Չգիտեմ՝ ինչքան էիր ուզում ինձ հարբացնել անցյալ գիշեր, բայց կոկտեյլներդ շատ լավն էին ստացվում: Քեզ հետ կարող էի անվերջ զրուցել, ամբողջ գիշեր խմել, անցնել ալկոհոլի՝ սահմանածս բոլոր տեսակի սահմանները, բայց խիղճս չէր մեռել, ու ես գիտեի, որ առավոտյան կարևոր հանդիպում ունեի, հետևաբար պիտի տուն գնայի: Քեզ հետ ինձ ապահով էի զգում, մի բան, որ հազվադեպ է պատահում: Հասցրել եմ քեզ ուսումնասիրել այս երկու տարիների ընթացքում, ավելի լավ ճանաչել: Ու մի այլ կարգի հարգում եմ քեզ հենց թեկուզ նրա համար, որ PhD-ից հետո ուզում ես ֆերմերություն անել:
Երբ գնամ Հայաստան, գուցե մոռանամ գրադարանում անցկացրածս անվերջանալի ժամերը, անձրևն ու չեկող ամառը, մարդկանց անունները, որոնց հետ ծանոթացել եմ էս ընթացքում, բայց երբեք մտքիցս դուրս չի գա նոյեմբերյան այն երեկոն, երբ Ամելանդի նավահանգստից քայլում էինք դեպի հոսթել ու քննարկում նեյրոգիտության հարցեր, երբ Խրոնինգեն վերադարձիս առթիվ փուչիկ նվիրեցիր, երբ նայեցի քեզ ու նիհարած, դժբախտ, տարօրինակ տեսա, երբ գիշերը քո տնից դուրս գալիս ուզում էի վստահ լինել, որ ուղիղ եմ քայլում, իսկ դու ուսերս ցնցում էիր, որ թեքվեմ: Ու մենք ծիծաղում էինք, մեռյալ գիշերվա մեջ հռհռում:


Մեջբերել
Որ մի ամբողջ պետության ահել-ջահելի դեղի վրա նստացնե՞ն, որ ով իրանց պետք չի, դիագնոզ կպցնեն, ուղարկեն ջհանդա՞մը, թե՞ որ մարդկանց ավելի կառավարելի, իրար նման սարքեն... Չէ էլի, չէ, ես չեմ կարող աշխատել էս գրքով առաջնորդվելով: Փառք Աստծո, ՀՄԴ-ն (Հիվանդությունների միջազգային դասակարգում) կա, ու շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, դրանով են առաջնորդվում:

Էջանիշներ