Կոմպիս մեջ մի լուսանկար ունեմ, հատուկ աղջկանիցս եմ խնդրել պատճենը.
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Ուրեմն էս տղան մի ընկերների հետ վրանով ինչ-որ տեղ հանգստանում են:
Լուսանկարի վրա մի հաճելի տեղ է, անտառի մեջ: Ցերեկ է, արևոտ օր: Տարբեր իրեր են` աթոռ, փչովի բազկաթոռ, կերակրի մեծ արկղ-սառնարաններ, մի վրանն ամբողջությամբ է երևում, մյուսը` կիսով: Էսպես մանրամասը գրում եմ, որովհետև նկարը բացեցի ու հենց հիմա առջևումս է:
Համարյա կենտրոնում էս տղան է անգնած, բավական դռբով տղա է: Նրա հետևում, քիչ ավելի աջ, ծառից պարանով կախած է մի լապտեր:
Վրանի հետևում, հենց այդ կախած լապտերի տակ... չէ, առաջին հայացքից ոչինչ չկա: Բայց մի փոքր ուշադիր եթե նայում ես, շատ չէ, ընդամենը մի փոքր... Վրանի հետևում, լապտերի տակ կանգնած մի սևամորթ կնոջ ուրվանկար է երևում: Չեն երևում միայն ոտքերը` վրանի հետևում են:
Այս կինը լրիվ թափանցիկ է, չնայած լրիվ տեսանելի` ծառերի ֆոնի վրա. գլուխը լավ երևում է կանաչ տերևների վրա, իսկ մարմնի միջից էլ արդեն լավ երևում են ծառերի բներն ու հողը:
Կնոջ մազերը կամ կարճ կտրած են, կամ շատ ամուր հավաքած, ինչպես սևամորթ կանայք հաճախ են անում: Իսկ ճակատին, երևի նույնիսկ ճակատից վեր, մի զարդ է երևում, ոնց որ փոքրիկ թագ լինի գլխին:
Եկեք համարենք, որ ուրվական է, քանզի իրոք ուրվական է երևում, և հարյուր տոկոսով այս նկարը ոչ ոք չի սարքել:
Բյուր ջան, առաջ քաշիր գիտությունդ, Մեֆ ջան, միացրու սարկազմդ:
Բայց չասացի ամենահետաքրքիրը. այդ կնոջ մեջ սևամորթ տղան (արդեն քառասունն անց է) ճանաչել է իր մորը, որը մահացել է, երբ տղան դեռ պատանի էր:
Էջանիշներ