User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1343 հատից

Թեմա: Աթեիզմ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէր հիասթափեցնի, էդ միանշանակ: Ուրախություն՝ չգիտեմ, ավելի շատ զարմանք, նոր բացահայտման հաճույք, ու ավելին իմանալու ցանկություն կառաջացներ:
    Բայց մի թերություն ունի առաջարկածդ վարկածը: Էդ յոթ միլիարդ հոգու մի տեղ հավաքվելու համար անհրաժեշտ պայմաններ պետք է լինեին, ինչը էդ յոթ միլիարդ հոգուց կախված չէ: Վերջիվերջո դրանք երկնքից չեն ընկել չէ՞: Էդ յոթ միլիարդ հոգու միաժամանակ առկայությունը հարյուրավոր պատճառներ ունի, որոնց մեջ նրանց ցանկությունը՝ հենց այս պահին լինել այստեղ, բնավ էլ ամենակարևորներից չէ ;) Շատ էլ որ ուզում են, եթե փոքր լիներ ծնելիության մակարդակն ու մեծ՝ մահացությանը, ո՞նց էին էս պահին բոլորով էստեղ հայտնվելու:
    Իսկ դու լսած կա՞ս միտքը, որ ոչինչ հենց այնպես չի լինում: Հիշիր, թե միայն քսաներորդ դարում որքան մարդ զովեց աշխարհի երեսին: Դրանից առաջ էլ քիչ չեն եղել պատերազմներն ու համաճարակները: Եվ ի՞նչ: Մարդկությունը միշտ էլ իր աճն ապրել է: Պատերազմներից հետո միշտ էլ ավելի շատ երեխաներ են ծնվել: Ես չեմ ասում, թէ պատերազմները վերացել են: Բայց դու նկատե՞լ ես, թե քանի դիկտատորների վերջը տվեցին միայն վերջին տարիներին: Իսկ քանի կին պրեզիդենտ կա այսօր աշխարհու՞մ: Իհարկե, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ավելի շատ ո՞ր կողմ է հակված թեքվել կնոջ միտքը. դեպի պատերա՞զմ, թե՞ դեպի խաղաղություն: Թե՞ կարծում ես, դա էլ է պատահականություն:

    Որքան էլ մենք դաժան համարենք մեր կյանքը, եկ չմոռանանք մեր ծնողների, պապերի, մեր նախնիների անցյալը: Խոսքս մոլագարների մասին չէ իհարկե, բայց դու կարո՞ղ ես համեմատել մեր դաժան կյանքը նրանց դաժան կյանքի հետ: Շրջապատումդ շատերի՞ն գիտես, ով մարդ չէ, գոնե հավ կարող է սպանել: Սա է՞լ է պատահականություն…

    Իսկ եթե այս բոլոր "պատահականությունները", և շատ այլ "պատահականություններ" էլ, որոնք չհիշատակեցի, - հավաքենք մեկ տեղ, - կստացվի, որ մեր ամբողջ կյանքը, սկզբից մինչև վերջ՝ "պատահականություն" է: Դու ցանկանում ես այդպե՞ս համարել: Համարիր: Եվ ապրիր տիկնիկի կյանքով: Եթե դա ես ընտրում:

    Բայց դու կարող ես նաև ընտրել՝ հերքել "պատահականության տեսությունը": Կարող ես ընտրել "պատճառականության տեսությունը": Կարող ես համարել, որ հնարավոր է, որ այս ամենն իրոք ինչ-որ պատճառ ունի, ինչպես նաև ես ու դու էլ ինչ-որ պատճառող ենք այստեղ և բոլորովին էլ պատահականություն չենք: Միգուցէ հենց ա՞յն պատճառով ենք տասնյակ հազարավոր տարիներ գտնվում այս հողագնդի վրա, որպեսզի հնարավոր դարձնենք այսօրվա յոթ միլիարդի ներկայությունն այստեղ, ինչը ոչ թե "պատահականություն" է դառնում այդ դեպքում, այլ մեր ջանադիր և գերազանց կատարած աշխատանքի արդյունքը:


    Ուրախություն՝ չգիտեմ, ավելի շատ զարմանք, նոր բացահայտման հաճույք, ու ավելին իմանալու ցանկություն կառաջացներ:
    Իսկ ի՞նչն է խանգարում քեզ վայելել բոլոր այդ դրական լիցքերը. իմ առաջադրած վարկածնե՞րը, թե ավելի ճիշտ, քո գիտեցած ստերեոտիպերը: Որ հազարավոր տարիներ մեզ այդ "վարկածներին" չե՞ն սովորեցրել:

    Արեա ջան, իսկ ի՞նչ եթե ուղղակի գաղտնի են պահել…
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 08.12.2012, 09:14:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •