Դանիայում քանի որ բնակարան առնելու սենց լավ պայմաններ կան, բնակչության ահագին փոքր տոկոսը չունի սեփական տուն, էն էլ հիմնականում իմիգրանտներն են մի քանի պատճառով, որոնցից մեկն էն ա, որ ահագին ուշ են ֆայմում, որ Դանիայում ընդունված ձևը տուն առնելն ա, ոչ թե վարձելը: Հայաստանում սարսափելի շատ են տուն չունեցողները: Թե չես հավատում, կարանք ակումբում հարցում դնենք, տեսնենք՝ քանիսն ունեն: Ուղղակի դա էդքան էլ լավ աչքներիս չի էրևում, որովհետև հիմնականում ըստ հին հայկական ավանդույթների, տղան մնում ա ծնողների հետ, աղջիկը հարս ա գնում ուրիշի տուն: Իսկ չամուսնացած ջահելները հիմնականում ցմահ ապրում են ծնողների տանը: Դանիայում նույնիսկ ջահել ուսանողները սեփական տուն ունեն:
Էջանիշներ