User Tag List

Էջ 141 152-ից ԱռաջինԱռաջին ... 4191131137138139140141142143144145151 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,101 համարից մինչև 2,115 համարի արդյունքները՝ ընդհանուր 2278 հատից

Թեմա: Զանազան լեզվական հարցեր

  1. #2101
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ գրենք թույլատու, ոչ թե կհայանանք, այլ ճիշտ հակառակը՝ կդադարենք իրար հասկանալ
    Լսեք, տոլերանտը` հանդուրժողը չի՞: Թե՞ ես արդեն խելքս լրիվ եմ գցել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (26.08.2015)

  3. #2102
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Լսեք, տոլերանտը` հանդուրժողը չի՞: Թե՞ ես արդեն խելքս լրիվ եմ գցել...
    Հա, հանդուրժողն ա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (26.08.2015)

  5. #2103
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Լսեք, տոլերանտը` հանդուրժողը չի՞: Թե՞ ես արդեն խելքս լրիվ եմ գցել...
    Այո, ասում են, որ թույլատուն հանդուրժողն է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (26.08.2015)

  7. #2104
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աղջկաս տնայինից հարց՝ զանգի ձայնը՝զնգոց, դռան ձայնը՝ ճռռոց կամ չխկոց, ջրվեժի ձայնը՝ ???
    Կարճ
    Կոնկրետ

  8. #2105
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղջկաս տնայինից հարց՝ զանգի ձայնը՝զնգոց, դռան ձայնը՝ ճռռոց կամ չխկոց, ջրվեժի ձայնը՝ ???
    կարծում եմ՝ խշշոց։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (03.09.2015)

  10. #2106
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    կարծում եմ՝ խշշոց։
    Իսկ վշշո՞ց
    Կարճ
    Կոնկրետ

  11. #2107
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ գրենք թույլատու, ոչ թե կհայանանք, այլ ճիշտ հակառակը՝ կդադարենք իրար հասկանալ
    Ինչո՞ւ, բառս ճիշդ գործածելը կը դադրեցնէ՞ մեզ զիրար հասկնալէ: Եւ բառս «թոյլատու» է, այսպէս ալ գրած է Ակադեմիայի քառահատոր բառարանը:
    Այլ հարցում մը. կարո՞ղ է մէկը ըսել, թէ արդեօք Հեղնար աղբիւրը կը մնա՞յ Գիւմրիի մէջ կամ այլ տեղ մը, թէ՞ անհետացած է:

  12. #2108
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչո՞ւ, բառս ճիշդ գործածելը կը դադրեցնէ՞ մեզ զիրար հասկնալէ: Եւ բառս «թոյլատու» է, այսպէս ալ գրած է Ակադեմիայի քառահատոր բառարանը:
    Էնպես է ստացվել, որ հանրությունը խոսում է ոչ թե ակադեմիական բառարանով, այլ իր լեզվով, իսկ ակադեմիական բառարանները կառուցվում են հանրության խոսքի վրա ու ներառում բոլոր շերտերի օգտագործած խոսքերը, անկախ նրանից, թե քանի տոկոսն է դա կիրառում: «Թույլատու» բառը, թույլ տվեք ենթադրել, որ ծանոթ չէ հանրության 99 և ավելի տոկոսին, հետևաբար լսելով չեն հասկանալու, թե ինչի մասին է խոսքը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (21.09.2015), Հայկօ (21.09.2015), Ուլուանա (21.09.2015)

  14. #2109
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնպես է ստացվել, որ հանրությունը խոսում է ոչ թե ակադեմիական բառարանով, այլ իր լեզվով, իսկ ակադեմիական բառարանները կառուցվում են հանրության խոսքի վրա ու ներառում բոլոր շերտերի օգտագործած խոսքերը, անկախ նրանից, թե քանի տոկոսն է դա կիրառում: «Թույլատու» բառը, թույլ տվեք ենթադրել, որ ծանոթ չէ հանրության 99 և ավելի տոկոսին, հետևաբար լսելով չեն հասկանալու, թե ինչի մասին է խոսքը:
    Շատ ու շատ կը զարմացնէ զիս նման իրողութիւն մը:
    Ձեր հանրութեան 99 տոկոսը չհասկնա՜՜՜յ այսքան պարզ բառ մը:
    Յետին սփիւռքահայը գիտէ, թէ ի՛նչ կը նշանակէ «թոյլատու»:
    Կը խնդրեմ որ պատասխանէք հարցումիս մնացեալ մասին եւս՝ ի՞նչ եղաւ Հեղնար աղբիւրը Գիւմրիի մէջ, կը մնա՞յ ան տակաւին, կը գործէ՞:
    Շնորհակալութիւն:

  15. #2110
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ ու շատ կը զարմացնէ զիս նման իրողութիւն մը:
    Ձեր հանրութեան 99 տոկոսը չհասկնա՜՜՜յ այսքան պարզ բառ մը:
    Յետին սփիւռքահայը գիտէ, թէ ի՛նչ կը նշանակէ «թոյլատու»:
    Կը խնդրեմ որ պատասխանէք հարցումիս մնացեալ մասին եւս՝ ի՞նչ եղաւ Հեղնար աղբիւրը Գիւմրիի մէջ, կը մնա՞յ ան տակաւին, կը գործէ՞:
    Շնորհակալութիւն:
    Շատ ու շատ սփյուռքահայեր սկի հայերեն չգիտեն Էլ չեմ խոսում, որ ՀՀ բնակչության մեծ մասն արևելահայերեն է խոսում, ու պարտավոր չէ իմանալ արևմտահայերենում նոր մուտք գործած բառերը:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (26.09.2015), Աթեիստ (25.09.2015), Ուլուանա (25.09.2015)

  17. #2111
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    Յետին սփիւռքահայը գիտէ, թէ ի՛նչ կը նշանակէ «թոյլատու»:
    Նոր ձեռի հետ սփյուռքահայ գործընկերոջս հարցրի «Դու թույլատու՞ ես», աչքերը կլորացրած հարցրեց «էդ ի՞նչ ա»

    Հարցրի, «իսկ տոլերա՞նտ ես», ասեց «հա, մենակ չասես, որ նույն բանն ա»:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #2112
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ ու շատ սփյուռքահայեր սկի հայերեն չգիտեն Էլ չեմ խոսում, որ ՀՀ բնակչության մեծ մասն արևելահայերեն է խոսում, ու պարտավոր չէ իմանալ արևմտահայերենում նոր մուտք գործած բառերը:
    «Թոյլատու» բառը արեւմտահայերէն չէ, այլ ՀԱՅԵՐԷՆ է եւ ան արեւելահայ ԲՈԼՈՐ բառարաններու մէջ գոյութիւն ունի...Ռաֆֆիի օրերէն սկսեալ:
    Շնորհակալութիւն սրտցաւութեանդ համար:

  19. #2113
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    «Թոյլատու» բառը արեւմտահայերէն չէ, այլ ՀԱՅԵՐԷՆ է եւ ան արեւելահայ ԲՈԼՈՐ բառարաններու մէջ գոյութիւն ունի...Ռաֆֆիի օրերէն սկսեալ:
    Շնորհակալութիւն սրտցաւութեանդ համար:
    Բառարաններում գոյություն ունեցող բառը չի նշանակում, որ պետք ա արհեստականորեն շրջանառության մեջ դնել (բայց բառարաններում լինելու փաստի վրա էլ վստահ չեմ, քանի որ էդպես վստահորեն պնդում եք, որ ԲՈԼՈՐ բառարանների մեջ կա): Ու ընդհանրապես, Ռաֆֆի չէ, Րաֆֆի

  20. #2114
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բառարաններում գոյություն ունեցող բառը չի նշանակում, որ պետք ա արհեստականորեն շրջանառության մեջ դնել (բայց բառարաններում լինելու փաստի վրա էլ վստահ չեմ, քանի որ էդպես վստահորեն պնդում եք, որ ԲՈԼՈՐ բառարանների մեջ կա): Ու ընդհանրապես, Ռաֆֆի չէ, Րաֆֆի
    Կրնաք Ձեր անունին պէս վստահ ըլլալ, որ ես շատ լաւ գիտէի, թէ հայ մեծ վիպասանը իր անունը գրած է Րաֆֆի՝ Ր-ով: Բայց ահա չեմ ուզեր ընդունիլ, որ հայերէն յատուկ անուն մը սկսի Ր-ով, սա կը հակասէ հայերէնի ուղղագրական սեպուհ սկզբունքներուն: Պէտք չէ մոռնալ, որ Ռաֆֆին շատ համեստ կրթութիւն ունէր, եւ իր ուշադրութենէն կամ գիտութենէն կրնար խուսափիլ ուղղագրական այս տարրական կանոնը: Ցաւալի է, սակայն մինչեւ հիմա ալ կան սփիւռքահայ կիսագրագէտ գրողներ, որոնք յատուկ անունները կը տառադարձեն Ր-ով՝ Րընէ, Րահման, Րուտոլֆ ու էլի ուրիշներ. շատ պարզ է, որ այսպէս գրողներն ալ սկսած են մոռնալ հայերէնը, վաղը պիտի մոռնան իրենց հայութիւնն ալ:
    Կը նկատեմ, միւս կողմէ, որ վերապահութեամբ կ'ընդունիք «թոյլատու» (Ձեր թերի ուղղագրութեամբ՝ «թույլատու») բառին գոյութիւնը. կը յանձնարարեմ, որ բանաք Էդուարդ Աղայեանի երկհատոր կոթողական բառարանը, այնտեղ պիտի գտնէք «թույլատու» եւ այս հիմքով կազմուած բազմաթիւ ուրիշ բարդ ու ածանցաւոր բառեր եւ հաւանաբար պիտի համոզուիք, որ «թոյլատու»-ն արեւմտահայերէն նորամուտ բառ չէ: Ես, իբրեւ տարագիր սփիւռքահայ, խորապէս կը զարմանամ միայն, որ քիչ թէ շատ զարգացած արեւելահայ մը կամ որեւէ հայ ընդհանրապէս չճանչնայ այս բառը, որ այնքան սովորական է, եւ նուաստ մուրացկանի պէս երթայ ափ առնէ եւրոպական «տոլերանտ» բառի դուռը: Նման կացութիւն մը չի՞ վիրաւորեր Ձեր ազգային արժանապատւութիւնը:
    Արեւելահայերդ ընդհանրապէս չէք հասկնար, չէք ըմբռներ, թէ որքա՜ն կը խոցէք սփիւռքահայերս Ձեր անհարկի ու ստրկական փոխառութիւններով. չէք ըսեր վիժում, կ'ըսէք աբորտ, չէք ըսեր փտածութիւն, կ'ըսէք կոռուպցիա, չէք ըսեր պատկեր կամ կերպար, այլ կ'ըսէք իմիջ, չէք ըսեր եղանակ, այլ կ'ըէք սեզոն, այլեւ կ'ըսէք՝ օբյեկտիւ, սուբյեկտիւ, լեգիդիմ, բանկ-բանկիր եւ այսպէս տասնեակներով, հարիւրաւորներով, հազարաւորներով աղբակոյտեր, որոնք կը փճացնեն մեր համազգային ու հասարակաց գանձը՝ հայերէնը: Ինչո՞ւ այս անմիտ լեզուագարութիւնը, դուք ըսէք՝ լեզուասպանութիւնը, որ տեղի կ'ունենայ ո՛չ թէ թուրքի, այլ հայու կամքով ու հայու բերնով:
    Վերջերս կը խօսէի արեւելահայու մը հետ ու անոր կ'առաջարկէի «դրամատուն» եզրը «բանկ»-ի փոխարէն:
    - Ախր, էդ ո՞նց կը լինի, բանկ-ը դրամի տո՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ւն ա՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞...:
    Ինչո՞ւ չէ, եթէ տունը առնենք իր լայն իմաստով իբրեւ հաստատութիւն, ապա ան դրամային գործառնութեանց հաստատութիւն մըն է: Ասկէ աւելի արտայայտիչ ու կիրթ եզր ո՞ր լեզուն ունի:
    Իսկ ի՞նչ կը նշանակէ «բանկ», հարցուցա՞ծ էք երբեւէ զայն գործածելէ առաջ. սա պարզապէս կը նշանակէ «սեղան» (banco, banque, bank): Եւ ահա ոչ մէկ ատեն ոչ մէկ իտալացի հարց չէ տուած, թէ ինչո՞ւ այդ հաստատութիւնը պէտք է «սեղան» կոչել: Անշուշտ այդ հարցը չի տար թութակաբար եւ երկիւղածօրէն «բանկ» ըսող արեւելահայը եւս: Իսկ «բանկիր» կը նշանակէ «սեղանաւոր», այսինքն՝ սեղան ունեցող. սեղան կրող, իր հետը սեղան պտտցնող: Չհարցնե՞նք, թէ ինչպէ՞ս կարելի է Արեւմուտքը խորհրդանշող այդ պատկառելի մեծահարուստը սեղանաւոր կամ սեղանակիր կոչել: Բայց այս այսպէս է:
    Ահա թէ որքա՜՜՜ն անհեթեթութիւններ կան այդ օտար լեզուներու մէջ, որոնք սակայն միւռոնի անուշութեամբ կուլ կը տրուին արեւելահայ խաթարուած ճաշակներու եւ քիմքերու կողմէ, վասնզի՝ օտար է, ուրեմն՝ լաւ է (լաւ ա՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜):
    Ձեր այս մտայնութիւնը անշեղօրէն կ'առաջնորդէ երկու բանի՝ հայրենասպանութեան եւ լեզուասպանութեան: Եւ ամէն ջանք ի գործ դրած էք արդէն՝ հոն հասնելու համար:

  21. #2115
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ ցանկանա ավելի համարժեք կոպիտ կամ վիրավորական պատասխան գրել, երևի դա իմ փոխարեն կանեն մյուսները, բայց Եղիայեան ջան, դու, մեր ուղղագրությունը թերի համարելով, մեր ճաշակները խաթարված անվանելու ու մյուս «գեղարվեստական» որակներդ տալու արդյունքում հոգեկան բավարարվածություն ստանո՞ւմ ես։ Եթե իմանամ, որ դրա համար ես այսպես կատաղած ընկել ջաններիս, դեռ մի տեղ կհասկանամ, բայց՝ մի տեղ։
    Բայց եթե դա անում ես՝ ապացուցելու համար, որ մենք այս կարգավիճակով իրավունք չունենք հայ կոչվելու կամ ավելի պակաս հայրենասեր ենք, ուրեմն կառաջարկեմ քեզ պես բոլոր հայրենասերներին հավաքես, գաս այստեղ ապրես, ավելի լավ Հայաստան կառուցես, լեզվի որակն էլ բարձր պահես, մենք էլ, որպես վատ հայ, կգանք, հայրենիքից դուրս կապրենք։
    Խոսակցականիս համար էլ՝ ներող, քեզ պես դասական հայերենին չեմ տիրապետում։

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (29.09.2015), Վահե-91 (27.09.2015)

Էջ 141 152-ից ԱռաջինԱռաջին ... 4191131137138139140141142143144145151 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  2. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24
  3. Էլեկտրոնային Բառարաններ (լեզվական, ուղղագրական, հոմանիշների)
    Հեղինակ՝ NetX, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 35
    Վերջինը: 03.04.2010, 20:33
  4. Հայաստանը լեզվական քաղաքականություն ունի՞
    Հեղինակ՝ Anushiki, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.02.2009, 17:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •