Չուկ ջան, հետդ համաձայն եմ էն առումով, որ շատ դեպքերում աթեիստներն ու հավատցյալները հավասար են։ Հավասար են իրենց վերլուծական մակարդակով, կարծիք կազմելու մեթոդներով, ինչ որ մի բանում վստահ լինել-չլինելու հարցում, մտածելակերպի մոդելներով։
Ասեմ ավելին։ Երբ մոռանանք հավատացյալ ու աթեիստ պիտակները ու նայենք միմիայն ԳՈՐԾԵՐԻՆ, ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻՆ, որ էտ պիտակները կրող մարդիկ անում են, կտեսնես շատ կետերի համընկնում։ Այսինքն մտածելակերպի մոդելները շատ հարցերում նույնն են։ Ուղղակի կոնտեքստն ա տարբեր։ Մեկը հավատի կոնտեքստ ա լցնում մտածելակերպի շաբլոնի մեջ, մյուսը աթեիզմի։ Տարբերվում են պարունակությունները, բայց մոդելները նույնն են։
Հազարից մի մարդ կա, որը կարա փայլի իր վերլուծական ունակություններով։ Ես որպես օրինակ կարամ բերեմ երկու գիտնականի՝ Ռոբերտ Անտոն Ուիլսոնին և Սթիվեն Հոքինգին։ Սրանց կարամ ավելացնեմ նաև Արթուր Քլարքին։ Իրանք աթեիստական աշխարհահայացքի կրող լինելով չեն բացառում ոչ մի բան։ Անգամ փորձում են ապացուցել, որ այսօրվա գիտական, մաթեմատիկական հիմնական օրենքները, որոնց վրա հիմնվում ա ողջ գիտությունն ու տնտեսություն, որոնք մեզ թվում են անխախտ ճշմարտություններ, իրականում հարյուր տոկոսանոց փաստեր չեն ու ունեն հնարավորություն ապագայում սխալ դուրս գալու։ Երբ էս գիտնականներին համեմատում եմ Ռիչարդ Դոքինզի հետ, մեծ տարբերություն եմ տեսնում։ Ռիչարդ Դոքինզը հավատացյալ-աթեիստ ա։ Իրանք՝ ազատամիտ ու չկաղապավորված մարդիկ։ Իմ կարծիքով Դոքինզը իրան կաղապարել ա աթեիզմով, մեկ ուրիշը հավատքով, իսկ էս նշածս մարդիկ, ոչ մի բանով։ Իրանք անընդհատ առաջ են գնում։ Չեն սառացնում իրենց մտածելակերպը։
Հիմա երբ Ակումբին ես նայում, ի՞նչ ա դուրս գալիս։ Կրոն բաժնի վերջին ժամանակվա քննարկումներում ես բացահայտել եմ երեք կատեգորիայի մարդ։
ՏԱՊՈՌ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ (անգամ եթե կպնում են եկեղեցուն ու աղանդներին)
ՏԱՊՈՌ ԱԹԵԻՍՏ (ես պատկանում եմ էս շարքին)
ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾՆԵՐ (մարդիկ որ փորձում են համ էս կողմում լինեն համ էն)
Իսկ այ չորրորդ կատեգորիան, որոնք միստիկայով ու կրոնով նույնքան հետաքրքրված են, որքան որ գիտությամբ, ինչպիսիք են արդեն նշածս Ռոբերտ Ուիլսոնը, Հոքինգը ու Քլարքը, Ակումբում չկա, Արտ ջան։
Իսկ ինչ վերաբերում գիտության ու կրոնի ընկերությանը ես կտրկանապես դեմ եմ։ Հետո կփորձեմ հիմնավորել։
Էջանիշներ