Երբևէ փորձե՞լ եք իրար հաջորդեցնելով` տարբեր ժամանակահատվածներով ու կիսատ թողածները շարունակելով միաժամանակ կարդալ մի քանի հետաքրքիր ստեղծագործություն:

Ընդհանրապես կանե՞իք նման փորձ, թե՞ ճիշտ չեք գտնում դա:
Ես էս վերջերս եմ սկսել ու հիմա բառիս բուն իմաստով հիացած եմ:

Թվում ա վաղուց էդքան հետաքրքիր գրքեր չէի կարդացել: Ընտրածս գրքերը ինչպես միշտ գեղարվեստական են, տվյալ պահին հիմնականում էլեկտրոնային տարբերակով, (պլանշետիս ջանը սաղ լինի), ժանրը` արկածային, հեքիաթային, որոշ ժամանակ անց կանցնեմ և ֆանտաստիկին:

Շատ եմ ուրախանում, երբ գտնում եմ ուզածս գրքի հայերեն թարգմանած էլեկտրոնային տարբերակը:

Էջանիշներ