Կան մարդիկ, ովքեր չգիտեն, որ ես ակումբում կամ, բայց իրենք գիտեն ակումբի մասին: Ու հենց, որ սկսում են ակումբից խոսել...սիրտս կագնում է: Ակումբը ինձ համար մի ուրիշ աշխարհ է ու հեչ չէի ուզենա, որ հանկարծ դինոզավրեր հայտնվեին ակումբում:
Կան մարդիկ, ովքեր չգիտեն, որ ես ակումբում կամ, բայց իրենք գիտեն ակումբի մասին: Ու հենց, որ սկսում են ակումբից խոսել...սիրտս կագնում է: Ակումբը ինձ համար մի ուրիշ աշխարհ է ու հեչ չէի ուզենա, որ հանկարծ դինոզավրեր հայտնվեին ակումբում:
առավոտվանից տրամադրությունս փայլունա եղել, բայց մի քանի վայրկյանում կարա ամբողջ օրվադ ժամերը ջուրը ընկնի...
սիրտս նենց ճմլվածա, ոնց որ մեկը անկախ կամքիցս սիրտս վերցնի ու ճմրթի թղթի անպետք կտորի պես...
չեմ կարում շունչ քաշեմ, օդն էլ պակասա...
փրկությունը որնա էս դեպքում, չգիտեմ...
շատ սև գրեցի, բայց էսօր էսա...
հ.գ՝![]()
![]()
![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
2003-ի հոկտեմբերի 9-ին վերջապես ստացա գաղտնի կոդը ու կարողացա գրանցվել ԿՄ-ում՝ կատարելով առաջին գրառումս: Էն ժամանակ մեր օրերի պես հեշտ չէր. ԿՄ-ն անվճար չէր: Եթե ուզում էիր բլոգ ունենալ, պիտի վճարեիր: Իսկ եթե վճարում էիր, մեկ շաբաթ անց ստանում էիր գաղտնի կոդ, որը կարող էիր մի ուրիշ մարդու փոխանցել, որ անվճար գրանցվի: Հետո էդ ուրիշ մարդն էր մեկ շաբաթ անց կոդ ստանում, փոխանցում հաջորդին ու էդպես շարունակ: Ես էլ հայտնվել էի մի էդպիսի երկար շղթայում ու ավելի քան մեկ ամիս համբերատար սպասում էի իմ հերթին:
Առաջին երեք տարիներին անգլերեն էի գրում, գրում էի պատանեկան զառանցանքներ, գրում էի հազվադեպ: Լեզվի ընտրությունը երկու լուրջ պատճառ ուներ. մեկն էն էր, որ իմ լսարանը հիմնականում գաղտնի կոդի շղթայի մասնակիցներն էին, այսինքն՝ հայերեն չգիտեին: Իսկ մյուսը հայերեն գրելու տեխնիկական խնդիրն էր. տրանսլիտով չաթ կանեի, մեյլ կգրեի, բայց լատինատառ օրագիր պահելը մի տեսակ սրբապղծություն էր ինձ համար: Հետագայում, երբ օտար ընթերցողներս կամաց-կամաց պակասեցին՝ փոխարինվելով հայերով, իսկ հայերենի տեխնիկական խնդիրը լուծվեց, սկսեցի ոչ միայն հայերեն գրել, այլև թարգմանել հին անգլերեն գրառումներս... դե մի մասն էլ ջնջել:
Հետո ինչքան մեծացա, էնքան երկարեցին ու հաճախացան նաև գրառումներս, շատացան նաև մեկնաբանություններն ու ընթերցողներս: Պատանեկան զառանցանքները վերածվեցին ճամփորդական ու ուսանողական պատմությունների՝ երբեմն-երբեմն ընդհատվելով մեծական զառանցանքներով: ԿՄ-ն էլ հերթով մի դարաշրջանից մյուսն էր անցնում, որոնցից յուրաքանչյուրի նկատմամբ կարոտով եմ լցվում:
Սկզբում իմ անգլախոս միջավայրն էր ու հազարից մեկ հայտնվող մեկնաբանությունները: Հետո կամաց-կամաց հայտնվեց հայ ընթերցողն ու հայերեն մեկնաբանությունները, իսկ մի քաղաքական գրառում էնքան մեծ աղմուկ հանեց, որ շուտով կորցրի վերահսկողությունս բլոգիս ընթերցողների նկատմամբ: Արդեն չգիտեի՝ ով է մտնում էնտեղ, ինչ տպավորություն է ստանում, ծնողներիս ինչ է խաբար տալիս (ասենք, ծնողներս իրենք էլ էին մտնում): Էդ ամեն ինչը մի տեսակ վախենալու էր, ու ժամանակ առ ժամանակ անցնում էի փակ գրելուն: Բայց հետո դա էլ սկսեց չօգնել, որովհետև հայտնաբերեցի, որ ընկերներիս մեծ մասին չեմ ճանաչում:
Եկավ նաև ժամանակ, երբ ֆեյսբուքը կուլ տվեց ԿՄ-ին, ու ակտիվ հարևաններիս թիվը կտրուկ փոքրացավ: Եկավ նաև մեկ այլ ժամանակ, երբ գրեթե ամեն օր գրելու սովորությունը փոխարինվեց զոռով շաբաթը մեկ կամ ավելի հազվադեպ մի բան խզբզելով, էնքան որ ինքս ինձ համոզեմ, որ որպես բլոգեր մեռած չեմ:
ԿՄ-ից հեռանալու փորձ մի քանի անգամ արել եմ, ամեն անգամ տարբեր պատճառներով: Լինում էր՝ տեխնիկական, լինում էր՝ այդ անվերասկելիությունից փախչելու ցանկությունը, լինում էր՝ ուզում էի ուղղակի նոր հարթակներ նվաճել: Բայց որքան շատ տարիներ էի հետևում թողնում, այնքան ավելի էր դժվարանում ԿՄ-ից պոկվելը:
Այս տասը տարիների ընթացքում բլոգ պահելը տարբեր դրդապատճառներ է ունեցել: Սկզբում գրում էի ենթադրական նամակներ ուղղված որոշ մարդկանց, որ հաստատ գիտեի՝ չեն կարդում: Գրում էի ու թեթևանում էն մտքից, որ չնայած տեսականորեն կարող են մի օր անցնել բլոգովս, բայց ամեն դեպքում գրառումներս մնում են անհասցե: Հետո արդեն ուզում էի ընթերցվել, անընդհատ հետևում էի, թե ինչքան մարդ եկավ-գնաց, որ գրառումը կարդաց: Այն պահից սկսած, երբ անկառավարելի դարձան ընթերցողներս, կտրուկ փոխվեցին նաև դրդապատճառներս. ուղղակի ուզում էի գրել ինձ համար, հավաքել ամեն ինչ, որ հետո եթե ուզենամ հիշել, թե այսինչ տարիքում ինչպես էի ինձ զգում կամ ինչով էի զբաղված, դժվարություն չլինի: Ու էդպես սկսեցի գրել ինձ հուզող թեմաներով, պատմել ինձ անհանգստացրած պատմությունները, որքան էլ գիտակցում էի, որ դրանք հաճախ ձանձրալի ու երկար են ընթերցողի համար:
Հիմա, երբ հետ եմ նայում էս տասը տարիներին, հասկանում եմ, որ լրիվ ուրիշ մարդ կլինեի առանց բլոգիս: Էս ընթացքում լիքը մարդկանց հետ եմ ծանոթացել, շատերի հետ կռվել, ոմանց հետ ընկերացել: Լիքը խնդիրներ հենց էստեղ են լուծում ստացել, լիքը թաքուն մտքեր մենակ բլոգեր ընկերներս են տեսել, լիքը պատմություններ էստեղ են անմահացել: Գրառումներիս պատճառով էլ ընկերներ եմ կորցրել, էլ դեկանատ կանչվել, էլ հոգեկան հիվանդներից օգնություն խնդրող նամակներ ստացել:
Էս տասը տարիների խորքից հիմա շնորհակալություն եմ հայտնում բոլոր բլոգեր ընկերներիս ու ընթերցողներիս՝ անկախ նրանից մեկնաբանել են, թե լուռ կարդացել, գնացել: Շնորհակալ եմ... եթե դուք չլինեիք, երևի բլոգս էլ չէր լինի:
Alphaone (09.10.2013), boooooooom (10.10.2013), CactuSoul (10.10.2013), Cassiopeia (10.10.2013), Vardik! (09.10.2013), Ամպ (10.10.2013), Նաիրուհի (09.10.2013), Ուլուանա (10.10.2013), Վոլտերա (14.10.2013)
Ուֆ, աչքիս ակումբում լոքշը դառել ա մոդեր ու սուպերմոդեր, խաբար չենք: Էս ինչ անհետաքրքիր վիճակ ա:
Նստած մտածում եմ` մի հատ լավ գրող կա, էրնեկ մեկը բռներ, իրա մասին թեմա բացեր: Փորփրել եմ, չկա: Այ դա կլիներ անսպասելի... էն ի՞նչ էր.... թեմայի բացում
Alphaone (09.10.2013), Mephistopheles (09.10.2013), Վոլտերա (14.10.2013)
Ակումբը լօքշ ա որտև ամեն մարդ իրա "օրագրում" ա գրում. բանավեճ չկա, թեկուզ ֆատալ վերջաբանով…
նման ենք փիսոյի որն իրա քաքը ավազի մեջ ա թաղում…
600,000 դրամ տվել հեռուստացույց ա առել, 7000 դրամ չունի, որ կաբել առնի, որ միացնի կոմպին հեռուստացույցը, հեռախոսի մեջ էլ րոպե չունի, որ զանգի ինձ մենյուից բան հարցնի, ես եմ զանգում 45 րոպե հեռախոսովս հետը խոսում, լավա զարյադկես նստեց, թե չէ մեկա ես էի զանգել, մինչև առաոտ կխոսար:
Ինձ էլ ասում ա ավտոյով ես, մի 10 րոպեով անցի մեր տուն, կակռազ տնեցիք քնած են, երեխեքը չեն խանգարի:
Այ քեզ ե՜զ, Արթուր տղա, թե վաղը քթիցդ չբերեմ, որ դու դրան իմ համարը տվել ես, անունս կփոխես
ոսկի խոսքեր )))Գուցե ես սխալ եմ, բայց ախր իմ սխալն ավելի սիրուն ա, քան ձեր ճիշտը (c) Շինարար
եկեք ամեն ինչ համով–հոտով անենք էլի... էն որ կարաս մեկին ասես «ի՜, սխալ ես ասում», բայց էնքան քնքշություն ու բարություն դնես մեջը, որ ժպտա, ոչ թե «ո՞նց թե արա» ու աթոռով գլխիդ, ու մեկ էլ կան չէ՞, որ գիտեն, որ ճիշտ ես, բայց նենց տոնով կասեն «հա, քո ասածն ա», ոնց որ աթոռով տա գլխիդ ու հազիվ ես պահում քեզ, որ դու էլ իրա գլխին չտաս աթոռով։ Ասածս ինչ ա՝ մի՜ քիչ բարություն ավելացնենք, մի՜ քիչ ջանք թափենք, որ ամեն ինչ ավելի լավ լինի, քանի հիմա կա։ Ու ոչ միայն ԱԿումբում, տենց ընդհանրապես էլի... մեզնից շատ բան չի գնում, բայց որ անծանոթ մեկին փողոցում ժպտում ես՝ կարող ա կասկածում էր մոստից քցվի՞, թե՞ ամեն ինչ էդքան էլ վատ չի ու էդ ժպիտդ իրան փրկեց... բարի լինենք էլի մի քիչ, ի՞նչ դժվար բան կա դրա մեջ...
դժվարությունները միշտ կան, բայց էդ կեղտի մեջից դուրս գալ հնարավորա, եթե ուժեղ մարդ ես...
եթե մենակ չես...
էդ ուղու վրա եմ...:հոգոց հանող սմայլիկ
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Տեսնե՞ս մի օր լինելու է, որ առավոտյան դասի գնալուց, չմտածեմ ու ինքս ինձ չասեմ. «Գոնե կանգնելու տեղ լինի»...![]()
Ակումբի սմայլիկները շատ եմ սիրում: Ասում եմ ակումբի, որովհետև էստեղ կան տարբեր տրամադրություններ արտահայտող սմայլիկներ: Թե չէ ի՞նչ են ֆբ-ի սմայլիկները: Ֆբ-ի սմայլիկներից ամենաշատը չեմ սիրում մեր ակումբի ձևի այս սմայլիկը: Ակումբի այս սմայլիկը հավես ա, իսկ ֆբ-ինը ոնց որ ծիծաղանման դեբիլոտ դեմք լինի...
Հ.Գ. Կներեք, եթե ինձ հետ համաձայն չեք...![]()
Երբ հոգուդ անտես թևեր են տվել,երբ հոգումդ անշեջ կրակ են վառել,ապա կստացվի ամեն-ամեն ինչ,ինչ էլ որ ուզես,ձգտես ու փորձես:
...Երջանկությո՛ւն, թող որ նայեմ ջինջ աչքերիդ,
Ու թարթիչներըդ թող բնավ չթարթըվեն:... Պ.Սևակ
Հ.Գ. Թող բոլորի հոգիներում թևածեն երջանկության թիթեռները:
![]()
Երեկ դու ինձ համոզեցիր որ իրոք ամենաանսպասելի արարքները ամենաանսպասելի մարդիկ են գործում...
Շնորհակալ եմ...
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Ինչ էլ լինի, ոչինչ ու ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ արդարություն չկա: Եթե քեզ հետ անարդարացի են վարվում, ուրեմն սխալ ես, ուրեմն նախ դու ինչ որ մանրուքում արդարացի չես...
Հա՛, ես այնքան երեխա եմ, որ հավատում եմ դրան![]()
Ուրեմն էն որ ասում են միամիտ լոռեցի լրիվ ես եմ:Ահագին ժամանակ ակտիվ ակումբցի էի: Հիմա ավելի շատ ակտիվ կարդացող եմ: Ու ամեն անգամ նոր թեմա գնալու համար էս անտեր մկնիկով վերև էի տանում՝ միշտ մտածել եմ թե ինչի չի ադմինը էտ գործը հեշտացնում, հա մտածելով որ դե այ մարդ ֆբ-ն լավն ա էլի ինչքան էլ կուզես իջի էջի վերջը վերև գնալու հեշտ ձև կա: Նոր ինչ տեսնեմ...ակումբի էջի ներքևում աջ մասում կա «վերև» կոճակը
... էս 15 րոպե ա վերև- ներքև եմ անում...կայֆ
Մի ժամ առաջ միջին ու ցածր օղակների բոլոր երիտասարդ սպաները վաղուց քնած էին անուշ քնով, իսկ ես վաղվա համար իրանց անհրաժեշտ բլանկները, աղյուսակներն ու բլոկնոտներն էի տպում էն դեպքում, երբ հինգուկես ժամից շարունակելու ենք կիսատ մնացած խրամատի փորումը: Գայթակղությանը չդիմացա, ամեն մեկի համար ձևավորումներով տիտղոսաթերթ սարքեցի "Շնորհավոր Ամանոր" գրությամբ ու դրեցի իրանց բարձերի մոտ:
Բայց Ձմեռ Պապիին դեպրեսվելը սազական չի մի տեսակ: :/
Վերջին խմբագրող՝ Skeptic: 11.10.2013, 00:37:
CactuSoul (15.10.2013), Cassiopeia (11.10.2013), Smokie (11.10.2013), Vardik! (11.10.2013), Աթեիստ (11.10.2013), Անվերնագիր (11.10.2013), Նաիրուհի (11.10.2013), Վոլտերա (14.10.2013)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ