User Tag List

Էջ 22 34-ից ԱռաջինԱռաջին ... 1218192021222324252632 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 505 հատից

Թեմա: Պարանորմալ երևույթներ

  1. #316
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, թեկուզ խոշոր դիմանկարում, բայց ունքերը գոնե առկա էին, չէ՞։ Այսինքն՝ պատկերն ամեն դեպքում ամբողջական էր մարդու։ Իսկ էդ նկարում գլուխն ամբողջությամբ բացակայում ա, տարբերությունը չե՞ս զգում։
    Զգում եմ: Բայց ասում եմ՝ ինչ-որ բան փչացել, սխալ ա գնացել, գլուխը մխտռվել ա: Ո՞նց ա լինում էն մեր ձեռի սիրողական ֆոտոներով, որ նկարում ենք, լույսը, օրինակ, շատ ա լինում, ինչ-որ պատկեր մխտռված ա դուրս գալիս: Մի մոռացի է, որ լուսանկարիչը չի տեսնում՝ ինչ ա նկարում:

  2. #317
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Այսինքն՝ ո՞նց չի տեսնում, չհասկացա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (01.06.2014)

  4. #318
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն՝ ո՞նց չի տեսնում, չհասկացա։
    Թվային էկրան չկա դեմը դրած, որ տեսնի՝ չի ստացվել, նորից անի: Ինքը մենակ նկարվողին ա տեսնում, նկարը չի տեսնում: Իսկ տենց կարա ուժեղ լույսից նույնիսկ ամբողջ մարմինը փչանա, լուսանկարիչը նկարը հանելուց տեսնի: Կամ կարա լուսանկարը հանելու ինչ-որ փուլում ինչ-որ բան սխալ գնա, ինչ-որ մաս մխտռվի:

  5. #319
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Թվային էկրան չկա դեմը դրած, որ տեսնի՝ չի ստացվել, նորից անի: Ինքը մենակ նկարվողին ա տեսնում, նկարը չի տեսնում: Իսկ տենց կարա ուժեղ լույսից նույնիսկ ամբողջ մարմինը փչանա, լուսանկարիչը նկարը հանելուց տեսնի: Կամ կարա լուսանկարը հանելու ինչ-որ փուլում ինչ-որ բան սխալ գնա, ինչ-որ մաս մխտռվի:
    Հա՜, արդեն ստացված նկարը նկատի ունեիր ։ Ես էլ ասում եմ՝ էս ի՞նչ ա ասում, հո քոռ–քոռ չի նկարում ։
    Այսինքն՝ նկատի ունես, գլուխը փչացել ա, ինքը գլխի հետևում եղածը ձեռքով նկարե՞լ ա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #320
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած հենց ես էի ուզում տեսնել, ոչ թե կասկածում էի նկա րի գոյությանը, տարբերություն չկա էդ նկարը դու ես տեսել, թե ուրիշ վստահելի մարդ, եթե ես չեմ տեսել))
    Ամեն դեպքում բացատրություն տալը հեշտ չի, մանավանդ առանց նկարը տեսնելու, մոր հետ համեմատելու և այլն:
    Ի դեպ, դու ի՞նչ բացատրություն ես տալիս, ինչքան հասկացել եմ, դու հավատում ես, որ մենք ուրիշ պարամետրեր ունեցող կյանքի ձևեր ենք, երկրի վրա եկել ենք, որ ինչ-որ անհատական դասեր ստանանք, հետևաբար մեր իրական տեսքը, եթե այդպիսին ունենք, չի համապատասխանում երկրի մարմինների տեսքին: Ուրեմն ո՞նց ա ստացվել, որ որ մայրը էդ տեսքով հայտնվել ա, էդ որևէ իմաստ ունե՞ր, եթե հա՝ չէ՞ր կարող ուրիշ մեկը իրա մոր տեսքով հայտնվել, մեկ ա նույն էֆեկտն էր ունենալու:
    Ինչ վերաբերվում ա իմ կարծիքին՝ ինչ որ լուսային/մթնոլորտային երևույթ/անորակ նկար/ստվեր, որ ուրվագծերով նման ա մարդու, որն էլ մեր ախպերը նմանեցրել ա իրա մորը, մանավանդ, որ շուտվանից մորը չի տեսել ու հաստատ դեմքը լրիվ նույնությամբ չի հիշում: Իսկ մի անգամ նմանեցնելուց հետո ինչքան մոր նկարները նայում ա, էդքան ավելի շատ ա ինքն իրեն համոզում, որ նման ա:
    Ի վերջո անիմաստ ու առանց մահվանից հետո շարունակվող գոյությունը շատ տխուր ա)
    Հասկանում ես, Ֆրիման ջան, երբ դեպքը կատարվում է, նրան բոլորովին չի անհանգստացնում այն հանգամանքը, կբացատրե՞նք արդյոք ես ու դու, թե ինչի համար է այն կատարվել: Այն ուղղակի տեղի է ունեցել:

    Ես, իհարկե, կարող եմ բացատրել, բայց քո ինչի՞ն է դա պետք...
    Երկու բառով կարող եմ ասել, որ մոր նկարում հայտնվելու պատճառներից մեկը կարող է լինել այն, որ այդ պահին որդին ուղղակի հիշել է մորը, մտածել է մոր մասին:
    Չբավարարեց չէ՞... Չհավատացիր, չէ՞...
    Ինչպե՞ս կարող ես հավատալ, եթե չես հավատում հենց քո հետ տեղի ունեցածին, հնարավոր է, ամենաիրական ու ամենաիմաստալից բաներին քո կյանքում այն պատճառով միայն, որովհետև չունես դրանց բացատրությունը: Չէ, իհարկե, ժամանակի ընացքում հավաքել ես երևի ինչ-որ "գիտական" հիմնավորումներ քո իրականությունները հերքելու համար, իսկ այն, ինչ չես կարողացել բացատրել, ուղղակի վանել ես մտքիցդ, չէ՞:
    Ներիր, որ ասում եմ, բայց հիշու՞մ ես "Տարօրինակ զգացողություններ" բաժնում մեր զրույցը... Մի պահ քեզ հետաքրքրեց, չէ՞, թե որտեղի՞ց ես գիտեմ այն բառը, որը դու լսել էիր "երևակայական ընկերոջիցդ" փոքր ժամանակ: Նույնիսկ մի պահ հարցրեցիր, թե ի՞նչ է նշանակում "ՍՈՀՄ": Բայց մի պահ միայն: Ինչու՞ չկրկնեցիր հարցդ, ինչու՞ չցանկացար իմանալ: Մոռացա՞ր... Չմոռացար:
    Գտար "գիտական" պատասխա՞նը... Չգտար: Ինչու՞ չուզեցար...

    Սխալ ես հասկացել իմ հավատամքներն էլ. մենք ուրիշ պարամետրեր ունեցող կյանքի ձևեր չենք, բայց մենք` մեր մարմինն էլ չենք: Համարել, թե դու` քո մարմինն ես, նույնն է, եթե նստես քո ավտոմեքենան ու համարես, ե դու` քո ավտոմեքենան ես: Ուղղակի մարմինդ ավելի կատարյալ մեքենա է, քան ավտոմեքենադ, և այն տրված է քեզ, ճիշտ ես, մեր փորձը, մեր անհատական (և խմբակային էլ) դասերն անցնելու համար: Եվ այդ կատարյալ մեքենան էլ` մարմինդ, - քո միակ մարմինը չէ, ընդ որում, ես խոսում եմ միայն մեկ տարածքի մասին: Կորցնելով ֆիզիկական մարմինը, մարդ դեռևս տիրապետում է վեց այլ մարմինների էլ, որոնցից էլ, եթե որոշել է այլևս չվերադառնալ ֆիզիկական մարմին, ուրեմն պետք է հրաժարվի աստիճանաբար: Ամեն մարմնից հրաժարվելը երկար ժամանակ է պահանջում, շատ ավելի երկար, քան ֆիզիկական կյանքն է: Իսկ այդ տղայի մայրը դեռևս տիրապետում է իր մնացած վեց մարմիններին և այն, ինչ երևում է նկարի վրա, նրա էֆիրային մարմինն է:

    Նկարում մոր հայտնվելն ապացույցն է այն բանի, որ աշխարհը` մի ամբողջականություն է, տեսանելին և անտեսանելին, իմացածն ու չիմացածը, բացատրվածն ու չբացատրվածը: Եվ դա է այս աշխարհի կատարյալությունը` այդ ամբողջականությունը: Եվ այդ ամբողջականության մեջ մենք բոլորս միասին ենք ու մեկտեղ. Հենց Այստեղ և Հենց Այս Պահին:
    Եթե տղան զգացել է մահացած մոր կարիքը կամ ուղղակի հիշել է նրան, ուրեմն մայրն իր զավակի հետ է, Հենց Այստեղ և Հենց Այս Պահին: Իսկ անիմաստություն կլիներ այն, եթե մոր փոխարեն լիներ մեկ ուրիշը: Իմաստ կարող էր լինել այն դեպքում, եթե տղան տեսած լիներ այդ պսեվդո-մորը իրականում իր կողքին, թեկուզ որպես ուրվական: Բայց չէ՞ որ նա չի տեսել մորը, այլ հայտնաբերել է հետո միայն, նկարը դիտելիս...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  7. #321
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անուկի ու Ինսայդերի պատմածները շատ վախենալու են, պարանորմալ-չպարանորմալը հլը մի կողմ:
    Կամ էլ ուղղակի իրենք են տենց վախենալու պատմում...
    Վերջին խմբագրող՝ ivy: 30.05.2014, 22:19:

  8. #322
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկանում ես, Ֆրիման ջան, երբ դեպքը կատարվում է, նրան բոլորովին չի անհանգստացնում այն հանգամանքը, կբացատրե՞նք արդյոք ես ու դու, թե ինչի համար է այն կատարվել: Այն ուղղակի տեղի է ունեցել:
    Ես մեր համար էի ասում, մենք նստած քննարկում ենք, առանց հարցնելու իրան հետաքրիր ա՞, թե՞ չէ, ի՞նչ կարևոր ա ում ա հետաքրքիր, եթե մեզ հետաքրքիր ա))
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես, իհարկե, կարող եմ բացատրել, բայց քո ինչի՞ն է դա պետք...
    Ուղղակի հետաքրքիր ա, ինձ մեկ-մեկ ուրիշ մարդկանց պատկերացումները հետաքրքրում են, հատկապես երբ իմինից էդքան տարբերվում են))

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկու բառով կարող եմ ասել, որ մոր նկարում հայտնվելու պատճառներից մեկը կարող է լինել այն, որ այդ պահին որդին ուղղակի հիշել է մորը, մտածել է մոր մասին:
    Չբավարարեց չէ՞... Չհավատացիր, չէ՞...
    Փաստերը բավարար չեն հավատալու համար) Հնարավոր ա մտածես, որ փաստեր պետք չեն կամ իմ պատկերացրած փաստերից պետք չեն ինչ-որ բանի հավատալու համար, բայց էդ դեպքում ինչու՞ չհավատալ, որ ուղղակի թռչող մակարոնե հրեշն էդ նկարի վրա էդ տղայի մոր նկարն ա տպել, որ ապագայից իրեն սերունդներն են ինչ-որ բան ուղարկել, որ Չուկը գերբնական ուժեր ունի ու տենց ա արել, որ քննարկելու բան ունենանք: Ինչի՞ համար էս տարբերակներին չես հավատում, ինչ-որ հիմք ունե՞ս:
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս կարող ես հավատալ, եթե չես հավատում հենց քո հետ տեղի ունեցածին, հնարավոր է, ամենաիրական ու ամենաիմաստալից բաներին քո կյանքում այն պատճառով միայն, որովհետև չունես դրանց բացատրությունը: Չէ, իհարկե, ժամանակի ընացքում հավաքել ես երևի ինչ-որ "գիտական" հիմնավորումներ քո իրականությունները հերքելու համար, իսկ այն, ինչ չես կարողացել բացատրել, ուղղակի վանել ես մտքիցդ, չէ՞:
    Էնքան էլ չեմ վանել, ուղղակի բացատրություններ եմ գտել, իմ չափորոշիչներով՝ բավարար բացատրություններ:

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներիր, որ ասում եմ, բայց հիշու՞մ ես "Տարօրինակ զգացողություններ" բաժնում մեր զրույցը... Մի պահ քեզ հետաքրքրեց, չէ՞, թե որտեղի՞ց ես գիտեմ այն բառը, որը դու լսել էիր "երևակայական ընկերոջիցդ" փոքր ժամանակ: Նույնիսկ մի պահ հարցրեցիր, թե ի՞նչ է նշանակում "ՍՈՀՄ": Բայց մի պահ միայն: Ինչու՞ չկրկնեցիր հարցդ, ինչու՞ չցանկացար իմանալ: Մոռացա՞ր... Չմոռացար:
    Գտար "գիտական" պատասխա՞նը... Չգտար: Ինչու՞ չուզեցար...
    Չեմ հիշում, թե ինչի համար էդ կիսատ թողեցինք, ենթադրում եմ, որ ես մոռացել եմ ու չեմ մտել էդ թեմա՝ գրառումներին պատասխանելու: Մի-քիչ խառը շրջան էր, ու հիշողությունս ահավոր վատ էր էդ ժամանակ, մարդկանց բան էի խոստանում, խոսքս չավարտած՝ մոռանում) Ինչևէ, ես ուղղակի հակված եմ դրանք լսողական հալյուցինացիաներ համարելու, էս շաբաթվանից հոգեբուժություն ենք սկսում, երևի ավելի մանրամասն կհասկանամ, թե ինչ էր կատարվում:
    Ինչ վերաբերվում ա բառերին՝ Ես ուղղակի չեմ հիշում, թե ինչեր եմ լսել, մոտավոր հիշում եմ, թե ինչ բնույթի էին, որովհետև մեծ մասը իմաստ արտահայտող խոսակցություններ էին: Դրա համար եթե դու ինձ հիմա ինչ-որ բառ հարցնես, հնարավոր ա ինձ թվա հենց էդ եմ լսել, հատկապես եթե էդ բառն ինչ-որ տեղից ծանոթ լինի կամ դրա նման ինչ-որ բառ լսած լինեմ:

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ ես հասկացել իմ հավատամքներն էլ. մենք ուրիշ պարամետրեր ունեցող կյանքի ձևեր չենք, բայց մենք` մեր մարմինն էլ չենք: Համարել, թե դու` քո մարմինն ես, նույնն է, եթե նստես քո ավտոմեքենան ու համարես, ե դու` քո ավտոմեքենան ես: Ուղղակի մարմինդ ավելի կատարյալ մեքենա է, քան ավտոմեքենադ, և այն տրված է քեզ, ճիշտ ես, մեր փորձը, մեր անհատական (և խմբակային էլ) դասերն անցնելու համար: Եվ այդ կատարյալ մեքենան էլ` մարմինդ, - քո միակ մարմինը չէ, ընդ որում, ես խոսում եմ միայն մեկ տարածքի մասին: Կորցնելով ֆիզիկական մարմինը, մարդ դեռևս տիրապետում է վեց այլ մարմինների էլ, որոնցից էլ, եթե որոշել է այլևս չվերադառնալ ֆիզիկական մարմին, ուրեմն պետք է հրաժարվի աստիճանաբար: Ամեն մարմնից հրաժարվելը երկար ժամանակ է պահանջում, շատ ավելի երկար, քան ֆիզիկական կյանքն է: Իսկ այդ տղայի մայրը դեռևս տիրապետում է իր մնացած վեց մարմիններին և այն, ինչ երևում է նկարի վրա, նրա էֆիրային մարմինն է:
    Ինձ թվում ա ուղղակի սխալ բացատրեցի, ոչ թե սխալ էի հասկացել))

    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկարում մոր հայտնվելն ապացույցն է այն բանի, որ աշխարհը` մի ամբողջականություն է, տեսանելին և անտեսանելին, իմացածն ու չիմացածը, բացատրվածն ու չբացատրվածը: Եվ դա է այս աշխարհի կատարյալությունը` այդ ամբողջականությունը: Եվ այդ ամբողջականության մեջ մենք բոլորս միասին ենք ու մեկտեղ. Հենց Այստեղ և Հենց Այս Պահին:
    Եթե տղան զգացել է մահացած մոր կարիքը կամ ուղղակի հիշել է նրան, ուրեմն մայրն իր զավակի հետ է, Հենց Այստեղ և Հենց Այս Պահին: Իսկ անիմաստություն կլիներ այն, եթե մոր փոխարեն լիներ մեկ ուրիշը: Իմաստ կարող էր լինել այն դեպքում, եթե տղան տեսած լիներ այդ պսեվդո-մորը իրականում իր կողքին, թեկուզ որպես ուրվական: Բայց չէ՞ որ նա չի տեսել մորը, այլ հայտնաբերել է հետո միայն, նկարը դիտելիս...
    Իսկ էն,որ տղան իր պապուն չի տեսել,արդյոք չի՞ նշանակում, որ աշխարհը մի ամբողջականություն չէ, տեսանելին և անտեսանելին, իմացածն ու չիմացածը, բացատրվածն ու չբացատրվածը: Եվ մենք բոլորս միասին չենք ու մեկտեղ. Ոչ մի ժամանակ, ոչ մի տեղ:
    The cake is a lie.

  9. #323
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը

    Էրեկ ուզում էի Այվիին պատասխանեի, հեռախոսիս զարյադկան նստեց (вот так всегда, на самом интересном месте ): Օրապահին խնդրեցի, որ գիշերվա ընթացքում զարյադկի դնի ու վերկացից մի ժամ առաջ ինձ արթնացնի: Էդպես տվայտվելով քնեցի: Բավական վառ երազներ տեսա, որոնցից մեկը 18+ էր, մյուսի մասին երևի թե Անկապում կգրեմ, իսկ այ երրորդում պառկած-քնած եմ կոյկիս, ու օրապահը մոտենում ա, ձեն ա տալիս.
    - Գա՞գ: Հել, ապեր, ժամը հինգ անց կես ա:

    Երազի շարունակությունը չեմ հիշում, բայց որոշ ժամանակ անց, էս անգամ իրականում, օրապահը գալիս ա ինձ արթնացնելու.
    - Գա՞գ: Հել, ապեր, ժամը հինգ անց կես ա:

    Սրանից իմ հետ էլ ա մի քանի անգամ եղել, մեկը հենց երկու օր առաջ՝ երազիս տեսա, որ ինձ ժամը 7ին քնիցս հանում են, սմս եկավ, արթնացա, 7-ն էր:
    Բացի Բյուրի բացատրածից, ենթադրում եմ, որ քնած ժամանակ մենք զգում ենք, թե ինչքան ժամանակ ա անցել, որովհետև երբ մի քանի օր նույն ժամին բուՁիլնիկով արթնանում ես, հետո ավտոմատ էդ ժամին ես էլի արթնանում, մի քանի րոպե շուտ: Համենայն դեպս՝ ես ))
    The cake is a lie.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (30.05.2014)

  11. #324
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա՜, արդեն ստացված նկարը նկատի ունեիր ։ Ես էլ ասում եմ՝ էս ի՞նչ ա ասում, հո քոռ–քոռ չի նկարում ։
    Այսինքն՝ նկատի ունես, գլուխը փչացել ա, ինքը գլխի հետևում եղածը ձեռքով նկարե՞լ ա։
    Հա, այսինքն՝ երբ տեսել ա, որ փչացել ա (կապ չունի՝ նկարը հանելու որ փուլում), էդ մասը ձեռքով դզել ա

  12. #325
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրանից իմ հետ էլ ա մի քանի անգամ եղել, մեկը հենց երկու օր առաջ՝ երազիս տեսա, որ ինձ ժամը 7ին քնիցս հանում են, սմս եկավ, արթնացա, 7-ն էր:
    Բացի Բյուրի բացատրածից, ենթադրում եմ, որ քնած ժամանակ մենք զգում ենք, թե ինչքան ժամանակ ա անցել, որովհետև երբ մի քանի օր նույն ժամին բուՁիլնիկով արթնանում ես, հետո ավտոմատ էդ ժամին ես էլի արթնանում, մի քանի րոպե շուտ: Համենայն դեպս՝ ես ))
    Ես ինչքան գիդեմ, հենց դե ժա վուի պահերն են Ռուբ
    Vitam regit fortuna, non sapientia.

  13. #326
    Մշտական անդամ Պիրիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2013
    Գրառումներ
    177
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իմ երազներից ոչ մեկը չի կատարվում, այ դա է պարանորմալ երևույթ` ըստ հավանականության տեսության տեսածս հազարավոր երազներից գոնե մեկը պիտի կատարվեր)))

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (31.05.2014), VisTolog (31.05.2014)

  15. #327
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Liza_GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինչքան գիդեմ, հենց դե ժա վուի պահերն են Ռուբ
    Բյուրն էլ տենց ասեց, ես էլ եմ էդ հայտնաբերել, ուղղակի ժամի հետ կապված էդ միտքն էլ ունեմ:

    Իսկ թե ոնց եմ հայտնաբերել.
    Առաջին կուրսում էի, սպրոսներից մեկից առաջ երազից սպրոս էի գրում, մի քանի շաբաթ հետո, երբ Ա առարկայից սպրոս գրեցի, կեսից հասկացա, որ երազիս էդ սպրոսն եմ տեսել՝ հարցերով/տարբերակներով հիշեցի (գրելու ընթացքում, ասենք՝ հարցը կարդում էի, հիշում էի, որ կարդացել եմ):

    Դեռ ռացիոնալ բացատրություն չէի գտել, երբ Բ առարկայի սպրոսն էր ու ես հիշեցի, որ էս տեստերն էլ եմ երազիս տեսել: Երբ ավելի շատ խելքս գլուխս հավաքեցի, հասկացա, որ նույն օրը տեսած նույն երազն էր, ամեն սպրոսին ինձ թվում էր, որ հենց էդ սպրոսն եմ տեսել, էն բոլոր դեպքերը, որ էդ ժամանակ կատարվում էին, մտածում էի էն երազիս եմ տեսել, մանրամասն հիշում էի: Բայց երազը մի հատ էր, իսկ սպրոսները՝ երկու, ես էլ որ սպրոսի հարցերի մասին մտածում էի, ինձ թվում էր հենց էդ եմ տեսել:

    Ինչից էլ հետևություն արեցի, որ երազիս ինչ-որ բան եմ տեսել/զգացել որը սպրոսների ժամանակ էլ եմ տեսնում/զգում ու դրա պատճառով ինձ թվում ա, որ սպրոսի դեպքերը երազում տեսել եմ:
    Ուղղակի դրան հավատալը դժվար էր, որովհետև նե՜նց պարզ էի հիշում երազս, երկու դեպքում էլ
    The cake is a lie.

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (31.05.2014), Skeptic (31.05.2014), Աթեիստ (02.06.2014)

  17. #328
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, այսինքն՝ երբ տեսել ա, որ փչացել ա (կապ չունի՝ նկարը հանելու որ փուլում), էդ մասը ձեռքով դզել ա
    Բայց, մեկ ա, աբսուրդ ա գլխի փոխարեն գլխի հետևի ֆոնը նկարելը։ Էն աստիճանի աբսուրդ, որ հավատս չի գալիս, թե լուսանկարիչը տենց բան արած լիներ։ Մարդը նկարվում ա, որ իր նկարը տեսնի, ոչ թե իրա հետևում եղածի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. #329
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց, մեկ ա, աբսուրդ ա գլխի փոխարեն գլխի հետևի ֆոնը նկարելը։ Էն աստիճանի աբսուրդ, որ հավատս չի գալիս, թե լուսանկարիչը տենց բան արած լիներ։ Մարդը նկարվում ա, որ իր նկարը տեսնի, ոչ թե իրա հետևում եղածի։
    Բա ըստ քեզ ի՞նչ ա էղել, որ դա քեզ համար աբսուրդ ա: Լուսանկարիչը լուսանկարի վերջնական տեսքի համար պատասխանատու միակ անձն ա:

  19. #330
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ըստ քեզ ի՞նչ ա էղել, որ դա քեզ համար աբսուրդ ա: Լուսանկարիչը լուսանկարի վերջնական տեսքի համար պատասխանատու միակ անձն ա:
    Եթե իմանայի՝ ինչ ա եղել, էլ ինչի՞ էի էս թեմայում գրում ։
    Հա, պարզ ա, որ վերջնական տեսքի համար պատասխանատու ա, բայց էդ դեպքում թող նենց աներ՝ աղջկա գլուխն երևար, ոչ թե դրա հետևում եղածը՝ գլխի փոխարեն։ Ու՞մ ա պետք էն նկարը, որի մեջ մարդու գլուխը չի երևում, այսինքն՝ նկարի մեջ կարևորը մարդկանց դեմքերն են, եթե դեմքը չի երևում, ու՞մ ա պետք ֆոնը վերականգնելը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (01.06.2014)

Էջ 22 34-ից ԱռաջինԱռաջին ... 1218192021222324252632 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Գերբնական երևույթներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 290
    Վերջինը: 24.02.2012, 22:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •