User Tag List

Նայել հարցման արդյունքները: 2015 թ. դեկտեմբերի 6-ին նշանակված նոր Սահմանադրության հանրաքվեին

Քվեարկողներ
33. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»

    3 9.09%
  • Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»

    24 72.73%
  • Չեմ մասնակցելու

    3 9.09%
  • Իրավունք չունեմ մասնակցել

    3 9.09%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 999 հատից

Թեմա: Սահմանադրության փոփոխության հանրաքվե - 2015

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սահմանադրության փոփոխության հանրաքվե - 2015

    Երկրորդ անգամ բարեփոխում են սահմանադրությունը: Կարծում եմ՝ ինչ էլ որ լինի, սա էս պահի ամենակարևոր թեմաներից մեկն է: Բարեփոխումները մեկնաբանելու համար կոմպետենտ չեմ, բայց կարծում եմ՝ Ակումբում կլինեն կոմպետենտ մարդիկ, չքննարկե՞նք:

    1. Հանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Նման կարգով ընտրված Հանրապետության Նախագահը հնարավորություն կունենա լիարժեք կերպով ստանձնել վերկուսակցական նախագահին բնորոշ բոլոր գործառույթները։ Նրա հիմնական առաքելությունը կլինի Սահմանադրության պահպանմանը հետևելը, հակակշռող և զսպող լիազորությունների արդյունավետ գործադրումը, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա չունի ուղղակի ներգրավվածություն քաղաքական ընթացիկ խնդիրներում, վերկուսակցական է, անաչառ և կատարում է, առաջին հերթին, հաշտարարի ու միջնորդի դեր՝ ունենալով երկրի զարգացման դինամիկ հավասարակշռությունն ապահովելու կարևոր առաքելություն։ Դա համակարգային կայունության ապահովման ամենագործուն երաշխիքը կարող է դառնալ։

    2. Վարչապետը պաշտոնն ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջև: Սահմանադրական երեք մարմինների միջև իշխանությունների գործառութային բաժանումը տվյալ դեպքում կլինի առավել հստակ։ Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի՝ կառավարության նկատմամբ, իսկ Հանրապետության Նախագահը կհետևի օրենսդրի և գործադրի կողմից Սահմանադրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը։ Վերոնշյալ խնդիրների արդյունավետ լուծման համար նման համակարգը պետք է ենթադրի գործադիր իշխանության ղեկավարի համար պառլամենտական կայուն մեծամասնության առկայություն: Նման համակարգում.

    ա) կլինի միասնական գործադիր իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ, առանց դուալիստական գործադիր իշխանության վտանգի, հատկապես երկրի համար կենսական կարևորություն ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, ազգային անվտանգությունը և պաշտպանությունը,
    բ) չի կարող լինել խորհրդարանի և Հանրապետության Նախագահի միջև առճակատում, քանի որ Հանրապետության Նախագահը կլինի վերկուսակցական անաչառ արբիտր,
    գ) «պատահական» անձանց իշխանության գալու վտանգը և իշխանության գերանձնավորումը խիստ կնվազի, քանի որ վարչապետ կարող է դառնալ միայն ամենաուժեղ և հանրորեն ընդունելի քաղաքական կուսակցության ղեկավարը.
    դ) չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում՝ չունենալով համարժեք քաղաքական պատասխանատվություն խորհրդարանի առջև.
    ե) կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջև կնպաստի կոլեգիալ կառավարմանը.
    զ) կբարձրանա խորհրդարանի քաղաքական դերը՝ ինչպես օրենսդիր, այնպես էլ վերահսկողություն ունեցող մարմնի, որտեղ պետք է էականորեն ուժեղացվի ընդդիմության դերը.
    է) խորհրդարանի քաղաքական դերի բարձրացումը կնպաստի կուսակցություն- ների կողմից իրենց բուն գործառույթների իրականացմանը և երկրում աստիճանաբար երկբևեռ դասական քաղաքական համակարգի ձևավորմանը.
    ը) երկիրը կկարողանա ավելի ճկուն դիմագրավել արտաքին քաղաքական մարտահրավերներին, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ և ավելի նվազ չափով անձնավորված։
    Հայեցակարգին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
    Վերջին խմբագրող՝ Chilly: 10.04.2014, 18:05:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (10.04.2014), Vaio (10.04.2014), Տրիբուն (10.04.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդու էության փոփոխություններն ու փոփոխության հանգամանքները
    Հեղինակ՝ enna, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 10.09.2014, 21:53
  2. Սահմանադրության օր
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 05.07.2011, 15:11
  3. Monk-ը կրոն բաժնի մոդերատոր. վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 21.10.2008, 19:50
  4. Artego-ն ադմինիստրատոր. Վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 07.08.2008, 22:20
  5. ՀԱՆՐԱՔՎԵ: Շուշին համայն հայության մշակութային մայրաքաղաք
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 02.02.2007, 16:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •