User Tag List

Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 91 հատից

Թեմա: Մեդիտացիա

  1. #46
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Զաքար ջան, համաձայն չեմ մեդիտացիայի մասին պատկերացմանդ հետ:
    Մեդիտացիան կրոի հետ ոչ մի կապ չունի: Ուղղակի, քանի որ ներմուծվել է արևելքից, շատերն ունեն այն սխալ կարծիքը, որ դա բուդդիզմից է գալիս:
    Մեդիտացիայի համար գոյություն չունի որոշակի դիրք, որոշակի հատուկ, գաղտնի բառեր, հագուստ, բյուրեղյա գնդեր/գանգեր և այլ ատրիբուտներ: Մեդիտացիա կարելի է անել ցանկացած ժամանակ. զբոսնելիս, աման լվանալիս, մեքենա վարելիս(բայց զգույշ), ատամնաբույժի կաբինետում` որտեղ և ինչ կերպ կուզես: Ոմանք նույնիսկ առաջարկում են զբաղվել ինչ-որ բանով:
    Ինչ էլ որ ընտրես անել, դա պետք է ծառայի մի բանի միայն. կտրել քեզ քո մտքերից, պրոբլեներից, այլ կերպ ասած` մաքրել ուղեղդ մտքերից:
    Սամ ջան գիտեմ, որ կա կրոնական մեդիտացիա, որը չեմ ընդունում (Բուդդիզմ) , իսկ այս գրառումդ ուրիշ պատկեր տվեց մեդիտացիայի մասին, կուզեմ մանրամասնես թե ինչպես է նման մեդիտացիայով մարդը կարողանում անջատվել մտքերից ու անջատվելով մտքերից ինչին է կապվում?

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գորտուկ (12.06.2014)

  3. #47
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե իրոք լարվածությունը թուլացնում է, սրտխփոցից ազատում է, անհանգստացնող կպչուն մտքերից մի պահ կտրում է, կուզեի փորձել:
    Ու քանի որ գաղափար չունեմ, թե դա ինչպես ա կատարվում, եթե ժամանակ ունեք, խնդրում եմ ասեք էտ մեդիտացիան ոնց են անում էլի: Այսինքն, մանրամասն, քայլերի հերթական հաջորդականությունը: Ի՞նչ դիրքով, փակ, թե՞ բաց աչքերով, և այլն սենց բաներ ... Երևի իմ պես շատերը չեն պատկերացնում բուն պրոցեսը:

    Հ.Գ. Հարցս լրիվ լուրջ եմ տալիս, հոգեբույժի մոտ էլ, խնդրում եմ, չուղարկել

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (11.06.2014), Զաքար (11.06.2014)

  5. #48
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    կարդում եմ ձեր գիտական գովասանքները մեդիտացիայի մասին ու ցանկություն է առաջանում մոտս յոգայով զբաղվելու
    Յոգան կարող է ընդամենն օգնել մի փոքր մեդիտացիայով զբաղվելու համար:
    Բայց կարող է նաև չօգնել, ինչն էլ հենց խոստովանեց ձեզ յոգայով զբաղվող Բյուրը:
    Միևնույն ժամանակ, չի նշանակում նաև, թե յոգայով չզբաղվողը պետք է չհամարձակվի անգամ մտածել մեդիտացիայի մասին:
    Եվ այն հանգամանքն էլ, Զաքար ջան, որ ասում ես, որ սև բիբարն էլ է օգնում անքնությանը, նույնպես կարելի է օգտագործել որպես յոգային փոխարնող մի բան, ինչպես նաև ցանկացած այլ բան, ինչը կօգնի քեզ... եկ այս անգամ էլ ասենք. վերացականանալ կամ նման ինչ բառ կուզեք, միայն թե ոչ` կենտրոնանալ:
    Ինձ, օրինակ, շատ է օգնում առավոտյան, բաղնիքում մի քանի րոպե ցնցուղի տակ կանգնելը: անջատում է ամեն ինչից:
    Կամ, եթե տանը կա զանգով ժամացույց (այն հին պատի, կամ հատակին դրվողներից), կարելի է սովորել մեդիտացիայի մեջ մտնել կոնկրետ ինչ-որ ժամերի, երբ ժամացույցը հաշվում է ժամանակը; Կամ, ասենք, ոնց որ ինքդ քեզ հիպնոս անես. նախապես որոշում ես, որ, օրինակ, բարձր հաշվում ես մինչև հինգը (կամ քսանհինգը, կամ մի որևէ այլ թիվ` սկսնակին երևի ավելի լավ է սկսել մեծ թվերից, հետո փոքրացնել) և մտնում մեդիտացիայի մեջ: Մի խոսքով, եթե հենց այնպես չի ստացվում, անհրաժեշտ է մի որևէ հենակետ, և քանի որ մենք բոլորս տարբեր ենք, ուրեմն հենակետերն էլ կարող են շատ ու շատ տարբեր լինել: Եվ այդ է պատճառը, որ ավելի լավ է, ամեն մեկն իրենը փնտրի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գորտուկ (12.06.2014)

  7. #49
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան հայերենում медитация բառը բուն թարգմանությամբ նշանակում է խոհ, որի հոմանիշներն են ` մտածմունք, մտածություն, մտածողություն, խորհրդածություն, միտք, խոկմունք, խորհուրդ, մտորում: Ըստ ինձ ոչ թե մեդիտացիա բառին այլ հասկացությանն ավելի համարժեք է մտածություն բառը քանի,որ սա ուղղիղ կապի մեջ է կշռադատություն բառի հետ, իսկ մեդիտացիան ինքնին կշռադատություն է:
    Բայց սովորաբար մեդիտացիա հոգեվիճակը կոչում են Մտասուզում բառով:
    Այս թվարկածներից ինձ ընդունելի են միայն. խորդրդածությունը, խոկմունքը և խորհուրդը: Պատճառը. ինչպես արդեն ասացի, մեդիտատիվ վիճակը համարում եմ մտքից դուրս վիճակ: Եթե զբաղված ես միտքդ կենտրոնացնելով, այդ վիճակդ կարող ես անվանել ամեն ինչ, բայց ոչ մեդիտացիա: Մեդիտացիան բացարձակ դատարկությունն է. դատարկ մտքերից, կրքերից, ցանկություններից, ամեն ինչից, բայց առաջին հերթին` մըտ-քե-րից:

    Սա նշանակում է, Զաքար ջան, որ դու ինձ համոզեցիր, որ իմ առաջարկած բառը` խորհրդածում, - ճիշտ ընտրություն է, և առայժմ ես կմնան այս կարծիքին, մինչև մեկնումեկը համոզի փոխել կարծիքս: Ուրեմն, այս պահից սկսած կօգտագործեմ "խորհրդածում" բառը, - թե կուզեք, միացեք...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #50
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Յոգան կարող է ընդամենն օգնել մի փոքր մեդիտացիայով զբաղվելու համար:
    Բայց կարող է նաև չօգնել, ինչն էլ հենց խոստովանեց ձեզ յոգայով զբաղվող Բյուրը:
    Միևնույն ժամանակ, չի նշանակում նաև, թե յոգայով չզբաղվողը պետք է չհամարձակվի անգամ մտածել մեդիտացիայի մասին:
    Եվ այն հանգամանքն էլ, Զաքար ջան, որ ասում ես, որ սև բիբարն էլ է օգնում անքնությանը, նույնպես կարելի է օգտագործել որպես յոգային փոխարնող մի բան, ինչպես նաև ցանկացած այլ բան, ինչը կօգնի քեզ... եկ այս անգամ էլ ասենք. վերացականանալ կամ նման ինչ բառ կուզեք, միայն թե ոչ` կենտրոնանալ:
    Ինձ, օրինակ, շատ է օգնում առավոտյան, բաղնիքում մի քանի րոպե ցնցուղի տակ կանգնելը: անջատում է ամեն ինչից:
    Կամ, եթե տանը կա զանգով ժամացույց (այն հին պատի, կամ հատակին դրվողներից), կարելի է սովորել մեդիտացիայի մեջ մտնել կոնկրետ ինչ-որ ժամերի, երբ ժամացույցը հաշվում է ժամանակը; Կամ, ասենք, ոնց որ ինքդ քեզ հիպնոս անես. նախապես որոշում ես, որ, օրինակ, բարձր հաշվում ես մինչև հինգը (կամ քսանհինգը, կամ մի որևէ այլ թիվ` սկսնակին երևի ավելի լավ է սկսել մեծ թվերից, հետո փոքրացնել) և մտնում մեդիտացիայի մեջ: Մի խոսքով, եթե հենց այնպես չի ստացվում, անհրաժեշտ է մի որևէ հենակետ, և քանի որ մենք բոլորս տարբեր ենք, ուրեմն հենակետերն էլ կարող են շատ ու շատ տարբեր լինել: Եվ այդ է պատճառը, որ ավելի լավ է, ամեն մեկն իրենը փնտրի:
    Սամ ջան երբ սկսում ես մարդուն խոսացնել նա ոչ միայն քեզ իր մասին է պատմում ու ցույց տալիս իր վստահությունն իմացածի շուրջ այլ նաև դա իր համար կրկնություն է (փարվում է գիտության մորը)
    Իրականում մեդիտացիան իրոք, որ առաջացել է իմաստուններից և պակաս իմաստություն չի կրում իր մեջ ինչպես աղոթքը:
    Ինչևիցե ես մեդիտացիայի ամենա ճշգրիտ տեղեկությունը սա եմ համարում, որն իր մեջ կրում է այստեղի բոլոր մեկնաբանությունների էությունը

    Մեդիտացիան ուշադրության կենտրոնացման լավագույն միջոցն է: Օրվա ընթացքում մեր ուղեղում կարծես միշտ քաոս է: Ուղեղ են ներթափանցում տարաբնույթ, բազմաթիվ մտքեր, իսկ մեդիտացիան մաքրում է միտքը, կենտրոնացնում ուշադրությունը, ներսի և դրսի միջև ստեղծում է ներդաշնակություն: Մեդիտացիայի համար պարտադիր չէ լոտոսի դիրք ընդունել, այլ պետք է լինել հարմար դիրքում: Օրինակ մեդիտացիա է, երբ դուք աչքերը փակ հետևում եք ձեր շնչառությանը ` ներշնչելուն և արտաշնչելուն, որը գնալով ավելի հանգիստ ու խորն է դառնում: Կամ կարող եք հետևել ժամացույցի վարկյանաչափին: Կարևորը, որ չպետք է թողնել միտքը թռչի, ետ բերեք ու շարունակեք կենտրոնանալ : Չպետք է թռչել ամպերով, այլ այս պահին լինել այստեղ, որպեսզի լսելի լինի ձեր սրտի ձայնը/ինտուիցիան, ներքին ձայնը: Մեդիտացիան տալիս է մարդուն ներքին հանգստություն, իմաստություն, խաղամոլություն: Մեդիտացիայով անցիալի համարյա բոլոր իմաստունները կարողացել են հանգստացնել մտքերը և ներդաշնակության մեջ մտնել բնության հետ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (15.06.2014)

  10. #51
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց համաձայն չե՞ս, որ ավելի լավ է կիսատ թեզդ խաղաղության մեջ գրես:
    Սամ, բա էդ եմ էսքան ասում:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (11.06.2014), Գորտուկ (12.06.2014)

  12. #52
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ, օրինակ, շատ է օգնում առավոտյան, բաղնիքում մի քանի րոպե ցնցուղի տակ կանգնելը: անջատում է ամեն ինչից:
    Կամ, եթե տանը կա զանգով ժամացույց (այն հին պատի, կամ հատակին դրվողներից), կարելի է սովորել մեդիտացիայի մեջ մտնել կոնկրետ ինչ-որ ժամերի, երբ ժամացույցը հաշվում է ժամանակը; Կամ, ասենք, ոնց որ ինքդ քեզ հիպնոս անես. նախապես որոշում ես, որ, օրինակ, բարձր հաշվում ես մինչև հինգը (կամ քսանհինգը, կամ մի որևէ այլ թիվ` սկսնակին երևի ավելի լավ է սկսել մեծ թվերից, հետո փոքրացնել) և մտնում մեդիտացիայի մեջ: Մի խոսքով, եթե հենց այնպես չի ստացվում, անհրաժեշտ է մի որևէ հենակետ, և քանի որ մենք բոլորս տարբեր ենք, ուրեմն հենակետերն էլ կարող են շատ ու շատ տարբեր լինել: Եվ այդ է պատճառը, որ ավելի լավ է, ամեն մեկն իրենը փնտրի: :
    Օրինակ ինձ ուժգին տագնապների դեպքում միայն օգնում է արևամուտը և արևածագը երբ սկսում են արևի շողերը վազել երկրի մակերևույթով մեկ, երբ արևը երկնքին դարձնում է գեղեցիկ ճարտարապետություն նայելով ես նրան կտրվում եմ ամենից ու ամեն ինչից մտնելով այդ մեդիտատիվ խաղաղության մեջ, ես միայն այս երկու դեպքերում եմ կարողանում զգալ մեդիտատիվ խաղաղությունը, Սամ անգամ քնիս մեջ եմ մի անգամել մեդետիվ վիճակում հայտնվել, ու մինչև այսօր մեկնաբանող չեմ կարողանում գտնել, որպեսզի հասկանամ թե այդ ինչպես եղավ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (15.06.2014)

  14. #53
    Մշտական անդամ melancholia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.08.2011
    Հասցե
    հոգի
    Գրառումներ
    214
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինձ շատ օգնում է մեդիտացիոն հանգստի հասնել նմանատիպ մանտրան,,,,,սկսում եմ երևակայության մեջ ճախրել
    Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (11.06.2014)

  16. #54
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում insider-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե իրոք լարվածությունը թուլացնում է, սրտխփոցից ազատում է, անհանգստացնող կպչուն մտքերից մի պահ կտրում է, կուզեի փորձել:
    Ու քանի որ գաղափար չունեմ, թե դա ինչպես ա կատարվում, եթե ժամանակ ունեք, խնդրում եմ ասեք էտ մեդիտացիան ոնց են անում էլի: Այսինքն, մանրամասն, քայլերի հերթական հաջորդականությունը: Ի՞նչ դիրքով, փակ, թե՞ բաց աչքերով, և այլն սենց բաներ ... Երևի իմ պես շատերը չեն պատկերացնում բուն պրոցեսը:

    Հ.Գ. Հարցս լրիվ լուրջ եմ տալիս, հոգեբույժի մոտ էլ, խնդրում եմ, չուղարկել
    insider ջան (բայց քո անունը չգիտենք, հա ), շատ լավ հարց ես բարձրացնում, որովհետև բոլորն ասում են՝ մեդիտացիա-մեդիտացիա, բայց կոնկրետ տեխնիկայի որևէ տեղ դժվար հանդիպես: Ամեն դեպքում, ես կարող եմ մի երկու բառ աշխարհիկ mindfulness-ի մասին ասել, որովհետև քչից-շատից դրան եմ տեղյակ: Պետք ա նստել հարմար դիրքում (ծալապատիկ, բայց եթե հարմար չի, դիմել բարձերի օգնությանը), պետք ա գտնվել հանգիստ տեղում, որ ոչինչ կողքից չխանգարի, աչքերը փակել (օգնում ա կենտրոնանալուն), հետևել շնչառությանը: Սկսում ես կամաց-կամաց ավելի խորը ու դանդաղ շնչել: Մի քանի րոպե էդպես կենտրոնանում ես, բավական հանգստանում ես: Հետո ինչ-որ եսիմինչեր պատկերացնել-բան կա, մտքերի ու անհանգստությունների վրա կենտրոնանալ, բայց ես դրանցից գլուխ չեմ հանում: Այսինքն, ես սկի մի քանի րոպե հանգիստ նստել չեմ կարողանում, որ հետո ուսումնասիրեմ՝ դրանից հետո ինչ ա լինում:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (11.06.2014)

  18. #55
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում insider-ի խոսքերից Նայել գրառումը

    Ու քանի որ գաղափար չունեմ, թե դա ինչպես ա կատարվում, եթե ժամանակ ունեք, խնդրում եմ ասեք էտ մեդիտացիան ոնց են անում էլի: Այսինքն, մանրամասն, քայլերի հերթական հաջորդականությունը: Ի՞նչ դիրքով, փակ, թե՞ բաց աչքերով, և այլն սենց բաներ ... Երևի իմ պես շատերը չեն պատկերացնում բուն պրոցեսը:
    Նստում եք ուղղիղ մեջքով կամ աթոռին կամ հատակին, որտեղ ձեզ հարմար կլինի նստել, կարևորը մեջքը և գլուխը լինեն ուղղիղ, ուսերը չեք լարում, դեմքը հանգիստ եք պահում, թուլացնում եք դեմքի մկանները, ձեռքերը հանգիստ դնում եք ծնկներին, շնչում եք քթով ուշադրությունը պահում եք շնչառության վրա, բոլոր մտքերն որոնք կապիկի նման մի թեմայից մյուսին են թռչում այդ պահին կգան ձեզ այցի, իսկ դուք դրանց ուղղակի բաց եք թողնում, նայում եք շնչառությանն ու մարմնի մեջ շնչառության հետ եք մնում, հիշեք անշարժ ուղիղ մեջքով ու գլխով և փակ աչքերով դիտարկում եք ձեր շնչառությանն, իսկ մտքերը բաց թողելուն պես նորից կվերադառնաք շնչառությանը, և հիշեք, որ չպետք է շարժվել,

    Կրիկին լավ տարբերակներ կարող եք մեկնաբանություններում էլ գտնել
    Վերջին խմբագրող՝ Զաքար: 11.06.2014, 16:21:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (11.06.2014)

  20. #56
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում insider-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե իրոք լարվածությունը թուլացնում է, սրտխփոցից ազատում է, անհանգստացնող կպչուն մտքերից մի պահ կտրում է, կուզեի փորձել:
    Ու քանի որ գաղափար չունեմ, թե դա ինչպես ա կատարվում, եթե ժամանակ ունեք, խնդրում եմ ասեք էտ մեդիտացիան ոնց են անում էլի: Այսինքն, մանրամասն, քայլերի հերթական հաջորդականությունը: Ի՞նչ դիրքով, փակ, թե՞ բաց աչքերով, և այլն սենց բաներ ... Երևի իմ պես շատերը չեն պատկերացնում բուն պրոցեսը:

    Հ.Գ. Հարցս լրիվ լուրջ եմ տալիս, հոգեբույժի մոտ էլ, խնդրում եմ, չուղարկել
    Այո, խորհրդածումն այդ ամենն անում է, Ինսայդեր ջան, իսկ ասածդ "կպչուն մտքերից" էլ` ոչ թե կտրում է "մի պահ", այլ սովորեցնում է կամաց-կամսց դրանցից ընդհանրապես ազատվել, որովհետև իրենց ճնշող մեծամասնությամբ այդ կպչուն մտքերը մեզ հեչ պետք չեն մեր կյանքում:

    Խորհրդածել կարելի է ցանկացած դիրքով ու ցանկացած վիճակում, որը նպաստում է քեզ` քեզ հարմարավետ զգալուն, որպեսզի անընդհատ չկտրվես պրոցեսից, մտածելով. ախ, ոտքս թմրեց, ախ, ականջս քոր եկավ և նման բաներ: Որովհետև, երբ արդեն գտնվում ես խորհրդածման պրոցեսում, մարմնիդ մասին հիմնականում պետք է որ մոռացած լինես: Իսկ ինչպե՞ս կարող ես մոռանալ այն այն դեպքում, երբ այն քեզ անհանգստություն է պատճառում...

    Խորհրդածում են հիմնականում փակ աչքերով, բայց կարելի է նաև բաց աչքերով էլ: Ու դրա մի քանի ձևեր կան: Շատ տարիներ առաջ մի շատ սիրելի ընկերս սովորեցրեց ինձ դրանց: Հիմա չեմ էլ հիշում արդեն, թե կոնկրետ ինչի համար էր դա մեզ պետք, բայց հաստատ կարող եմ ասել, որ այն ժամանակ թե ես, և թե նա, տեղյակ էլ չէինք անգամ, թե ինչ ասել է մեդիտացիա...

    Կարելի է ասել, դա խորհրդածման եգիպտական ձևն է (կամ ձևերից մեկը):
    Ես և ընկերս նստում էինք աթոռին Զաքարի ասած դիրքով կամ` փարավոնի դիրքով, - բոլորդ էլ հավանաբար տեսել եք եգիպտական հսկայական արձանների լուսանկարները: Պետք է նստել ուղիղ, և ոչ միայն մեջքը. մարմինը երկու տեղում պետք է 90 աստիճանի անկյուն կազմի: Ասեմ, որ ես երբեք դրանից ավելի դժվար վարժություն կատարած երևի չկամ... Էստեղ Բյուրը երևի կհամաձայնվի ինձ հետ, որ ահավոր դժվար է գոնե երկու-երեք րոպե մարմինը պահել ուղիղ, ձիգ վիճակում (դե, լոտոսի դիրքն էլ, չէ՞ որ նույն բանն է պահանջում): Փորձեք, և անմիջապես կհամոզվեք դրանում:

    Իսկ ամբողջ գաղտնիքը գիտե՞ք որն է... Որովհետև ամբողջ մտքով կենտրոնացած եք ձեր մարմինն այդ վիճակում պահելու վրա, այսինքն, չեք անջատել ձեր միտքը:
    Երբ նայում եք լոտոսի դիրքով նստած ու Մոնա Լիզայի ժպիտը դեմքին խորհրդածող Բուդդային, ու մի բան էլ գիտեք, որ նա վեց տարի նստած է եղել անտառում ծառի տակ ու պատկերացնում եք, որ այդ վեց տարին նա հենց այդ դիրքով էլ նստած է եղել (ինչը շատ էլ հնարավոր է), - մտածում եք. ահա՜, ամբողջ խնդիրը լոտոսի դիրքով նստելն է:
    Բայց ամբողջ խնդիրը` մտքերից ազատվելն է:

    Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչի մասին է մտածում Մոնա Լիզան... Փորձողներ շատ են եղել, բայց այդպես էլ ոչ ոք չկարողացավ ասել, թե ի՞նչ է թաքցնում Մոնա Լիզայի հայացքը, կամ ու՞ր են ուղղված նրա աչքերը: Նույն բանը կարելի է ասել Բուդդայի հայացքի մասին էլ, ու նաև` փարավոնների...
    Եվ գիտե՞ք, թե ուր են ուղղված նրանց բոլորի հայացքնեը...
    Ներս:

    Շեղվեցի թեմայից...
    Նստում էինք դեմ-դիմաց, փարավոնի դիրքով, աչքերը բաց, և փորձում էինք նայել մեկմեկու աչքերի մեջ: Չէ, ավելի ճիշտ է ասել` մեկմեկու աչքի մեջ: Երկու աչքդ էլ բաց է, բայց պետք է աշխատես տեսնել միայն ձախ աչքով: Առաջին հայացքից անկարելի է թվում, որ նայես երկու բաց աչքով, բաց տեսնես մեկով միայն... Բայց դրան սովորելն ավելի հեշտ է, քան ուղիղ նստելը, սեփական փորձից գիտեմ: Եվ ամենակարևորը. աչքերը չթարթել:
    Ահավոր դժվար է: Այնքան է դժվար, որ մոռանում ես մտքերդ, մոռանում ես մարմինդ էլ և ամբողջովին կենտրոնացած ես աչքերդ չթարթելու և դիմացինիդ դեմքին նայելու վրա:

    (Զաքար ջան, քեզ համար եմ սևացրել "կենտրոնացած" բառը: Նմա՞ն է սա, թե՞ տարբեր միտքը կենտրոնացնելուց: Խորհարդածման հաջորդ անունն է. կենտրոնացում առանց մտքերի

    Սկզբում կարող է սևանալ աչքերիդ առջև` կամ դիմացիդ դեմքը կամ ընդհանրապես ամեն ինչ մթով պատվել: Հետո կսկսի մթի մեջ նշմարվել դիմացինիդ դեմքը, հետո այն կսկսի ծռմռվել, ինչպես ծուռ հայելու մեջ: Հետո կարող են նույնիսկ աչքերը սկսել ծորալ, ինչպես Սալվադոր Դալիի "Հիշողության մշտականություն" կտավի վրայի ծառին փռած ժամացույցը... Մի խոսքով, հազար ու մի բան, իսկ վերջում կարող եք նոյնիսկ հասնել նրան, որ տեսնեք դիմացինի աուրան...

    Եվ պատկերացնու՞մ եք, որ այդքան ապրումների հետ միասին, դեռևս հիշեք ձեր մարմինն ու մտքերը... Կարծում եմ, որ նման ապրումների մեջ բոլորն էլ բնականաբար կմոռանան դրանք...

    Այստեղ հասանք ամենակարևորին.
    Երբ մոռանում ես մարմնիդ մասին,նա ձեռք է բերում իր բնական, կամ` աստվածային վիճակը: Ահա թե որն է լոտոսի և փարավոնների դիրքի հանգստության գաղտնիքը` աստվածային են այդ վիճակները:
    Եվ ահա թե որն է Մոնա Լիզայի հայացքի գաղտնիքը.
    Աստվածային դատարկություն մտքերից:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (11.06.2014), Ripsim (13.06.2014), Զաքար (11.06.2014)

  22. #57

    Դու լավ բաներ շատ ես խոսում Սամ ջան

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (11.06.2014), Sambitbaba (11.06.2014)

  24. #58
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ սկսել եմ, պետք է ասեմ մինչև վերջ, եթե ոչ` առանց այն էլ դժվար ընբռնելի բաներն ընդհանրապես անհասկանալի կմնան:

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Նստում էինք դեմ-դիմաց, փարավոնի դիրքով, աչքերը բաց, և փորձում էինք նայել մեկմեկու աչքերի մեջ: Չէ, ավելի ճիշտ է ասել` մեկմեկու աչքի մեջ: Երկու աչքդ էլ բաց է, բայց պետք է աշխատես տեսնել միայն ձախ աչքով: Առաջին հայացքից անկարելի է թվում, որ նայես երկու բաց աչքով, բաց տեսնես մեկով միայն... Բայց դրան սովորելն ավելի հեշտ է, քան ուղիղ նստելը, սեփական փորձից գիտեմ: Եվ ամենակարևորը. աչքերը չթարթել:
    Հիմա, մի քանի րոպե դադարից հետո, ես սկսեցի մտածել, որ երևի մենք չգիտեինք, որ պետք է անպայման ձախ աչքով նայենք, այլ ստացվեց այնպես, որ մենք երկուսս էլ եկանք դրան... Բայց այդպես էլ չգտանք պատասխանը, թե ինչու՞ երկուսս էլ սկսեցինք տեսնել ձախ աչքով... Հիմա արդեն, այսքան երկար տարիներ հետո, հավաքելով որոշակի ինֆորմացիա, ես կարող եմ եզրակացնել ընդամենը, որ դա կապ ունի հին եգիպտական միստերիական երկու գաղտնի ուսմունքների հետ, որոնցից մեկի անունն է "Գոռի ձախ աչքը" և մյուսինը` "Գոռի աջ աչքը": Դրանք իրոք գաղտնի ուսմունքներ են եղել և հասանելի` որոշակի սկզբնական նախապատրաստվածություն ունեցող շատ քչերին: Բայց եկեք չխորանանք սրա մեջ, որովհետև նախ, շեղվեցինք թեմայից, և երկրորդ, խորհրդածման ժամանակ ձախ աչքով տեսնելու կապը "Գոռի ձախ աչքի" հետ` ընդամեն իմ ենթադրությունն է:

    Կան բաց աչքերով խորհրդածման այլ ձևեր էլ.

    Թղթի վրա (մեծությունը կապ չունի, միայն քեզ հարմար լինի) նկարում ես քառակուսի, որի ներսում, բոլոր պատերին կպած, նկարում ես շրջան, որի ներսում, պատերին կպած, գագաթը վերև` հավասարակողմ եռանկյունի, և այդ ամենի կենտրոնում` մի լավ, լխտիկ կետ: Ցանկալի է, որ նրանցից յուրաքանչյուրը տարբեր գույնի լինի:
    Ամբողջ իմաստն այն է, որ սկզբում փորձես տեսնել միայն կետը, հետո` միայն եռանկյունին, հետո` միայն շրջանը, հետո` միայն քառակուսին:
    Եվ. ոչ մի բանի մասին չմտածել:
    Չգիտեմ ինչու՞, բայց ինձ մոտ ստացվում էր նորից` ձախ աչքով...

    Կամ.
    Կանգնում ես պատուհանի մոտ: Ապակու վրա ընտրում ես մի որևէ կետ` ասենք, կեղտ, և երկու աչքով կենտրոնանում ես այդ կետի վրա: Այն պահին, երբ այդ կետից բացի ուրիշ ոչինչ չես տենում, աչքերով անմիջապես որսում ես այն, ինչ գտնվում է այդ կետի անմիջապես հետևում, ասենք փողոցում կագնած մեքենան, կամ փողոցային լապտերը, ծաղկի թումբը, ծիծեռնակի բույնը... Հենց որ ամբողջովին կենտրոնացար, հայացքդ նորից արագ փոխում ես ապակու վրայի կետին: Եվ այդպես, որքան հավեսդ կտա:
    Եվ նորից. ոչ մի բանի մասին չմտածել:

    Հ.Գ. Այս երկուսը շատ լավ դեղ են գլխացավի համար, ես ժամանակին հաճախ եմ դիմել սրանց օգնությանը, քանի դեռ չէի փորձել պրանայական շնչառությունը (սրա մասին` հետո): Իսկ երկրորդը` ասում են, շատ լավ վարժություն է նաև կարճատեսների համար, որպեսզի կարճատեսությունն ավելի չզարգանա:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ripsim (13.06.2014)

  26. #59
    Մշտական անդամ Նոյեմ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2014
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ.
    Կանգնում ես պատուհանի մոտ: Ապակու վրա ընտրում ես մի որևէ կետ` ասենք, կեղտ, և երկու աչքով կենտրոնանում ես այդ կետի վրա: Այն պահին, երբ այդ կետից բացի ուրիշ ոչինչ չես տենում, աչքերով անմիջապես որսում ես այն, ինչ գտնվում է այդ կետի անմիջապես հետևում, ասենք փողոցում կագնած մեքենան, կամ փողոցային լապտերը, ծաղկի թումբը, ծիծեռնակի բույնը... Հենց որ ամբողջովին կենտրոնացար, հայացքդ նորից արագ փոխում ես ապակու վրայի կետին: Եվ այդպես, որքան հավեսդ կտա:
    Եվ նորից. ոչ մի բանի մասին չմտածել:

    Հ.Գ. Այս երկուսը շատ լավ դեղ են գլխացավի համար, ես ժամանակին հաճախ եմ դիմել սրանց օգնությանը, քանի դեռ չէի փորձել պրանայական շնչառությունը (սրա մասին` հետո): Իսկ երկրորդը` ասում են, շատ լավ վարժություն է նաև կարճատեսների համար, որպեսզի կարճատեսությունն ավելի չզարգանա:
    Շատ հետաքրքիր էին: Շնորհակալություն:

    Հ.գ. Իսկ էդ ապակու փորձը շատ ծանոթ ա: Իրոք, շատ օգտակար ա սպազման հանելու համար: Ծրագրովորողի ամեն ինչի դեպքում ռեստարտ անելու նման մի բան ա ակնաբուժների մոտ, խորհրդատվությունից հետո միշտ էս վարժության մասին ասում են անպայման

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (11.06.2014)

  28. #60
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեման կարդալուց մի բան հասկացա: Դուք ավելի լավ կասեք ճիշտ եմ, թե սխալվում եմ: Մեդիտացիայի շնորհիվ հնարավոր է սեփական ջանքերով սեփական հոգեվիճակի վրա ուղղակի ազդեցություն գործել: Այնպիսի ազդեցություն, որ շոշափելի արդյունք է տալիս:
    Հիմա եթե ասում ենք, որ դա պլացեբո չէ, ուրեմն ի՞նչ գիտական բացատրություն կա դրան: Արդյո՞ք այն համարվում է ինչ ինչ հիվանդությունների բուժման արդյունավետ միջոց: Կա՞ նման պրակտիկա կամ նմանատիպ ճյուղ հոգեբանության, հոգեբուժության բնագավառներում:

Էջ 4 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տրանսցենդենտալ մտավարժանք (մեդիտացիա)
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 03.08.2008, 01:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •