Ես «միջի» կգրեի:
Բայց չգիտեմ, որ աչքս «մեջի» տեսներ, որպես սխալ կընկալեր, թե չէ:
Համենայդեպս, կարծում եմ, շատ մարդիկ «միջի» ձևն ավելի նախընտրելի կհամարեն՝ որպես ե-ի հնչյունափոխության սովորական դեպք:
Հրաչ Մարտիրոսյանի պատասխանը․
մեջի կամ միջի` երկուսն էլ նորմալ են, զուգաձևություն է: ՄԻՋԻ տարբերակը հնից է գալիս. գրաբարում եղել է ՄԷՋ, ուստի անշեշտ դիրքում է > ի հնչյունափոխություն է կատարվել: Ու այդ ձևը մինչև հիմա էլ կենդանի է: Բայց դրա կողքին նոր լեզվում համաբանությամբ (analogy) առաջացել է նաև ՄԵՋԻ տարբերակը:
Ակադեմիական ԺՀԼԲԲ-ն երկուսն էլ տալիս է, որպես երկձևություն. տես այստեղ.
http://nayiri.com/imagedDictionaryBr...B4%D5%A5%D5%BB
Բայց կոնկրետ ես մի փոքր նախապատվություն կտայի ՄԻՋԻ տարբերակին:
I may be paranoid but no android!
Ոնց-որ թե մեծ մասի համար ավելի ընդունելի ա, ավելի մոտ ա «միջի» տարբերակը ու երևի տենց էլ կգրեմ: Բայց ախր կոնկրետ ինձ «մեջի»-ն ա դուր գալիս, իսկ խոսքն իմ գրքի վերնագրի մասին ա
Չիդեմ ինչ անել, վերջնական չեմ կողմնորոշվում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Գիր/Ղուշ արա ։))
I may be paranoid but no android!
Chuk (19.02.2014)
Արտ, ոնց քեզ դուր ա գալիս, նենց էլ արա, ես Մեջի կգրեի, որովհետև լոռեցի եմ, լոռվա բարբառում շեշտում են նախավերջին վանկը, ուստի հնչյունափոխությունն անհնար աՈւ եթե էդ բառի դեպքում երկուսն էլ ճիշտ ա, ընտրում եմ ինձ հարազատ տարբերակը: Նույնը տնից-տանից զուգաձևության մեջ, ով ինչ ուզում ա ասի, ինձ ավելի դուր ա գալիս տանիցը:
Chuk (19.02.2014)
Ուզում եմ տենց անել, Շին, մտահոգությունս ուրիշ ա: Փաստորեն շատերը չգիտեն, որ երկու ձևն էլ կա, ճիշտ ա: Ընդ որում շատ գրագետ մարդիկ չգիտեն: Կարծում են, որ «միջի»-ն ճիշտ ա, «մեջի»-ն սխալ: Ու հիմա մտածում եմ, որ եթե գրեմ «մեջի», տեսնողը հենց մենակ վերնագրից կարող ա եզրակացնի, որ անգրագետ գիրք ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վերջերս նկատել եմ, որ շատ տարածված է «տոլերանտ» բառի սխալ գրությունը՝ տոլեռանդ, ըստ երևույթին՝ «մոլեռանդ» բառի համանմանությամբ։ «Տոլերանտն», ի տարբերություն «մոլեռանդի», հայերեն բառ չէ, օտարաբանություն է, հետևաբար որևէ կապ չունի «եռանդ» հայերեն բառի հետ։
Աթեիստ (19.05.2014)
Աթեիստ (19.05.2014)
Ի դեպ, համոզվելու համար մի հատ որոնի «տոլեռանդ», կտեսնես։
ՄեռաԲայց սենց լուրջ տեքստերում ավելի խնդալու ա, քան երբ հատուկ են անում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ