էս ժամանակի հետ լեզու գտնել չի լինում... Ո՞նց ես քեզ մի քիչ երկարացնեմ, հը՞![]()
էս ժամանակի հետ լեզու գտնել չի լինում... Ո՞նց ես քեզ մի քիչ երկարացնեմ, հը՞![]()
Եկա թարմ տպավորություններս էստեղ թողնելու...
Էսօր ամբողջ օրը անձրև է գալիս՝ հորդ անձրև: Ու ես հասցրեցի երկու անգամ էդ անձրևի տակ զբոսնել: Հոգ չէ,որ ոտքերս թրջվեցին,որ մազերիցս ջուրը կաթում է: Կարևորն այն է,որ լցվեցի դրական լիցքերով,քանի որ էսօրվա անձրևը էն թախիծ բերող անձրևներից չէր: Սա էն անձրևներից էր,որ մաքրում է,իր հետ քշում տանում ամեն վատը ու տեղ ազատում լավի ու դրականի համար: Կորչի երեկվա թախիծը,էլ չեմ տխրելու:
Այ,էսպիսի տրամադրություն ունեմ էսօր:![]()
Վերջին խմբագրող՝ Vardik!: 12.10.2013, 19:21:
Կյանքի իմաստը հենց սկսեցիր փնտրել, չգտնել, փոխարենը կհայտնաբերես, թե ինչ ահռելի քանակի անիմաստ երևույթներ կան...
1. Եռօրյա ինժեներական աշխատանքներ - ո*ահան լինելով խրամատի փորում ու սարքավորում,
2. քայքայված ներվեր - "Արա, այ բալամներ, կարո՞ղ ա գիտեք' հազար անգամ պետք ա ասեմ: Աչքիս խտացրած կաթ եք ուզում ուտեք սմետանի ու մայոնեզի հետ":
3. սառած ու ջարդված մարմնամասեր - զինվորական քնապարկերով ութ այլ տղամարդկանց հետ ԶԻԼ-131-ի կուզովում մարինացված վարունգների նման խցկված-անշարժացած վիճակում անցկացրած բուռն գիշերներ:
Արդյունքը - ականանետդ ճայթում ա' նշանառուիդ դեմքին դիմափոշի քսելով, ու մահաբեր ականը հեռավոր բլրի վրա տեղակայված անմեղ քառակուսիների ու ուղղանկյունների մաման լացացնում ա:Մի ուրիշ հաճույք ա:
![]()
Խա՜… Ասում ա Լֆիկը մի հատ մեծ մագնիս ունի, որի վրեն տարբեր երկրներից բերած խալաձելնիկներ ա կպցնում …![]()
Weekend-ը հանրակացարանում դա մի բան է, երբ կարող ես լսել ռուսական պապսա, արաբերեն հայհոյանքներ, ճապոնական անիմեներ, կորեական անեկդոտներ, կոլոմբիական սերիալներ, բայց ոչ երբեք անգլերեն. բոլոր ամերիկացիները տուն են գնում այս օրերին:
Մի տեսակ էնքան տխուր է բոլոր միջազգային ուսանողների մեջ լինել միակ մարդը, ում մայրենի լեզվով էլ ոչ ոք չի խոսում:
Ուֆ, հայերեն խոսել եմ ուզում: Ու ոչ սկայպով, ոչ էլ՝ ինքս ինձ հետ:
"Սիրելի Հանա,
Օր օրի ավելանում են ռուս գերիները և մեր բատալիոնը պիտի պահի նրանց… մենք ավելի ու ավելի հաճախ ենք նրանց սպանում և երբ մտածում ես որ սրանք գերմանացի զինվորի կյանք են խլել, դա այնքան դժվար գործ չի դառնում…
…խնդրում եմ, չկարդաս սա մեր որդուն…"
Գերմանացի սպայի նամակից…
Նոր տենդենց քաղաքում. արդեն որերորդ մարդուն եմ տեսնում, ում նորմալ հոնքերի տեղը դաջած ներկ ա։ Էս ինչ խաբար ա![]()
Մենակության միակ դրական կողմը,էն է որ կարողանում ես մտածել,երկար մտածել,վերլուծել ու գտնել անհրաժեշտ պատասխանը ու ամենակարևորն էն է,որ էդ պտասխանը կարա ընդհանրապես ճիշտ չլինի:
էնքան տաք էր երեկ քաղաքումս ,կարծես տանը լինեյի, լրիվ էդ զգացումն էր...
հաճելի էր քայլել աշանանային գունագեղ փողոցներով, երաժշտության տակ՝ քաղաքիս երաժշտության տակ, մայթերից դուրս՝ փողոցի մեջտեղով...
մարդիկ ուրախ էին, քաղաքս ժպտում էր , քիչ էր մնում կանգ առնեյի Ամիրյանի մեջտեղում ու բարձր գոռայի՝
- Իմ վարդագույն քաղաք սիրում եմ քե՜զ...
ափսոս միայն, որ քաղաքիս ամենօրյա դառնությունը չի տանի էդ բարի ու ժպիտով մեկ օրը, միայն էդ մեկն օրն էր ազգս ուրախ...
Վերջին խմբագրող՝ Meme: 13.10.2013, 19:51:
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Arpine (15.10.2013), CactuSoul (15.10.2013), Meme (14.10.2013), My World My Space (14.10.2013), Sagittarius (15.10.2013), Smokie (16.10.2013), Stranger_Friend (14.10.2013), Tig (14.10.2013), Նաիրուհի (14.10.2013), Նիկեա (14.10.2013), Վոլտերա (14.10.2013)
Շիշթափի սարի լանջին`
Աղջիկ մը
Կթռչի խատուտիկ սերմի մը նըման`
Քամին մեկ աջ, մեկ ձախ կըտանե:
Այստեղ խոտ, այնտեղ խոտ
Ճամփեն կկորցնե...
Լուռ ամբոխ, գիժ ամբոխ,
Իր շուրջ դատարկ է:
Բյուրեղյա շրջանի մեջ`
Աղջիկ մը
Ձեռքերից, մազերից հոտ կըքաշե:
Ու երբ շրջանն կըփշրի`
Այստեղ մարդ, այնտեղ մարդ
Ճամփեն կկորցնե...
Մոլորություն:
SWTS
CactuSoul (15.10.2013), E-la Via (14.10.2013), Mephistopheles (14.10.2013), Smokie (16.10.2013), Անվերնագիր (14.10.2013), Արէա (14.10.2013), Նաիրուհի (14.10.2013), Նիկեա (14.10.2013), Ռուֆուս (14.10.2013), Վոլտերա (14.10.2013)
Մաքուր օդին կակա եմ ասում...է հետո...մինչև երբ...
![]()
Ուրեմն ստեղ քանիերորդ անգամ Նիկեան իրա ջրծաղիկնա պատմում ստեղ,ես էլ ակամայից իմն եմ հիշում: Էս անգամ որոշեցի կիսվել:
Մինչև 21 տարեկանս քանի անգամ հանդիպել էի ջրծաղիկով հիվանդ մարդկանց,բայց չէի վարակվել,ուստի մտածում էի,որ ես փոքր ժամանակ հաստատ հիվանդացել-պրծել եմ դրանից: Իսկ 21 տարեկանում արդեն առաջին անգամ մայրիկ դառա ու ա՜յ քեզ թարսություն... Էդ օրերին քրոջս տղան մանկապարտեզից ինձ նվեր բերեց ջրծաղիկը ու սկսվե՜ց... Հլա ես հեչ,բա որ 40 օրական փոքրիկս էլ կպավ... Մի խոսքով,միակ ծիծաղելի բանը,որ էդ օրերին մտքովս անցնում էր՝ նմանվում եմ տոնածառի...Ու հլը մի բան էլ էդ օրերին բանից բեխաբար հյուրեր եկան,իբր շնորհավորելու պստոյի ծնունդը... Տոնածառն էլ չէր փրկում...
Էհհ... Հետաքրքիր բանա կյանքը.ամեն անցած դժվարություն հիշում ենք ժպիտով,անգամ,եթե ժամանակին հե՜չ ծիծաղելի չի եղել:
Առողջություն ձեզ,ակումբցիներ,մանավանդ՝ քեզ,Նիկեա ջան:
էհ...![]()
արդեն ուշ ա
![]()
CactuSoul (15.10.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ