- Դու ներսից սիրուն ես,- ասում են այն տղաները, որոնք չեն ուզում ասել՝ գեշ ես: Փախաք սաղդ, ես ներսից շատ ավելի գեշ եմ:
- Դու ներսից սիրուն ես,- ասում են այն տղաները, որոնք չեն ուզում ասել՝ գեշ ես: Փախաք սաղդ, ես ներսից շատ ավելի գեշ եմ:
Alphaone (22.05.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (22.05.2013), Այբ (22.05.2013)
Էս աղջիկը ո՞վ ա: Լրիվ մենակ ա ճամփորդում, էն էլ համերգի համար, Ֆեյսբուքի անունն եմ ուզում, ասում ա՝ չկա Ֆեյսբուքում, մեյլն ա տալիս: Ասում ա՝ ինքը սիրում ա մենակ ճամփորդել, ուրիշների հետ հավես չի: Ոչ քսվում ա, ոչ նորմալ շորեր հագնում: Եվրոպաները թողած ուզում ա հետ գնա իրա քռչոտ Հայաստանը: Հետո էլ ինձ հակաճառում ա ու դրա համար ներողություն չի խնդրում: Չէ, սա հաստատ գիժ ա:
Մոտենալով մեր ուղղահայաց փողոցին՝ երազեցի մայր մտնող այն նարնջագույն սիրուն արևի մասին, որ ամեն չորեքշաբթի սովոր էի տեսնել, բայց անցյալ անգամ չկար: Երբ թեքվեցի, ճառագայթներն աչքերիս ընկան, միայն թե մայր մտնող չէր, շատ ավելի բարձր էր, որովհետև օրերը երկարել են: Չնայած ցրտից սառցակալած ձեռքերիս, թեթևացած շունչ քաշեցի. ուրեմն արևը տեղում է:
CactuSoul (23.05.2013), einnA (23.05.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (23.05.2013), Անվերնագիր (22.05.2013), Շինարար (22.05.2013), Ուլուանա (22.05.2013), Վոլտերա (22.05.2013)
Աչքիս Կուրսերայի էս դասընթացից ձեռ քաշեմԳրիմ եղբայրներն ու Ալիսը լավ էին: Բայց որ տեսա Դրակուլան ինչ սարսափի ա ինձ հասցնում, մտածեցի՝ տեսնեմ հաջորդն ինչ ա, ամեն անգամ հենց Դրակուլայից սկսեմ սարսռալ, էդ հաջորդ գրքից մի քիչ կկարդամ, որ դա մտքիս մեջ մնա, հանգիստ քնեմ: Բացեցի ցուցակը: Աչքս լույս: Հաջորդը Ֆրանկենշտայնն ա
իմ նուրբ կանացի ներվերը չեն դիմանա:
Alphaone (25.05.2013), CactuSoul (23.05.2013), Sambitbaba (18.06.2014), Այբ (23.05.2013), Ուլուանա (23.05.2013)
Չէ բայց հասկանու՞մ եք, հասկանու՞մ եք, էս գիշեր ձյուն ա գալու, մայիսի քսանչորսի գիշերը ձյուն ա գալու: Ես չեմ հասկանում: Ինձ թվում ա՝ կա՛մ ամսաթիվն եմ խառնել, կա՛մ ջերմաստիճանը: Չէ՛, հիմա մայիս չի, դեկտեմբեր ա, երևի ինչ-որ բան խառնում եմ: Կամ էլ երևի մայիս ա, բայց ինչ-որ աննորմալ մրսում եմ, եղանակի տեսության ձյունն էլ աչքիս ա էրևում:
Վաղը ինչքան շոր ունեմ հագնելու եմ, որ չմրսեմ:
CactuSoul (24.05.2013), Sambitbaba (18.06.2014), Մինա (24.05.2013)
Ուրբաթ օրվա պարապմունքս շուտ է վերջանում. սուպերմարկետ մտնելու ժամանակ մնում է: Քանի որ վաղն էլ շատ խառն եմ լինելու, կիրակի էլ ամեն ինչ փակ է լինելու, էսօր պիտի անպայման հասցնեի երկու-երեք օրվա պաշար հավաքել:
Երբ դուրս եկա սպորտ ակումբից, թեև երկինքը պարզ էր, բայց հեռվից մեծ արագությամբ դեպի մեզ էին շարժվում բավական ագրեսիվ սև ամպեր: Ուրեմն պետք էր շտապել, որ հենց անձրևը սկսվի, արդեն տանը լինեմ:
Հասնում եմ սուպերմարկետին: Մեկ էլ տեսնեմ՝ մուտքի մոտ ամբողջ աշխարհից նեղացած դեմքով մի փիսո է իր համար փռվել: Մարդիկ արագ-արագ գնում-գալիս են, փիսոյին բանի տեղ չեն դնում: Նայեցի դեմքին, սիրտս չդիմացավ, մոռացա սև-սև ամպերի մասին, մոտեցա, սկսեցի շոյել: Փիսոն էլ մի փիսո ասա, իսկական հոլանդացի հսկայական ջանդակով: Սպիտակ փափլիկ թաթիկներ ուներ, կրծքին էլ սպիտակ եռանկյունի կար, մնացած ամբողջ մարմինը մոխրաշագանակագույն էր:
Շոյեցի փիսոյին: Սկսեց գռմռալ, վեր կացավ, քսմսվեց, պոչը շարժեց: Հետո երևի կա՛մ ես հիշեցի սև ամպերի մասին, կա՛մ ինքը հոգնեց, որովհետև մտա սուպերմարկետ իմ գործերով:
Երբ դուրս եկա ու փորձեցի մոտենալ հեծանիվիս, տեսա՝ կողքը մի տղա է կռացած, մեջքով դեպի ինձ: Մտածեցի՝ իր հեծանիվն է արձակում, որ գնա: Բայց ախր դիրքը հեչ հեծանիվ արձակողի չէր: Գուցե գող էր, իմի կողքը կայանած հեծանիվի շղթան էր քերում, որ տանի: Օրը ցերեկո՞վ, էսքան մարդու ներկայությա՞մբ ու հավանականությամբ, որ տերը րոպեների ընթացքում դուրս կգա սուպերմարկետից: Բան չհասկացա, բայց էնպես հաստատուն քայլերով մոտեցա հեծանիվիս, որ կանգնի, ճամփա տա, ես իմն արձակեմ:
Էդպես էլ եղավ: Որ մոտեցա, տղան ոտքի կանգնեց ու շատ լայն ժպտաց: Մտածեցի՝ էս ի՞նչ հաշիվ է: Երբ մոտեցա հեծանիվիս, տեսնեմ՝ փիսոն պոչն անիվներին քսելով դեսուդեն է անում:![]()
Երգեր կան, որ սենց տակնուվրա են անում քեզ, լացացնում, սարսռացնում, քանդում, թողնում:
Զազը լավ էր. վերջին երկու շաբաթների ընթացքում տրամս հազարի վրա պահեց, չնայած բոլոր պատճառներն ունեի դեպրեսվելու: Էս քանի օրը մտածեցի՝ հերիք է զազվեմ, հունիսին դեռ ժամանակ կունենամ մինչև հաջորդ համերգը: Մտածեցի՝ մանրից նորից կպնեմ Veils-ին ու Iron & Wine-ին, որովհետև մյուս շաբաթ նրանց համերգներին եմ գնալու, մինչդեռ խիստ վերջերս եմ հայտնաբերել երկուսին էլ: Մի քիչ չծանոթանա՞մ, չմտերմանա՞մ երգերի հետ, մինչ կենդանի լսելը:
Ու սպոթիֆայիս կարգադրեցի Veils ու Iron & Wine նվագել: Ասենք, երկրորդի հետ էլի ահագին շփվել էի ապրիլին, նույնիսկ սիրելի երգեր ունեի, բայց Veils-ը լրիվ մութ աշխարհ էր:
Մեկ էլ էսօր մի երգ նվագեց: Քարացա, գործս թողեցի ու անընդհատ սեղմեցի էդ երգի վրա, որ էլի ու էլի նվագի: Քիչ էր մնում՝ լացեի: Որպես չար կատակ Սպոթիֆայի ռեկլամների էջն ամբողջ հոգով ու սրտով խորհուրդ էր տալիս Զազի Ռեկտո վերսոն գնել:
Էն օրը Սոֆյայի հետ քննարկում էինք, թե ինչքան կարճ ա եղանակի հետ կապված մարդկանց հիշողությունը: Հոլանդացիները մեզ փորձում են համոզել, որ էս տարվա ցուրտը բացառիկ ա, որ սենց բան երբեք չի եղել և այլն: Մենք էլ լուռ գլխով ենք անում, բայց հետո, երբ տարածքում հոլանդացի չի լինում, մեր թերահավատությունն ենք արտահայտում: Ավելին՝ վերջերս ինտերնետում փորփրեցինք, պարզվեց՝ միջին ջերմաստիճանը հենց էսքան է որ կա, էնպես որ թող իզուր հեքիաթներ չպատմեն:
Բայց ասում եմ՝ եղանակի հետ կապված հիշողությունն իսկապես կարճ է: Մի քիչ առաջ հենց էս նույն օրագիրս էի փորփրում: Զարմանքով հայտնաբերեցի, որ անցյալ տարի էս ժամանակները Բեռլինում նույն ցուրտն էր, իսկ էստեղի ու Բեռլինի կլիման շատ տարբեր չէ: Անցյալ տարի կարծեմ սենց ծանր չէի տանում: Գուցե նրանից էր, որ ձմեռային շորերս դեռ հետս էին, չգիտեմ: Կամ էլ գուցե առաջին անգամն էր: Ամեն դեպքում, արանքում կարողացա Երևան գնալ, մի երեք շաբաթ իսկական ամառ տեսնել: Բա էս տարի ի՞նչ եմ անելու: Հուլիսին հաստատ մի շաբաթով պիտի հարավ փախնեմ, թե չէ հաստատ չեմ դիմանա: Եթե հիմիկվանից սկսած գժվում եմ էս ցրտից, հուլիսին կարող ա խելքս թռցրած լինեմ:
CactuSoul (28.05.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (30.05.2013), Մինա (29.05.2013), Նաիրուհի (27.05.2013)
- Եղանակի տեսությունն էլի խաբեց,- քթիս տակ ասում եմ՝տեսնելով պատուհանի մյուս կողմում կուտակված հաբրգած ամպերը: Անցյալ գիշեր, երբ նայեցի տեսությունը, խոստանում էր, որ այսօր արևոտ ու տաք (տասնվեց աստիճան էլի) է լինելու: Նորից տաք կուրտկաս հագա, ժակետս էլ ապահովության համար պայուսակս գցեցի ու տնից դուրս եկա: Բայց հենց էն պահին, երբ ոտքս դուրս դրեցի, արև դուրս եկավ, ու էնքան էլ ցուրտ չէր: Արագ քշեցի դեպի սպորտ ակումբ, որտեղ Սոֆյան արդեն փոխված, պատրաստ էր դասին: Մտա դահլիճ, տեղավորվեցի նրա կողքին ու շշուկով, բայց առանց ուրախությունս թաքցնելու ասացի.
- Այսօր տա՜ք է:
- Ըհը,- Սոֆյան ժպտաց: Երկուսով նայեցինք առաստաղին. բարձր պատուհաններից արևը ներս էր ընկնում ու տաքացնում դահլիճը:
Սենց էլ բան կլինի. գնում եմ քնելու, երբ մութը լրիվ ընկած չի լինում, արթնանում եմ, երբ լույսն արդեն վաղուց բացված է լինում: Ու էդպես էլ երբեք մութը չեմ տեսնում: Էս էլ հյուսիսում ապրելու կայֆը:
Գերմանիայում աերոբիկայի գնալիս ընտրեցի սկսնակների և միջինների համար նախատեսված կուրսը: Էսպես էր. դասերը սկսվեցին ապրիլից, առաջին երկու շաբաթից հետո էլ նոր մարդիկ չէին կարող միանալ (չնայած ինչ հիշում եմ, հա էլ գալիս էին): Տեմպը բավական դանդաղ էր: Մի ամբողջ ժամում հազիվ հասցնում էինք երեք բլոկ սովորել, կրկնել դրանք: Երբեմն հաջորդ դասը սկսում էինք նախորդի երեք բլոկերով, նոր առաջ անցնում: Դասատուն էլ միջին տարիքի բավական նուրբ կին էր (էնքան նուրբ, ինչքան գերմանուհին կարող է լինել): Հաճելի ժպիտ ուներ: Մկանները չափավոր մարզված էին: Փորը մի քիչ կախ էր, ինչը հավանաբար ժամանակին երեխա ունենալու հետևանք էր:
Գերմանիայում աերոբիկայի դասերը շատ հանդարտ էին անցնում: Հաճույք էի ստանում ամեն նոր բլոկը յուրացնելիս ու կատարելիս (թեև պիտի ասեմ, որ շարժումները մեծ դժվարությամբ եմ մտապահում, հազիվ էի էդ բոլոր բլոկերը հիշում): Ու համ էլ մի տեսակ նրբություն ու կանացիություն կար էդ դասերի մեջ:
Նիդեռլանդներում էլ որոշեցի աերոբիկայի գնալ: Քանի որ արդեն ուշացել էի համալսարանական դասերից, համ էլ սպորտ կենտրոնը շատ հեռու էր իմ տնից, որոշեցի յոգայի տեղի առաջարկած աերոբիկային էլ հաճախել: Էդ սպորտ կենտրոնի յուրահատկությունը նրանում է, որ նույն մարզաձևում տարբեր տեսակի դասընթացներ է առաջարկում: Հենց աերոբիկան մի հինգ-վեց տարատեսակ ունի: Ուսումնասիրեցի բոլորը, ընտրեցի մեկը, որը սկսնակների համար էր, գնացի դասի: Մանրամասները չասեմ: Ուղղակի էդ դասից հետո երեք օր սատկած էի: Հետո ընտրեցի սկսնակների համար նախատեսված մեկ այլ դաս, որը խորհուրդ էր տրվում նաև վնասվածք ունեցողներին: Մտածեցի՝ ավելի թեթև կլինի:
Մտա դահլիճ: Նախորդի պես հայտնվեց դասատուն (բայց էս անգամ ուրիշը) ու էլի միկրոֆոն հագավ: Էդ միկրոֆոնի ներկայությունից արդեն սիրտս վատանում էր. Գերմանիայում նման բան չկար, երաժշտությունն էնքան ուժեղ չէր, որ դասատուին չլսեինք: Հենց սկզբից ահավոր տեմպով ու ագրեսիայով սկսեց (նախորդ դասից չտարբերվող): Էլ չեմ ասում, որ քայլեր կային, որ Գերմանիայում ուրիշ անուն ունեին, էստեղ՝ ուրիշ: Ասենք՝ հենց ասում է step touch, ես ավտոմատ անում եմ այն, ինչն էստեղ side step են կոչում: Մի խոսքով, երեք բլոկն արագ-արագ սովորացրեց: Չէ՛, չսովորացրեց, ցույց տվեց ու գնալով տեմպն է՛լ ավելի արագացնելով անել տվեց: Կարճ ասած՝ էստեղ կես ժամում արեցինք այն, ինչ Գերմանիայում մի ժամում էինք անում: Ավելին՝ էն նույն նազանքը չկար, լրիվ կոպիտ ու ագրեսիվ էր: Ու քայլերի մեջ էլ լիքը քացով խփել ու բոքսել կար, ինչը երբեք Գերմանիայում չէինք անում:
Դասի երկրորդ կեսը մի շարք գժական վարժություններից էր կազմված, որոնց ժամանակ դասատուն հերթով անցնում էր բոլորի մոտով, դուխ տալիս, եթե մեկը վարժության դժվար տարբերակն էր ընտրում, բացականչում heel goed (շատ լավ): Էդ դուխ տալն էլ շատ ագրեսիվ տոնով է անում, պատահում է՝ գոռում է. yes, yes, you can do it (երաժշտության ռիթմի տակ): Էդ ագրեսիան, կոպտությունը բավական խորթ էր ինձ համար, բայց ամեն դեպքում որոշեցի գոնե շաբաթը մեկ հաճախել էս դասերին:
Էսքանից հետո եկեք պատկերացնենք դասատուին: Միջին վիճակագրական հոլանդացու համեմատ բավական կարճահասակ, թուխ մաշկով, կապույտ աչքերով ու բավական տարօրինակ կազմվածքով աղջիկ է: Մարմնի վերին մասը՝ իրանը շատ լայն է, էնքան մարզված է, որ ոտքերի ու ձեռքերի մկանները շատ անդուր դուրս ցցված են: Ոտքերին նայելիս քեզ կթվա՝ ֆուտբոլիստ է, այ էդքան կոպիտ են: Դեմքն էլ մի տեսակ կատաղի արտահայտություն ունի, կյանքում չես պատկերացնի նրան ժպտալիս:
Էդ մարզվածության հետ մեկտեղ թեթևակի փոր ունի: Մտածում ես՝ լավ, ո՞նց չի կարողացել մաշացնել, նույնիսկ եթե ժամանակին երեխա է ունեցել: Ախր էդ կատաղի վարժությունները, որ մեզ անել է տալիս, հեչ որ չէ, ինքն էլ է անում, իսկ դրանք հանգիստ փորը կմաշացնեն:
Մեկ էլ էսօր դասի վերջում ասաց, որ մյուս շաբաթվանից ինքը չի դասավանդելու: Մեր հարցական հայացքներին պատասխանեց.
- Բալիկը շուտով կծնվի:
Հետո իմացանք, որ յոթ ամսական հղի է:
Չնայած մեր համալսարանի կենտրոնական գրադարանը բավական մեծ է ու մարդաշատ, չորրորդ հարկում պարապողներս արդեն իրար դեմքով գիտենք. միշտ նույն մարդիկ են գալիս-գնում:
Էդ բոլորի մեջ երկու սև աչք-ունքով տղաներ կան: Մի անգամ Սոֆյային ասացի.
- Լսի, սրանք հաստատ հայ են:
- Նույն հաջողությամբ կարող են պարսիկ լինել,- պատասխանեց Սոֆյան, որը պարսիկ ընկեր ունի, հետևաբար մեր տարածքի սև աչք-ունքը նրան ծանոթ են:
Բայց չէ, չհամոզեց: Ես ներքուստ ահավոր համոզված էի, որ հայ են, չնայած պիտի ասեմ, որ քյառթուության նշույլ անգամ չկար վրաները: Հա ուզում էի խոսելիս անցնել կողքներով, որ տեսնեմ՝ ինչ լեզվով են խոսում, բայց ամեն անգամ հետներն ուրիշ մարդ էլ էր լինում, ու ոնց որ հոլանդերեն էին խոսում:
Էրեկ ոնց էղավ, գրադարանի մուտքի մոտ տեսա նրանց, երկուսով էին: Մեկը մյուսին ասաց.
- Ի՞նչ կա-չկա:
- Հեչ, քննությունները սկսվում են:
Հենց մի քանի քայլ հեռացանք նրանցից, բացականչեցի.
- Հա՜յ են, նրանք հայ են:
Չմոտեցա նրանց, ոչ էլ երբևէ կմոտենամ, բայց էն պահից սկսած, երբ իսկապես համոզվեցի, որ հայ են, մի տեսակ ապահովության զգացողություն առաջացավ:
Alphaone (01.06.2013), CactuSoul (31.05.2013), einnA (29.05.2013), erexa (30.05.2013), Freeman (01.06.2013), Sambitbaba (18.06.2014), Այբ (29.05.2013), Անջրպետ (29.05.2013), Դատարկություն (29.05.2013), Մինա (29.05.2013), Նաիրուհի (30.05.2013), Շինարար (29.05.2013), Ուլուանա (29.05.2013), Ռուֆուս (29.05.2013), Վոլտերա (29.05.2013)
Էս Veils-ը նենց հետաքրքիր խումբ ա: Եթե նրանց տասնվեց-տասնյոթ տարեկանում հայտնաբերած լինեի, հաստատ շատ կսիրեի: Ինձ համար Starsailor-ի ու Muse-ի շարքից կլիներ: Բայց որ հիմա եմ հայտնաբերել, ճիշտ ա՝ որոշ երգեր ինձ տանում են, ամեն դեպքում դա կարճ ա տևում: Բացի դրանից, էդ երգերը ոչ թե իրականում ինձ տանում են, այլ հիշեցնում, որ կտանեին, եթե մի տասը տարի առաջ դրանք լսեի: Հետաքրքիր զգացողություն ա: Իրանց երգերը լսելիս ոնց որ համ ես լինեմ, համ ես չլինեմ, որովհետև տասնվեց տարեկան ես եմ, որն արդեն ես չեմ: Էս ինչ խառը գրեցի:
CactuSoul (31.05.2013), Freeman (01.06.2013), Sambitbaba (18.06.2014)
Ուրեմն էս Եվրոպաներում երբ նոր մարդու հետ եմ ծանոթանում (իսկ դա Հայաստանի համեմատ անտանելի հաճախ ա լինում) ու անունս ասում եմ, հենց սկզբից էլ վստահ եմ լինում, որ չեն հիշելու: Ոմանք որոշ ժամանակ անց հազար ներողություն խնդրելով նորից են հարցնում: Ոմանք հենց առաջին վայրկյանից սկսած անընդհատ կրկնում-պարապում են, մի երկու օր անց հպարտորեն հայտարարում են, որ հիշում են: Ոմանք Ֆեյսբուքում ավելացնում էին ինձ, ու կախված նրանից, թե որն է իրենց մայրենի լեզուն, էդպես արտասանում անունս: Ոմանք կարճ տարբերակ են խնդրում, դե ես էլ հնարավոր ամենակարճ տառային համադրությունն եմ ասում՝ Բյու: Կա նաև մարդկանց մի մեծ խումբ, որոնք էսքան ամիս հետս շփվում են, բայց անունս դեռ չգիտեն կամ չեն յուրացրել (երկրորդ ղեկավարս վառ օրինակ):
Ուրեմն երբ առաջին անգամ յոգայի գնացի, դասատուն մոտեցավ ինձ, ձեռքը մեկնեց, ներկայացավ, ես էլ քթիս տակ իմ անունն ասեցի՝ համոզված լինելով, որ սկի չլսեց էլ: Որ լսեր էլ, մեկ ա չէր հիշելու:
Դասերի ժամանակ Խեռին (այդպես է նրա անունը) հենց տեսնում է մեկը կամ մի քանիսը դիրքը սխալ են անում, առանց կոնկրետ որևէ մեկի դիմելու ասում է, թե որն է ճիշտը, թե ոնց չպետք է անել: Երբ սխալ անողները ես կամ Սոֆյան ենք լինում, նույնն ասում է անգլերեն:
Ուրեմն մի դիրք կա, որի աջ ու ձախը միշտ խառնում եմ: Սովորաբար դիմացս կանգնած Սոֆյային եմ նայում, որ ուղղեմ, որովհետև դասատուին նայելն օգուտ չի տալիս, էդ ժամանակ ինքը դեմքով դեպի մեզ չի լինում: Երեկ հերթական անգամ էդ դիրքը թարս արեցի: Էս Խեռին էլ տարավ-բերեց, ասեց.
- Բյուրա՛կն, աջ ոտքդ ծալի:
Մազերս բիզ-բիզ կանգնեցին: Տեսնես՝ որտե՞ղ էր անունս սովորել:![]()
Alphaone (01.06.2013), CactuSoul (31.05.2013), einnA (01.06.2013), Freeman (01.06.2013), Peace (31.05.2013), Ruby Rue (31.05.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (02.06.2013), Անջրպետ (31.05.2013), Դատարկություն (31.05.2013), Նաիրուհի (31.05.2013), Ներսես_AM (31.05.2013), Շինարար (31.05.2013), Ուլուանա (31.05.2013), Ռուֆուս (31.05.2013)
Ծնունդդ շնորհավոր, թանկագինս: Քեզ հետ մի ամբողջ կյանք եմ ապրել, քեզնից սովորել, օրինակ վերցրել, վարակվել, ուժ ստացել: Դու կողքիս ես եղել իմ ամենաջղային, ամենամենակ, ամենակոտրված պահերին: Մխիթարել ես ինձ, հանգստացրել, հետս տխրել, բղավել, եթե հարկ է եղել, լացացրել: Դու ինձ դարձրել ես այն, ինչ կամ այսօր ու այն, ինչ լինելու եմ վաղը: Եվ եթե քո ճամփով եմ գնում, ոչնչից չեմ վախենում, որովհետև գիտեմ, որ դու լավ տեղ ես հասել: Ու հա՛, գիտեմ, որ քո հետքերով եմ գնում: Կհասնեմ մի օր, թանկագինս, կհասնեմ: Շնորհակալ եմ էս բոլոր տարիներին ինձ հետ լինելու համար, շնորհակալ եմ, չնայած դու սկի իմ գոյության մասին էլ չգիտես: Շնորհավոր, սիրելի Ալանիս, շնորհավոր իմ ֆեմինիստ բարեկամ:
Alphaone (01.06.2013), Chilly (01.06.2013), Sambitbaba (18.06.2014), Smokie (02.06.2013), Նաիրուհի (01.06.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ