Կարծում եմ, որ դա այդպես է քո անհանդուրժողականության մեջ, Մարկ ջան: Իսկ ես այդ կարծիքին չեմ: Առավել ևս, ասեմ, որ տեղ-տեղ նույնիսկ դու հիշեցնում ես ինձ շատ ծանոթ մեկին՝ իմ ջահել "Ես"-ին: Ներիր ինձ անհամեստ համեմատության համար, բայց դա այն է, ինչ ես եմ զգում:
Ափսոս: Ինձ շատ էր դուր գալիս: Ես կկարոտեմ դրանք…էլ մեկնաբանություններ չեմ անի, հակառակ դեպքում կստացվի, որ հակաճառում ու քննադատում եմ:
Իսկ ի՞նչ կասես, սիրելիս, եթե հանկարծ պարզվի, որ Աստծոն ընտրովի հնարավորություններ տալն է ինքնախաբեություն. այս բանը կարող է Աստված անել, իսկ այն բանը՝ ոչ: Եկ, վերջիվերջո չմոռանանք, որ Ամենակարող Աստծո մասին ենք խոսում: Եվ հետո. կոնկրետ գործողություն չէ՞ր արդյոք էն խեղճ երեխուն դանակի տակից փախցնելն ու փոխարենը գառը դնելը; արտաքին տեսք չունե՞ր արդյոք, երբ խաչ բարձրացավ… Մի հին գիրք գիտեմ, մեջը լիքը էսպիսի բաներ են գրված, ու մենք բոլորս էլ, չգիտես ինչու, հավատում ենք դրանց:ցանակցած ոք, ով փորձում է Աստծուն որևէ կոնկրետ գործողություններ վերագրի, Նրա կերպարին արտաքին տեսք տա, Նրա հետ ֆիզիկական կոնտակտ նկարագրի, կամա թե ակամա աղավաղում ա Աստծու կերպարը ու սկսում ինքնախաբեությամբ զբաղվել, քանի որ իլյուզիայի, իրականության, հրաշքի ու սովորականի մեջ սկսում ա փնտրել այն ինչ իրականում ամենուր ա, ու անպայման համաչափ բաշխված:
Վերջին խոսքերդ, որ հաստեցրել եմ, իրոք որ իմաստուն խոսքեր են, ու ես հազար տոկոսով համամիտ եմ քեզ հետ: Բայց ցավալին այն է, որ մենք՝ մարդ ասածներս, ինչ-ինչ պատճառներով մոռացել ենք ու չենք հիշում այդ մասին: "Ամենուր" անցնում ենք մեզ համար "բաշխված սովորական" բաների կողքով ու չենք նկատում դրանք, չենք վերցնում մեզ հասանելիքը, երբեմն նույնսկ անգիտակցորեն հրաժարվում ենք դրանից: Իսկ ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկը սկսում է նկատել ու վերցնել իրեն հասանելիքը: Այ, այստեղ է, որ քո ասած այդ սովորական բաները՝ հրաշք են դառնում, նույնիսկ նրա համար, որ դեռ նոր սկսել է նկատել…
Քեզ էլ՝ անսահման հաջողություններ:



Մեջբերել
Էջանիշներ