StrangeLittleGirl-ի խոսքերից
Սամ, ճիշտը մի հատ ա, ջոկու՞մ ես, ճշմարտությունը մեկն ա: Իմ ու քոնը չի: Ճշմարտությունն էն ա, որ կա էդ քո չսիրած ծանրության ուժ, կա կյանք ու մահ, կան տարբեր կենդանիներ: Իմ ու քոնը կարծիք ա, ընկալում ա, համոզմունք ա: Հիմա եթե խնձորը ծառից ընկնում ա, ճշմարտությունն էն ա, որ ծանրության ուժի ազդեցությամբ ա, բայց քո կարծիքով կամ քո ընկալմամբ, հոգիներն են գցել, մի ուրիշի ընկալմամբ խնձորն ընդհանրապես ծառից չի պոկվել, իսկ երրորդը նույնիսկ կպնդի, որ խնձոր չկա: Բայց ճշմարտությունն էդ մեկն ա. ծանրության ուժի տակ ընկավ:
Էսօր մի հոդվածում եմ կարդացել, չեմ հիշում՝ ով ա ասել, բայց լավ ա ասել: Ասում ա՝ գիտության կայֆն էն ա, որ ճշմարիտ ա, ուզում ես հավատա, ուզում ես չէ:
Էջանիշներ