդ դպրոցներն են տանում:
Չեմ հասկանում` ինչ ունես գնացողների դեմ: Ես մնացողների դեմ ոչինչ չունեմ: Հակառակը` ասում եմ հալալ ա: Ես պայքարելու էդքան ուժ չունեի, կյանքս էլ ափսոսում էի: Ինձ սենց ավելի հեշտ ա. ստեղ իմ հնարավորությունները գնահատվում են:
Բա... Հայրենիքը![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ