Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Կրոնը/աստված հոգևոր աշխարհի հետ որևէ առնչություն չունի… կրոնը և աստծո գաղափարը ստեղծված ա սահմանափակելու համար… դրա նպատակն ա հենց դա, ուրիշ, այլ բովանդակություն այն չունի…
"Աստված" գաղափարն ինքնին մարդկային ուղեղի կողմից սահմանվող և այդ սահմաններից դուրս եկող գաղափար է և չի էլ կարող ինքնին սահնամափակում լինել: Այդ սահմանափակումները աստծո անունից սահմանում է կրոնը:
Ուստի բացարձակ համաձայն չեմ, որ երկուսն էլ նույն հարթության վրա էս դիտարկում:
Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Աթեիզմն առաջարկում ա կյանքին նայել առանց սահմանափակումների ու մարդկային գործողությունները հիմնել զուտ մարդասիրության ու ստեղծագործական բնույթի վրա… սերն ա շարժիչ ուժը ու երբ որ սիրուն "աստված" ես կոչում ու տալիս անտեսանելի բիձուկի կամ էակինտեսք ես տալիս որը քեզ սահմանափակում ա, դրանով տեղի ա ունենում սրբապղծություն… սերը կրոն չի…
Ընդգծածս հատվածը ոչ այլ ինչ է, քան ուտոպիստական գաղափարախոսություն: Մեզ հայտնի մարդկային պատմության ընթացքում պատմության մեջ մնացած ու քաղաքակրության խթանիչ հանդիսացած պրակտիկորեն ոչ մի երևույթ հիմնված չէ մարդասիրության վրա: Նույնիկ ներկայիս ժամանակներում գործող մարդասիրական գաղափարների վրա հենվող երևույթները իրականում հիմնված են շատ ավելի պարզ ու նյութական մղումների վրա: