Ժող, ստեղ մի հատ ֆունդամենտալ հարց կա… ի՞նչ ա նշանակում հավատալ… արդյոք դա ներառում ա նաև վստահելը…
առանց վստահության կա՞ հավատք…
Ժող, ստեղ մի հատ ֆունդամենտալ հարց կա… ի՞նչ ա նշանակում հավատալ… արդյոք դա ներառում ա նաև վստահելը…
առանց վստահության կա՞ հավատք…
Jarre (20.11.2013), Sambitbaba (20.11.2013)
Դու իրականում հետաքրքիր հարց ես բարձրացնում։
Ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի» հավատալ բառն ունի հետևյալ իմաստները.
1. Հավատ ընծայել, հաստատուն համոզմունք ունենալ մեկի կամ մի բանի նկատմամբ
2. Վստահել
3. Որևէ կրոնի հետևել, դավանել
4. Իբրև ճշմարտություն ընդունել, հավաստի համարել
5. Վստահելով ավանդել՝ հաղորդել՝ հանձնել
Ինչի՞ եմ ասում, որ սա հետաքրքիր հարց է, քանի որ շատ դեպքերում մարդը հավատ ասելով նկատի ունի վստահություն և համոզվածություն։ Ես ընդհանրապես ատում եմ էս ընդհանուր բառերը։ Որովհետև հազար էջ գրում ենք, հետո պարզվում ա, որ մարդը էտ բառի տակ լրիվ այլ բան նկատի ունի։
Դրա համար ես կողմնակից եմ բացատրելով գրելուն, արտահայտվելուն։ Որ հավատի փոխարեն ես գրեմ, թե ինչ նկատի ունեմ։ Ի՞նչ ա հավատը իմ պատկերացմամբ։ Ոչ թե վերցնեմ էտ ընդհանուր բառը, որի տակ դու նկատի ունես դաշտ, իսկ ես նկատի ունեմ հեռուստացույց ու սկսենք բանավիճել։ Առանց էս հարցը բացահայտելու անիմաստ ա զրույցը։
Մեֆ ջան, երբ ես կրոնի մասին էտքան խոսում եմ ու նյարդայնացնում մարդկանց, պատճառը հենց էս քո նշածն ա։ Որովհետև հավատացյալների մեջ շատ-շատ են էնպիսի մարդիկ, որոնք հենց նման արժեհամակարգով են ապրում։
Պատմությունը նայի։ Մի ամբողջ հրեա ազգ ժամանակին հենց էս սկզբունքով ա ապրել ու ըստ մովսիսական օրենքի մասնակցել են իրենց երեխաների մահապատժին միայն էն բանի համար, որ նրանք դադարել են հավատալ Աստծուն։
Իսկ էսօր երեխա, ընտանիք ընկնում ա երկրորդական տեղ։
Ու մարդ պատրաստ ա հանուն հավատի, հանուն կրոնական դոգմայի հրաժարվելու բժշկական միջոցներից իրա երեխայի կյանքը փրկելու համար։ Բա դա ի՞նչ ա։ Զոհել չի՞։
Իսկ մարդկանց թվում ա, որ բան ու գործ չունեմ սաղ օրը անկապ ուրիշներին եմ քննադատում։ Ուղղակի ես էղել եմ դրա մեջ ու տեսել էտ ամենը։ Ապրել եմ դրանով։ Տեսել եմ նման մարդկանց։
Ու ես կոնկրետ Եհովայի վկաների մասին չեմ խոսում։ Այլ իրանց պես միլիոնավոր այլ հավատացյալների։
Գիտե՞ս, մարդիկ շատ են խոսում հավատացյալ լինելու մասին, որ հավատում են աստծուն, բայց վստահությունը, դա, իմ անձնական կարծիքով, հավատքի չափն ա որոշում… էս բոլոր ծիսակատարությունները, եկեղեցի գնալն ու մնացած բաներն արդեն ստացել են սովորույթի բնույթ… համայնքային բնույթ ա կրում… ոչ ոք չի վստահում աստծուն, վստահում են էն ժամանակ երբ արդեն բան չկա անելու, ոչինչ հնարավոր չի անել, կամ իրենցից կախված չի… մարդիկ միշտ աստծու համար տեղ են ման գալիս. ոմանք աստծուն խառնում են իրենց առօրյա գործերին, ոմանք էնքան հեռու են դնում որ ընդհանրապես չխառնվի որևէ գործի, ոմանք աստծուն պահում են իրենց խորքում որ հաստատի իրենց ասածն ու արածը… մարդիկ աստծուն դարձրել են անձնական օգտագործման, սուբյելկտիվ, պայմանավոտրվախ միայն իրենցով… իրենք ունեն իրենց սահմանումը… սրանք կոչվում են չափավոր հավատացյալներ…
իսկական հավատացյալները ովքեր վստահում են աստծուն ու համարում են որ աստված օբյեկտիվ իրականություն ա, դրանց դու ճանաչում ես…
Մեֆ ջան, կներես, բայց էդ հավասարության նշանը ոչ մի կերպ չեմ կարողանում հանել: Պատճառը... դե, վերևներում շատ ենք խոսել այդ մասին, կրկնվելու իմաստը չեմ տեսնում, որովհետև կարծիքներիս մեջ ոչ մի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Իսկ կարճ կապած՝ կրկնեմ հետևյալը. հավասարության նշանը ճիշտ է, որովհետև երկուսն էլ սահմանափակ են: Մեկը՝ իր հավատի մեջ, իսկ մյուսը՝ իր գիտելիքների մեջ: Եվ իրենց ընկալածից դուրս, երկուսն էլ ուղղակի կույր են:
Տրիբունը շատ լավ ասել է արդեն ամեն ինչ՝ թե կրոնի և թե այսօրվա գիտության մեջ համարյա հավասար քանակությամբ անհայտների մասին: Ճիշտն ասած, երևի անհավասար քանակության, որովհետև, ինչ վերաբերվում է կրոնին, մենք համարյա բոլորս էլ արդեն գիտենք, թե ինչն է անհայտ այնտեղ ու ցանկության դեպքում անհայտները համարակալելն այնքան էլ բարդ չի լինի: Իսկ գիտության մեջ... մամա միա...
Բայց այս ամենը հեչ... գրել ստիպեց հետևյալ կայֆ միտքդ.
Ինչ լավ միտք է, Մեֆ... ազնվորեն, կուկլա միտք է...Առանց վստահության կա՞ հավատք...
Մտորելու էնքան նյութ է տալիս...
Գիտե՞ս, թե Օշոն ինչ է ասում. "Եթե գնում ես այնպիսի մեկի հետևից, ինչպիսին Հիսուսն է, ուրեմն վաղ թե ուշ կնմանվես նրան, բայց սկզբից պետք է հանդգնել ու գնալ: Ժամանակի ընթացքում դու կզգաս, որ նա իրոք որ Աստծո որդին է՝ և դա դեռ ամենը չէ, չէ որ ի շնորհիվ նրա պարզ կդառնա, որ դու էլ ես Աստծո որդի: Բայց սկզբում պետք է վստահել: Եթե կասկածի գոնե ստվեր անգամ ծագի, դռները կմնան փակ":
Հիմա տես, թե ինչ է ստացվել: Երկու հազար տարվա ընթացքում ոչ ոք, անկախ նրանից, աթեիստ է թե հավատացյալ, - այդպես էլ չհասկացավ, որ ինքն Աստծո որդի է... Մի՞թե դա չի ասում այն մասին, որ ոչ ոք այդպես էլ չվստահեց Հիսուսին... Աթեիստները՝ հասկանալի է, բայց հա՞վա՞տա՞ցյալ՞նե՞րը՞...
Եվ սա էլ է պատճառ, որպեսզի էն ասածդ հավասարումնը չհանեմ երկու բառերի միջից, քանզի դուք երկուսդ էլ՝ թե աթեիստներդ, և թե հավատացյալներդ, հավասար չվստահող եք...
Բայց ասեմ, Մեֆ ջան, որ նրանք շատ աննախանձելի վիճակի մեջ են գտնվում ու կարեկցանքի են արժանի: Որովհետև ինչ խոսք, որ տրամաբանորեն հավատքն ու վստահությունը պետք է լինեն միասին: Բայց տես, թե ինչ վիճակում է գտնվում հավատացյալը. նա հավատում է մեկին, ումից վախենում է: Իսկ հնարավո՞ր է արդյոք վստահել նրան, ումից վախենում ես...
Մի խոսքով մարդու ուղեղ քարկապ է ընկնում... ինչ ուզում ես, մտածիր...![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ