Հարգում են
Ծաղրում են
keyboard (09.11.2013)
Բյուր ջան, իհարկե պիտի բերես։ Ու եթե ինձ բերես իմ փաստարկին դեմ փաստարկ ու ասես «Ժառ ջան, էս քո բերած փաստը դեռ 96 թվին հերքվել ա էս ինչ գիտնականի բերած էս ինչ փաստարկով» ես չեմ վիրավորվի քեզանից։ Այլ շնորհակալություն կհայտնեմ ու կփորձեմ ավելի խորը ուսումնասիրել։ Վերջիվերջո ես գիտնական չեմ, ու գիտության հետ կապս սիրողական մակարդակով ա։ Դրա համար ցանկացած կարծիք, քննադատություն իմ օգտին ա ծառայում։
Ես վաղուցվանից մի սկզբունք ունեմ. ուշադրություն դարձնել ասացի իմաստին, ոչ թե ձևին։ Ու եթե նույնիսկ բարձր տոներով հետս խոսաս, ճիշտ ա կարող ա նեղվեմ, բայց հաստատ չեմ համարի, որ դու իմ զգացմունքները չես հարգում։ Ես քեզ ճանաչում եմ։ Ճանաչում եմ Ակումբի մակարդակով։ Հետևաբար եթե ինձ ցավոտ թեմայում քո գրառումից ես ցավ եմ ապրում, հավանաբար դա ոչ թե քեզանից ա, այլ այն բանից, թե ես ինչպես եմ վերաբերում էտ թեմային։ Որովհետև դու համարյա բոլոր թեմաներում նույն ոճով ես գրառում կատարում։
Ու շատ զարմացած եմ էդ կապակցությամբ:
Տեսնես՝ էլի քանի մարդ էր ընկալել, որ դու հավատացյալ ես ու դրա պատճառով ես վատ զգում էս քննարկումներից:
Jarre (08.11.2013)
Մեֆ, մի քանի հատ թեթևակի էս թեմայում արեցի, բայց լուրջ եմ ասում` հավես չունեմ: Հենց ունենամ, կգրեմ: Ավելին` օրինակներ կբերեմ, թե աթեիստներդ ոնց եք հուզական լուծումներ առաջարկում, իսկ հավատացյալները` չոր, գիտական: Այսինքն, նենց չի, որ մենակ չոր, գիտական ա, բայց փորձը ցույց ա տալիս, որ աթեիստների հետ վիճելիս ու ինչ-որ բան ապացուցելիս Աստվածաշունչ ցիտելն անիմաստ զբաղմունք ա, աթեիստն ասում ա` դա ինձ համար ասնավանի չի: Բայց դե կարելի ա նույն բաները գիտականորեն էլ հիմնավորել: Ի դեպ, խոսքս բնավ Աստծո գոյության կամ չգոյության մասին չի, այլ կոնկրետ սկզբունքների, որոնք մարդիկ ունենում են հավատացյալ լինելու արդյունքում:
keyboard (09.11.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ