Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Նախ, անեկդոտդ իրոք շատ լավն էր, Մեֆ ջան...
Ու հետո, ամեն ինչ լավ ու շատ ճիշտ ես ասում:
Բայց պարտադիր չի, որ քո ճշմարտությունը լինի միակ ճշմարտությունը: Որովհետև անհնար է, որ քո միակ ճշմարտությունն ամեն ինչ բացատրի գոնե քեզ համար:
Նույնն էլ իմը` ինձ համար: Բյուրինը` Բյուրի համար: Գալինը` Գալի համար:
Իսկ եթե ես փորձում եմ իմ միակ ճշմարտությունը որպես գործիք ծառայեցնել գոնե միայն իմ կյանքում ինձ հետ կատարված հազար ու մի տարբեր բաներ բացատրելու համար, նշանակում է, ես ինձ զրկում եմ լիքը այլ ճշմարտություններից ու նոր բացահայտումներից:

Ալֆան ի՜նչ լավ հիշեց կոլեկտիվ անգիտակցության մասին... Իսկ եթե կա նաև կոլեկտիվ ճշմարտությու՞ն... և ոչ թե մեկն, այլ լիքը կոլեկտիվ ճշմարտություններ...


Իմ անձնական ճշմարտության մեջ, օրինակ, բնության մեջ էլ կա նպատակ, և եթե մենք չգիտենք, թե ինչ նպատակ է դա, պետք չէ հերքել այդ նպատկի գոյությունը:
Իսկ Այվիի բերած օրինակի մեջ, ես, իհարկե, չեմ հերքում նպատակի գոյությունն էլ, ուղղակի ասում եմ, որ որոշակի նպատակ կարող է նաև չլինել: Որովհետև, ըստ իմ գիտեցածի (գիտեմ, դա ձեր համար ոչ գիտելիք է, ոչ էլ, առավել ևս գիտություն), դա կարող է լինել նաև ընդամենը երկու տարբերտարածքային կյանքերի համընկնում, կամ հանդիպում, կամ խաչաձևվում, - չգիտեմ, ինչպես ճիշտ ասել, նման բաներ մեր գիտակցությանը խորթ են դեռևս...
Սամ, ճշմարտությունն օբյեկտիվ ա… իմ ու քոնը չկա… դու կարաս "քո ճշմարտությունն ունենաս" ու մեջն ապրես որտեղ գրավիտացիա չկա, բայց դրանից գրավիտացիան չի անհետանա…

եթե չլինի օբյեկտիվ ճշմարտություն, ապա հնարավոր չի լինի բանավիճել… դու չես կարող վիճել ու ապացուցել… օքե՞յ…

թե չէ ինչի՞ շուրջ ես վիճում Սամ… որ "իմ ճիշտը քո ճշտից լավն ա՞" ավելի ճշիշտ ա՞…

դա աբսուրդ ա…

քո ասելով բոլորն էլ ճիշտ են… տենց բան չի կարող լինել եթե իրար հակառակ բաներ են ասում… բոլորը կարող են սխալ լինել, բայց ոչ ճիծտ եթե իրար հակառակ բաներ են ասում…