Ուղությու՞ն, թե՞ ուղղություն:
Ես չգիտեմ երբվանից ու չգիտեմ ինչու՞ սկսել եմ ուղություն գրել՝ կարծելով, որ ուղի բառից ա: Էդպես ա՞![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Smokie (06.07.2015)
Արտասանութիւն փոխելը գրեթէ անկարելի է, այս պատճառով ալ պէտք չէ պահանջել, որ արեւմտահայը փոխէ իր արտասանութիւնը: Երբ օր մը կը վերամիանանք ֆիզիքապէս ու կ'ապրինք կողք-կողքի, նոր սերունդը կամաց-կամաց կը մոռնայ Քաքիկ-ը ու կ'արտասանէ Գագիկ: Մինչդեռ արեւելահայերուդ համար դժուար չէ որոշել, որ տուեալ բառին հայերէնը պիտի գործածէք, երբ այդ հայերէնը կա՛յ: Սա այնպիսի բան մըն է, որ գրեթէ ոչ մէկ ճիգ կը պահանջէ, կը բաւէ կամենալ՝ կարենալու համար: Ըստ այսմ ալ՝ հանդուրժողականութեան հարց չի դրուիր: Տեղի ունեցածը ազգային արժէքներու հանդէպ ցուցաբերուած անտարբերութիւնն է: Իսկ մեզի պէս փոքր ժողովուրդի մը թոյլատրուած չէ անտարբեր ըլլալ:
Չէ՞ք կարծեր, թէ ներդնել բայաձեւ չկայ, այլ պէտք է գրել ներդրել:
Հարգելի Գագիկ, ապրելով Հայաստանում`մենք նման սուր կարիք չենք զգում ամեն կերպ խուսափելու օտարաբանություններից և հրաժարվելու այնպիսի բառերից, ինչպիսիք են տոլերանտը, հեքիաթը, մերսին: Դրանով մեր արժանապատվությունը որևէ կերպ չի խոցվում: Հասկանում եմ, որ օտար միջավայրում հնարավոր ա նման ցավագին մոտեցում, չնայած Բեյրութում հայերը կարծես թե թույլատրված էին համարում իրար բարևել բոնժուղ-ով ու շնորհակալություն հայտնել մերսի-ով: Որևէ կերպ կասկածի տակ չեմ առնում իրենց հայ լինելը: Շատ ավելի գնահատելի ա զրույցում փոխադարձ հանդուրժողականությունը, հարգանքը, դիմացինին առանց վիրավորելու անհամաձայնություն հայտնելը. սրանք նույնիսկ ազգային պատկանելության հետ կապ չունեն, համամարդկային կարևորություն ունեն: Հայ լինելուց առաջ կարևոր ա մարդ լինել![]()
boooooooom (02.08.2015), Cassiopeia (02.08.2015), Chuk (03.08.2015), insider (03.08.2015), Moonwalker (02.08.2015), _Հրաչ_ (02.08.2015), Աթեիստ (03.08.2015), Արէա (02.08.2015), Մուշու (03.08.2015), Ներսես_AM (02.08.2015), Ուլուանա (02.08.2015), Ռուֆուս (02.08.2015)
Ուզում եմ հարցնել, վաղու՞ց ա էս նորաձևությունը, որ խոսելիս, երգելիս շեշտը որտեղ հասնի դնում են ... ոնց որ նոր բառ դառնա։ էն օրը լսեցի, որ աղջիկս (3,5տ.) էլ ա սկսել որոշ բառեր նման ձևով շեշտել ... Է դիտողություն անում էս, հա ... ասում ա հեռուստացույցով եմ լսել )
The Truth Is Out There
<<Դույզն ինչ բավարար>> արտահայտությունը որևէ իմաստ ունի՞:Օրինակ՝կարելի՞ է ասել դույզն ինչ բավարար գիտելիքներ:
Եսիմ, մեծ ցանկության դեպքում իմ կարծիքով կարելի ա օգտագործել «ինչ-որ չափով բավարար է» իմաստով, կամ ոնց-որ ասես ձգտում ա բավարարին, բայց դե հաստատ ընդունված ու տարածված արտահայտություն չի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ