User Tag List

Էջ 37 80-ից ԱռաջինԱռաջին ... 2733343536373839404147 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 541 համարից մինչև 555 համարի արդյունքները՝ ընդհանուր 1198 հատից

Թեմա: Հոգեվարքից հետո (օրագիր)

  1. #541
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ ահավոր դուր ա գալիս հոլանդացիների պրագմատիզմը հատկապես անձնական կյանքի հարցում: Էստեղ սեր-մեր, ֆլան-ֆստան, էդպիսի սուտի բաներ չկան: Իրանց համար կարևոր ա՝ ի՞նչ կյանքով ա տվյալ անձն ապրում և արդյոք դա համընկնու՞մ ա մյուսի նպատակներին ու ապրելակերպին: Եթե չէ, ավելի լավ ա մարդ ա իր ճամփով գնա: Կուզեի, որ էս ամենն արևելյան հասարակության գլուխը մտներ:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (15.08.2013), erexa (14.08.2013), Freeman (14.08.2013), Sambitbaba (18.06.2014), Մինա (15.08.2013), Նաիրուհի (14.08.2013), Նիկեա (14.08.2013), Վոլտերա (14.08.2013)

  3. #542
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Ես մի հայ ուրոլոգի գիտեմ: Կինը գինեկոլոգ է:
    - Հա, տարածված բան է Հայաստանում:
    - Օրինակ ես չէի ուզի, որ կինս գինեկոլոգ լինի: Կուզեի, օրինակ, հոգեբույժ կին:

    Մանրամասները հաջորդիվ

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.08.2013), boooooooom (14.08.2013), enna (15.08.2013), Freeman (14.08.2013), Sambitbaba (18.06.2014), Yevuk (14.08.2013), Նաիրուհի (14.08.2013), Նիկեա (14.08.2013), Շինարար (14.08.2013), Վոլտերա (14.08.2013)

  5. #543
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ կան, հարց տալու տաղանդ ունեն: Էդ մարդկանց տված հարցերի արդյունքում ամեն ինչ տեղն ա ընկնում, հասկանում ես, թե ինչից ես վախենում, ինչն ա քեզ անհանգստացնում:

    Ուրեմն էսօր գրադարանում նստած թեզս էի բզբզում: Էլ անելու բան չկար, բայց շարունակում էի կետ-ստորակետ գրել-ջնջել, էնքան որ չուղարկեմ: Մեկ էլ որտեղից որտեղ Քրինան հայտնվեց: Տեսավ լարված եմ, վախենում եմ թեզս ուղարկել:
    - Գնահատականի՞ց ես վախենում:
    - Չէ,- ղեկավարիս շատ լավ իմանալով գիտեմ, որ ոչ մի լավ բանի չարժե սպասել:
    Մի քիչ մտածեց-մտածեց, հետո.
    - Գո՞հ ես քո արած աշխատանքից:
    Ու այստեղ՝ էվրիկա՜: Վերջապես հասկացա, որ առաջին հերթին ինքս ինձնից եմ դժգոհ, դրա համար լարված եմ: Հաջորդ վայրկյանին ուղարկեցի թեզիս վերջնական սևագիրը: Ինչ լինում է, լինի:

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.08.2013), boooooooom (14.08.2013), enna (15.08.2013), Freeman (15.08.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (15.08.2013), Vardik! (27.08.2013), Yevuk (14.08.2013), Այբ (14.08.2013), Մինա (15.08.2013), Նաիրուհի (14.08.2013), Վոլտերա (14.08.2013)

  7. #544
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածեցի էսօր ճաշի համար ձկնաշուկայի կողմերն իջնել, որովհետև պիտի փոստ էլ մտնեի:

    Մինչև փոստը մի գրախանութ կա: Իմ ամենալարված, ներվային պահերին միշտ մտնում եմ էնտեղ ու շուրջս նայում: Հիմնականում բան չեմ առնում, առնելիս էլ բացիկ-մացիկ, ոչ մի գիրք:

    Ճիշտ ա՝ էսօր հեչ էլ լարված ու ներվային չէի, բայց մտածեցի, որ մինչև Խրոնինգենից գնալս գուցե այլևս չհասցնեմ էդ գրախանութը մտնել: Գուցե արժե մի հինգ րոպեանոց պտույտ կատարել ներսում:

    Էդպես, մտա մի վերջին անգամ գրքերի հոտը շնչելու, օրացույցների նկարներն ուսումնասիրելու, բացիկներով հիանալու: Մեկ էլ զգում եմ՝ ոտքերս գլորվում են ուղիղ դեպի էն բաժինը, որը սովորաբար չեմ մտնում. հոլանդերեն գրականություն: Սկզբում Օրվելի 1984-ն ա աչք ծակում: Ինչի՞ս ա պետք, էն էլ հոլանդերեն: Էն ա, քաշել եմ քինդլիս մեջ, մոտ ժամանակներս կկարդամ: Մի քիչ էլ աչքերով աջ ու ձախ, մեկ էլ տեսնեմ՝ Քոնի Փալմենի երեք գիրք կա:

    Ուրեմն բացատրեմ: Քոնի Փալմենը բավական հայտնի հոլանդացի գրող ա: Էնքան հայտնի, որ առնվազն անգլերեն ու ռուսերեն թարգմանվել ա: Մի քանի տարի առաջ պապաս հա ասում էր՝ կարդա իրա գործերից (դե համ էլ որ Հոլանդիայի վրա տարած էի), անգամ մի անգամ ռուսերեն թարգմանությունը տվեց: Բայց տենց էլ չկարդացի, ախպերս կարդաց: Վերջին ժամանակներս իրան շատ եմ հիշում, հատկապես երբ հոլանդացիների հետ եմ գրականություն քննարկում: Ու հա ասում եմ՝ չկա-չկա, օրիգինալով կկարդամ: Իսկ քանի որ հոլանդերենս կրիայի քայլերով էր առաջ գնում, օրիգինալով կարդալը հա հետաձգվում էր:

    Վերջերս գրախանութներում հաճախ եմ իրա գրքերը տեսնում: Բայց հա խուսափում եմ առնելուց. նախ ավելորդ ծանրություն չեմ ուզում, հեսա տեղափոխվելու եմ: Հետո, մի տեսակ ավելորդ ծախս ա. բա որ տենց էլ չկարողանա՞մ կարդալ: Դե էլ չեմ ասում, որ ինչ քինդլս առել եմ, ընդհանրապես թարգել եմ ինձ գրքերով ծանրաբեռնելուց: Ու էդպես հա ինքը մնում էր...

    Էսօր որ տեսա երեք գիրք կա, մտածեցի՝ըհը, փաստորեն ընտրության հնարավորություն էլ կա: Հերթով վերցրի, շոշափեցի: Ընտրեցի... ամենաթեթևը Բացեցի, սկսեցի կարդալ: Հա, ոչինչ, հասկանում եմ: Եթե բառարան էլ ձեռքիս տակ լինի, ընդհանրապես խնդիր չի լինի: Վերջ, առնում եմ էս գիրքը, քանի չեմ փոշմանել:

    Մոտենում եմ վաճառասեղանին: Ուրեմն սենց. կյանքիս մեջ առաջին անգամ հոլանդերեն գիրք եմ առնում, ուրեմն պիտի նենց անեմ, որ ոչ մի վայրկյան չջոկի՝ արտասահմանցի եմ, չանցնի անգլերենի: Էդ նշանակում ա ոչ միայն պետք ա հոլանդերեն խոսել, այլև հոլանդացի ձևանալ: Բարդ գործ ա իմ մուգ մազերով ու կարճ բոյով:

    Վերջը, կարճ կապեմ, հասա նրան, որ ոչ մի անգլերեն բառ չասեց վաճառողուհին: Փալմենի գիրքն ուրախ-ուրախ պայուսակս դրեցի ու գնացի փոստ՝ հիշելով վեց տարի առաջվա ծննդյանս օրը, երբ ընկերներիցս մեկն ինձ հոլանդերեն-ռուսերեն բառարան էր նվիրել: «Ես սիրում եմ անպետք նվերներ տալ»,- ասել էր:

  8. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.08.2013), CactuSoul (16.08.2013), Cassiopeia (15.08.2013), Chilly (24.08.2013), enna (15.08.2013), Freeman (15.08.2013), Ruby Rue (15.08.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (16.08.2013), Yevuk (15.08.2013), Մինա (15.08.2013), Նաիրուհի (15.08.2013), Ուլուանա (15.08.2013), Ռուֆուս (15.08.2013)

  9. #545
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մեր սպորտ կենտրոնում երեք սրահ կա, մեկը յոգայի, մեկը աերոբիկայի, իսկ երրորդն էդ մյուս երկուսի արանքում ա, որտեղ ժեշտերն են դրած ու հեծանիվները: Էդտեղ միշտ բարձր դըքցը-դըքցը երաժշտություն ա հնչում:

    Ուրեմն էսօր էնտեղ եմ, մեկ էլ լսեմ՝ ծանոթ երգ ա գնում էդ մեջտեղի սրահում: Ոնց որ անգլերեն լիներ: Մտածում եմ՝ այ Սիրուշո-Սիրուշո, ամոթ քեզ, փաստորեն էս պրեգոմեշը թխել ես ուրիշից: Քայլեցի էդ կողմ, որ լավ լսեմ: Մեկ էլ մազերս բիզ-բիզ կանգնեցին, որովհետև ոչ ավել-ոչ պակաս հենց ինքն էր՝ Սիրուշոն: Վազում եմ հետ յոգայի սրահ, Ջանեթին ասում եմ՝ արի՜, հայկական երգ են միացրել: Վազելով էկավ, լսեց-լսեց, մեկ էլ ասում ա՝ ինչի՞ մասին ա էս երգը: Բա ես հիմա ո՞նց բացատրեմ:

    Բայց սաղ հեչ, ակումբում էդքան քլնգեցինք, մարդու երգը Հոլանդիա ա հասել

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.08.2013), CactuSoul (16.08.2013), Cassiopeia (16.08.2013), Chilly (24.08.2013), Freeman (16.08.2013), impression (20.08.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (16.08.2013), Մինա (15.08.2013), Նաիրուհի (15.08.2013), Ուլուանա (15.08.2013)

  11. #546
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մամաս նոր մի հատ հոդված ուղարկեց ինձ: Ասում ա՝զգույշ կլինես: Ասում եմ՝զգույշ լինելը ո՞րն ա, եթե տեռորիստը որոշի գնացքը գմփցնել, ու՞ր պիտի փախնեմ: Ու զզվելի էն ա, որ էս սաղ շուխուռ անողն ԱՄՆ-ն ա:

    Վախենում եմ ասել՝ ԱՄՆ-ի օդերն են: Բա որ իսկականի՞ց գմփամ: Տենց լինում ա, չէ՞, որ մի բանի չես հավատում, գլխիդ ա գալիս: Մի խոսքով, ինչ լինում ա, լինի: Խելոք-խելոք կնստեմ բոլոր գնացքներս:

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.08.2013), Cassiopeia (19.08.2013), Chilly (24.08.2013), Freeman (19.08.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (20.08.2013), Մինա (20.08.2013), Նաիրուհի (19.08.2013), Վոլտերա (22.08.2013)

  13. #547
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ-մեկ նայում եմ՝ ինչ որոնումներ են մարդկանց բերում իմ բլոգը: Ինչ անհեթեթ բառ կամ արտահայտություն ասես չես տեսնի: Էսօր էլ նայեցի, մեկ էլ տեսնեմ՝ ինչ-որ մեկը «Թորի Էյմոս» է փնտրել: Նենց լավ զգացի: Ուրեմն էնտեղ ինչ-որ մի տեղ մեկ ուրիշն էլ կա, որ նույն երաժշտությունն է լսում, ինչ ես:

    Հետաքրքրությունից դրդված ես էլ «Թորի Էյմոս» գուգլեցի: Բերեց իմ զանազան-զարմանազան բլոգները ու մեկ էլ ինչ-որ erkusov.am: Մտա կայքը, տեսնեմ՝ բուռն գիշերվա երգեր են թվարկված: Ջղայնացա: Ախր Թորին չափից դուրս բարձրակարգ է նման ախմախ կայքում հայտնվելու համար: Ուրեմն էնտեղ ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը բուռն գիշերվա երգեր էր փնտրում:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.08.2013), CactuSoul (22.08.2013), Freeman (21.08.2013), Sambitbaba (18.06.2014), Մինա (20.08.2013), Վոլտերա (22.08.2013)

  15. #548
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի լույս, Խրոնինգեն: Ինձ մնաց քսանչորս ժամ:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (23.08.2013), Freeman (22.08.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (23.08.2013), Դատարկություն (27.08.2013), Նաիրուհի (22.08.2013), Շինարար (22.08.2013), Վոլտերա (22.08.2013)

  17. #549
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղուց էսպես ինքս ինձ հետ չէի մնացել: Կարոտել էի ինձ: Էդ առիթով երևի վաղը երեկոյան միասին ընթրենք ռեստորանում:

  18. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.08.2013), CactuSoul (24.08.2013), Cassiopeia (23.08.2013), einnA (24.09.2013), Jarre (24.08.2013), keyboard (26.08.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (24.08.2013), Գալաթեա (24.08.2013), Մինա (27.08.2013), Նաիրուհի (24.08.2013), Վոլտերա (24.08.2013)

  19. #550
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցյալ տարի բլոգումս գրել էի, որ մենակ Հայաստանում ինքնավստահ: Մտածում եմ՝ հիմա ահագին բան է փոխվել էս մի տարվա ընթացքում, ու անգամ օտար երկրներում ամեն հարցում պատրաստ եմ իմ իրավունքների համար կռիվ տալ:

    Ուրեմն էս ամառային դպրոցի հյուրանոցի համար մեզ գրել էին, որ ժամը երկուսից կարող ենք չեքինվել, իսկ շուտ գալու դեպքում կարող ենք ճամպրուկները թողնել, գնալ ֆռֆռալ, հետո գալ չեքինվելու: Դե ես էլ էնպես էի հաշվարկել, որ Լյուբեկից Բեռլին հասնեմ երկուսից հետո, բայց համ էլ որ ժամանակ ունենամ լողանալ, դզվել-փչվել, որ բարի գալուստին ներկայանալի տեսք ունենամ:

    Բեռլինում երեկ անսովոր շոգ էր: Քրտինքի մեջ կորած 30 կիլոյանոց ճամպրուկս քարշ տալով մի կերպ հասա հյուրանոց: Ընդունարանի աշխատողն ասեց, թե սենյակս պատրաստ չի, պիտի սպասեմ: Հարցրի՝ ինչքան: Ասեց՝ մի ժամ, բայց կարող եմ իրերս թողնել, գնալ, ֆռֆռալ: Մի ժամից չորսն էր լինելու, իսկ հինգին արդեն քաղաքի մեկ այլ հատվածում բարի գալուստն էր: Էստեղ ես ամենայն քաղաքավարությամբ, բայց ներսից ահավոր ջղային ասացի.
    - Էդպես չի լինի: Մեզ ասել են՝ ժամը երկուսից, իսկ ես դեռ պիտի լողանամ ու պատրաստվեմ:
    Տղան ներողություն խնդրեց և անմիջապես մեկ այլ սենյակ տրամադրեց:

    Հաջորդ օրն իմացա, որ ամառային դպրոցի մասնակիցները, որոնք բոլորը, ի դեպ, արևելյան Եվրոպայից են, լսելով, որ պիտի սպասեն, խելոք-խելոք ենթարկվել են:

  20. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.08.2013), CactuSoul (10.09.2013), Cassiopeia (27.08.2013), einnA (24.09.2013), keyboard (26.08.2013), Moonwalker (26.08.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (26.08.2013), Մինա (27.08.2013), Նաիրուհի (01.09.2013), Ուլուանա (26.08.2013), Ռուֆուս (26.08.2013), Վոլտերա (26.08.2013)

  21. #551
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամառային դպրոցի բելառուս մասնակցուհի երբ իմացավ, որ ռուսերեն գիտեմ, հանգիստ անցավ ռուսերենի ու սկսեց իր հիացմունքն արտահայտել Բեռլինի մասին: Դա հույզի մի տեսակ է, որ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, որովհետև Բեռլինն ատում եմ:
    - Գեղեցիկ քաղաք է,- եզրափակեց:
    - Իսկ ես էդպես չեմ կարծում,- համեստորեն հակառակվեցի:
    - Գիտեք, ես մի քանի երկրներում եմ եղել, օրինակ՝ Բելգիա, բայց Բեռլինն ուրիշ է:
    Լայն, շա՜տ լայն ժպտացի ու ոչինչ չասացի:

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.08.2013), CactuSoul (10.09.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (29.08.2013), Դատարկություն (27.08.2013), Մինա (27.08.2013), Վոլտերա (27.08.2013)

  23. #552
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահավոր-ահավոր տարօրինակ զգացողություններ: Հենց նոր անձնագրումս հայտնվեց ԵՄ-ն լքելու կնիքը: Վերջին տասը օրերն ահավոր գժական էին: Հիմա վերջապես ժամանակ ունեմ ինքս ինձ հետ մնալու ու անցած երկու տարիների մասին մտածելու: Ինձ մի ասեք, ես գիտեմ, որ էշություն եմ անում: Ահավոր վախենում եմ, ահավոր:

    Հիսունհինգ րոպեից ինքնաթիռս կշարժվի: Ու ես պիտի մի կերպ արցունքներս թաքցնեմ:

  24. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.09.2013), Cassiopeia (02.09.2013), einnA (24.09.2013), Moonwalker (02.09.2013), Sambitbaba (18.06.2014), Մինա (20.09.2013), Նաիրուհի (01.09.2013), Ռուֆուս (01.09.2013), Վոլտերա (01.09.2013)

  25. #553
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճամպրուկս տեղադրեցի սենյակիս կենտրոնում ու սկսեցի դատարկել: Զգացի, որ խեղդվում եմ: Սենյակում շարժվելու տեղ չկար: Ուզեցի փախչել էնտեղից:

    Մի կերպ ինձ ստիպելով դատարկեցի ճամպրուկի պարունակությունն ու տեղադրեցի պահարաններում, որոնք արդեն լիքն էին ուրիշի շորերով ու գրքերով: Ինձ ներվայնացնում էր այդ ուրիշի ներկայությունը: Նրանից ազատվել էր պետք: Ցավոք, էդ ուրիշը երկու տարի առաջ ես էի:

  26. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.09.2013), CactuSoul (10.09.2013), Cassiopeia (05.09.2013), einnA (24.09.2013), erexa (03.09.2013), Kita (06.09.2013), Ruby Rue (03.09.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (03.09.2013), Մինա (20.09.2013), Նաիրուհի (03.09.2013), Ուլուանա (03.09.2013), Ռուֆուս (03.09.2013), Վոլտերա (03.09.2013)

  27. #554
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ էսօր ուղեղիս մեջ ուղղակի չէր տեղավորվում, թե ես ոնց եմ սիրահարված եղել նրան: Մտածում եմ` ինչ անճաշակն էի:

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.09.2013), Sambitbaba (18.06.2014), Մինա (20.09.2013), Նաիրուհի (05.09.2013), Վոլտերա (05.09.2013)

  29. #555
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ բայց կարո՞ղ ա իսկականից մի բան էն չի: Կարո՞ղ ա ինչ-որ բան սխալ եմ հասկանում, ինչ-որ բան սխալ գնա ընթացքում: Չգիտեմ, հավատս չի գալիս, որ ամեն ինչ էսքան լավ ա: Կարո՞ղ ա մի պահ գա, որ հիասթափվեմ:

    Մարդիկ միշտ ասում են` Հայլուրն ուրիշ Հայաստան ա ցույց տալիս: Բայց պիտի ասեմ` Ֆեյսբուքն էլ ա ուրիշ Հայաստան ցույց տալիս: Իսկ ես ուզում եմ իրականության մեջ լինել: Ու ինձ դուր ա գալիս էդ իրականությունը, դա բնավ զզվելի չի, դրանից բնավ փախչել պետք չի:

    Ուզում եմ հավատալ, որ Դիլիջանում ամեն ինչ լավ ա լինելու

  30. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (06.09.2013), boooooooom (26.09.2013), CactuSoul (10.09.2013), Cassiopeia (06.09.2013), einnA (24.09.2013), Kita (06.09.2013), Moonwalker (07.09.2013), Peace (08.09.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (07.09.2013), Դատարկություն (07.09.2013), Մինա (20.09.2013), Նաիրուհի (06.09.2013), Ներսես_AM (06.09.2013), Վոլտերա (06.09.2013)

Էջ 37 80-ից ԱռաջինԱռաջին ... 2733343536373839404147 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Մահ... իսկ հետո՞
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 990
    Վերջինը: 31.05.2014, 11:32
  4. Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 87
    Վերջինը: 09.07.2012, 23:46
  5. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •