User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 103 հատից

Թեմա: Նախաբան Մատեան Երանության

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, կարդացի։ Շաստան հերթի մեջ ա։
    Շնորհակալ եմ, որ կարդացիր, Աթեիստ ջան:
    Ազնվորեն, դա մեծ անակնկալ էր ինձ համար: Հավանաբար, եթե Մեֆը կարդար, ավելի քիչ զարմանայի:
    Ինչպես հասկացա, հիմնականում դուրդ եկել է, ու ես շատ ուրախ եմ: Իսկ որ խանգարեց քեզ չսիրածդ բառը` ցավալի է, իհարկե: Չգիտեմ, ինչ կարելի է ասել այդ առիթով... Չէ, գիտես, ես հիմա ստում եմ: Գիտեմ, ուղղակի վախենում եմ, որ հանկարծ... "կինծյաոն" ոչ անի, չնեղացնեմ քեզ: Բայց եթե ուզենաս` կասեմ: Քո թույլտվությամբ:

    Որպես գեղարվեստական գործ շատ լավ էր կարդացվում։
    Բայց աշխարհայացքը լրիվ ընկալելուն ինձ շատ ա խանգարում «աստված» բառը։ Աստվածն իմ մոտ ասոցացվում ա կոնկրետ կրոնի հետ, էն դեպքում, երբ դու խոսում ես «բոլոր հավատների միասնության մասին»։ Ընդ որում ոչ միայն օգտագործում ես հենց «աստված» բառը, այլ այն նաև օգտագործում «Այս տրված»բառախաղում։
    Եթե չլիներ օրինակ էս բառախաղը, էս կարայի ասենք սաղ տեքստում «աստված» բառը փոխարինել ասենք «կինծյաո» բառով (կամ գոնե Ուգոյի «արարիչ» բառով), ու լրիվ այլ տեսանկյունից նայել։ Բայց դու ոչ միայն օգտագործում ես բառախաղ, այլ նաև Ադամի մասին բանաստեղծությունում վերապատմում էլի կոնկրետ կրոնի դրվագ։ Եթե դա արվում ա քրիստոնյաներին ավելի հասկանալի լինելու համար, դա պարզապես պոպուլզիմ ա, անլուրջ մոտեցում։
    Բայց սա գեղարվեստական գործ չի, Աթեիստ ջան... Սա նախաբանի պես մի բան է այն մասին, թե ինչպես եմ սարքում "Մատեան Երանությանը": Դե, քանի որ դրա հիմքում էլ ընկած է "Զրույց Աստծո հետ" գիրքը, ուրեմն ստացվում է, որ այդ բառից խուսափելն ուղղակի անհնար է: Իմիջիայլոց ասեմ, որ կոնկրետ ինձ համար ես օգտագործում եմ "Արարիչ" բառը, որն ավելի մեծ հասկացություն է, քան Աստված, և "Այս տրված" բառախաղով հենց դա եմ փորձում ցույց տալ, այն, որ Աստված` Արարչի մի փոքր մասն է միայն, "մեզ տրված" մասը, ֆիզիկական, տեսանելի, շոշափելի մասը: Իսկ Արարիչ` շատ ավելի մեծ հասկացություն է, ինչպես տեսանելին, այնպես էլ ոչ-տեսանելին ու ան-տեսանելին, և այս երկու վերջին մասերն անհամեմատելիորեն շատ ավելի մեծ են, քան առաջինը:
    Ադամի մասին գործը` "Խնձորների Հոր Միտքը", գրել եմ "Նոր Դարից..." մոտ երկու, թե երեք տարի առաջ: Ու կարծեմ, այդ երեք բանաստեղծություններս տեղադրել էի այն պատճառով միայն, որպեսզի ցույց տամ, թե ինչ է նշանակում գրել զգայական մակարդակի վրա:

    Կրոն-Աստված պահը:
    Ճիշտն ասած, չեմ հիշում, որ խոսել եմ "բոլոր կրոնների միասնության մասին": Դա ավելի` թեոսոֆիստական թեմա է, կամ Յոգանանդայի ինքնառեալիզացման տեսության մասը: Եվ, չնայած ես շատ եմ հարգում թե Բլավատսկայային և թե Յոգանանդային, բայց և այնպես այդ թեման այնքան էլ իմը չի... Ես ավելի կողմ եմ բոլոր կրոններից ազատ լինելու մասին: Լինել կրոններից լիովին ազատ, ճիշտ այնպես, ինչպես Հիսուսն է եղել կրոններից ազատ, ճիշտ այնպես, ինչպես Արարիչ է կրոններից ազատ: Ես միշտ խոսում եմ ոչ թե Արարչին հավատալու մասին, այլ` նրան ճանաչելու մասին: Իսկ չէ՞ որ կրոնների "համար մեկ" պնդումներից մեկն է, ար Արարիչ` կամ Աստված, - անճանաչելի է:

    Մի խոսքով, Աթեիստ ջան, դու էն մարդն ես, ում ինչ-որ բան ապացուցել ես ոչ ցանկանում եմ, ոչ էլ ի վիճակի եմ: Մենակ սխալ չհասկանաս. չեմ ցանանում այն պատճառով, որ ինձ թվում է, թե դու լրիվ ձևավորված ու ամբողջական մի կերպար ես, ով շատ լավ գիտի իր անելիքը: Բոլորս էլ դեպի ճշմարտությունն ենք գնում ու ամեն մեկն իր ճանապարհն է ընտրել: Կարևորը, որ ընտրած ճանապարհի մեջ մարդ անբավարարվածություն չզգա: Ու մի բան էլ է կարևոր ինձ համար. որ ընթերցողն ինձ ճիշտ ընկալի: Ինչպես Այվին: Ինձ կարևոր է, որ դու ինձ հավատացյալ չհամարես, քանզի ինքդ էլ հավատացյալ չես: Եվ հենց այդ պատճառով է կարևոր: Որովհետև դուք` աթեիստներդ, սովորաբար ցանկացած ոչ-աթեիստի կրոնի դիմակ եք հագցնում:
    Ես շատ ուրախ կլինեի, որ դու ինձ դիմակազուրկ տեսնեիր: Ամենն, ինչ կարող էի քեզ օգնելու համար, փորձել եմ անել "Նոր Դարում..." Ավելին կարող է անել "Մատեան Երանությանը", բայց եթե "Նոր Դարը..." չի մղել քեզ դեպի այն, ես էլ չեմ անի:

    Բայց մնացած շատ բաներ ես ոչ միայն ընդունում եմ, այլ անձամբ շփվել եմ։
    Մի քանի անգամ հոգի եմ կանչել, որը համարում եմ դրախտ/դժողքի տեսության ժխտում, ու ռեինկարնացիայի հաստատում։
    Էն փուլում երբ մի թեթև կարդում էի աստրալ ճանապարհորդությունների մասին , հանդիպեցի մարդու, որը նույնիսկ տեղյակ չլինելով այդ երևույթից, պատմում էր իր կյանքում տեղի ունեցած դեպքեր (նայել սեփական մարմին կողքից, իմանալ անծանոթ տանը պահված ու մոռացված իրերի տեղը), որոնք ոչ միայն այլ երևույթի հետ կապել չէր լինի։

    Քանի դեռ տեսության հիմքում ընկած է «աստված» բառը, դա իմ համար գեղարվեստական գրականությունից առաջ չի կարա գնա։ Նույնիսկ եթե դրանում լիքն են մտքերը, որոնք ընդունելի են ու հոգեհարազատ
    Այս մասն անմիջական կապ ունի այն վերևի մասի հետ, որին պատասխանելու համար քո թույլտվությունն է անհրաժեշտ...

    Անսահման ուրախ եմ և շնորհակալ, որ կարդացիր...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (01.03.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինստիտուտյան կյանք...
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 20
    Վերջինը: 24.10.2013, 20:58
  2. ԱԿՈՒՄԲ :: Նոր կառուցվածք, նոր կյանք
    Հեղինակ՝ ivy, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 19.09.2012, 23:00
  3. Մի կյանք
    Հեղինակ՝ einnA, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.12.2010, 20:59
  4. սեր և կյանք
    Հեղինակ՝ taqnvac axjik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.10.2010, 22:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •