Մի քիչ առաջ պահարանս բացեցի, որ տաք ժակետ հանեմ: Կախիչներից մեկի վրա իրար վրայից կախված էին իմ ունեցած բոլոր սպիտակ խալաթները: Ու հարց ծագեց. տեսնես ես երբևէ նորից սպիտակ խալաթ կհագնե՞մ:
Մի քիչ առաջ պահարանս բացեցի, որ տաք ժակետ հանեմ: Կախիչներից մեկի վրա իրար վրայից կախված էին իմ ունեցած բոլոր սպիտակ խալաթները: Ու հարց ծագեց. տեսնես ես երբևէ նորից սպիտակ խալաթ կհագնե՞մ:
Alphaone (07.10.2013), Cassiopeia (07.10.2013), Jarre (07.10.2013), Meme (07.10.2013), Վոլտերա (07.10.2013)
Բյուրից կարմիր վարկանիշ եմ ստանալու. երեկ էդպես էլ չպարապեցի, ձեռքերս թափ տալով գնացի քննության ու A-, ուրիշ ժամանակ կտխրեի, որ ցածր ա, բայց էսօր տխրել եմ, որովհետև անարդար ա, որ էդքան բարձր ա դրել, ես անգամ C- չէի...
դրսում ցուրտ է,
ներսում տաք,
պարզապես ու հենց այնպես....
իմ գրածից հատված, որի միայն էս մասն եմ հիշում...
ասում են, եթե քո գրածըդու ինքդ լավ չես հիշում, ուրեմն դա լավը չի...
չեմ կարծում, բայց...![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Երբ ակումբի սիրուն աղջիկները պուպուշ-պուպուշ նկարներ են դնում ու от души ուզում ես առանձին-առանձին գրես, թե իրանք ինչքան պուպուշ են, բայց "վախենում" ես,
որ քո կարգավիճակում գտնվելու համար քեզ շոռաչք ու փչացած կհամարեն...
Մյուս անգամ, ստե ոչ մի սիրուն աղջիկ` ասել է թե բոլորը, նկար չդնեն էղա՞վ
Հ.Գ.![]()
Վերջին խմբագրող՝ keyboard: 07.10.2013, 20:41:
Մարդը գրել ա՝ դեպրեսիա, կողքը տխուր սմայլիկ ա դրել, ու տակը շնորհակալություններ են շարվել։
Ես աչքիս էս շնորհակալական համակարգի իմաստից բան չեմ հասկանում։
Մինչ ուրիշները կանտեսեն մանրուքները, մենք կվայելենք դրանք![]()
"Non est ad astra mollis e terris via."
Լինում ա չէ՞, որ մի լուր պիտի իմանաս, օրինակ՝ մինչև ժամը 10-ը. ետ լուրը դու շուտ՝ ասենք ժամը 6-ին ես ստանում, բայց մոռանում ես, որ ստացել ես ու մինչև ժամը 10-ը էլի սպասում ես...
Ինձ մոտ որ հաճախակի ա լինում![]()
Տարօրինակ փոքրիկ աղջկան սիրում եմ![]()
Երևի փոքր ժամանակ կինոներից կամ մեր հոգիների մասին զրույցներից մնացած միտք ա մեջս, բայց մի տեսակ համոզված եմ էտ փաստի վրա. էն, որ ասում են, երբ մահանում ես, կյանքդ կինոյի նման անցնում է կամ որ գնում ես Աստծո մոտ դատաստանի, քո կյանքը կինոյի նման քեզ ցույց ա տալիս
Դե հիմա մնացել ա էտ միտքը մեջս, ու ինչքան էլ մեծանում եմ, էնքան խորը նստում ա:
Ու էնքան եմ ուզում հիմա նման մի կինո լինի, որ նստեմ կադր առ կադր նայեմ էտ կարճամետրաժը: Հետաքրքիր, նոր շատ բաներ հաստատ չեմ գտնի, բայց գոնե կհասկանամ, թե որտեղից ա գալիս էն զգացողությունը, որ ինչ-որ կարևոր բան, ինչ-որ ճիշտ ժամանակին բաց եմ թողել ու մինչև հիմա դրա փնտրտուքի մեջ եմ:
Ու մեկ էլ վերջերս էնքան ուզում եմ կողքից մեկը կանգնի ու ռեալ, իրական, չեզոք կարծիք ասի:Ասի էն, ինչ կողքից ինքն ա տեսնում, թե չէ էն, որ ես էս եմ, էն եմ, էսպիսինն եմ, էսքան լավն եմ ու էնքան եսիմ ինչեր կարող եմ անել, արդեն խեղդում են: Ինձ թվում ա, որ ես իրականությունից շեղվել եմ, ինձ խաբում են ու ինչպիսին ես եմ ինձ տեսնում, էտ շրջապատիս` իմ հանդեմ ունեցած էտ կողմնակալ կարծիքների կուտակումն է: Հեշտ ա էտպես, երևի: Ինձ իրականությունն է պետք, էն, ինչ կողքից ես կամ, բայց չեն ասում, ու ես չեմ տեսնում:
Ափսոս, որ դուք էլ իրականում ինձ լավ չեք ճանաչում, դուք էլ կխաբեք ինձ![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
մի քիչ առաջ աղջկաս շիշն էի տանում, որ լվանայի ու պատրաստվում օրագրումս նշում անել, որ առաջին անգամ անգիտակցաբար, բայց մամա ինձ ասեց, բայց ...... երբ անցնում էի հյուրասենյակով, հեռուստացույցով մի տեսանյութ էին ցույց տալիս, թե ոնց են 4 առողջ երիտասարդներից մեկը դարձել է հոգեկան հիվանդ, մյուսը ստացել է երկրորդ ինսուլտը, էն մյուսին էլ նախաինֆարկտային վիճակով տեղափոխել են դատարանի դահլիճից, քանի որ նրանք 6 ամիս ա ազատազրկված են , ու չեք պատկերացնիիիիիիիի 36.000 դրամի դեզ այրելու համար, երբ դեզի տերն էլ բողոք չունի, դեզի այրվելու փաստն էլ հաստատված չի, աչքիցս չեն հեռանում էդ կադրերը, ոնց էր վատացել, ձեռքերը ոնց էին դողում, իսկ մեկնաբանն էլ նշում էր, որ մի նախադասություն հասցրեց ասել, մեզ կդատեն մի թողեք, որ տանեն հետ ............ սեփական անձիդ անզորությունը, հուսահատությունը, անարդարությունը բարձրացել են չոքել կոկորդիս ու խեղդում են, ու եթե հիմա ասեմ, որ չեմ ուզում, որ իմ երեխաները մեծանան նման երկրում, հաստատ դավաճան չեմ լինի..... չեմ ուզում
http://news.am/arm/news/174824.html
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
armen9494 (08.10.2013), Chuk (08.10.2013), E-la Via (08.10.2013), ivy (08.10.2013), Jarre (08.10.2013), Meme (08.10.2013), Mephistopheles (08.10.2013), Sagittarius (08.10.2013), StrangeLittleGirl (08.10.2013), Vardik! (08.10.2013), Աթեիստ (09.10.2013), Անվերնագիր (08.10.2013), Գալաթեա (08.10.2013), Հայկօ (08.10.2013), Նաիրուհի (08.10.2013), Շինարար (08.10.2013)
Սա պատասխան չի վերևի գրառմանը, չջնջեք:
Ընկերուհուս ճուտն իրան առաջին անգամ ասել ա՝ մամա...
Արմինս![]()
ամեն անգամ որ աշխատավայրի սառնարանը բացում եմ (հիմնականում սառը սուրճ դնել-վերցնելու համար), աչքս ընկնում է էն ափսեին, որ 3 ամիս կլինի մեջի պանիրը վերջացել է, բայց ցելոֆանե տոպրակով փաթաթած խնամքով դրված է սառնարանում, հետո նայում եմ սառնարանի դռանը, ներսի կողմից, գինու շիշ, դատարկ, բայց խցանը խնամքով ամրացված «գլխին», հետո աչքս ընկնում է էն խեղճ հավկիթին, որ անհիշելի ժամանակներում ճաքել էր, «ճաքը դեպի ներքև» դիրքում երկար ժամանակ մնալուց դանդա՜ղ, բայց հաստատուն քայլերով ծորում է դեպի ներքև...
Ոչ մի կերպ չի ստացվում հասկանալ դատարկ, փաթեթավորված ափսեն, դատարկ գինու շիշն ու «նախկին» հավկիթը սառնարանում պահելու իմաստը...
CactuSoul (08.10.2013), Cassiopeia (08.10.2013), Chuk (08.10.2013), ivy (08.10.2013), Jarre (08.10.2013), Meme (08.10.2013), Smokie (08.10.2013), Vardik! (08.10.2013), Արևհատիկ (08.10.2013), Հայկօ (09.10.2013), Նաիրուհի (08.10.2013), Նարե91 (08.10.2013), Վոլտերա (14.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (08.10.2013)
Մեր ֆակուլտետի էն հավերժ ռեմոնտախառը հոտն եմ կարոտել, դասերից հետո քսերոքսի ապարատի անկանոն հերթն եմ կարոտել, մի քանի դասախոսի մուննաթախառը դեմքերն եմ կարոտել, կուրսընկերուհիներիս` <<էս ինչ բանը չեմ հասցրել>> շփոթված ու վախեցած վիճակներն եմ կարոտել, ի վերջո Ազգային գրադարանի ընթերցասրսհի սպեցիֆիկ հոտն ու կենտրոնացնող լռությունն եմ կարոտել: Էհ![]()
Բան չմնաց, Նարե աղջի´կ, բան չմնաց, հեսա մի ամսից ոչ միայն կարոտդ կառնես էս ամենից, այլ նույնիսկ զզվել կհասցնես:
Հ.Գ. բայց ի~նչ անհասկանալի երևույթ ա մարդ արարածը:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Լիքը բան է ուզում գրեի, բայց...մի տեսակ զարմացած եմ: Մեկ մեկ ամեն ինչ ստվում ա, փչվում:
...իրականում ուրախ եմ, պարզապես մի քիչ զարմացած: Հեչ չէի սպասում նման ընթացքի:
Agni (09.10.2013), Նիկեա (08.10.2013), Վոլտերա (14.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (08.10.2013)
Համբերությունը հաղթում է, հաստատ : Համբերում ես, հետո մի հատ փոթորիկ ես անում, ու էլի համբերում: Ես էլ չէի հավատում, բայց օգնում է: շնորհավորեք ինձ, համբերությունս տվեց իր քաղցր պտուղները, մնում ա թողեն հավաքեմ, թե չէ ծառի վրա կնեխեն :
Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)
Էջանիշներ