

Բյուր ջան, այդ գրառման թե ոճը, թե տեքստի մի մասը վերցված էր հենց քո՝ այվիին «ուղարկելու», գրառումից... այնպես որ, խնդրում եմ երբեմն քո գրառումներդ էլ նմանատիպ վերլուծության ենթարկես։ Կռիվ չեմ անում հետդ, բայց եթե դա չէիր նկատել, խնդրում եմ վերադարձիր, և փորձիր կողքից հայացքով դրան նայել։
CactuSoul (13.02.2017)

Չէ, Տրիբուն ջան, բոլորովին էլ էդպես չի։ Որովհետև ես կտրականապես համաձայն չեմ էդ մոտեցման հետ։ Եթե մարդը ցանկանում ա օգնել ինչ–որ մեկին, քանի որ իր կարծիքով տվյալ մարդն օգնության կարիք ունի կամ գուցե հենց իր օգնության կարիքն ունի, հեչ պարտադիր չի, որ ինքը դնի, դիտարկի օգնության կարիք ունեցողների բոլոր հնարավոր տարբերակները, որ որոշի՝ արդյոք էդ մարդն ա ամենշատ օգնության կարիք ունեցողը, որ նոր օգնի։ Էլ չեմ ասում, որ էդ գնահատման չափանիշներն էլ տենց հստակ ու միանշանակ չեն։ Բան չունեմ ասելու, որոշ դեպքերում նման համեմատական ու վերլուծական աշխատանքը կարող ա և շատ տեղին ու օգտակար լինի, բայց երբ մարդն օգնում ա, ուրեմն էդ պահին էդ մարդուն օգնելն ա ճիշտ գտել, ու գուցե ձեզ համար ոչ էնքան հայտնի կամ հասկանալի պատճառներով, էնպես որ, կներես, բայց դուք չեք, որ պիտի որոշեք, թե ինչքանով ա ճիշտ կամ սխալ արել, ու մի հատ էլ բացատրություն պահանաջեք դրա համար։ Էլ չեմ ասում, որ կոնկրետ Տարոնի ընտանիքին օգնելու հետ կապված հարցը մի քիչ անհեթեթ ա, իմ կարծիքով, որովհետև մեկը ես չեմ պատկերացնում, թե ինչով ա հնարավոր էդ մարդկանց օգնել էս պահին։ Ու գրեթե համոզված եմ, որ էդ հարցն անընդհատ երեսներիս շպրտողներն էլ պատկերացում չունեն ու իրականում իրենց դժվար էլ առանձնապես հետաքրքրի էդ հարցի պատասխանը։ Էնքան որ մեղադրելու հարմար ձև ա։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.02.2017, 23:09:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Sambitbaba (13.02.2017), StrangeLittleGirl (12.02.2017), Վոլտերա (12.02.2017)

Նկատել էի, թե Այվիին ինչ տոնով էի գրել ու կարայի ավելի կոպիտ էլ գրեի ու չեմ փոշմանում, որ գրել եմԲայց քո խառնվելը որպես ինձ համար գոնե տեսականորեն լրիվ անծանոթ մարդ բավական տհաճ էր:
Շին, արդեն մի քանի օր ա հորդորում եմ վիրավորողներին գոնե խոսել էդ մարդկանց հետ, ներողությունը պարտադիր չի: Բայց չեն խոսում, շարունակում են վիրավորել, հետևաբար թույլ տուր կասկածի տակ առնել ոմանց պոզիտիվ նկատառումները:

Ծլնգ, եթե ուզում ես ավելի պարզ ասեմ, էս ա.
1. Ինձ համար վիրավորական ա, երբ ինձ ասում են՝ ժամանակս ու միջոցներս ոնց տնօրինեմ
2. Այվիին վիրավորելու խնդիր չունեմ, որովհետև մեր միջով վաղուց ա սև կատու անցել
Եթե Այվին ինձ նույն տոնով հակադարձեր, էլի խնդիր չէի ունենա։ Բայց դու ու Այվին նույն մարդը չեք։

CactuSoul (13.02.2017), Chilly (12.02.2017), StrangeLittleGirl (13.02.2017), Աթեիստ (12.02.2017), Վիշապ (12.02.2017)
Բա հետո նեղանում ես որ ակումբում թայֆայություն կա... փաստորեն դու էլ այդ թայֆայության վառ անդամներից ես, քեզ թույլ ես տալիս նենց բաներ, որ ուրիշներին՝ հըը։ Հլը մի հատ էլ ասում ես բա սենց են վիրավորում, նենց են վիրավորում։ Կներես, բայց այս պահին այս թեմայի ամենաերկերեսանին ինձ համար դու ես։ Ու էլ ոչինչ քեզ հետ ես քննարկելու չունեմ... կարող ես համարել, որ մեր միջև էլ է սև կատու անցել։

Բյուր եթե կհիշես ես էլ էի նեղված շնորհակալություններից ինչ որ գրառման ընդ որում շատերն ինձ հետ համաձայն էին բայց ոչ ոք չփորձեց ինձ ասել ճիշտ ես ընդհակառակը ասացին որ պետք չի վիրավորվել և այլն։ Ինչքան ուզում ա համաձայն չլինեի Էդ ասեղների հետ միանշանակ առողջ մոտեցում ա հենց դա

Օք, շատ ավելի լավ
Ինձ համար մի բան ա, երբ ընկերներն են վիրավորում, մեկ այլ բան՝ երբ մարդիկ, որոնք կիսելու բան չունեն, ու հորդորներս իրար ընկեր համարողներին էին վերաբերում, ոչ թե նրանց, ովքեր անհիշելի ժամանակներից իրար հետ չունեն։ Չգիտեմ, գուցե սխալ մոտեցում ա։ Բայց նույն կերպ Շինարարին վիրավորելուց հետո ահագին վատ զգացի:
Երկերեսանին ե՞ս եմ: Դու չե՞ս ակումբում հազար նիքով գրանցվածը:
Շատ լավ, կատուն արդեն անցած ա, ուրեմն կարժանանաս համապատասխան վերաբերմունքի:

Բյուրանուշ, հորս արև, որ դու կաշի տոն չտաս, վիրավորված մարդ չի լինի։ Էս պահին ես երկու հոգու եմ ջոկել, սենց ասած հակառակ ճամբարի. Ուլուն ու Ռուբոն։ Երկուսն էլ շատ կոռեկտ ու կոնկրետ իրանց տեսակետները ներկայացրել են։ Ռուբոյին դաժե վարկանիշել եմ, անկեղծության համար։ Զրուցում ենք, համաձայնվում, չենք համաձայնվում, հարցեր ենք տալիս զմիմյանս, բավարարվում ենք, կամ ոչ։ Ոչ մեկը ոչ մեկին չի թելադրել, թե ոնց տնօրինի իրա ժամանակը։ Դու էլ հոգեբան աղջիկ, դոկտոր պրոֆեսոր, փոխանակ հանդարտեցնես, կրակի վրա յուղ ես լցնում։ Թե դու տենց ես հոգեբան դառնալու, ավելի լավ ա խադավիկ դառնաս։

Պահանջում եմ, որ իմ ու Բյուրի միջև անցած սև կատուները մենակ իմ ու Բյուրինը մնան ։)
Կռիվ մի արեք ինձ ուղղված գրառումների հաշվով, լա՞վ։
CactuSoul (13.02.2017), Sambitbaba (13.02.2017), StrangeLittleGirl (12.02.2017), Հայկօ (12.02.2017)

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ