Հարցրեց lastfm-ի յուզերնեյմս, գտավ ինձ, ավելացրեց: Մտա պրոֆիլը: Արդեն շատ լավ գիտեի, որ very low compatibility ա բերելու: Էդպես էլ եղավ: Ու ընդհանուր կատարողները լրիվ պապսովիկներ էին, որ չգիտեմ ոնց ու ինչ ճանապարհներով են հայտնվել իմ կոմպի մեջ, երեք հազար երգը մեկ հնչում են, lastfm-ն էլ գրանցում ա:
Հետո լավագույն տասնյակը նայեցի ու սկսեցի ծիծաղել, թե՝ էս ինչե՞ր ես լսում (Էնրիկե Իգլեսիաս, բան): Սկսեց արդարանալ, թե դա երեք տարի առաջվա ըքաունթ ա, որ հիմա էլ տենց բաներ չի լսում: Պահ, իմն էլ չորս տարի առաջվա ա, բայց էդ ընթացքում առանձնապես բան չի փոխվել, եթե չհաշվենք ավելացած նոր կատարողներին: Ես էլ, քիթս ամպերի մեջ, բռնեցի ու ասեցի, որ ինչ լսում եմ տասնմեկ տարեկանից, նենց չի լինում, որ հետո էլ չսիրեմ: Ասեց, որ ինքը տասնմեկ տարեկանում երաժշտություն չէր լսում, էրեխեքի հետ դրսում խաղում էր: Ասեց՝ դու վունդերկինդ ես: Պատասխանեցի, որ չէ, ուղղակի ուրիշ հետաքրքրություններ ունեի: Բռնեց թե՝ դե դու աղջիկ ես:
Էդ ո՞ր օրվանից երաժշտություն լսելն աղջկա գործ դառավ![]()
Ուֆ, ես իզուր եմ սպասում սպիտակ ձիու վրա նստած... ըըը... ի՞նչ էի ասում: Հա, ինձ հետ համերգների եկող, նույն երաժշտությունից գժվող տղայի: Երևի պիտի ընդունեմ դառը իրականությունը ու հասկանամ, որ ախր երաժշտություն լսելը տղայի գործ չի:


Մեջբերել
Սպանեք ինձ, բայց ես ռասիստ եմ:


Էջանիշներ