User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Սահմանադրության օր

  1. #1
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Սահմանադրության օր

    ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԱՇԽԱՐՀԻԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
    ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
    Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

    Սահմանադրության ընդունումը պատմական իրադարձություն է ցանկացած երկրի կյանքում: Հայաստանի` որպես պետության կայացման, ինչպես նաեւ ժողովրդավարության հաստատման ու ամրապնդման գործում Սահմանադրությունն ունեցել է հսկայական դեր, եղել եւ մնում է որպես զարգացման խթան եւ ուղենիշ:

    Այդ իսկ պատճառով այս օրը մեր երկրում տոն է, մեր բոլոր քաղաքացիների ու հայրենակիցների` այն մարդկանց տոնը, ովքեր գիտակցում են թե° իրենց սահմանադրական իրավունքների ու ազատությունների եւ թե° պատասխանատվության չափը:

    Այսօր մեր երկիրն ու մենք բոլորս նոր մարտահրավերներ ունենք դիմագրավելու, ինչը հնարավոր է միայն Սահմանադրության եւ օրենքի նկատմամբ հարգանքի պայմաններում: Մենք մուտք ենք գործել վճռորոշ մի ժամանակահատված, որից պետք է դուրս գանք ավելի օրինապաշտ, ավելի ժողովրդավար ու կազմակերպված:

    Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

    Սահմանադրության օրը բոլորիս տոնն է, որովհետեւ Սահմանադրությունը մենք ենք` մեզնից յուրաքանչյուրը: Մայր օրենքի ուժը հիմնվում է յուրաքանչյուրիս կամքի վրա` մարդկանց, ովքեր պատրաստ են պաշտպանելու երկրի հիմնական օրենքն ու իրենց համար ընդունելի կենսաձեւը:

    Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս կամք, հետեւողականություն ու վճռականություն երկրի զարգացմանն ուղղված մեր` անգամ ամենահանդուգն ծրագրերը կյանքի կոչելու համար:
    Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով:

    Մեր հորդորն ու մաղթանքն է, որ Սահմանադրության օրվա խորհրդով առավել զորացնենք Հայրենիքին նվիրյալ ծառայություն մատուցելու մեր կամքն ու ձգտումը` հավատարիմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ամփոփված դրույթներին, որոնք երաշխավորում են արժանապատիվ, արդար և ազատ կյանքը մեր ժողովրդի: Կառուցենք հայոց լուսավոր ապագան առ Աստված հավատքով ու հույսով, սահմանադրական սկզբունքների հաստատուն հիմքերի վրա:

    Թող Ամենակալն Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի և պահպանի Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ մեր ժողովրդին` երկնառաք օրհնությամբ պարգևելով շինություն ու պայծառություն, նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:
    ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ


    Սիրելի հայրենակիցներ,

    Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:

    Անհնար է գերագնահատել Սահմանադրության ընդունման պատմական նշանակությունը. այն չափազանց կարեւոր էր մեր նորանկախ հանրապետության համար, որը հնարավորություն տվեց կայացնել պետականությունը եւ ամուր հիմքեր նախապատրաստել Հայաստանի պետական եւ իրավական նոր համակարգի կառուցման համար:

    Սահմանադրությունն ամրագրում է այն իրողությունը, որ Հայաստանը ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է: Այս վեհ արժեքների որդեգրումը պարտավորեցնում է մեզ ամենօրյա հետեւողական աշխատանք տանել դրանք պահպանելու եւ ամրապնդելու ուղղությամբ: Մենք պետք է ապահովենք բոլորի հավասարությունը օրենքի առջեւ եւ հանդիսանանք սոցիալական արդարության երաշխավորը մեր երկրում, բարձրացնենք մեր քաղաքացիների իրավագիտակցությունը, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա պաշտպանել Սահմանադրության մեջ ամրագրված իր իրավունքներն ու օրինական շահերը:

    Կրկին շնորհավորում եմ բոլորիս` Սահմանադրության օրվա կապակցությամբ եւ մաղթում ամուր հավատ մեր ժողովրդի եւ Հայոց անկախ պետականության ապագայի նկատմամբ:
    11:59:46 - 05/07/2008
    լրագիր

    էս իրանց ձեռ են առել, թե մեզ են ձեռ առնում?
    առանց մեզ հարցնելու օրը մի բան են փոխում, հլը շնորհավորում էլ են
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #2
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սահմանադրության օր

    Հիշում եմ 1995 թվի հուլիսի հինգը:
    Հիշում եմ ինչ որ հերթական գրպանային մի կուսակցություն «Շամիրամ» անունով «մտնում» էր խորհրդարան:

    Ժողովուրդը ուզում էր արդարություն, նրան խաբեցին սահմանադրությամբ, որին նա ըստ երևույթին դեմ էր քվեարկել:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  3. #3
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սահմանադրության օր

    Շնորհավորում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին:

  4. #4
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սահմանադրության օր

    Էդ անտերը ախր ձևի համար չի ստեղծված, որ շնորհավորենք ու ուրախանանք. օգտագործել ա պետք:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (05.07.2011)

  6. #5
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սահմանադրության օր

    Իմիջայլոց ինչքան տեղյակ եմ մեր սահմանադրությունը իրավական տեսանկյունից բավականին հաջողված սահմանադրություն է... ուղակի մենք այն չենք կիրառում

  7. #6
    Լիարժեք անդամ Lady-In-Red-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.06.2008
    Հասցե
    here
    Տարիք
    36
    Գրառումներ
    119
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սահմանադրության օր

    բավականին հաջողված է, համաձայն եմ, գիտեմ նաև, որ մենք տաղանդավոր ազգ ենք, լավ սահմանադրություն ենք գրում, լավ պատմություն, բանաստեղծություններ, բայց ում է պետք մեր այդ հաջողված սահմանադրությունը, եթե ամեն քայլափոխին խախտվում են մեր սահմանադրական իրավունքները և այլն...
    Անմահության համար տաղանդ պետք չէ բնավ:
    Պ.Սևակ

  8. #7
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սահմանադրության օր

    Մեջբերում Lady-In-Red-ի խոսքերից Նայել գրառումը
    բավականին հաջողված է, համաձայն եմ, գիտեմ նաև, որ մենք տաղանդավոր ազգ ենք, լավ սահմանադրություն ենք գրում, լավ պատմություն, բանաստեղծություններ, բայց ում է պետք մեր այդ հաջողված սահմանադրությունը, եթե ամեն քայլափոխին խախտվում են մեր սահմանադրական իրավունքները և այլն...
    բա կարծում եք ինչու են մարդիկ դուրս եկել այս ռեժիմի դեմ? որ վերականգնեն իմ, քո, մյուսների անօտարելի իրավունքները, գործի սահմանադրությունը` ՀՀ հիմնական օրենքը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  9. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.07.2008
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սահմանադրության օր

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնպես ինչպես հիմա է օգտագործվում, կարելի է միայն մաքրած ձուկ փաթաթել մեջը:
    Սահմանադրության 300 դրամանոց գրքույկը այնքան փոքրիկ է, որ դա էլ դժվար կլինի իրագործել

  10. #9
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սահմանադրության օր

    ...իսկ ես էսօր պայծառացում ապրեցի` «սահմանադրություն» բառը տեսնես որտեղի՞ց ու երբվանի՞ց է գալիս առաջին անգամ էս եզրը ո՞վ է օգտագործել` Մովսես Բաղրամյա՞նը, նրանից առա՞ջ (ասենք` Գոշը), թե՞ հետո...
    ու տեսնես մենակ մեզ մոտ է՞, որ իրավունքների ու պարտականությունների ժողովածուն առաջին հերթին «սահման դնող» է համարվում ու ոչ թե «հնարավորություններ ընձեռնող»
    իսկ ի՞նչ է նշանակում «կոնստիտուցիա» բառը.
    "constitute" բառի թարգմանության տարբերակները - կազմել, հիմնել, հաստատել, հրատարակել, սահմանել, բաղադրել, նշանակել
    փաստորեն ինչ-որ մեկի համար սա որևէ բան «կազմել» ու «հիմնել» է, իսկ մեզ համար, առաջին հերթին` սահմանափակել!

    ինչևէ... շնորհավոր... պինդ ու չծռմռվող սահմաններ եմ մաղթում...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  11. #10
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սահմանադրության օր

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջայլոց ինչքան տեղյակ եմ մեր սահմանադրությունը իրավական տեսանկյունից բավականին հաջողված սահմանադրություն է... ուղակի մենք այն չենք կիրառում
    Մեր ճանապարհատրանսպորտային կանոններն էլ բավականին հաջողված են

  12. #11
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սահմանադրության օր

    Շնորհավոր, բարձր մակարդակով Սահմանադրություն ունենք, ճիշտա մեղմ ասած լավ չի գործում, հուսանք մի օր կսկի գործել, չնայած դժվար ետ օրվան հասնենք
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  13. #12
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սահմանադրության օր

    "constitute" բառի թարգմանության տարբերակները - կազմել, հիմնել, հաստատել, հրատարակել, սահմանել, բաղադրել, նշանակել
    Ձնծաղիկ ջան սահմափակելից չի սահմանելիցա Սահմանադրությունը գալիս
    սահմանումա մարդկանց իրավունքները ոչ թե սահմանափակումա
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  14. #13
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սահմանադրության օր

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր ճանապարհատրանսպորտային կանոններն էլ բավականին հաջողված են
    Մեջբերում Lady-In-Red-ի խոսքերից Նայել գրառումը
    բավականին հաջողված է, համաձայն եմ, գիտեմ նաև, որ մենք տաղանդավոր ազգ ենք, լավ սահմանադրություն ենք գրում, լավ պատմություն, բանաստեղծություններ, բայց ում է պետք մեր այդ հաջողված սահմանադրությունը, եթե ամեն քայլափոխին խախտվում են մեր սահմանադրական իրավունքները և այլն...
    Է հա իմ ասածն էլ հենց էտ էր... ի՞նչ պարտադիր էր մի հատ էլ տակից դուք նույն բանը գրեիք

  15. #14
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սահմանադրության օր

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Է հա իմ ասածն էլ հենց էտ էր... ի՞նչ պարտադիր էր մի հատ էլ տակից դուք նույն բանը գրեիք
    պօդդերժկի համար…առանձնապես ոչինչ…մեկ էլ որ սահմանադրությունը պետության կողմից չի հարգվում, իսկ երթևեկության կանոնները երկուսի կողմից էլ…կարծում եմ սա կարևոր ֆակտոր է

  16. #15
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սահմանադրության օր

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձնծաղիկ ջան սահմափակելից չի սահմանելիցա Սահմանադրությունը գալիս
    սահմանումա մարդկանց իրավունքները ոչ թե սահմանափակումա
    երևի ճիշտ ես, բայց`
    «սահմանում դնե՞լ»
    ամեն դեպքում առաջին ասոցիացիան «սահման»-ն ու «սահմանափակում»-ն են...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սահմանադրության փոփոխության հանրաքվե - 2015
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 998
    Վերջինը: 19.12.2015, 12:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •