ընկեր Ուլուբաբյան ջան, ով որ ձեզ կեղծ ա համարում սխալ ա անում... ես համարում եմ միամիտ, խաբված ... ինչու՞, որովհետև կարդում եմ դատաբժշկականը, հետո Զաքարի կողմը (ընդ որում ինքը դեռ նույն կետում ա ինչ որ սկզբում էր)... դուք հավատում եք որ ուղղվում ա... այո ասում եմ հավատում եք որովհետև ուղղվելու փաստը չկա, գրագետ երկու բառ իրար կողք շարելը համարում եք ուղղվել...
ուղղվել նշանակում ա մեղքի բացարձակ ու անքընդիշանալ ընդունում... մեկը որ գիտակցում ա էս տեսակի մեղքը, խելագարվում ա... (դատաբժշկականը կարդացեք)
իսկ ինքն ինչ ա ասու՞մ "ոչ թե իմ մեղքը, այլ ինձ առաջադրված մեղադրանքը"...
իրա գրագիտությունը եթե մի բան ա փոխել ապա դա ձեր վերաբերմունքն ա փոխել... որը ցավալի ա... սա ինըերնետային մանիպուլյացիայի կլասիկ օրինակ ա... ես սենց եմ տեսնում...
մարդու սիրտ կտոր-կտոր ա լինում որ տեսնում ա ինչին եք հավատում...
բայց դե... դուք եք ձեր գլխի տերը...
CactuSoul (13.02.2017)
Ան ջան միանշանակ բացառում եմ որ էստեղ տենց մարդ կա, ում դու ընկեր ես համարում ու ով զվարճանում ա էստեղ։ Չգիտեմ ում գրառումն ա էդպիսի տպավորություն թողել։ Որ օրինակը նշես, կկարողանամ պատասխանել, բայց էս միջավայրը ճանաչելով վստահ պնդում եմ որ իննսունինը տոկոսին շարժում ա ջանացավությունը։ Ուղղակի ընդհանուր վրդովված ես, ամեն բան ավելի մոտ ես ընդունում։ Անհատական վիրավորական գրառումներ եղան նաև քո հանդեպ, բայց ընդհանրացված նեղանալ պետք չի։ Ես էլի եմ ասում, եթե իրար մեջ քննարկում են եւ ավելի ավելի նեղվում, լավ կլինի իմ ասած դիտանկյունից էլ նայեն հարցին եւ փորձեն իրար հանգստացնել եւ մեզ էլ հասկանալ ոչ թե իրար վրդովմունքը ավելի մեծացնել։ Պետք չի իրոք։ Որովհետև մեծ հաշվով համարյա բոլորս համարյա բոլորիս սիրում ենք։
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Վերադառնալով իմ սիրելի լայքերի թեմային, նայի միսթըր ընոյինգը քո նեղվածության հետ համաձայնել ա։ Իմ հասկանալով՝ ինքը պիտի գրեր ԱՆ ես քեզ հասկանում եմ, բայց իրանք էս էս պատճառներով են տենց ասում։ Ես իրանց հետ համաձայն չեմ քեզ հետ եմ համաձայն բայց դու Շինից Չուկից Մեֆից մի նեղացի որովհետև իրանք գիտես քեզ սիրում են
Վերջին խմբագրող՝ Շինարար: 12.02.2017, 22:24:
Բյուր կներես հեռախոսով եմ։ Սաղ խառնեցի իրար։ Անվերնագրից էլ ձեռի հետ "վիրավորեցի"
Ճիշտ ես, Շին, ինչ՝ ինչ, ընկերներիս մեջ չկան նենց մարդիկ, ովքեր զվարճանում են էստեղ հիմա կամ անձամբ ինձ վիրավորել են, ուրիշ բան, որ շատերի արտահայտած կարծիքներին համաձայն չեմ։ Բայց էստեղ հո մենակ իմ ընկերներն ու մտերիմները չեն արտահայտվել։ Զվարճանալն էլ տենց ուղղակի իմաստով պետք չի հասկանալ։ Խոսքն էն մասին ա, որ փորձում են, իբր, խելացի, սրամիտ ու մեծամասնության հավանությունն ակնկալող մտքեր շաղ տալ։ Իսկ ընդհանրացված նեղանալը ո՞րն ա, Շին, այո, շատ կոնկրետ անհատական վիրավորական գրառումներ եղան իմ հանդեպ, էդ թվում և միանշանակ ստոր ու իրականության հետ որևէ եզր չունեցող պնդումներ, էն տոնով, կարծես դա հանրահայտ ճշմարտություն ա, ու բոլորը գիտեն դրա մասին, մինչդեռ դա ընդամենը ասողի ոխակալության ակնհայտ դրսևորում էր, որը, բնականաբար, միայն ինձ չճանաչողներին կարող էր արժանահավատ թվալ, էլ չեմ ասում, որ թեմայի հետ բացարձակապես կապ չունեցող հեքիաթներ նույնպես կցվեցին ասվածին՝ լրացուցիչ անգամ ինձ կպնելու համար։ Ու ցավն էն ա, որ դա գրեթե ոչ մեկին չհուզեց առանձնապես։ Համենայնդեպս, ոչ էն աստիճանի, որ գառման հեղինակին տեղը դնեին։ Բայց սկզբում ես նույնիսկ սրա մասին չէի ասում, այսինքն՝ ոչ թե անհատակապես ինձ, այլ Զաքարին լավ վերաբերվողների խմբին ուղղված վիրավորական գրառումների մասին էր խոսքը։ Ուղղակի որ դու կոնկրետ ինձ ուղղված անհատական վիրավորական գրառումներից խոսեցիր, ասեցի՝ էդ էլ ասեմ, ինչի՞ չէ որ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Նաև նշել էի, որ ցավոք մենակ իմ անունից ունեմ խոսելու իրավունք, դրա համար էի հստակեցնում։ Բայց հստակեցման հիմնական պատճառն էն էր, որ եթե պարզվեր, որ ինձնից էլ ես տենց բան զգացել, պետք է վերադառնայի ու իմ ասելիքը սկսեի վերլուծել, հասկանալու համար, թե ինչով եմ նման տպավորություն թողել։
Հիմա գամ կոնկրետ հարցին։ Վիրավորական-չվիրավորականը կոնկրետ Ռուֆի ասածում իմ համար հստակ չի։ Կարող ա ես էլ վիրավորվեի, եթե ինձ ուղղված լիներ, կարող ա և չէ։ Դրա համար ավելի կոնկրետ իր ասելիքին, այլ ոչ թե դրա թողած հետևանքին անդրադառնամ։ Ես համաձայն չեմ էդ մտքին ու կտրուկ համաձայն չեմ։
Ես չեմ կարծում, որ եթե մարդ լավ բան է ուզում անել, բոլորին պետք է անի։ Ես չեմ կարծում, որ եթե մարդը մեղսավորին օգնում է, պետք է նրա զոհին էլ անպայման օգնի։
Բայց ես կարծում եմ, որ Տարոնի թեման էդպես սուր երանգ ստացավ էն ժամանակ, երբ Զաքարին մեղավոր համարողներին սկսեցին մեղադրել հումանիստ չլինելու մեջ։ Ակամա ընդվզում առաջացավ շատերի մոտ, որտև երբ ունենք դրվագ, որտեղ կա զոհ ու կա հանցագործ, ու մարդկանց մի մասը ֆիքսվում են հանցագործության փաստի վրա ու մեկնարկը կառուցում դրանով, նրանց ոչ հումանիստ պիտակելը կոռեկտ չեմ համարում։ Դա գուցե բացահայտ էլ չի գրվել, արդեն չեմ հիշում, հիշում եմ, որ առնվազն առաջին օրերին էդ ֆոնն էր քննարկման մեջ, ինչը բերում էր էդ հակադարձումներին։
Կարծում եմ նաև, որ եթե օգնելը չէ, ապա հանցագործությունը քննարկելուց բոլորը պետք է մտածեին ու նաև խոսեին զոհի մասին՝ Տարոնի մասին։ Բայց ես կարծում եմ, որ մեկը դու էդ մասին մտածել ես, թեև չես արտահայտվել, էնպես որ ոչ, ոչ հումանիստ ձեզ համարելը ես չեմ ընդունում։
Ես կարծում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մարդասիրական ձգտումներով ա իր քայլերն արել, իսկ թե ինչքանով ճիշտ կամ սխալ, ինչքանով մեկ ուրիշի պատկերացրածին համապատասխան, էական չի։ Ու այ էդ կետում, հա, համարում եմ, որ ձեզ կեղծ հումանիզմի մեջ մեղադրելը վիրավորական է, ու որ հատկապես ընկերները չպետք է անեն։
Բայց որ ձեր ուշադրությունը նորից ու նորից կարող են հրավիրել խնդրի էդ կողմի վրա, նորմալ եմ համարում։
Ի վերջո պատմության մեջ ամենիրական զոհը ոչ այցելողներն, ոչ Զաքարն է, ոչ ես ու մյուս քննարկողները, այլ Տարոնը։
Ու ես ինքս կուզեի քեզնից լսել, թե ինչ ես մտածում Տարոնի մասին։ Ու մյուս տարոնների, ում պոտենցիալ տանջողները, բռնաբարողները, սպանողները վաղը կարող են թեկուզ չորս պատի մեջ, բայց ուրանալով իրենց արածը կամ արածի մի մասը բավական կոնֆորտ կյանք վայելեն։ Խնդրում եմ, հարցին հենց էս անկյունից նայելով, կոնկրետ Զաքարի անձից ու քո սիմպատիայից վերանալով գրիր այդ մասին, ոչ թե երկու բառով, այլ պատմելով զգացածդ։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
CactuSoul (13.02.2017), Cassiopeia (13.02.2017), John (13.02.2017), Mr. Annoying (12.02.2017), Ծլնգ (12.02.2017)
Մեֆ էդ հավատալ–չհավատալու հարցն իսկապես էլ չեմ ուզում քննարկել. էս պահին դա ոչ մի տեղ չտանող խոսակցություն ա, ու երևի բոլոր հնարավոր կարծիքներն արդեն արտահայտվել են։ Մենակ մի բան ասեմ. ես մարդու փոխվելը տվյալ դեպքում բոլորովին չեմ պայմանավորում մտքերը գրագետ արտահայտելով։ Ո՞վ չգիտի, որ կան շատ գրագետ ու խելացի սրիկաներ։ Հասկանում եմ, որ Բյուրը մի տեղ դրա մասին նշեց, ու բոլորն էդ գրագիտանալը դարձրին մատի փաթաթան՝ որպես, իբր, մեր կարծիքով իր՝ դեպի լավը փոխվելու գլխավոր նշան, բայց անձամբ ես դա չի, որ համարում եմ դեպի լավը փոխվելու նշան։ Բայց արդեն իրոք չեմ ուզում շարունակել էս թեման։ Էսքան խոսվեց, բազմաթիվ տեսակետներ ու մոտեցումներ ներկայացվեցին, թող ամեն մեկն իր համար վերլուծի ու իր եզրահանգումներն անի։ Անընդհատ նույն բաները մարդկանց աչքը կոխելով դժվար թե մարդկանց վերաբերմունքը կարողանաք փոխել։ Հասկանում եմ, դու մի քիչ ուշ ես հայտնվել, կարծիքներդ էլ ուշացած են գալիս, բայց դու էլ ուրիշների պես ուզում ես արտահայտվել, բան չեմ ասում։ Բայց եկեք չշարունակենք։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Sambitbaba (13.02.2017)
Ան, թեման էնքան արագ ա զարգանում էնքան բան ասվում, որ օրինակ երբ ես կանգնում եմ որոշ գրառումների իմ կարծիքով վիրավորական հատվածների վրա վստահաբար սաղի ներվերը վրա ազդում եմ։ Բայց մարդուն ասվեց չէ որ Անահիտին տոնայնության հետ համաձայն չենք։ Ինձ թվում ա ամենքը առանձին չէին ասելու։ Իմ ասելն ամեն դեպքում ընդհանուր նեղվածության մթնոլորտին ա վերաբերվում։ Ինձ թվում ա նեղված մարդիկ պետք իրար փորձեն հանգստացնել ոչ թե տոն տալ իրար նեղվածությանը։
Անահիտն իր փոխարեն կպատասխանի երևի, բայց ես էլ իմ կողմից ասեմ, որ եթե ես էլ Զաքարի հետ կոնտակտի մեջ եղած մարդկանցից լինեի, ես էլ կվիրավորվեի: Ոչ թե նրա համար, որ քարկապ եմ ընկել, որտև չէի ընկնի ու կունենայի պարզ ու հստակ պատասխան («էդքան մտահոգված ես, էդ էլ դու արա»), այլ որովհետև ինձ համար ամենավիրավորական բաներից մեկն էն ա, երբ ինչ-որ մեկը փորձում ա իմ փոխարեն որոշել, թե ես ոնց տնօրինեմ իմ ժամանակն ու միջոցները, նույնիսկ եթե դա հռետորական հարցի ձևով ա տրվում: Էդ կոնտեքստում ինձ համար բավական վիրավորական էր Ծլնգի էն գրառումը, որով ուղարկում էր ինձ թեզս գրելու:
Rammstein (13.02.2017), Sambitbaba (13.02.2017), Ուլուանա (12.02.2017), Վոլտերա (12.02.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ