Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Վերջին խմբագրող՝ Փոքրիկ շրջմոլիկ: 02.04.2016, 13:33:
Sambitbaba (02.04.2016)
Իսկ հյուսվածաբանական թե հյուսվածքաբանական ?
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Փոքրիկ շրջմոլիկ (02.04.2016)
Ժող, scrapbook(ing)–ը ո՞նց կթարգմանեք հայերեն։ Քանի որ երևույթը՝ որպես այդպիսին, հայկական իրականության մեջ չկա կամ առնվազն մինչև վերջերս չի եղել, ենթարում եմ, որ հայերեն համարժեք էլ դժվար թե ունենա, բայց հետաքրքիր կլիներ լսել թարգմանության տարբերակներ։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.05.2016, 00:13:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մարտնչող անգրագիտություն շարքից ․․․ А1+ից, Արման Նավասարդյանի հետ հարցրազրույցից։
Հույս ունեմ А1+ի անգրագետներն են սենց գրել, ու ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կաննիբալիզմին հաննիբալիզմ չի ասում։«Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ, իջել է հաննիբալիզմի։ Խնդիր է դրված ոչնչացնել Ղարաբաղի, ինչու ոչ՝ նաև Հայաստանի հայությանը»,-շեշտեց նա։ (Արման Նավասարդյանը)
Ռուֆուս (02.05.2016)
Նավասարդյանը տենց սխալ չէր անի, 59 վայրկյանից՝ https://youtu.be/4YLRCkUooGU?t=59
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տրիբուն (02.05.2016)
Ան, ահագին մտածեցի-մտածեցի, մի քանի տարբերակ մտքովս անցավ: Scrapbook-ին հիշեցնող ամենամոտ հայկական իրողությունը հուշատետրն ա, բայց եթե հուշատետր ես ասում, միանգամից հայ թինեյջերի դեբիլ հարցերով ու փայլփլուն տիպերով տետր ես պատկերացնում:
Մի այլ տարբերակ ուղղակի ալբոմ ասելն ա: Ի վերջո, scrapbook-ն ալբոմի տեսակ ա: Մի երրորդ տարբերակ էլ հորինեցի. ձեռագիրք:
Ուլուանա (03.05.2016)
Ինձ թվում ա հուշատետրն ավելի լավն ա։
Ինձ էդ scrapbook-երի նկարներն ավեի շատ հիշեցրեց թինեյջերներին, քան հուշատետր բառը ։)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Հա, ճիշտ ա. հուշատետրն, ըստ էության, հենց scrapbook–ի տեսակ ա, էլի։ Ո՞նց մտքովս չէր անցել։ Ի դեպ, նոր հիշեցի, որ էն baby memory book–երը, որ արտասահմանում տարածված են, ու էլի scrapbook–ի մասնավոր դրսևորում են, վերջերս Հայաստանում էլ են արդեն մոդա ընկել, ու դրանք հայերեն հուշագիրք են կոչվում։ Նենց որ երևի «հուշագիրք», «հուշատետր» բառերը երկուսն էլ կարելի ա ընդունել որպես scrapbook–ի հայերեն համարժեք։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
հայերենում կա՞ այնպիսի բառ, որտեղ նախածանցը հնչյունափոխվումա..
Վերջին խմբագրող՝ Մար.: 21.05.2016, 22:19:
Երբ որ նշան են բռնել թիկունքիդ, քո զգաստությունն էլ իմաստ չունի…
Ռասիզմը մեկ ս–ով է գրվում։
Էնքան տարածվախ սխալ է, շատ–շատերի գրավոր խոսքում եմ հանդիպել, էդ թվում և բավական գրագետ մարդկանց։ Էսօր էլ Ակումբի պատմվածքներից մեկում հանդիպեցի, ուղղակի հաշվի առնելով, որ շատ–շատերն են նույն սխալն անում, որոշեցի էստեղ գրել, գուցե ավելի շատ մարդիկ կարդան։
Ենթադրում եմ, որ շփոթմունքի պատճառը «մասսա» (mass) բառն է, դրա համանմանությամբ «ռասան» (race) էլ են սխալմամբ երկու ս–ով գրում։
մասսա – մասսայական
ռասա – ռասայական
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Mr. Annoying (06.06.2016), Լեո (06.06.2016)
ժող․,հպարտանում էր իր դուստրերո՞վ,թե՞ դստրերով։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ