Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»
Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»
Չեմ մասնակցելու
Իրավունք չունեմ մասնակցել
Չէ իրար չհասկացանք։ Պայքարը ոչ թե պիտի լինի հանուն փայլուն գաղափարների, ազնվության ու սկզբունքայնության, այլ պայքարողները պիտի լինեն փայլուն գաղափարների տեր ազնիվ ու սկզբունքային։ Իսկ դրա համար փող պետք չի, գլուխ ա պետք։ Իսկ դահլիճ վարձելու, լիմուզիններով ֆռֆռալու, ռելկամ անելու ու մնացածի համար կարծում եմ չարժի օլիգարխների փեշերից կախվել, որովհետև դրանով սաղ փայլուն գաղափարները քաքմեջ են լինում ։Ճ
Փողոցում ելույթ ունենալու բարձրախոսներ կարելի է մի տեղից կպցնել, ֆեյսբուքն էլ ձրի ա։ Ժողովուրդն էլ արդեն ռեկլամներով կուտ չի ուտում։
Si vis pacem, para bellum
Տրիբուն (23.09.2015)
Բիձա (28.12.2015)
Chuk (23.09.2015)
տարբերակ միշտ էլ կա... ուղղակի կամ տենում ես կամ չես տենում... եթե սաղ քաղգործիչները նույնն են մարդու համար էդ մարդը ընտրություն չի ունենում, ոնց որ դալտոնիկը, որ գույն չի տենում իրա համար մեկ ա պատերն ինչ գույն կներկես... կամ անսլուխը, իրա համար մեկ ա ինչ նոտա ա, մեկ ա չի ջոգում... նույնն էլ էս ա...
Ապեր եթե Լևոնը լուզեռ ա ուրեմն ուինեռը սերժն ա ու ռոբն ա, չէ՞... կարաս էթաս իրանց կողքը, իրանց աջակցես... էսի մեզի շատ հատուկ ա... էսի մեզի հատուկ ա... ոչ թե անարդար ուժեղի դեմ ենք դուրս գալիս այլ ձեռն ենք պաչում...
Chuk (23.09.2015)
Պատճառահետևանքային կապերը մի խառնի ... կզցրել են, քանի որ գող ու մարդասպան ա: Որ նորմալ լիներ, չէին կարա կզցնեին: Սերժը շատ հասարակամի բան ա արել: Ասեց, բեր հարկերը վճարի: Մարդը ասեց, ավելի լավ ա սիկտիրս քաշեմ քաղաքականությունից, քան հարկեր վճարեմ: Ու հիմա շարունակում ա նույն երջանիկ կյանքը:
Ապեր, գողերի ու մարդասպանննների հետ համագործակցել չի կարելի, որքան էլ որ նպատակներդ բարի լինեն: Ես օրինակ ՀԱԿ-ի ու կոնկրետ Լևոնի բարոյական նկարագրի հետ կապված լուրջ կասկածներ ունեմ: Ինձ թվում ա, իրանք էլ են գող, կամ եթե գող չեն, շատ են ուզում դառնան: Դրա համար էլ ինչքան մաքուր մնացած մարդ կար ՀԱԿ-ում, ասենք օրինակ Լյուդմիլան կամ Բագրատյանը, ՀԱԿ-ից արագ դուրս են գալիս, քանի որ չեն ուզում որ գողի ու մարդասպանի պիտակը իրանց էլ կպած մնա:
Ու ընդհանրապես, քո պատճառով թեմայից շեղվել ենք: Դու էն ասա, ինչի՞ ես դեմ նոր սահմանադրությանը: Նու բացի նրանից, որ ՄԱԿ-ի ոչ մի անդամ երկիր 70 տարում չի վերացել, այլ պատճառ կա՞ դեմ լինելու: Ինչի՞ ես կարծում որ 2018 թվականին Սերժից ավելի լավ նախագահ ընտրելու հնարավորություն ունենք: Հարուստ փորձ ունե՞ս: Կամ եթե կարանալու ես լավ նախագահ ընտրես գործող սահմանադրությամբ, ինչի՞ ես կարծում, որ չես կարա լավ պառլամենտական մեծամասնություն ընտրես նոր սահմանադրությամբ:
Զարմանում եմ քո էս գրառման, ու Տրիբունի դրան լայք տալու վրա: Լուրջ մարդ եք ի վերջո: Քաղաքականությունից հասկացող որևէ մեկը չի կարող չհասկանա ֆինանսների կարևորությունը: Դեմ լինել, որ ասենք Լֆիկը էդ գումարը տա, հասկանալի ա տեսակետ ա, չնայած՝ քաղաքականապես ոչ հասուն: Բայց ընդհանրապես հերքել դրանց կարևորությունը, պարզապես աբսուրդ ու խնդալու ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դու խառնեցիր: Դոդին կզցրին իրա քաղաքական կեցվածքի համար: Ուրիշ հարց, որ իրա «գող ու մարդասպան» լինելը հեշտացրեց կզցնելը: Բայց Հայաստանում քաղաքականությանը հետևող ամեն մարդ գիտի, որ սրանք ունեն ռեսուրսներ կզցնելու նաև առանց դրա: Ամեն ինչը գալիս ա տվյալ անձի ով լինելուց: Դոդը կարող ա «գող ու մարդասպան» լինելով էլ չկզրեր, իսկ Պողոսը կարող ա կզի անգամ աշխարհի ամենաազնիվ ու ամենամաքուր մարդը լինելու դեպքում: Իհարկե հիմա արդեն պարզ ա, որ դոդը կզող տեսակից էր: Բայց ոչ մեկդ ձեզ իմաստունի տեղ չդնեք ու հայտարարեք, որ ամեն ինչ պարզ էր: Ձեր իմացած պարզը հնարավոր տարբերակներից ընդամենը մեկն էր, այո՝ ամենահավանականը: Բայց ոչ միակ հնարավորը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դե իհարկե, ապեր, սերժիկը, աշոծյանն ու դու եք որոշողը, թե ով կարա քաղաքականությամբ զբաղվի, քաղաքական կեցվածք ընդունի։ Ուղղակի առաջին երկուսը հավանաբար հասկանում են, որ իրանց խոսքով ու վարքով ապացուցում են, որ նրանը հենց քաղաքական կեցվածք էր, իսկ դու չես հասկանում, որ նույն բանն ես ապացուցում։
Ֆսյո, բռատս։ Ներող, որ էլի սադրվեցի։ Այսուհետ քո՝ ոչ քաղաքական սաղ տեսակետներն իմ կողմից իգնորի տակ են։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ապեր շատ պարզ ա... մի պարճառ չի, մի քանիսն են... առաջինը էն ա որ մեր հասարակությունը պառլամենտական ընտրությունների հետ հույս երբեք չի կապել, չնակած եթե պառլամենտն ու նախագահը էս վիճակով տարբեր ուժերի ձեռը լինի, շատ բան ա հնարավոր անել, բայց դե տենում ես, պառլամենտական ընտրություններից հետո ինչ այլանդակություն ասես ինչ քանակությամբ ասես անցնում ա բայց ոչ մի կարգին բողոքի ակցիա... ու կաշառքը բաժանվում ա ավելի մեծ թափով... իսկ նախագահականի ժամանակ ինչքան էլ մեռած լինի, թեկնածուն իմչքան էլ դեբիլ ըլնի (ընդդիմադիր), մեկ ա բողոքի ալիք բարձրանում ա... էսի փաստ ա... մեր ժողովրդի համար անձը կարևոր ա ավելի քան սիստեմը... ժամանակի ընթացքում կփոխվի, բայց հիմա ըենցա...
երկրորդ պատճառը... ի՞նչ ես կարծում, սերժն ինչի՞ ա ուզում փոխի սահմանադրությունը, կայուն մեծամասնությամբ խորհրդարանով... պարզ չի՞...
ընդորում ինքը հասկացել ա էն առաջինը ու "հմտորեն" ուզում ա պրոբլեմատիկ ընտրությումները իմաստազրկի... մենք կընտրենք դուռռռակ պառլամենտ առանց պրոբլեմի ու էդ դուռռակ պառլամենտն իրա կայուն մեծամասնությամբ կըտրի իրան... թեկուզ անկայունով...
եթե անցավ էս սահմանադրությունը, ես չգիտեմ արդեն ինչքան անքաշելու մինչև դզվի... անորոշ ժամանակով...
սերժը հիմա պրոբլեմ ունի ժառանգորդ նշանակելու... չի վստահում ոչ մեկին...
Chuk (23.09.2015)
Արտ իրոք կներես, բայց ոնց որ գալուստը խոսի: Իսկ դոդը էս երկիրը գլխավոր թալանողներից մեկն ա, դոդի ու սերժի/հհկ-ի ու բհկ-ի միջև ոչ մի էական տարբերություն ես չեմ տեսնում: Եթե դու տեսնում ես, խնդրում եմ լուսավորիր մեզ: Ու եթե դոդի փողերով ու ռեսուրսներով պետք ա իշխանափոխությունն անեիք, նենց ուրախ եմ, որ դոդին «կզցրին», մեկը ինձ պետք չի նման իշխանափոխություն:
նենց էլ «գողն ու մարդասպանը» դրել ես չակերտների մեջ, քիչ ա մնում դնես համոզես, որ դոդը ոչ գող ա, ոչ էլ մարդասպան![]()
I may be paranoid but no android!
Տրիբուն (24.09.2015)
Ռուֆ ջան, մի հատ էական տարբերություն կա դոդի ու Սերժի մեջ: Մեկը հիմա իշխողն ա, մեկը չի: Ասել եմ ու կասեմ, ցանկացած փոփոխություն զարգացման երաշխիք ա: Իշխանափոխությունից հետո, եթե դոդի միջոցով անեինք, ես հաջորդ օրվանից լինելու իրանց դեմ պայքարողների առաջին շարքում: Էսօր էլ եթե ՀԱԿ-ը հասնի իշխանափոխության, ՀԱԿ-ի դեմ եմ պայքարելու: «Դոդը նույնպես հրեշ ա» տիպի մտայնությունը ձեր մեջ միշիկներն են սերմանել ու էն գալուստները, ում հետ ինձ հանդգնեցիր նույնացնել: Գնացեք քաղաքականության այբուբենը սովորեք, տղերք, 21րդ դարն ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
5 դրույթ Սահմանադրության փոփոխության և պայքարի մասին
Դավիթ Ստեփանյան
Իրավիճակի նկարագրություն
1․ Ժողովուրդն առնչություն չունի սահմանադրական փոփոխությունների՝ հանրային օրակարգ մտնելու հետ
Որտեղի՞ց մեր գլխին ընկավ սահմանադրական փոփոխությունների թեման: Այս հարցը գրեթե միշտ առաջանում է սահմանադրական փոփոխությունների խնդիրը շոշափելիս: Հայաստանում փորձե՞լ են երբևէ գործարկել Սահմանադրությունը, ինչո՞ւ է այն թերի աշխատում կամ չի աշխատում ընդհանրապես, ինչու՞ հիմա էլ նորը պիտի ընդունվի: Սահմանադրությունը փոփոխելու կարիք կլիներ թերևս այն դեպքում, երբ երկրում առաջացած լիներ սահմանադրական ճգնաժամ, օրինակ՝ հնարավոր չլիներ տևական ժամանակ կառավարություն կամ խորհրդարան ձևավորել: Հայաստանում նման խնդիր երբևէ չի եղել: Խնդիրը սահմանադրականության սկզբունքները գործի դնելն է, ոչ թե սահմանադություն փոփոխելը, եթե հարցը դիտարկենք ներկայացուցչական դեմոկրատիայի տրամաբանության շրջանակում:
Կարևոր է հիշել, որ սահմանադրական փոփոխությունների մասին Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց 2013-ի սեպտեմբերի 3-ին Պուտինի հետ հանդիպումից հետո, երբ, ի զարմանս նաև ՀՀԿ-ականների, անսպասելիորեն հայտարարվեց, որ Հայաստանն անդամակցելու է Եվրասիական միությանը: Սա հուշում է այն մասին, որ փոփոխությունները կապված են Սերժ Սարգսյանի ու տարբեր միջազգային խաղացողների (ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա) հարաբերությունների, և մյուս կողմից էլ՝ նրա դիրքի վերարտադրման հետ, և հանդիսանում են մեկ մարդու ավտորիտար գործունեության հետևանք: Ժողովուրդն ամենևին առնչություն չունի սահմանադրական փոփոխությունների` հանրային օրակարգ մտնելու հետ:
2․ Սահմանադրության փոփոխություն
Կիսանախագահական կառավարման համակարգի փոխարինումն իբր խորհրդարանականով արդեն բավարար է, որ գործընթացն անվանենք «Սահմանադրության փոփոխություն» և ոչ թե՝ «սահմանադրական փոփոխություններ» կամ, առավել ևս, «սահմանադրական բերեփոխումներ»: Եթե հաշվի առնենք, որ ժողովուրդը զրկված է լինելու ուղիղ հանրաքվեով նախագահ ընտրելու հնարավորությունից (բայց նախագահը շարունակելու է օժտված լինել լայն լիազորություններով), որ խորհրդարանական ընտրություններն անցնելու են կայուն մեծամասնություն ձևավորելու անհեթեթ դրույթից ելնելով, ապա վստահաբար կարող ենք ասել, որ այս նախագծի գլխավոր նպատակներից մեկն ընտրությունների ինստիտուտի վերացումն ու պարտոկրատիայի ստեղծումն է. ընտրությունները խնդիրներ են առաջացնում Սերժ Սարգսյանի իշխանության համար: Հավանաբար, Սարգսյանի թիմը միտումնավոր է գնացել այսպիսի խորամանկության, որպեսզի մարդկանցից թաքցնի փոփոխության մասշտաբն ու բնույթը: Ուրեմն՝ անվանենք ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ:
3․ «Փոփոխությունները» նրա համար է, որ ոչինչ չփոխվի
Սահմանադրության փոփոխությունը միտված է մի կողմից թղթի վրա օրինականացնել Հայաստանում տիրող հակաժողովրդական իրավիճակն ընդհանրապես, մյուս կողմից՝ լուծել կոնկրետ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության հարցը, ինչն արգելված է գործող Սահմանադրությամբ: Սարգսյանն ինքը տարբեր իրավիճակներում խաբել է Տեր-Պետրոսյանին (1996-97թ.) և Քոչարյանին (2008թ.) ու քաջ գիտակցում է, որ «ժառանգորդ» պլանին անցնելու դեպքում ժառանգորդը կարող է խաբել և իրեն: Ուրեմն՝ Սահմանադրության փոփոխությունը միտված է սպասարկել կայուն հետընթացը և թույլ չտալ որևէ փոփոխության հնարավորություն մինչև Սերժ Սարգսյանի մահը (տեղին է հիշել Լեոնիդ Բրեժնևին) կամ բռնի հեռացումը իշխանական լծակներից:
4․ Իշխանության առավելագույն կենտրոնացում և անպատասխանատվություն
Եթե չշոշափենք սահմանադրական փոփոխությունների նախագծի իրավական կողմը և փորձենք կարճ ամփոփել դրա էությունը, ապա կարող ենք ասել. իշխանության առավելագույն կենտրոնացում Սերժ Սարգսյանի ձեռքում և պատասխանատվության ցրում ՀՀԿ-ի «երկայնքով»: Արդյունքում քաղաքացիները չեն կողմնորոշվելու, թե իրացվող քաղաքականության համար ումից պատասխան պահանջեն: Այդ փաստաթուղթը նաև այնքան անգրագետ և հակաժողովրդական է, որ Հայաստանի համար կարող է քայքայիչ դեր ունենալ նաև Սարգսյանի հեռացումից հետո:
5․ Սպառնալիք ոչ միայն ընդդիմությանը, այլև ՀՀԿ- ական օլիգարխներին
Կայուն մեծամասնություն ձևավորելու դրույթը և խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու պայմանը հուշում են , որ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների գոյությունն անիմաստ է դառնալու, մինչև բռնի իշխանափոխություն տեղի չունենա: Այդ կուսակցությունները հնարավորություն չեն ունենա ընտրությունների միջոցով հասարակական կյանքի վրա ազդող լծակներ ձեռք բերել, իսկ 5 տոկոս ձայն ստացածները կարող են Ազգային ժողովում փրփուրը բերանին քննադատել իշխանություններին: Ակնհայտ է, որ դա ոչինչ չի փոխի: Կուսակցությունները զրկված են լինելու իշխանությունը վիճարկելու լծակներից: Այս ամենը խախտելու է եղած հավասարակշռությունը և ՀՀԿ-ական օլիգարխ-պաշտոնյաներն այլևս հնարավորություն չեն ունենա ԲՀԿ կամ որևէ այլ կուսակցություն տեղափոխվելու ենթադրվող սպառնալիքով զսպել Սերժ Սարգսյանին: Ամենայն հավանականությամբ Սահմանադրության փոփոխությունից հետո առաջին հարվածը ստանալու են հենց Սարգսյանի շրջապատի օլիգարխները, քանի որ փախչելու տեղ չեն ունենալու, և դա կլինի Հայաստանի բիզնես դաշտի նկատմամբ Սարգսյանի ամբողջական վերահսկողության սահմանման վերջին փուլի սկիզբը:
6․ Սերժ Սարգսյանը վերացնում է քաղաքականությունը
Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց Սահմանադրության փոփոխությունը որպես քաղաքական մարմին լիկվիդացնում է նաև ՀՀԿ-ն: Այն վերածվելու է միջազգային խաղացողների և խոշոր ընկերությունների կամակատար վարչական կառույցի, որն ընդամենն ունակ է լինելու որոշել, թե տվյալ պահին ավելի շատ ում վասալն է նախընտրում լինել: Հայաստանն այդքան ուժեղ պետություն չէ, որ իշխանությունը կարողանա իր դիրքը պահել միջազգային ասպարեզում նույնպես: Այսօրվա աշխարհում Հայաստանի շանսը պայքարող հասարակություն, կարող ընդդիմություն և հնարավորինս անկախ բիզնես ունենալն է, ինչը և բանակցային ռեսուրս կստեղծի միջազգային ասպարեզում: Ընտրական ինստիտուտի կայացումը նույնպես կարող է սահմանափակել իշխանությանը՝ դրսի ուժերին հնազանդվելիս և կպարտադրի որոշ հարցերում ասել՝ մենք չենք կարող անել ձեր ուզածը, որովհետև ժողովուրդը թույլ չի տալիս: Խորհրդարանում մի քանի տոկոս ստացած կուսակցություններով դիվանագիտական հարթությունում ոչ ոքի չես խաբի:
Քաղաքական աշխարհի փոխակերպումը վարչական աշխարհի, ցավոք, արագ ընթացքի մեջ է, բայց Հայաստանում այդ անցումն առավել կոպիտ միջամտությամբ և անհեռանկար կերպով է արվում:
7․ Կենսունակ ընդդիմություն ձևավորելը առավել բարդ է լինելու
5-րդ կետի սկզբնամասում գրվածին հավելված. Սերժ Սարգսյանը լուսանկարվելու է հրավիրում զանազան կառույցների ներկայացուցիչների՝ իբր նոր Սահմանադրության նախագիծն են քննարկում: Զարմանալ կարելի է, թե ինչպիսի խանդավառությամբ են կլիենտները գնում նախագահական. Սարգսյանը ժամանակին բոլորին խաբել է և հաջորդը իրենք են լինելու, եթե բանն իհարկե քաղաքական խոստումների մասին է, իսկ եթե խոսքը բնակարանի վարկ փակելու, ամառանոցի կամ մի կրպակի մասին է, ապա Սարգսյանն իր խոստումը գուցե կպահի: Այդ խավի այսրոպեական շահը կարող է թանկ արժենալ. Հայաստանում կենսունակ ընդդիմություն ձևավորելը բարդ և չլուծված խնդիր է, սակայն Սահմանադրության փոփոխությունից հետո ավելի է բարդանալու:
Պայքարին ընդառաջ
8․ Քաղաքական VS քաղաքացիական թակարդը
Հասարակության ընդդիմադիր հատվածը քաղաքականի և քաղաքացիականի բաժանելն ու դրանք իրար հակադրելն իշխանությունների հին հնարքներից է, որն օգտագործում են իրենց դեմ լայն մոբիլիզացիա թույլ չտալու համար: Հարց է առաջանում՝ ո՞րն է պայքարի սուբյեկտը: Անգլերենում կան «political activist» և «human rights activist» հասկացությունները, որոնք գուցե և տարբերվում են, բայց հակադրելի չեն. «civic activist» չի շրջանառվում: Դժվար է միանշանակ պնդել, բայց հավանաբար այստեղ նշանակություն ունի նաև այն, որ արևմուտքում իրենք իրենց մասին այլ բառապաշարով են խոսում, իսկ Հայաստանի նման երկրների մասին՝ այլ: Ներմուծված հասկացությունները այստեղ այլ նշանակություն և կիրառում են ստանում:
Քաղաքական-քաղաքացիական հակադրությունը, կարծեմ, միայն Հայաստանին է հատուկ (այլ դեպքեր չգիտեմ) և դրանից շահում են իշխանությունները: Եթե նպատակ է սահմանվել թույլ չտալ Սահմանադրության փոփոխություն (ինչը հեշտ գործ չէ), ապա հարկավոր է ստանձնած դերերը զանցել, որովհետև փորձը ցույց է տալիս՝ մինչ հիմա գրանցված հաջողությունները փոքր են, իսկ գլխավոր խնդիրները մնում են անլուծելի: Թե ինչպես զանցել, արդեն քաղաքական մտքի արտադրության հարց է: Միանգամից նշեմ, որ խոսքը պարզապես համագործակցության մասին չէ, այլ նոր դասավորություն ստեղծելու:
9․ Մարդ ներդնել, հետո բանակցությունների հրավիրել
Կանխավ պարզ է, որ իշխանությունները դիմադրության ճակատ մարդիկ են ներդնելու, հետո հրահանգելու են գնալ իրենց հետ փակ բանակցությունների և այդպիսով արտահոսք ապահովել: Այստեղ անելիքները շատ չեն. պարզապես նման մարդկանց անվանել իրենց անունով և շարունակել հետևողական աշխատանքը:
10․ Չարձագանքել մեդիաձեռնածություններին կամ արձագանքել համապատասխան կերպ
Մինչև հանրաքվեի պահն իշխանությունները փորձելու են լրահոսը լցնել զանազան շեղող թեմաներով, որպեսզի իրենց սև գործը հնարավորինս աննկատ անեն: Կարևոր է միշտ հիշել, որ մեդիա սյուժեները հատուկ նպատակով են ստեղծվում՝ ինչքան էլ դրանք հուզականորեն ազդեն մեր վրա: Գլխավորը, իհարկե, Ադրբեջանի հետ սահմանին լարվածություն ստեղծելն ու ակտիվորն լուսաբանելն է: Այո, շատ ցավալի է, երբ սահմանին մարդ է մահանում կամ վիրավորվում, բայց դա, ակնհայտորեն, չի մտահոգում իշխանություններին. ներքին խնդիրներ լուծելու համար նրանք պատրաստ են նույնիսկ նման քայլերի: Այս հարցը վերջնական լուծում չի գտնի, քանի դեռ որոշումներ կայացնողը Սերժ Սարգսյանն է: Կարող ենք նաև հիշել, թե նա ինչպես ժամանակին «Արմենիկում»-ով հիմարեցրեց շատերին՝ 2008-ի ընտրություններից առաջ: Շատ նեղն ընկնելու դեպքում իշխանամերձ լրատվամիջոցները նորից կփորձեն ակտուալացնել կրոնական, սեռական փոքրամասնություններին ստորացնող թեմաներ կամ մարդկանց կողմից դաժանորեն ծեծվող գայլերի մասին տեսանյութեր կտեղադրեն համացանցում: Այս բոլոր դեպքերում շատ կարևոր է հիշել, թե ո՛վ է անողը ու ի՛նչ նպատակով, և համապատասխան կերպ արձագանքել կամ չարձագանքել:
11․ Միջազգային հանրությանը և մամուլին հավաստի տեղեկատվություն փոխանցել
Սերժ Սարգսյանը Հայաստանից դուրս փորձելու է Սահմանադրության փոփոխությունը ներկայացնել որպես ժողովրդավարական առաջընթաց և դրանով իսկ ապահովել լեգիտիմությունը միջազգային հանրության առաջ: Շատ կարևոր է միջազգային հանրությանը և մամուլին հավաստի տեղեկատվություն փոխանցել Սահմանադրության փոփոխության թաքուն նպատակների մասին և ցույց տալ, որ ժողովուրդը իրականում մերժում է այդ նախագիծը: Սա կօգնի քողազերծել իրական նպատակը և զրկել Սարգսյանին դրսից տրամադրվող աջակցությունից:
12․ Ներգրավել սփյուռքը
Սարգսյանը փորձելու է օգտագործել ՀՅԴ-ն և եկեղեցին՝ սփյուռքում Սահմանադրության փոփոխության շուրջ դրական մթնոլորտ ձևավորելու համար: Կարևոր է հասկանալի կերպով բացատրել արտերկրում բնակվող հայերին, թե իրականում ինչ է ուզում անել Սարգսյանը, և այդպիսով զրկել նրան սփյուռքի աջակցությունից: Ավելին, եթե հաջողվի սփյուռքը ներգրավել պայքարի մեջ, ապա դա կարող է դառնալ հաջողության գրավականներից մեկը:
13․ Սերժ Սարգսյանը թույլ է
Սահմանադրության փոփոխության համար աշխատող չինովնիկներն ու կազմակերպությունները դա անում են փողի կամ կոնկրետ շահի համար: Դժվար գտնվի գոնե մեկը, ով գաղափարական իմաստով կողմ լինի Սահմանադրության փոփոխությանը: Իսկ ծանր առճակատումների ժամանակ վարձկանները սովորաբար նահանջում են: Այստեղ է Սարգսյանի գլխավոր թուլությունը:
14․ Լինել հավատարիմ
Սահմանադրության փոփոխության դեմ պայքարողների մեջ դժվար գտնվեն մարդիկ, ովքեր համոզմունքներով կողմ չեն ՈՉ-ին: Հետևաբար, եթե գտնվի նույնիսկ փոքր խումբ, որը հավատարիմ է իր դիրքորոշմանը և չի զիջի ոչ մի դեպքում, ապա հաղթանակն իրատեսական կդառնա: Սահմանադրության նման փոփոխությունը սահմանափակելու է բոլորիս ազատությունները և, ենթադրաբար, պայքարի փորձառություն ունեցողներից շատերը կմասնակցեն գործին՝ գաղափարական հակասությունները թողնելով ապագային:
15․ Միայն ժողովուրդը կարող է հաղթել Սերժ Սարգսյանին
Հաղթանակի գլխավոր գրավականը հասարակական լայն խավերին դիմադրության գործի մեջ ներգրավելն է: Սոցիալական, իրավական, հարկային և այլ բնույթի խնդիրներ ունեցողներին հարկավոր է հասկանալի լեզվով բացատրել, որ Սահմանադրության փոփոխությունից հետո այդ բոլոր խնդիրներն ավելի կխորանան: Միայն համախմբված ժողովուրդը կարող է հաղթել Սերժ Սարգսյանին:
Աղբյուր՝ http://diskurs.am/2015/09/585/
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ