Մոտ մեկ ամիս է դասերը վերջացել են, հիմա պրակտիկա, դիպլոմային, հազար ու մի զահրմար: Էսօր վերցրեցի մեր հարազատ Ժողի "Տնտեսագետ" ամսագրի վերջին համարը....Վայ, քոռանամ ես, հոգիս տակնուվրա եղավ. դեռ չեմ ավարտել, բայց կարծես տարիներ են անցել ուսանողական կյանքից, ուսանողական "շուխուռից": Բացում եմ ու տեսնում տարիներս. առաջին կուրս` շփոթված քննությունների ենք գնում, վերջին կուրս` հոգնել ենք դասերից, ավելի լուրջ բաներով եմ տարված` ապագայիս հարցերով: Ու, երևի թե, լավ է, գիտե՞ք, երևի մեծանում եմ ու ծանրանում…
Բայց...բայց պրծում չկա էս ուսումից. առջևում` 2 տարի էլ ռազմական գործ…Ու, թարսի պես, ժամանակն էլ չի անցնում, էս հարաբերական "ուսանողական արձակուրդն" էլ մի բան չի:


Ու, թարսի պես, ժամանակն էլ չի անցնում, էս հարաբերական "ուսանողական արձակուրդն" էլ մի բան չի:
Մեջբերել
, բայց էտ մասին չէր, որ օրագրի իմ էջում ուզում էի գրեի, էտ ուղղակի ներկա պահին զգացածս էր

գոնե էլ չգա…
ու կարոտում...


, հազիվ սկսել էի ինձնից բան հասկանել էլի ամեն ինչ խառնվավ իրար

... ու մտա այն սենյակը, որտեղ դաս եմ արել, տառ գրել սովորել, ծաղիկների ու գուների անվանումները սովորել, նկարել, ճաշել ու մի անգամ ափսեիս մեջ հայտնաբերած սոխի մե~ծ կտորը դայակներից թաքուն տարել-նետել կաթսայի մեջ
(դե, էլ չասեմ, որ գուցե դա էլ էր երազ...): Պատերին ներկը տեղ-տեղ պահպանվել էր, ու նկատելի էր գրատախտակի հետքը... տարօրինակ կերպով ցածր էր... այստեղ շա~տ թղթեր գտա, "Касса букв" գրքույկը, որն անմիջապես հիշեցի (կազմին մի աղջնակ է ու բադիկ` բերանին "У" տառը)... քայլեցի դեպի ննջասենյակը (որտեղ չէի սիրում քնել ու մի անգամ, երբ պատուհանի կողքին էի պառկել, նայում էի երկինք ու զարմանում, թե որքան արագ էին շարժվում ամպերը... հույս ունեմ` երազ չէր...): Ոչինչ չկար, որ հիշեցներ, թե դա մանկական ննջասենյակ է եղել, միայն անկյուններում ժամանակից դեղնած 2-3 սավան կար: Ու թղթե~ր... մի պաստառ գտա, արդեն չեմ հիշում այս թե նախորդ մասնաշենքում, ետևի կողմից մի ուրա~խ ծաղրածու էր պատկերված, իսկ երբ շրջեցի` բարի Ձմեռ Պապն էր "С новым годом!" շնորհավորանքով
հետո, երբ արդեն վստահ էի, որ տարածքում ոչ նորմալ, ոչ մանյակ մարդիկ չկան, սկսեցի զննել թղթերը... փոշու մեջ կորած, կիսադեղնած թղթեր էին.. մանկական նկարներ, սովետական զինանշանով ինչ-որ գրքույկ, ծանոթ "Азбука"-ներ ու երկրաչափական մարմինները սովորեցնող գրքույկ... մի քանիսը վերցրեցի, թափ թվեցի փոշին, որը այնքան հին էր, որ կպել էր, ու դուրս եկա...
), բացիկ, բու, բահ, բանալի ու էլի ինչ-որ պատկերներ, որ էդպես էլ չվերծանեցինք...

Էջանիշներ