Արյա դե լավ էլի: Որ էս պակիստանցի-պարսիկ-արաբ-թուրքերը չեն դնում, ինձ բացատրում, որ կարելի ա հասարակական տրանսպորտով գործի գնալ-գալ: Արյա դե վազն անցեք, եթե ձեզ տենց ա հարմար, տենց արեք, ինձնից ի՞նչ եք ուզում: Հեծանիվով ավելի.
1. Արագ ա (հա, ճիշտ լսեցիք, արագ ա: ավելի շուտ, նույն 50 րոպեն ա, բայց հասարակական տրանսպորտով պրոպկա կա, անգամ մետրոյում, արդյունքում ավելի երկար ա տևում)
2. Առողջ ա (ըհը, մի հատ էլ էդքան ճամփա անցնելուց հետո ստիպված չեմ մտածել սպորտով զբաղվելու մասին)
3. Անկախ ա (գիշերը որ ժամին ուզեմ, տուն կգամ, «վերջին ավտոբուս» կոչեցյալից կախված չեմ)
4. Էժան ա
Ու ի վերջո, գրողը տանի, ինձ դզում ա հեծանիվ քշելը, հասկանու՞մ եք, դզում ա: Եթե ձեզ չի դզում, դուք ավտոբուս նստեք, մենակ ինձնից յան տվեք:
Ուֆ, էսօր ջղային եմ:


Մեջբերել
Ե՞րբ եմ նորմալ տուն ճարելու, որ էդ սաղ ախմախ խմբերից դուրս գամ, ինձ համար հանգիստ ապրեմ: Մարդ չի հասկանում՝ հետները ոնց շփվի: Ոչ էն ա չորես ու վիրավորես, որովհետև իրանց առանց էդ էլ լիքը չորող ու վիրավորող կան, ոչ էն ա նորմալ վերաբերվես, որտև ուրիշ ձև են հասկանում: Մի ձև ասեք, ի՞նչ անեմ, որ պրծնեմ սրանցից:

Էջանիշներ